Երևան, 21.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանն ուզում է, որ իր հոգին «փառավորվի». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ոմանք միամտորեն կարծում էին, որ գոնե մի քանի օր առանց սթրեսների ու ահաբեկող, ցնցումային տեղեկությունների կանցնի՝ հաշվի առնելով, որ հայտարարվել էր Փաշինյանի հնգօրյա արձակուրդ մեկնելու մասին: Այդպես կարծողները շատ արագ համոզվեցին, որ, չնայած իրենց հստակ բացասական վերաբերմունքին, անհիմն լավ կարծիք են ունեցել... Փաշինյանի մասին:

Քաղաքականապես ակտիվ հանրությունը, հայ հոգևորականությունը, պարզապես հայրենակիցները, լինի Երևանում թե Սփյուռքում, անհանգիստ սպասման մեջ են, թե երբ է Նիկոլ Փաշինյանը, իր «բերման ենթարկված» կողմնակիցների քաղաքացիական հագուստով «իրավապահների» հետ հարձակվելու Մայր Աթոռի ու Վեհարանի վրա: Այդ տագնապալի սպասումների պատճառը, հասկանալի է, Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումներն են, հայտարարությունը, որ Վաղարշապատի հրապարակում հանրահավաք է անելու, որից հետո, ինչպես ենթադրում են շատերը, փորձելու է գրոհել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, զավթել Վեհարանը: Սրանք, իհարկե, տարբեր շրջանակների զուտ կանխատեսումներ են՝ հիմնված Փաշինյանի էությունն ու գործելաոճը ճանաչելու, իմանալու վրա: Նրանից ամեն ինչ սպասելի է, հնարավոր է՝ այդպես լինի, հնարավոր է՝ սահմանափակվի հանրահավաքով ու հետագա տեղեկատվական ճնշումներով, հնարավոր է՝ այս փուլում դա էլ չանի, ու նպատակը այս պահի «շուխուռը» լինի, ինչն իրեն շատ պետք է:

Հատկանշական է, թե երբ է Փաշինյանը հրահրում այս թիրախային սրացումը: Նա դա անում է անմիջապես այն բանից հետո, երբ նրա «կիրթ ու կառուցողական» գործընկեր Ալիևը հերթական անգամ նվաստացուցիչ տոնայնությամբ խոսեց Փաշինյանի մասին, բացահայտեց մանրամասնություններ, թե էլ ինչեր է պարտադրել-պայմանավորվել Փաշինյանի հետ: Մասնավորապես, որ, օրինակ՝ ադրբեջանական բեռներն ու ադրբեջանցիները պիտի ազատ, անարգել, ինչպես ուզեն, առանց ստուգման, առանց հայկական սահմանապահների երես տեսնելու, կներեք՝ «շվշվացնելով» գնան-գան մեր երկրի տարածքով, իսկ Հայաստանը գործնականում պետք է շարունակի մնալ խուլ շրջափակված:

Եվ ահա, ալիևյան հերթական նվաստացուցիչ հայտարարություններից հետո Փաշինյանն ուղղակիորեն Եկեղեցու վրա արդեն ֆիզիկական հարձակման ազդանշան է տալիս: Այսինքն, ինքը հայտարարում է հակաեկեղեցական հանրահավաքի մասին, բայց թե՛ իր կողմնակիցները, թե՛ հակառակորդներն ու ՀԱԵ-ն պաշտպանելու մղում ունեցողները դա ընկալում են որպես «գրոհի» վերջնական պատրաստություն:

Ի դեպ, նկատենք՝ դա անսպասելի մի բան չէր: Վերջին հաշվով, երբ Փաշինյանը մոտ մեկ ամիս առաջ պատերազմ հայտարարեց Հայ առաքելական եկեղեցուն, պարզից էլ պարզ էր, որ նա նման մի արկածախնդրության ու սադրանքի դիմելու է: Դա լիովին տեղավորվում է իր գործելակերպի, տեսակային ընկալման ու նկարագրի մեջ:

Բայց հարցը նույնիսկ այն չէ, թե «Վեհարանի գրոհ» պայմանական անվանմամբ հանրահավաք Փաշինյանը կանի՞, թե՞ չի անի: Կամ՝ մի օրից կանի՞, թե՞ մեկ ամիս անց, կամ՝ ինչպե՞ս կանի. անհամազգեստ ոստիկանների՞, թե՞ կարգալույծ նախկին հոգևորականների միջոցով: Խնդիրն այն է, որ նրան, որպես երկրի ղեկավարի, թշնամին ինչ ասես՝ ասում է, իսկ նա Եկեղեցու դեմ հանրահավաք անելու պատրաստության մեջ է:

Խնդիրն այն է, որ օտարները, որպես արդեն կատարված մի բան, քննարկում են Հայաստանից Սյունիքը պոկելու, հայերին հայրենազրկելու հարցերը, իսկ Փաշինյանն ու նրա իշխանությունը նախապատրաստվում են հայերի ազգային ինքնության, Հայաստանի պետականության հիմնասյուներից մեկի՝ Եկեղեցու դեմ գործողությունների: Դա, եթե կուզեք, ամենաիսկական ահաբեկչություն է հայ ժողովրդի ու Հայաստանի դեմ, դա հանրությանը շարունակական տագնապի, հոգեբանական տեռորի, անվերջ սթրեսի մեջ պահելու նպատակային գործելակերպ է:

Հատկանշական է, որ 7 տարի շարունակ, ինչ Փաշինյանը գտնվում է իշխանության ղեկին, գոնե մի քանի օր մեր հասարակությունը, մեր ժողովուրդը հանգիստ, անցնցում, անսթրես չի անցկացրել:

Լավ, ինչո՞ւ է ուզում Փաշինյանը հակաեկեղեցական հանրահավաք անել: Ի՞նչ է ուզում ստանալ: Ինչո՞ւ է ձգտում ամեն ինչում գնալ բախման, քայքայման, առճակատման, ընդհարումների, ինչո՞ւ է հրահրում նման իրավիճակներ: Ինչո՞ւ է ցանկանում ամեն ինչ, բոլոր կառույցները զավթել...

Ժամանակին, զոհված տղաների ծնողներին ոտնատակ գցելով, քաշքշելով, ծեծելով, ներխուժեց «Եռաբլուր»: Այսինքն, զավակներին մահվան մատնելուց հետո մի հատ էլ որդեկորույս ծնողներին էր ուզում հոգեբանորեն սպանել: Որ ի՞նչ ապացուցի: Իր բուն նկարագի՞րը: Ո՞ւմ ապացուցի, եթե այդ նկարագիրն արդեն բոլորին, նույնիսկ 2018-ին «Նիկոլ-Նիկոլ...» վանկարկողների մեծամասնությանն է ակնհայտ ու... անընդունելի:

Ժամանակին դատարանները զավթեց, ինչը գործնականում ուզուրպացիա էր՝ Սահմանադրությամբ չնախատեսված լիազորությունների յուրացում: Էհ, մեջն ի՞նչ: Բոլորին էլ այլևս պարզ է, որ Հայաստանում ոչ թե չկա անկախ դատական համակարգ, այլ ընդհանրապես չկա դատական համակարգ, չկան դատարաններ՝ ըստ բովանդակության: Կա միայն մեկ դատավոր՝ Նիկոլ Փաշինյանը, որն իր դատավճիռ-որոշումները հրապարակում է ֆեյսբուքներում:

Հիմա՝ Վեհարանը: Ու, գիտեք, Փաշինյանի մոլի երկրպագուները չեն էլ թաքցնում, որ Վեհարանը զավթելու դեպքում իրենք հենց Նիկոլ Փաշինյանին են տեսնում որպես... կաթողիկոս: Դե, «նիկոլական» լինելն արդեն ինքնին բնութագրական է: Չէ, հնարավոր է՝ մի ինչ-որ ուխտադավ նախկին հոգևորականի գտնեն, որ դնեն՝ որպես մուլ յաժ, բայց կաթողիկոսությունն ինքը՝ «թավշապետը», կանի: Այնպես, ինչպես մյուս ամեն ինչի դեպքում:

Լսեք, իսկ միգուցե ՔՊ-ով «օրե՞նք» ընդունեն, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի... ամենինչն է: Հա, էլի՝ հա՛մ վարչապետ, հա՛մ գլխավոր դատախազ, հա՛մ ԱԱԾ տնօրեն, հա՛մ ԱԺ ՔՊ խմբակցություն, հա՛մ ԲԴԽ նախագահ, հա՛մ դատարան, հա՛մ քննիչ, հա՛մ բոլոր բուհերի միավորված ռեկտոր, միևնույն ժամանակ՝ հա՛մ գլխավոր բժիշկ, հա՛մ գլխավոր անտառագետ, հա՛մ շեֆ-խոհարար...

Ամեն ինչ, էլի:

Իսկ ինչո՞ւ ոչ. վերջին հաշվով՝ մեծամասնություն ունեն, մի օրինագիծ կգրեն, օրինակ՝ «Հոդված 1. Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Ամենինչն է: Հոդված 2. Ով դրա հետ համաձայն չէ, նա ահաբեկիչ է, իշխանազավթիչ և պետք է ինքնակալանավորվի»: Ինչ վերաբերում է մյուս «ինչու»-ներին, ապա դրանց վերջին մեկ ամսվա ընթացքում հանգամանորեն անդրադարձել ենք: Թե՛ Եկեղեցու դեմ արշավանքի խորքային պատճառներին և թե՛ ինչու է ուզում դա անել:

Ինչ վերաբերում է շարունակական լարվածություններ հրահրելուն, ապա դա Նիկոլ Փաշինյանի «շարժիչն» է: Նա չի կարող «կռիվ չգցել»: Ինքը, հակադրություններ, պրոբլեմներ, բախման նախադրյալներ ստեղծելով, դրանցից քաղաքական էներգիա է ստանում:

Իր հնարավոր հանրահավաքին ընդառաջ, հասկանալի է, Փաշինյանը կփորձի ոստիկանական տեռոր անել Վաղարշապատում, շրջափակել Էջմիածինն այնպես, որ Եկեղեցին պաշտպանել մղվողները չկարողանան թափանցել «տարածք»: Ավելին, ինչ բախում ու սադրանք էլ Փաշինյանը հրահրի, չկասկածեք, դրանից իր հոգին փառավորվելու է: Նրա հոգին, առհասարակ, փառավորվում է նման բաներից:

Ինչևէ, թե որ օրը հանրահավաք կանի կամ չի անի Փաշինյանը, կրկնում ենք, ընդհանուր առմամբ, էական չէ: Էականն այն է, որ դա նաև յուրահատուկ տեստ է լինելու, թե ինչքան անհայրենիք, ապազգային տարր կա մեր իրականության մեջ: Եվ... հակառակը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շնորհավորական ուղերձ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 75-ամյա հոբելյանի առթիվ․ Սամվել ԿարապետյանԸնտրությունից առաջ կենսաթոշակ բարձրացնելը ոչ այլ ինչ էր, քան այն գնահատականը, որը տվել ենք․ Լիանա ՄանուկյանԱրեգա Հովսեփյանը Հարություն Հարությունյանի մասինժողովրդի միջոցներով սնվող Հանրային հեռուստաընկերությունը դարձրել եք ՔՊ-ի քարոզչամեքենա. Մարիաննա Ղահրամանյան«ՀայաՔվեի» մեծ ու հզոր թիմը համակարգողի կողքին է ՔՊ-ի կարկառուններ, Արցախը չենք ճանաչում ու չենք ճանաչելու Ադրբեջանի կազմում. Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի ազատ արձակման օրվա հիշարժան դրվագները մեկ ֆոտոշարքովՍյունիքի պատմությունը՝ նոր բացահայտումներով․ ինչպես է ԶՊՄԿ-ն աջակցում մշակույթի պահպանմանըՔՊ-ն ժողովրդին բերել է 3 պատերազմ, իսկ քպականներին՝ պարգեւավճարներ․ Շիրազ Մանուկյան «Կողք կողքի» ծրագիրը՝ Սևան համայնքի արցախցի ընտանիքների համար․ IDBankՔաղցր երազանքից՝ հայկական սիրելի բրենդ. Pink Berry-ի զարգացման պատմությունը Converse Leasing-ի հետԼավրովի կոշտ նախազգուշացումը Մեծ Բրիտանիային անհանգստություն է առաջացրել Լոնդոնում ԻԴԵԱԼ համակարգի Էջմիածնի մասնաճյուղը իր դռներն է բացել՝ Լեոնիդ Ազգալդյան 1/52 հասցեումԼեհաստանը կիսով չափ կրճատել է օտարերկրացիների համար աշխատանքային վիզաների քանակը Էդ ձեր «նախկին-ներկան» սպառել ա իրան, ֆիքսեք՝ մենք «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ենք. Գևորգյան Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (Photo 18+)Վստահ եմ, մի օր դուք հասնելու եք Տիգրան Մեծին, լինելու ա տենց խնդիր, որ ասեք՝ ինքն ա մեղավոր․ Արամ Վարդևանյան Աշխարհի ամենատարեց մարդը նշել է իր 117-ամյակը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբԹունավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է Իրանին աջակցող երկրների դեմ միջոցներ կիրառելու ԱՄՆ սպառնալիքները Արդարությունը վերականգնված է, Ավետիք Չալաբյանն` ազատության մեջՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցեր Ավելի լավ է պատերшզմն ավարտել հենց այսօր, քանի դեռ մենք գտնվում ենք ուժի և արժանապատվության դիրքում. Փեզեշքիան Կառավարության մոտեցումը Գյումրու հանդեպ նման է երեխայից նեղացած ծնողի. Մխիթարյան Մալիշկայի «ուրվականը» անհետացե՞լ է․ գյուղում մի քանի օր է՝ հանգիստ է Ինչո՞ւ չեք ուզում Փաշինյանը գա ԱԺ․ ես անհամբեր եմ նրա հետ հանդիպմանը, բայց պետք է այնպես անենք, որ նրա փոխարեն Սամվել Կարապետյանը գա. Էդգար ՂազարյանՄայրը թույլ է տվել անհայտ տղամարդկանց բազմիցս սեռական բռնության ենթարկել իր չորս և յոթ տարեկան դուստրերին՝ գումարի դիմացՎեհափառ Տեր, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ջերմորեն շնորհավորում է Ձեզ հոբելյանական տարեդարձի կապակցությամբՔաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի գործով դատական նիստը` ուղիղ Օգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համար Ավետիք Չալաբայանը դատական նիստերի դահլիճից անհապաղ ազատ կարձակվիՎառելիքային ճգնաժամի նոր ալիք՝ Ռուսաստանում. բենզինի գները բարձրանում են Կիևը ցանկանում է Starlink-ն օգտագործել Ռուսաստանի խորքում հարվածների համար․ FT Ֆասթ Բանկի աջակցությամբ Մատենադարանում բացվել է նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան Կասեցվել է «Պիրաժոկ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Սոցիալապես անվճարունակ խավ էիք, փաստաբանները անվճար օգնում էին ձեզ. Լիանա Գասպարյանը՝ ՔՊ-ականներին Մուլտֆիլմերի դեմ պшտերազմ սկսելու որոշումը ցույց է տալիս Կիևի ռեժիմի այլանդшկությունը․ Պեսկով Մեծ պատիվ է՝ երկիրը ձախողած, երեք պատերազմ բերած կուսակցության կողմից արժանանալ բացասական կարծիքի Ռուսաստանին հիմա զանգվածային զորահավաք պետք չէ, այն չի նախատեսվում․ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Երևանի հիվանդանոցներից մեկում նորածին երեխա է մահացելՔՊ-ն թքած ունի ՀՀ 60 000 հպարտ քաղաքացու ձայնի վրա, քանի որ ԱԺ-ում բացակայում է իրենց ընտրած ԲՀԿ-ն Նարեկ Դավթյանը ձյուդոյի աշխարհի առաջնության U17 տարիքային խմբում նվաճել է արծաթե մեդալ Կասեցվել է «Ռիպա» հյուրանոցի խոհանոցի արտադրական գործունեությունը Սահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները Ուկրաինան hարվածել է Պերմի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Hyundai», «Nissan» և «Opel», 2 հոգի տեղափոխվել Է հիվանդանոցներՀայաստանը չի գնալու Արևմուտք․ մեր տեղը Ռուսաստանի կողքին է․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիր կնքելն ավելի դժվար է դարձել Պետք է չխուսափենք մեր և համաքաղաքացիների իրավունքները պաշտպանելուց և բարձրաձայնելուց. Նարե Սիմոնյան