Երևան, 01.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աբու Դաբիում Փաշինյանի ու Ալիևի առերես բանակցությունները տևեցին մոտ 5 ժամ: Չնայած նման երկար հանդիպմանը, դրա բովանդակության վերաբերյալ հաղորդագրություններն ու «արտահոսքերը» կարճառոտ ու կցկտուր էին: Ամեն դեպքում, հանդիպումից կարճ ժամանակ անց, հիմնվելով նաև ՀՀ ԱԳ փոխնախարարի՝ հետագայում «հերքում-պարզաբանումային» հստակեցումների կարիք ունեցած խոսքի վրա, բազմաթիվ մեկնաբաններ նշեցին, թե քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը» հանձնելու հարցը: Բազմաթիվ քննարկումներ եղան, մեկնաբանություններ, կարծիքներ հնչեցին:

Բայց դա դեռ մի կողմ: Ի վերջո, այդ բանակցությունների բովանդակության մասին նույնիսկ շատ վստահ «մանրամասնություններ» հայտնողներից ոչ մեկը Աբու Դաբիում՝ հանդիպման սրահում եղած «սեղանի տակ» չի եղել, ոչ էլ, կներեք, «ժուչոկ» է դրել: Իրենք՝ հանդիպողներն էլ առնվազն մոտ ժամանակներում չեն ասելու, թե ինչ են քննարկել, ինչ են պայմանավորվել: Ինչպես, օրինակ՝ մինչև հիմա գաղտնի է պահվում «խաղաղության համաձայնագրի» տեքստը, որն ամիսներ առաջ հայտարարվեց որպես վերջնականորեն փոխհամաձայնեցված: Ոչինչ, որ դա նույն Փաշինյանն է, որ հրապարակում կոկորդ էր պատռում, թե՝ ժողովո՜ւրդ, բացառվում է, որ մի բան պայմանավորվեմ ու չգամ և ձեզ չասե՜մ... Հիմա ո՞վ է նման «անկարևոր բաներ» հիշում:

Հետաքրքիր է այլ բան: Այն, որ շատ ու շատ մեկնաբաններ, քաղաքականապես ակտիվ մարդիկ, պարզապես քաղաքացիներ, շատերը, մի խոսքով, ասում, սոցցանցերում գրում, հարցազրույցներում նշում են, թե՝ «վա՜յ, տեսա՞ք, թե ինչ արեց... վա՜յ, միջանցք է տալիս... վա՜յ, Հայաստանում զանգվածաբար ադրբեջանական թուրքերի բնակեցմանն է համաձայնում...»:

Այսի՞նքն: Դուք ի՞նչ է, ինչ-որ ուրի՞շ բա՞ն էիք սպասում: Իսկ ի՞նչ է, դա նորությո՞ւն է...

Ի՞նչ է կատարվում խոշոր ընդգրկմամբ. կատարվում է այն, որ արևմտյան ուժերին ու շրջանակներին պետք է մեր տարածաշրջանում զրոյացնել Ռուսաստանի ազդեցությունը, Իրանին անկյուն մղել, իսկ Չինաստանի առաջ փակուղիներ ձևավորել: Հիմա թե դրա հետևանքով Հայաստանի հետ ինչ կկատարվի, կներեք, Վաշինգտոնի, Լոնդոնի, Փարիզի ու մյուսների համար խորապես միևնույնն է:

Ավելի նեղ իմաստով՝ Թուրքիան ու Ադրբեջանը, ներգրավվելով այդ ծրագրի մեջ, հետապնդում են իրենց զուգահեռ նպատակը՝ վերացնել Հայաստանի սուբյեկտայնությունը (պետականությունը), այն առնվազն դարձնել ձևական մի բան, ժամանակի կարճ ընթացքում հասնել Հայաստանի հայաթափման: Դա նրանք սկզբունքորեն չեն էլ թաքցնում, հարցն այն է, թե մենք որքանով ենք դա հասկանում:

Կոնկրետ Փաշինյանն ու նրա նեղ շրջապատը այդ ծրագրերի հետ ոչ մի խնդիր չունեն, ավելին՝ բացեիբաց ու կոնկրետ օրինակներով քանիցս ցույց են տվել, որ առանց նեղվելու սպասարկում են օտարների շահերը: Նրանց համար գերխնդիրը իրենց անձնական անվտանգությունը, իշխանության շրջանում կուտակած նյութական բարիքները պահպանելպաշտպանելն է, իսկ դա հնարավոր է իշխանությունն ամեն գնով պահելու դեպքում: Իսկ իշխանությունը կարող են պահել բացառապես բռնատիրական մեթոդներով:

