Երևան, 07.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ապրելու ուժը վերևից է գալիս». կամավոր Տիգրան Գասպարյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ես հինգ տղա ունեմ, Տիգրանն ամենակրտսերն է։ Բոլորս իրեն միշտ փայփայել ենք։ Լսող երեխա էր։ Որպես տան փոքր՝ ավագ եղբայրները հաճախ էին խնդրում այս կամ այն բանն անել իրենց համար, օրինակ՝ խանութ գնալ, նա էլ սիրով ամեն ինչ անում էր։ Շատ կապված էր իր մեծ եղբայրների հետ, նրանց համար անհնարինը կաներ՝ անգամ իրեն նեղություն տալով։ Ամենամեծ եղբոր հետ Տիգրանի տարիքային տարբերությունը 12 տարի է, մյուս եղբայրների տարիքային տարբերությունը երեքական տարի է։ Հետաքրքիր է նաև, որ երբ արդեն մեծացել էր, բոլոր եղբայրներից ամենահասուն դատողը, կարծես, Տիգրանը լիներ, ուզում էր բոլորին պաշտպանել, թույլ չտալ, որ ընկնեն ինչ-որ փորձանքների մեջ. մեր բոլոր տղաները շատ ակտիվ են եղել։ Նման բնավորություն ուներ։ Չափահաս տարիքում դարձավ բոլորի պաշտպանը։ Ժպտացող աչքերով իմ բարի տղան է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նարինեն՝ Տիգրանի մայրիկը։ Նշում է՝ մոտ 30 տարի մանկապարտեզում է աշխատել. «Մեր Բ3 թաղամասի բոլոր երեխաները, ինչպես ասում են, իմ «ձեռքի տակով» անցան, մեծացան ու կյանք մտան։ Մեկս մյուսիս շատ լավ ենք ճանաչում, մեծ հարգանք ենք վայելել այս թաղամասում»։

Տիգրանը ծնվել է Երևանում։ 2005-2013 թթ. սովորել է Դավիթ Հովսեփյանի անվան թիվ 191 ավագ դպրոցում։ «Ֆուտբոլով է զբաղվել երկար տարիներ, ուզում էր ֆուտբոլիստ դառնալ, բայց հետո որոշումը փոխեց, մենք էլ չպնդեցինք, ամեն հարցում առաջնորդվում էինք երեխաների ցանկությամբ։ Ինքս ժամանակին սպորտսմեն եմ եղել և մշտապես ցանկացել եմ, որ իմ երեխաներն էլ սպորտով զբաղվեն, իրենց ուղղորդել եմ տարբեր խմբակներ, ցանկացել եմ, որ սպորտսմեն դառնան։ Սպորտի հաճախել են, բայց ինչ-որ մի փուլում կիսատ են թողել։ Տիգրանը, բացի ֆուտբոլը, դպրոցում նաև շախմատի խմբակ է հաճախել։ Դպրոցական առարկաներից ռազմագիտությունն էր շատ սիրում։ Իրենից երեք տարով մեծ եղբայրը բանակում չի ծառայել, ու երբ Տիգրանին բանակ էին զորակոչում, ցանկանում էինք, որ մեծ եղբայրն էլ իր հետ գնա, միասին ծառայեն։ Տիգրանն ընդդիմանում էր, կատակում՝ ինքը չի կարող ծառայել, ես կընկնեմ կրակի մեջ»։

2017 թվականի հունվարին Տիգրանը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայել է Արմավիրի ուսումնական զորամասում։ Ամիսներ անց տեղափոխվել է Արցախի Հանրապետության Ստեփանակերտի «ՑՈՐ» զորամաս։ 2019 թվականին զորացրվել է ծառայությունից։ «Ոգևորված մեկնեց ծառայության, ասում էր՝ բա ոնց, պետք է անպայման ծառայեմ։ Բանակում ծառայելու տարիներին ընկերական մեծ շրջապատ էր ձեռք բերել»։ Գասպարյանների ընտանիքն, ավաղ, 2018 թվականին դժբախտ դեպքի հետևանքով կորցնում է իր որդիներից մեկին՝ Գոռին։ Չնայած մեծագույն ցավին, նրանք կարողանում են ոտքի կանգնել, միմյանց թև ու թիկունք լինել։

