Երևան, 20.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայ Առաքելական Եկեղեցին ընդդիմություն չէ, այլ հայ ազգի ոգին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա մայիսից սկսած կազմակերպված հարձակումների նոր փուլ է սկսել՝ ուղղված Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։ Թիրախում հայտնվել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, եկեղեցու բարձրագույն հոգևոր դասը և ազդեցիկ թեմերի առաջնորդներ։ Կարճ ժամանակ անց իշխանությանը մերձ կանգնած շրջանակներն առաջ քաշեցին մի շարք անընդունելի թեզեր, որոնցից մեկը Գարեգին Բ-ին Վեհարանից հեռացնելու և նրան փոխարինելու գաղափարն էր։ Բացառիկ ագրեսիայի դրսևորմամբ անգամ փորձ է արվել հարձակում գործել Վեհարանի վրա, ինչը կանխվել է։ Իսկ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը կալանավորվել են և մինչ օրս պահվում են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։

Ավելի ուշ վարչապետ Փաշինյանը հանդես եկավ նոր առաջարկով՝ «Մայր Աթոռի նորոգման օրակարգ» անվան տակ։ Փաստացի այն ենթադրում էր Գարեգին Բ-ի հեռացում, նրան ժամանակավոր փոխարինողի նշանակում՝ որևէ ամուսնացած քահանայի տեսքով։ Այս նախաձեռնությունը, որ ուղղակիորեն հակասում է դարերով ձևավորված «Կանոնագիրք հայոց»-ին, ուղեկցվել է սպառնալիքներով՝ Էջմիածնում հակաեկեղեցական հանրահավաք կազմակերպելու վերաբերյալ։ Ի պատասխան՝ քաղաքական, հասարակական և հոգևոր շրջանակներ բազմիցս հերթապահություն են իրականացրել Մայր Աթոռի տարածքում՝ կանխելու հնարավոր գրոհը։

Փաշինյանի հակաեկեղեցական արշավը բնավ պահի ազդեցության արդյունք չէ։ Այն ունի ակնհայտ ծրագրավորված, համակարգված բնույթ և կարծես ներշնչված է արտերկրյա ուժերից, որոնք նպատակ ունեն խարխլել հայ ժողովրդի ինքնության հիմնասյուներից մեկը՝ Հայ Առաքելական Եկեղեցին։ Նման գործողությունները ներքին քաղաքական հաշվարկներից անդին միտված են հայ հասարակության հոգևոր ու ինքնության հենասյուները կազմաքանդելուն։

Հիշեցնենք՝ Գարեգին Բ-ի դեմ նախկինում ևս հարձակումներ եղել են։ Մասնավորապես՝ 2018 թվականի իշխանափոխությունից հետո գործեց «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» անվանումով շարժումը։ Սակայն այս անգամ հարվածը ոչ միայն ուղղված է անձին, այլ ամբողջ եկեղեցական ինստիտուտին։ Արդյունքում՝ Եկեղեցու ամբողջական վերնախավը և հոգևոր դասը համախմբվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ՝ որպես ինքնության պաշտպանական գիծ։

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը, Պոլսո Հայոց Պատրիարքարանը հանդես են եկել հրապարակային հայտարարություններով՝ դատապարտելով Փաշինյանի քաղաքականությունը։ Պոլսո Հայոց Պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, որին մամուլը նախկինում ներկայացնում էր որպես Փաշինյանի՝ հնարավոր կաթողիկոսական թեկնածու, հանդես է եկել հստակ դիրքորոշմամբ. «Ներկա պահին մեր Ամենայն Հայոց Կաթողիկոսն է Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը։ Եկեղեցական դասը և հավատացյալ ժողովուրդը պետք է հավատարիմ մնան նրան, պաշտպանեն և աղոթեն նրա համար»։

Ի դեպ, Փաշինյանի վերջին այցի ընթացքում Ստամբուլում նրան չէր դիմավորել որևէ հայ եկեղեցական։ Սահակ Մաշալյանն այս քայլը բացատրել է որպես բողոքի ակտ՝ ի պատասխան Փաշինյանի հակաեկեղեցական քաղաքականությանը։

Հայ Առաքելական Եկեղեցին աշխարհի ամենահին պետական եկեղեցին է։ Հայ ժողովուրդն առաջինն է, որ Քրիստոսին ընդունել է որպես հավատք և քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն։ Հենց Եկեղեցին է դարեր շարունակ եղել մեր մշակույթի, լեզվի, հավատքի, ազգային ինքնության պահապանը՝ ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում։ 44-օրյա պատերազմի օրերին և դրանից հետո հենց Եկեղեցին էր ժողովրդի կողքին, այն պահին, երբ իշխանությունները, փաստացի, լքել էին Արցախը և արցախահայությանը։

Բնական է, որ այս հոգևոր ու ինքնապահպան շերտը խանգարում է այն ուժերին, որոնք ձգտում են Հայաստանը զրկել ինքնության զգացումից։ Այդ պատճառով էլ Հայ Առաքելական Եկեղեցին դիտարկվում է որպես խոչընդոտ։ Փաշինյանի հակաեկեղեցական հռետորաբանությունն ու գործողությունները որևէ կապ չունեն եկեղեցու նորոգման կամ բարեփոխման հետ։ Սա բացահայտ ռազմավարություն է՝ ուղղված ազգային ինստիտուտների վերացմանը։

Պետք է հստակ արձանագրել՝ Եկեղեցին ընդդիմություն չէ։ Այն ազգային հոգու, համախմբվածության և գոյատևման խորհրդանիշն է։ Այո, Եկեղեցականներն իրենց քաղաքացիական իրավունքով մասնակցում են ընդդիմադիր շարժումներին, այդ թվում՝ Բագրատ Սրբազանը՝ «Սրբազան պայքարի» առաջնորդը։ Սակայն եկեղեցին չի դառնում ընդդիմություն՝ քաղաքական իմաստով։ Եկեղեցին մնում է հավատի, հոգու և ազգային արժանապատվության դարավոր պահապանը։

Իշխանությունների վարքագիծը, որի տրամաբանության մեջ տեղավորվում է նաև բարերար Սամվել Կարապետյանի կալանավորումը՝ եկեղեցուն աջակցության պատրաստակամության համար, հակասում է ոչ միայն ժողովրդավարական սկզբունքներին, այլև սպառնում է Հայաստանի պետականության և ինքնիշխանության հիմքերին։

Այսօր Հայաստանն ունի ընտրություն. կանգնել Հայ Առաքելական Եկեղեցու կողքին կամ խզել մեր գոյության դարավոր շղթան։ Մեր պատմական փորձն ապացուցել է՝ երբ ազգը թողել է իր հոգևոր հիմքը, պարտվել է։ Իսկ երբ պահել է այն՝ փրկվել է։