Հիմա այս ամենի խորապատկերում որքանո՞վ պետք է զարմանալի լինեն ՓաշինյանԱլիև 5 ժամանոց հանդիպման հավանական արդյունքները, թեպետ մեր դեպքում տեղին է ասել՝ հետևանքները: Ավելին, այնպիսի ճնշող տպավորություն է, որ շատերը նստած սպասում են, որ Փաշինյանի ձեռամբ հերթական որևէ վատ բանը կատարվի, որպեսզի հետո ասեն՝ «վա՜յ, կատարվեց... վա՜յ, արեց...»: Հա, ի դեպ, բռնատիրության մասին: Բոլորն են նկատել, որ Փաշինյանի՝ Էրդողանի ու Ալիևի հետ վերջին ինտենսիվ «շփումները» ուղիղ գծով զուգահեռվում են Հայաստանում ազգային ուժերի, ավանդական կառույցների դեմ ռեպրեսիվ հարձակումներին: Ոմանք դեռ հարցնում են՝ ուղիղ կապ կա՞ այդ «շփումների» ու բռնաճնշումների միջև: Կարծում ենք՝ դա այնքան ակնհայտ է, որ նույնիսկ անհարմար է հարցնելը:

Մեկնեց Ստամբուլ: Հանդիպեց Էրդողանի հետ: Դրանից առաջ Ազգային եկեղեցին պաշտպանելու մասին պարզ արտահայտության համար փաշինյանական վարչախմբի կամայական հարձակման թիրախում հայտնվեց խոշոր գործարար ու բարերար Սամվել Կարապետյանը: Ստամբուլից Փաշինյանը գոհ և ուրախ վերադարձավ ու անմիջապես հետևեց վայրագ հարձակում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա: Ի լրումն, որպեսզի հանկարծ այլ կասկածներ չլինեն, Փաշինյանը լրացուցիչ գրառմամբ հայտարարեց, որ անձամբ ինքն է առաջիկայում գլխավորելու Վեհարանի վրա հարձակումը: Դե, հասկանալի է՝ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու, Եկեղեցին, որպես ազգային կառույց, զրոյացնելու նպատակով: Բուն հանդիպման օրը առավոտ կանուխ սկսվեցին խուզարկություններ, բերման ենթարկվեցին տասնյակ մարդիկ:

Նույնը՝ հենց այս օրերին: Դեռ Աբու Դաբի մեկնելուց առաջ սկսվեցին հարձակումները ընդդիմադիրների վրա, այդ թվում՝ ԱԺ դահլիճում: Իսկ նույն այն ժամերին, երբ Փաշինյանը հաղորդակցվում էր «կիրթ ու կառուցողական» Ալիևի հետ, փաշինյանական ռեպրեսիվ մեքենան հարձակվեց ՀՅ Դաշնակցության վրա, ձերբակալություններ, խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվեցին խաղալիք «նռնակներ» ու մի շապիկ՝ «Մահ կամ ազատություն» գրությամբ, որը ՀՅԴ հանրահայտ կարգախոսն է:

Համացանցն սկսեց «ղժժալ» Փաշինյանի քննչականի վրա, վերջինիս կողմից սույն շապիկը որպես «ահաբեկչական ծրագրերի» իրենց սին մեղադրանքների հիմնավորում ներկայացնելու կապակցությամբ: Մինչդեռ, կարծում ենք, այդտեղ ոչ մի պատահական բան չկար, ավելին՝ դա ոչ մի «անգրագիտության» դրսևորում էլ չէ: Ամեն ինչ շատ հստակ հաշվարկված է, իսկ հանձնարարականները կուրորեն կատարողների համար բացարձակապես էական չէ՝ խաղալիք «նռնա՞կ» կհայտնաբերեն, թե՞ պլաստիկ, մեկանգամյա օգտագործման պատառաքաղ («ծակող գործիք»): Նրանց համար կարևոր է, որ այդ ամենը փաթեթավորեն որպես «ահաբեկչության նախապատրաստում»: Իսկ շապիկն ի ցույց են դրել սոսկ որպես դրա վկայություն, որպես «ռևանշիզմի» ակնարկ, որպես անցյալը ջնջելու ակնարկ:

Ի դեպ, առիթ ունեցել ենք նշելու, կրկնենք. դա ևս թուրքական ու ադրբեջանական շահերի որոշակի սպասարկում է, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը շարունակ քարոզչաքաղաքական թեզեր են շրջանառում, թե Հայաստանում ահաբեկչական խմբավորումներ կան: Մեծ հաշվով, դա էլ կրկնենք, Փաշինյանը, վերոնշյալ ծրագրի տրամաբանության մեջ է գործում և հատ-հատ, հերթով ջանում է չեզոքացնել դրան դիմադրելու ունակ ուժերին, գործիչներին, կառույցները: Ի լրումն, կատարում են Ալիևի հանձնարարականը՝ «ռևանշիստական ուժերին» ճնշելու վերաբերյալ:

Այնպես որ, պատրանքներ չարժե ունենալ:

Ոչ մի անգրագիտություն ու պատահականություն չկա. ամեն ինչ շատ հստակ հաշվարկված է, այդ թվում՝ հակազգային, հակաեկեղեցական դրսևորումը:

Ու պետք չէ հուզական դրսևորումների մեջ ընկնել, թե՝ «այս ի՜նչ է կատարվում...»: Կատարվում է այն, ինչ սթափ դատողություն ունեցող մարդիկ զգուշացնում էին դեռ 2018 թվականից:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչպե՞ս կփոխվի գազի գինըՄեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը Այսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ուղևորատար ավտոբուսը բшխվել է Իսպանիայի Լյեյդա քաղաքի շենքերից մեկին. կան վիրավnրներ Ռուսաստանի հետ համերաշխությունը բխում է Հայաստանի շահերից. Արշակ Կարապետյան Հայաստանում զբոսաշրջային գնացք կգործարկի․ մանրամասներ Այդ կասկածը որպես խարան մնալու է. Ընտրախախտումները եղել են զանգվածային. Արամ Վարդևանյան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. պատճառված շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է Կամավորությունը սկսվում է մեկ քայլից, բայց փոխում է հազարավոր կյանքեր․ Մհեր ԱվետիսյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters Ռուսաստանում բենզինի գները առաջին անգամ անցել են մեկ լիտրի համար 100 ռուբլու շեմը Հեռանկարային ենք համարում կոալիցիայի շրջանակում ընդդիմության համագործակցությունը․ Ավետիք ՉալաբյանՀուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆ Մինչև ե՞րբ ոսկու գինը բարձր կմնաՃամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները Այսօր Զառա Արամյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 56 տարեկան Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ դիմում են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում ներառելու համար Օր 6-րդ․ ՍԴ-ում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սկսել են սահմանափակել հաշվեհամարներին ռուբլու մուտքագրումը Ֆիդան. Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակում Այսօրվանից Ռուսաստան գնալու կարգը կփոխվիԳազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու․ Արշակ ԿարապետյանՎթար․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով Բենզալցակայաններին հասցված ռուսական հարվածներից Ուկրաինայում զոհ կա Ղազախստանի նոր Սահմանադրությունն ուժի մեջ է մտնում․ ինչ է փոխվել Երևանում 16-ամյա պատանիները hարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, բռնել ձեռքերն ու hափշտակել գումարՀռոմի պապի դիրքորոշումը միգրացիայի հարցերի վերաբերյալ անհանգuտություն է առաջացնում ԱՄՆ-ում. Վենս Ի՞նչ են հայտնաբերել գազավորված ըմպելիքներում․ ահազանգՎենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,900-ը Պատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան Անահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի Կատարի վարչապետը ԱՄՆ բանագնացների հետ քննարկել է Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները Եվրոպական ինդեքսներ«ՀայաՔվեի» մեծ թիմն աննկուն շարունակելու է իր պայքարը` հանուն հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության ձևավորման25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ Աբրահամյան Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքըՀնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱԱ․2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային, Մեքսիկան՝ Էկվադորին Հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին Իրանը բանակցություններ է վարում, բայց հրապարակայնորեն հերքում է դա․ Վենս Պակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Աճառյան փողոցում 24-ամյա տղան բարձրությունից վայր է ընկել ու մահացել Սևանում բախվել են «BMW X6»-ը և «ԶԻԼ» բեռնատարը Սպասվում է շոգի նոր ալիք․ վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել Եվրոպայի 22 քաղաքում Մեսսին և Սփայդերմենը. Լիոնելը նկարահանվել է MARVEL-ի հոլովակում (տեսանյութ)