Երևան, 12.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում, և ի՞նչ սպասել Եվրոպայում. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացում սահուն անցում է կատարվում դեպի բազմաբևեռ համակարգ։ Բայց ժամանակի ընթացքում ինչքան էլ կարևորվում է միջազգային տարբեր խաղացողների դերակատարությունը, միևնույնն է, ԱՄՆ-ի դերակատարությունը միջազգային ասպարեզում շարունակում է մնալ առաջնային։ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ աշխարհի թիվ 1 տնտեսությունը և ամենահզոր ռազմական ուժերն ունեցող պետությունը։ Ուստի, ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձություններն իրենց արձագանքն են գտնում աշխարհով մեկ։

Հասկանալի է, որ այս տարվա համար ամենադրամատիկ իրադարձությունը Դոնալդ Թրամփի պաշտոնավարումն է, իսկ նա հռչակել է «Ամերիկան՝ առաջինը» կարգախոսը, որը ենթադրում է առավելապես ամերիկյան ներքին խնդիրների վրա կենտրոնանալու ձգտումը։ Այս համատեքստում Թրամփի վարչակազմի համար առաջնային է ամերիկյան ներքին արտադրական ներուժի վերականգնումը և ոչ անհրաժեշտ ծախսերի կրճատումը։ Այնուամենայնիվ, պետք է նշել, որ Թրամփի պաշտոնավարման սկիզբն աչքի ընկավ նրանով, որ տեխնոլորտի միլիարդատերերը սկսեցին հարել ամերիկյան կառավարությանը ու մեծ ազդեցություն ունենալ նրա վրա։ Խոսքը մասնավորապես վերաբերում է աշխարհի ամենահարուստ մարդու՝ Իլոն Մասկի ունեցած դերակատարությանը։ Նա անգամ զբաղեցնում էր կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավարի պաշտոնը։ Ու այս գործոնը հաշվի առնելով՝ խոսվում էր այն մասին, որ բիզնեսն ու քաղաքականությունը սերտաճել են, իսկ Մասկը քաղաքականությունը կարող է ծառայեցնել իր բիզնես շահերին։ Մի շարք լրատվամիջոցներում անգամ խոսակցություններ էին շրջանառվում այն մասին, թե Մասկը զբաղեցնում է ստվերային նախագահի դերակատարությունը։

Նա կառավարության արդյունավետության դեպարտամենտի շրջանակներում այնպիսի կամայական կտրուկ քայլերի ու կրճատումների էր դիմում, որոնց արդյունքում տպավորություն էր ստեղծվում, թե պետական համակարգի հետ վարվում է այնպես, կարծես իրեն պատկանող հերթական ընկերություններից մեկն է։ Մասկի գործունեությունը վարչակազմի ներսում դժգոհությունների պատճառ դարձավ, ու չնայած այն հանգամանքին, որ նա հեռացավ իր պաշտոնից, այդ ամենն ի վերջո հանգեցրեց Թրամփ-Մասկ հեռակա վեճին։ Այդ ֆոնին Հանրապետական կուսակցության ներսում սկսեցին կոչեր հնչել Մասկի՝ ԱՄՆ ներգաղթելու մանրամասները ստուգելու և անգամ արտաքսելու հնարավորության մասին։ Ճիշտ է՝ Մասկը չի կարող դուրս գալ կառավարության դեմ, սակայն նա հսկայական ազեցություն ունի՝ հաշվի առնելով, որ կրիտիկական նշանակություն ունեցող այնպիսի ընկերություններ է ղեկավարում, ինչպիսիք են Tesla-ն, SpaceX-ը և Starlink-ը, թեկուզ և դրանց բաժնետոմսերի գներն ընդամենը մի քանի օրում կտրուկ նվազեցին՝ լուրջ վնասներ պատճառելով:

ԱՄՆ-ում տեղի ունեցող մյուս կարևոր իրադարձությունը կապված է ապօրինի ներգաղթյալների խնդրի հետ, քանի որ Դոնալդ Թրամփը խոստացել է անհապաղ դադարեցնել ապօրինի ներգաղթյալների մուտքն ամերիկյան տարածք և սկսել միլիոնավոր միգրանտների արտաքսման գործընթացը: Լոս Անջելեսի՝ գերազանցապես լատինամերիկյան շրջանում Ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) դաշնային գործակալների կողմից անօրինական միգրանտների հայտնաբերմանն ուղղված խուզարկությունները բողոքի ակցիաների պատճառ են դարձել, որոնց ընթացքում բախումներ են տեղի ունենում։ Նշվում էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է այնտեղ Ազգային գվարդիայի 2 հազար զինվորական ուղարկել՝ ակցիաները ճնշելու համար։ Անկարգությունները տարածվել են նաև Նյու Յորքում։ Պարզ է, որ Թրամփին ձայն են տվել բազմաթիվ քաղաքացիներ, որոնց շրջանում կոնկրետ դժգոհություններ կան ապօրինի ներգաղթյալների հոսքի հետ կապված, քանի որ այդ մարդիկ իրենց հետ բերում են նաև հանցագործություններ և այլ վատ երևույթներ։ Ուստի, ԱՄՆ վարչակազմը հաստատակամություն է ցուցաբերում ապօրինի ներգաղթյալների ու սահմանային պաշտպանվածության հարցի ուղղությամբ։ Որոշ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ առաջիկայում ներգաղթի խնդրին բախվելու է նաև Եվրոպան, որտեղ գնալով աճում են հականերգաղթային տրամադրությունները։ Բացառված չէ, որ ԱՄՆ-ից արտաքսված միգրանտները կարող են հայտնվել հենց եվրոպական երկրներում։ Բայց, ի տարբերություն ԱՄՆ-ի, Եվրոպայում խնդիրն ավելի լուրջ է ու նույնիսկ քաղաքակրթական նշանակություն ունի, քանի որ ժամանակի ընթացքում Եվրոպա են տեղափոխվել մեծ քանակությամբ մահմեդական արժեհամակարգ կրող մարդիկ, որոնք չեն մերվել տեղական հասարակության մեջ ու կարող են խնդիրներ ստեղծել։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչպե՞ս է Վանաձորում ավտոաշտարակը բшխվում գազատար խողովակներին, խողովակներն էլ ընկնում են ավտոմեքենաների վրա (տեսանյութ) Իրանը զգուշացնում է. եթե Իրանի նավահանգիստները հարվածի ենթարկվեն, կհարվածի տարածաշրջանի նավահանգիստներին Յուինգի սարկոմա․ որո՞նք են քաղցկեղի այս տեսակի ամենատարածված ախտանիշները Իսրայելը հայտնել է Բեյրութի ծայրամասերում նոր հարվածների մասին Լիբանանում երեք ժամվա ընթացքում մահացել է տասնինը մարդ Արամ Ա Վեհափառը քննարկել է Միջին Արևելքում ստեղծված իրավիճակը Իրանը հանձնառու է խաղաղությանը, սակայն նրան անհրաժեշտ են փոխհատուցումներ և երաշխիքներ․ Փեզեշքիան Երևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել լուսացույցի տակ կայանված «Honda»-ին Հրապարակվել են Իրանում «սև անձրևի» հետևանքների լուսանկարներ Իսրայելական բանակը հայտնել է Թեհրանի վրա նոր հարվածների մասին ՀՀ-ն գիտակցում է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում իր պատասխանատվությունը Կյանքից հեռացել է դերասանուհի Ելենա Բորիսենկոյի հայրը Տանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելու Լևիկ Միքայելյանը դարձավ ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի կրկնակի չեմպիոն ՌԴ․ Նավթի գինը մինչև տարեվերջ «քաղցր» չի լինի G7-ի առաջնորդները համաձայնել են պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ Մակրոն Հայաստանի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Ֆրանսիսկո Խավիեր Մինյանոն այլևս չի աշխատի Հայաստանի ազգային ընտրանու հետ Սամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանՄոսկվայի հայկական եկեղեցում նշվեց Միջինքը ԱՀԾ-ի հայտարարության վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ․ ՔԿ Ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Լևիկ Միքայելյանը նվաճել է ոսկե մեդալ՝ հաղթելով ադրբեջանցի մարզիկին Եթե այսպես շարունակվի մենք մոտակա օրերը կկարողանանք մեկնել Մյունխեն․ Գոռ Հակոբյան Շնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ ՍիմոնյանՊՍԺ-ն կփորձի ձեռք բերել Էնցո Ֆերնանդեսին Փոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա ՇուշանյանԱրտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Թբիլիսյան խճուղում բախվել են շտապօգնության «Toyota»-ն և «Changan»-ը Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի շենքի հարակից տարածքում բացվել է Հայոց այբուբենի հուշարձանը Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՍիսիանից մինչև Կապան և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար Ընդլայնվել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները փետրվարի 28-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում Իրանից տեղափոխվել են Հայաստանի տարածքով․ ԱԳՆ Դատարանի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանը ճանաչվեց անմեղ Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը Կասեցվել է «Գրիլ․ամ»-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը «Անծանոթ մարդիկ գալիս են մեր տուն, ինձ դուրս են կանչում, ուղղակի գումար են տալիս». Գոռ Հակոբյանը՝ որդու համար կազմակերպած դրամահավաքի մասին Կոտայքի մարզում «Opel»-ը բախվել է ճանապարհին ասֆալտապատման աշխատանքներ կատարող մեքենային․ կան վիրավորներ Ողբերգական ու առեղծվածային դեպք՝ Կոտայքում, ջրամբարում փնտրում են մի կնոջԵրեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Ղազախստանը, Ադրբեջանը և Ուզբեկստանը Կասպից ծովում ստորջրյա մալուխ կանցկացնեն Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ևս էժանացել է Ռեստորանի չհրկիզվող պահարանը կոտրել ու գողացել են 30 հազար դոլար, 6 միլիոն դրամ ու ոսկյա զարդեր Կալլասը հայտարարել է ԵՄ-ի կողմից իրանցի պաշտոնյաների, կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին «Turkish Airlines» ավիաընկերությունը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթերը Ադրբեջանում հայ բանտարկյալներին արգելվում է Աստվածաշունչ ստանալ. USCIRF