«Ռուբինյանն իմ սուրճ դնողն է եղել». «Փաստ»Միասնականությունն ընդդեմ եկեղեցաքանդության. «Փաստ»Կամերային թատրոնը նշել է հիմնադրման 44-ամյակը ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Թուրքիայի, Կատարի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները բանակցություններ կվարեն Վթար Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին. կա 4 տուժած ՌԴ իշխանությունները Ադրբեջանից ներմուծված արմավում վնասատուներ են հայտնաբերել Այսօր Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պուշկինի փողոցում Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են 40 համարի ավտոբուսը, «Mustang»-ը, «Volkswagen»-ը և «Toyota»-ն Սպասվում է քամու ուժգնացում․ ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ադրբեջանը երկարաձգել է այսպես կոչված կարանտինային ռեժիմը Օդի որակի հարցում Երևանն ամենախոցելին է, Թբիլիսին՝ միջին, Բաքուն՝ ամենաբարենպաստ բնական պայմաններովը. Ազիզյան Անօդաչու սարքերը հարվածել են Ռուսաստանի 7 շրջանների՝ խափանելով էլեկտրամատակարարումը և հրդեհ առաջացնելով խոշոր քիմիական գործարանում Մեքենաներ են բախվել, ճանապարհը ամբողջությամբ փակվել է․ կան վիրավորներ Ուրալում ադրբեջանական համայնքի նախկին ղեկավարի գործով նոր դատական ​​նիստ է նշանակվել Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում Վրաերթ Գեղարքունիքի մարզում. 58-ամյա կինը տեղափոխվել է հիվանդանոց Թայվանում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 5-ը Վարորդը «Volkswagen»-ով վրաերթի է ենթարկել 68-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Ինտերի» մեկնարկային կազմը Փողով հոգևոր արժեք չեն գնում․ որքան էլ ունենաք, նույն գաճաճն եք մնալու․ Ավետիք ՉալաբյանԱյժմ մեր թշնամիները գիտեն՝ ոչ ոք չի կարող խաթարել Հայաստանի միասնությունը․ «Մեր ձևով»«Գաղտնազերծված փաստաթղթերի» հետ կապված խաբեության մասին դիտարկումներս ներկայացնում եմ Սփյուռքի մեր անգլախոս հայրենակիցներին․ Մենուա Սողոմոնյան Տասը տիրադավ եպիսկոպոսներին ուղեկցում են դեմքերը փակած ինչ-որ մարդիկ․ Էդմոն ՄարուքյանՀՇՖ-ն ամփոփել է տարվա արդյունքները 36 ժամ ջուր չի լինելու դեկտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին «600-700 մլն դոլարի ներդրումներ, 13 հազար աշխատատեղ, 130 մլրդ դրամ վճարված հարկեր»․ հանքարդյունաբերության ոլորտը՝ թվերովԱշխարհի ամենահայտնի և հեղինակավոր պարբերականներից մեկն անդրադարձել է Հայաստանում կառուցվող Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր մոնումենտալ արձան-համալիրին․ Իվետա Տոնոյան Երևանում բացվել է «Դոմուս» հիպերմարկետների ցանցի նոր մասնաճյուղՆԱՏՕ-ն հայտարարել է, որ երկարատև պատերազմի համար դաշինքը բավականաչափ դիմացկուն չէ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Եվրոպայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների հետ․ Պուտին Փոքրիկ խմբակի առաջնորդի հրահանգով տարբեր կառույցներ խոշորացույցով քրքրում են Նարեկ Կարապետյանի «դոսյեն» ու ոչ մի բան չեն գտնում․ Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայում անհայտ անօդաչու թռչող սարք է վթարի ենթարկվել Ավտովթար՝ Շիրակի մարզում. կա տուժած Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Լիբանանում Հայաստանի դեսպան ՊՍԺ-ի դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը կոտրվածք է ստացել Քննարկվել է Երևանում կայանալիք Հրաձգության մեծահասակների ԵԱ-ի կազմակերպմանը վերաբերող հարցեր Ոստիկանության նախկին պաշտոնատար անձը կաշառքի միջնորդության պատրվակով տարբեր անձանցից գումար է ստացել. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամաս Դոլարի փոխարժեքը կայուն է. Եվրոն էժանացել է Այդ 10-ը ապաշխարությամբ պիտի վերադառնան, Սուրբ Էջմիածին երկպառակության եկածներն ամոթահար կհեռանան. Հայր Ասողիկ ԿարապետյանԵրևանի ավտոբուսի վարորդները պարգևավճար կստանան Ջրային պարեկները 42-ամյա սևանցու մեքենայում 100 կգ-ից ավելի սիգ են հայտնաբերել Ինչպես են ծեծում Դոն ՊիպոյինՆոշպայի թաքնված վտանգներըԵրեք երեխաների հայրը հանկարծամահ է եղել կոկորդի ցավիցԱրտակ Սրբազան, ինքնամխիթարանքով մի զբաղվիր, քանի որ քո գործած հանցանքն աններելի է․Դավիթ Սարգսյան ԵԶԲ-ն նախատեսում է 2026 թվականին Հայաստանում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարիՀայաստանում մշակույթը զարգանում է խիստ անհավասար․ Մենուա Սողոմոնյան