Ընտանիքն ապրում էր իր առօրյա կյանքով, Տիգրանն աշխատում էր, չնայած չէր հասցրել դպրոցն ավարտելուց հետո մասնագիտություն ձեռք բերել, աշխատում էր տարբեր ոլորտներում։ Բայց սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմն ամեն ինչ փոխեց, Տիգրանը որոշեց կամավոր մեկնել Արցախ։ «Ասում էր. «Տանը հիգ տղամարդ կա, մեկս չգնա՞ պատերազմ, որ հետո ես գլուխս կախ ման չգամ փողոցում»։ Ամեն ինչ արեցինք, որ չգնա։ Մեկ անգամ գնաց, մեկ օր էր մնացել, հետ եկավ ու ինձ ասաց. «Մա՛մ, դա պատերազմ չէր, դա չգիտեմ, թե ինչ էր»։ Դա տեսնելով, հասկանալով, թե ինչ է կատարվում, միևնույնն է, նորից գնաց»։

Հոկտեմբերի 16-ին Տիգրանն արդեն Արմավիրի զորամասում էր։ Այդտեղ նա վերապատրաստում է անցնում ու տասն օր անց մեկնում ռազմաճակատ՝ որպես տանկի նշանառու։ Պատերազմի տարբեր թեժ կետերում է եղել։ Վերջին մարտը Շուշիում էր։ «Իրեն ասում էի՝ Տիգրա՛ն, իմացիր՝ որ օրը դու չզանգեցիր, ես գալիս եմ Ղարաբաղ։ Ամեն առավոտ ժամը յոթին, մեկ էլ երեկոյան պարտաճանաչ զանգում էր՝ մա՛մ, ես այստեղ եմ, ես կամ։ Երբ նոյեմբերի 7-ի երեկոյան չզանգեց, մտածեցինք՝ գուցե տեղը հարմար չէ, ոչինչ, առավոտյան կզանգի։ Բայց երբ հաջորդ օրվա առավոտյան էլ չզանգեց, արդեն հասկացանք, որ մի բան այն չէ։ Տղաներս մեքենա վերցրեցին ու ճանապարհ ընկան Ղարաբաղ։ Ամենուր եղել էին, բայց, ավաղ, որևէ բան ճշտել չէին կարողացել»։

Տիգրանն անմահացել է Շուշիում նոյեմբերի 7-ին։ «Իրենց տասը հոգանոց խմբում նա տարիքով ամենափոքրն է եղել։ Վիրավորվել է, մտածել են՝ իրեն շուտ ճանապարհեն, որ փրկվի։ Մեքենայով վիրավորներին ճանապարհում են, մեքենան, ըստ երևույթին, ճանապարհին հայտնվում է կրակոցների տակ։ Վարորդն ասել է՝ իջեք ու փախեք, ինչպես կարող եք։ Մեքենայից իջել են, չորս-հինգ հոգի վիրավոր են եղել, մինչև կկողմնորոշվեին, թե որ ուղղությամբ գնային, դիպուկահարը թիրախավորել է իրենց։ Հավանաբար, չեն պատկերացրել, որ դիպուկահարները դիրքավորված են։ Շուշիում դիպուկահարների կրակոցներից զոհվածները շատ են»։ Իսկ Տիգրանի խումբը որոշ ժամանակ հետո անվնաս իջել է դիրքերից։

Ամիսներ շարունակ ընտանիքը լուր չի ունեցել Տիգրանից։ «2021 թվականի փետրվարին մեզ զանգեցին, ասացին, որ ԴՆԹ-ով համընկնում կա։ Գնացինք, բայց մարմին չկար, մասունքներ էին։ Հուղարկավորեցինք իրեն, երեկոյան մեզ զանգահարեցին ու հայտնեցին, որ մեր որդուն չենք հուղարկավորել։ Պատկերացնո՞ւմ եք մեր վիճակը։ Բայց այդ պահին մեր մեջ հույս արթնացավ, մտածում էինք՝ ուրեմն ողջ է, գուցե գերեվարված է։ Դա մեզ համար հույսի շող էր։ Հետո ևս մեկ անգամ զանգահարեցին մարտին, ուրախացանք, մտածեցինք՝ լավ լուր է։ Բայց, ավաղ... Միայն ուրախ ենք, որ իր մարմինն ամբողջական ենք գտել, առանց խոշտանգման հետքերի, չնայած ամիսներ էին անցել։ Կանչեցին տղայիս ճանաչելու։ Տղաներս ինձ թույլ չտվեցին ներս մտնել։ Իրենք են ճանաչել եղբորը, ինքնությունը հաստատել, մարմնի ամեն միլիմետրը զննել են, իր մարմնին նաև խաչեր կային դաջված, դրանցով ևս հաստատվեց, որ Տիգրանս է»։

Ապրելու ուժի մասին։ «Գոռս 26 տարեկան էր, Տիգրանս՝ 22։ Բոլորն ինձ հարցնում են՝ ինչպե՞ս ես դիմանում։ Սկզբում ես էլ նման մտքեր ունեի՝ ինչպե՞ս եմ քնում, ինչո՞ւ եմ հաց ուտում, ինչպե՞ս կարող եմ ապրել, երբ իմ երեխաները չկան։ Հիմա կարող եմ ասել, որ ուժը վերևից է գալիս, շատ ուժեղ մարդ եմ։ Դժվարությունների միջով եմ անցել, հինգ երեխա մեծացնելը հեշտ չէ։ Տղաների մամաները պետք է ուժեղ լինեն, ես այդ ուժը նաև իմ տղաներին եմ փոխանցել, միշտ ասել եմ՝ չխեղճանաք, իմացեք, որ ես ձեր կողքին եմ։ Իմ փոխանցած ուժն իրենց միշտ ուղեկցել է»։

Հ. Գ.- Տիգրան Գասպարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Երևանի «Շահումյան-2» գերեզմանատանը՝ եղբոր կողքին:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Առավոտյան իրավապահները բացել են Գյումրու Յոթ Վերք եկեղեցին Nissan ընկերությունը արևային վահանակներ կտեղադրի էլեկտրական մեքենաների տանիքներինՌուսաստանը բազմաթիվ պատճառներ ունի` ոչ մեկին չվստահելու․ Թուրքիայի ԱԳ նախարար Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Երեկոյան կնքվել են Գյումրու Յոթ Վերք եկեղեցու դռները, եկեղեցին բռնшզшվթվել է որոշակի մարդկանց կողմից․ հոգևորական (տեսանյութ) «Ինտերը» հաղթել է «Կոմոյին», Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սպիտակի երկրաշարժի զnhերին նվիրված հուշարձանին Այսօր Սպիտակի երկրաշարժի 37-րդ տարելիցն է Երջանկությունը կբացի իր դռները. Թամարա Գլոբան կանխատեսում է կյանքի երկար սպասված առաջընթաց 2 կենդանակերպի նշանների համար՝ սկսած դեկտեմբերի 7-ից Առաջիկա օրերին Մոսկվա է մեկնելու գործարարների մեծ պատվիրակություն. Օրբան Բռնցքամարտի ԱԱ. Դավիթ Եգորյանի հաղթանակը՝ 5:0 Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին իրեն Նոբելյան մրցանակի առաջադրելու համար Մեծ մարդ, Մեծ բժիշկ, Մեծ Հայրենասեր...Լույսերի մեջ լինես, Բժիշկ ջան. Հրանտ Թոխատյան Մենք դիտարկում ենք նավթի եւ նավթամթերքների՝ Հայաստան արտահանման հնարավորությունը․ Հաջիեւ Անսպասելի էվոլյուցիա. շների ուղեղը մեծանում է՝ ընտելացման դասական տեսություններին հակառակ «Բարսելոնան» պարտության մատնեց «Բետիսին»՝ 5:3 Գիտնականը՝ ադրբեջանական թեզերի քարոզիչ․ Մայքլ Գանտեր Հնդկաստանի 11 քաղաքացիներ ծեծել են իրար Երևանում Հերթական վիճաբանությունը՝ Երևանում․ պարզվել է ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը Երևանի քաղաքապետարանը հրավիրում է գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը Ձյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին՝ 21։30-ի դրությամբ Թրամփը հայտնել է ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին Չի լինելու նման բան, որ օդանավակայանից Վեհափառին տանեն. Հրայր Կամենդատյան «Հոռոմի խաչմերուկ»-ի էստակադայի վրա բեռնատար է կողաշրջվել Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Թաքեր Կարլսոնի հետ քննադատել են միայն ՔՊ-ականներն ու Ալիևի օգնական Հիքմեդ Հաջիևը. Մարիաննա ՂահրամանյանՀաղթանակ են տոնել Արթուր Բազեյանն ու Վախթանգ Հարությունյանը. բռնցքամարտի ԱԱ ԵՄ-ը 120 մլն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի սոցցանցը․ ԱՄՆ-ը արձագանքել է Վեհափառ Հայրապետը վերադարձավ հայրենիք Իշխանությունները Գյումրիի վաղվա պատարագի մարդաշատությունն ապահովելու համար գործի են անցել«40 անց եմ, բայց դա չի նշանակում, որ ծեր եմ ու ոչ մի բանի պետք չեմ». Ռաֆայել ԵրանոսյանԱրդարությունը հաղթելու է, և իրենք արդարացված դուրս են գալու. Ամենայն Հայոց Կաթողիկոս Եգիպտոսը կոչ է արել շտապ միջազգային ուժեր տեղակայել Գազայի հատվածում Վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում․ հնչել են կրակոցներ Հատնի է` երբ ու որտեղ տեղի կունենան Արտավազդ Սահակյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Սոչիում Նրա թողած ավանդը բժիշկների տարբեր սերունդների համար դեռ երկար կմնա. նախարար Հայաստանն ընդունում է միայն TRIPP-ը, ոչ թե «միջանցքը». Արմեն Գրիգորյանը՝ Հաջիևեին Հայաստանի ավտորիտար շրջադարձը. Նիկոլ Փաշինյանը և Սամվել Կարապետյանի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ հետապնդումները․ Ռոբերտ ԱմստերդամՄենք վերահաստատում ենք մեր ուխտն առ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և անվերապահ հավատարմությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սպասավորող քահանաներ Զելենսկին ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ԱՄՆ-ի հետ խաղաղության պլանի վերաբերյալ իր բանակցությունները Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կա 4 տուժած «Սպարտակ» մարզադաշտում տեղի է ունեցել լազերային շոու ի հիշատակ Նիկիտա Սիմոնյանի «Warner Bros. Discovery» մեդիակորպորացիան համաձայնել է վաճառել իր հոսքային և ստուդիական ակտիվները «Netflix»-ին Թրամփը նամակ է հղել Իլհամ Ալիեւին․ շնորհակալություն է հայտնել նաև Փաշինյանին Ինչպե՞ս փոխել երկրի զարգացման դինամիկան Ադրբեջանի նախագահը այսօր կրկին զգուշացրեց մեզ, որ հանկարծ, ինչպես ժողովուրդն է ասում, «արխային չընկնենք»․ Արևմտյան Ադրբեջանի թեման փակված չէ, և իրենք վերադառնալու են Հայաստան․ Էդմոն Մարուքյան