Երևան, 20.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ուզում է ջնջել այն ամենն, ինչ որևէ կերպ կապված է Արցախի հետ. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Զուտ ինֆորմացիոն հոսքի տրամաբանությամբ, կարծես, այս հրապարակման տեղում պիտի լիներ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսի մասին որևէ անդրադարձ: Թեկուզ՝ թքող-մրող, կարևոր չէ: Բայց, անկեղծ ասած, որևէ իմաստ չենք տեսնում նախընտրական քարոզչության «կիսապաշտոնական» մեկնարկին անդրադառնալ, առավել ևս, որ ինչպես մի օգտատեր էր նկատել, Փաշինյանը չեղած տեղից նորից «քարից PR» է քամում:

Մեզ երեկ շատ ավելի մտահոգեց այն հաղորդագրությունը, որ գլխավոր դատախազությունը, կոպիտ ասած, ուզում է վերցնել Արցախի ներկայացուցչության շենքը: ՀՀ գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևան քաղաքի Ն. Զարյան փողոց թիվ 17Ա հասցեում գտնվող շինության նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Սա ի՞նչ է նշանակում: Իսկ դա նշանակում է, որ Փաշինյանի իշխանությունը ցանկանում է վերացնել այն մի օղակն էլ, որն ինչ-որ ձևով հիշեցնում է Արցախը, որտեղ բարձրացված է Արցախի պետական դրոշը, որը կարող է լինել արցախցիների համախմբման յուրատեսակ օղակ: Այս իշխանության մոտեցումն ու հավատամքն է դա. Արցախի հետ կապված ամեն ինչ պետք է ջնջվի, մոռացության մատնվի, վերացվի, ոչ մեկը Արցախ բառը նույնիսկ չպիտի ասի, իսկ ասողների գլխին կիջնի փաշինյանական ռեժիմի «յուղած չաքուջը»:

Հընթացս տուրք տանք գայթակղությանն ու մի թեթև «անդրադառնանք» երեկվա ասուլիսին զուտ այն կտրվածքով, որ Փաշինյանը էլի խոստովանեց, որ, այո, հենց ինքն է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս (պարզվում է՝ հանրության մեջ կան մարդիկ, որ դեռ կասկածում են, որ հենց ինքն է հանձնել): Հա, դեռ մի հատ էլ ափսոսանք հայտնեց, որ ավելի վաղ չի արել: Արցախի ներկայացուցչության շենքը խլելու մասին էլ մի երկու բան ասաց: Մասնավորապես, թե՝ դա գույք է, որը պետք է պատկանի Հայաստանին. «Ես չեմ էլ ուզում սեթևեթել, ուղիղ ասել եմ՝ չեմ կարող թույլ տալ, որ Հայաստանում 2-րդ պետություն լինի, պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի»:

Գիտեք, կան հայտարարություններ, որ այն աստիճանի «ինքնախոստովանական ցուցմունք են» ու այն կարգի բնութագրական են, որ լրացուցիչ մեկնաբանությունների կարիք էլ չի զգացվում: Փաշինյանի ու ՔՊ-ի համար Արցախի մշտական ներկայացուցչությունը գույք է: Ընդամե՞նը: Այսինքն, զարմանալու բան էլ չկա, մարդիկ հանձնել են Արցախը, մոռացության են տալիս այն, ու ինչ-որ տեղ զեկուցելու նոր բան է պետք՝ Արցախի Հանրապետության հետ առնչվող մի օղակ էլ կտրեցին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ո՞վ է տվել հրամանը Նարեկ Կարապետյանը կրկին տաքսու ղեկին է ու շարունակում է ոչ սովորական ձևաչափով շփվել քաղաքացիների հետՀանքարդյունաբերության ոլորտը Հայաստանի տնտեսության ինքնատիպ շարժիչ ուժն է. Վարդան Ջհանյան Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի նախագիծը՝ գերմանական SPIEGEL-ի ուշադրության կենտրոնում Ինչպես է «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է ավտոբուսի կանգառին․ ՏԵՍԱՆՅՈՒԹԻնչո՞ւ ֆինները որոշեցին նոր մեխ հորինել. «Փաստ»Իշխանությունը Եկեղեցու հարցում անցել է բոլոր կարմիր գծերը․ Դավիթ ՍարգսյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 20 դեկտեմբեր). Ուղևորատար լաստանավի խորտակումը, շիկացման լամպի գյուտը. «Փաստ»ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի հոդվածում ներկայացված պնդումների վերաբերյալ300 մլրդ դրամով վերջին 7 տարիների ընթացքում արտաքին պարտքի տոկոսային ծախսն ավելացվել է և որևէ արժեք չի ստեղծվել․ Նաիրի ՍարգսյանՈ՞ւմ են արևմտամետները համարում Հայաստանի գլխավոր սպառնալիք. Ադրբեջանն ու Թուրքիան նրանց համար առաջին տեղում չեն. «Փաստ»Երկու ամսվա ապօրինի կալանքից հետո ազատ արձակվեց «ՀայաՔվեի» Գյումրու կառույցի անդամ Կարուշ ՀովեյանըՆպատակը հայ ժողովրդի դեգրադացիան է. «Փաստ»Պուտինը խոսել է Ռուսաստանի ոսկու և արտարժույթի աճի մասինՀրայր Կամենդատյանը խոսում է թուրքական մոդելի մասինՄայր Աթոռն անվերջ պաշտպանել չենք կարող. «գրոհը» պետք է տեղափոխել ՔՊ-ի դաշտ, Փաշինյանին հեռացնել․ Չալաբյան«Իմ տղան գիտեր, որ ուժեղ եմ, համոզված եմ՝ նա չէր ցանկանա, որ կոտրվեի». Սարգիս Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»՝ մոտ չորս ամիս անց. «Փաստ»Իջևանի մանկապարտեզը հերթականն է, որը կառուցվեց Ազգային բարերար Սամվել Կարապետյանի ներդրմամբԻշխանությանը փոխելու համար խոշորանալ է պետք․ ի՞նչպես դա անել․ Մարուքյան11 օրում պատրաստված հսկա ձնեմարդը՝ 6-հարկանի շենքի բարձրությամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹԲազմաշերտ զարգացման հեռանկարները՝ անհանգստացնող լրջագույն վտանգների ֆոնին. «Փաստ»Եկեղեցին կարող է լինել միայն առաջին քայլը․ ի՞նչն է լինելու հաջորդըԿինը դանակահարել է իր նորածին երեխայինԺամանակավորապես կդադարեցվի երրորդ երկրներից սև մետաղից նախապատրաստվածքների ներմուծումը Հայաստան. «Փաստ»Եկեղեցու հարցը թուրք-ադրբեջանական շահերի ստվերում«ՔՊ-ի իշխանազրկման պարագայում հնարավոր է պետության անկումը կասեցնել և զարգացման նոր սերմեր ցանել». «Փաստ»Անվանվել են 2025 թվականի ամենաշատ կարդացվող գրքերըՈր խնդրարկուն տանից լինի, միջամտողները երդիկից էլ կներթափանցեն. «Փաստ»Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրումՀՀ իշխանություններն ու որոշ մոլորված հոգևորականներ պետք է հրաժարվեն իրենց մտքից. «Փաստ»Զղջման աղոթքՀլը փակեք էդ խանութն ու... ծափ տվեք, արա՜. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի հերթական ձախողումը. «Փաստ»«Ռուբինյանն իմ սուրճ դնողն է եղել». «Փաստ»Միասնականությունն ընդդեմ եկեղեցաքանդության. «Փաստ»Կամերային թատրոնը նշել է հիմնադրման 44-ամյակը ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Թուրքիայի, Կատարի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները բանակցություններ կվարեն Վթար Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին. կա 4 տուժած ՌԴ իշխանությունները Ադրբեջանից ներմուծված արմավում վնասատուներ են հայտնաբերել Այսօր Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պուշկինի փողոցում Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են 40 համարի ավտոբուսը, «Mustang»-ը, «Volkswagen»-ը և «Toyota»-ն Սպասվում է քամու ուժգնացում․ ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ադրբեջանը երկարաձգել է այսպես կոչված կարանտինային ռեժիմը Օդի որակի հարցում Երևանն ամենախոցելին է, Թբիլիսին՝ միջին, Բաքուն՝ ամենաբարենպաստ բնական պայմաններովը. Ազիզյան Անօդաչու սարքերը հարվածել են Ռուսաստանի 7 շրջանների՝ խափանելով էլեկտրամատակարարումը և հրդեհ առաջացնելով խոշոր քիմիական գործարանում Մեքենաներ են բախվել, ճանապարհը ամբողջությամբ փակվել է․ կան վիրավորներ Ուրալում ադրբեջանական համայնքի նախկին ղեկավարի գործով նոր դատական ​​նիստ է նշանակվել Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում