Երևան, 24.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Օր օրի հայտնվում ենք վերին աստիճանի ծանր վիճակում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«18 արդարների», Միքայել Աջապահյանի, գործարար Սամվել Կարապետյանի գործերով դատական նիստերը շարունակում են ընթանալ դատարաններում։ Ու մինչ փաստաբանները, մեղադրյալների պաշտպանները շարունակում են պնդել, որ հարուցված քրեական գործերը հիմնազուրկ են, իսկ քաղաքացիների ձերբակալումները, կալանավորումները՝ անհիմն, տպավորություն է, թե դատավորները և մեղադրող կողմը չեն ընկրկում նախապես գծված պլանից։ Մի պարագայում մարդկանց մեղադրանք են առաջադրում հանրային խոսքի համար, մյուս պարագայում՝ առգրավում տարաբնույթ իրեր և հավաստիացնում հանրությանը, թե ահաբեկչություն են կանխել։ Որքան էլ դատական նիստերի ընթացքում փաստաբանները կոտրում են այս գործերի մասով առկա բոլոր միֆերը, բայց նաև փաստում են՝ կարծես պայքարելիս լինեն աբսուրդի դեմ, քանի որ այս բոլոր գործերում բացակայում են ոչ միայն իրավունքն ու օրենքը, այլ նաև ողջախոհությունը։

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ասում է՝ փաստաբաններն ուղղակի արձանագրում են եղելությունը, իրականությունը։ «Ես շատ վրդովված եմ, որ «իրական Հայաստանը» անօրինական Հայաստանն է։ Այս առումով կցանկանամ ևս մեկ անգամ իմ զայրույթն արտահայտել և դատապարտել տեղի ունեցողը։ Ինքս համաձայն եմ փաստաբան Արամ Վարդևանյանի հետ։ Նա ասում է, որ անգամ Սոմալիում, որտեղ կան ծովահեններ, այսպիսի կամայականություն, այսպիսի արհամարհանք իրավունքի և օրենքի հանդեպ չկա։ Բայց այստեղ ծագում է ամենակարևոր հարցը՝ ինչո՞ւ է սա տեղի ունենում։ Իշխանական կուսակցության ներկայացուցիչներն այսօր մի տեսակ բարկություն և զայրույթ են արտահայտում և խոսում այն մասին, թե տարիներ առաջ, այսպես ասած, «նախկինների» ժամանակ ինչեր են տեղի ունեցել Հայաստանում։ Այո, այն ժամանակ եղել են խնդիրներ, բայց դրանք եղել են շատ ավելի մեղմ, այսպիսի բան չի եղել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ալավերդյանը։

Հայաստանում տեղի ունեցողի, դրա վերաբերյալ միջազգային հանրության, տարաբնույթ կառույցների լռությունը նա կապում է աշխարհաքաղաքական գործընթացների և վերջին տարիներին մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունների, Արցախի հայաթափման հետ։ «Բոլոր մտածող մարդիկ ունեն այդ՝ «ինչո՞ւ է սա տեղի ունենում» հարցի պատասխանը, այդ պատասխանից էլ բխում է այն, ինչ այսօր տեսնում ենք մեր իրականության մեջ։ Այս թիմը եկել է իշխանության իր գլխավոր՝ քաղաքական նպատակները կյանքի կոչելու համար։ Մասնավորաբար՝ Արցախն օր առաջ հանձնել Ադրբեջանին, իսկ Հայաստանը դարձնել կա՛մ Թուրքիայի, կա՛մ Ադրբեջանի տարածքի մի մասը։ Ընդ որում, հնարավոր է ձևական առումով այն պահպանի ինչ-որ պետական միավորի տարրեր։ Եթե խոսենք 2018 թվականի նախորդ ժամանակաշրջանի մասին, ապա պետք է հստակեցնեք, որ Եվրոպան այն ժամանակ մատնանշում էր Հայաստանում իրավունքի ամեն մի ոտնահարում։ Դա, ինչպես ընդունված է ասել, «նախկինների» ժամանակ էր արվում։ Նաև փաստեմ, որ մենք դա ողջունում էինք։ Որպես հասարակական կազմակերպության ղեկավար՝ այդ ամենին մասնակցում էի շատ ազնվորեն, շատ հստակ արտահայտում էինք մեր վերաբերմունքն իրավունքների այն ոտնահարումների վերաբերյալ, որոնք տեղի էին ունենում մասնավորապես դատական համակարգում։ Բայց այն, ինչ այսօր կատարվում է Արևմուտքի և Արևելքի ոգևորող լռությամբ, ինձ բոլորովին չի զարմացնում, որովհետև այս թիմը եկել է հենց իմ նշած քաղաքական այդ հարցերը լուծելու նպատակով։ Եվ եթե այս թիմի կողմից որևէ ձևով տեղի է ունենում ժողովրդավարության, իրավական պետության սկզբունքների, մարդու իրավունքների ոտնահարում, դա բացառապես ողջունվում է։ Կարևորն այն նպատակն իրականացնելն է, ինչի համար իրենց բերել են իշխանության։ Նշեմ նաև, որ այս թիմին իշխանության են բերել խաբեությամբ։ Ինձ միշտ ասում են՝ ժողովուրդն է ընտրել։ Ժողովուրդը սովոր չէ այդքան սարսափելի խաբեության։ Այն թերությունները, որոնք եղել էին 3-րդ նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում, այսպես ասած, պետք էր ուղղել, շտկել։ Բայց մեր այն քաղաքացիները, որոնք 2018 թվականի իրադարձությունների ժամանակ սթափ են եղել և հավատացել են այս թիմին, չէին կարող անգամ մղձավանջային երազի մեջ պատկերացնել, որ իշխանափոխությունից տարիներ անց այս պատկերն ենք ունենալու։ Նշեմ, որ այդ հարվածը ևս մտնում է ընդհանուր ծրագրի մեջ, այն է՝ ամբողջովին նսեմացնել, թուլացնել թե՛ Հայաստանը՝ որպես պետություն, թե՛ ժողովրդին ու հասարակությանը։ Մենք այսպիսի նվաստացում չենք ունեցել որևէ մի ժամանակաշրջանում»,-նշում է մեր զրուցակիցը։

Քրեական գործերը, քրեական հետապնդման հարուցման դեպքերը, մարդկանց կալանավորումները Եկեղեցուն աջակցող հրապարակային խոսքի համար ոչ միայն նպատակ են հետապնդում լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին, այն էլ՝ հնարավոր արտահերթ կամ նախանշված հերթական ընտրություններից առաջ, այլև յուրահատուկ մեսիջ ուղարկել նրանց, ովքեր բողոքի ձայն կբարձրացնեն։ Արդյոք այս կերպ հնարավո՞ր է մարդկանց համատարած հնազանդությանը հասնել։ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրենի կարծիքով, այս ամենի նպատակը շատ պարզ է։ «Իսկ նպատակը հետևյալն է. սկզբից ոչնչացնել հայությանը՝ որպես պետական միավոր, հետո արդեն ոչնչացնել պետությունն ու պետականությունը։ Դա փորձված մեթոդ է, հատկապես Արևմուտքի մոտ։ Այնպես որ, այն, ինչ տեղի է ունենում, անձամբ ինձ չի զարմացնում։ Ես ունեմ ակնկալիքներ, որ մեր ազգի, Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր և, առհասարակ, խելացի, մտածող խավի մեջ վերջապես համապատասխան, համարժեք դիմադրություն ձևավորվի։ Ինձ վրդովեցնում է այն, որ օր օրի մենք հայտնվում ենք վերին աստիճանի ծանր, բայց երբեք չեմ ասի անելանելի վիճակում։ Ես էլի կարծում եմ, որ մենք ունենք այդ ներուժը և հնարավորությունը ինչոր բան փոխելու։ Ընդհանրապես, եթե մարդիկ ապրում են, եթե ժողովուրդը ապրում է, այդ հնարավորությունը միշտ տրվում է՝ լինի ի վերուստ, թե առկա ներուժի շնորհիվ։ Մենք տեսնում ենք, թե որքան վատ է ամեն ինչ, բայց դա նաև նշանակում է՝ գործն ավելի շատ է, անելիքը շատ ավելի շատ է, և մեզանից պահանջվում է ուժերի գերլարում, հիմա ավելի շատ, քան երբևէ»,-եզրափակում է Լարիսա Ալավերդյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՌԴ-ն 11-հազարանոց զորախումբ է ձևավորում․ մանրամասներ Ալիևը Փաշինյանին պատանդ է պահում` նպատակ ունենալով ոչնչացնել մեր պետությունը. Էդգար ՂազարյանԻնչո՞ւ ինդուկցիոն սալօջախներն այդքան դժվար մտան մարդկանց «սրտերը». «Փաստ»Իրանը հայտարարել է, որ հրաժարվում է բանակցել առանց իր յոթ պայմանների կատարման Բնակիչների հետ ջերմ ու անմիջական հանդիպումները կատարած աշխատանքի լավագույն գնահատականն են և վստահ առաջ շարժվելու գրավականը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Զինված անձինք՝ Երևանի կենտրոնում․ 7 մարդ ձերբակալվել է Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ ԱՄՆ-ը չի համաձայնել կատարել Թեհրանի յոթ նախապայմանները. Ղալիբաֆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Արգելվել է ատոմային զենքի օգտագործումը, ստորագրվել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր. «Փաստ»Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով Խոշտանգել են 27-ամյա լրագրող ՎիկտորյայինՌԴ-ն 11-հազարանոց զորախումբ է ձևավորում․ մանրամասներ ESPN-ը հրապարակել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտների տասնյակը Բաքվից ուշագրավ հայտարարություն՝ Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ»Խորհրդարանական ընդդիմությունը պետք է դեմ քվեարկի ալիևյան պահանջներին. Ցոլակ ԱկոպյանԱդրբեջանից կոչով դիմել են հայ ժողովրդին Ինչո՞ւ խաղաղության համաձայնագիրը չի կնքվում. տեսանյութՌյուտեն կոչ է արել ամբողջ հասարակությանը պատրաստել պատերազմի Գավառում շուրջ մեկդարյա տունը վերածվել է հյուրատանՇահագրգռված են ապահովել, որ Ռուսաստանը կրկին չափազանց ուժեղ չդառնա Հարավային Կովկասում. «Փաստ»Ռյուտեն կոչ է արել ամբողջ հասարակությանը պատրաստել պատերազմի Իրանում հայտնի երգչուհուն պшտժել են առանց հիջաբի ելույթ ունենալու համար Դասվարն առաջին դասարանցու նկատմամբ ցուցաբերել է տարբերակված բացասական վերաբերմունք, ենթարկել ֆիզիկական և հոգեբանական բռնության. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել նախաքննությունից Արմավիրի մարզում կինը սպիրտ է լցրել ամուսնու վրա և հրկիզել․ տղամարդը մահացել է«Վերջին զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, էլի կզանգեմ, բայց Ռաֆիկիցս էլ զանգ չստացա». Ռաֆիկ Գասպարյանն անմահացել է նոյեմբերի 4-ին Շուշիի մատույցներում. «Փաստ»Եմենում ավտոբուսին հասցված ավիահարվածի հետևանքով ավելի քան 25 մարդ է տուժել Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա Ռուսաստանում օտարերկրացիների համար նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտել Իշխանությունը պահելու նոր սցենարը. Հրայր ԿամենդատյանԱրաբկիրի եկեղեցու հարևանությամբ բшխվել են «Kia»-ն ու «Volkswagen»-ը. ավտոմեքենաներից մեկն էլ բшխվել է բենզալցակայանի տարածք. կա վիրավnր Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»Իրանը ԱՄՆ-ից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջում և դատական հայցեր է ներկայացրել Պարսից ծոցի երկրների դեմ Նա չունի սահմանադրական փոփոխություններ կատարելու նպատակԴատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մաhացել է. Տիգրան Աբրահամյան Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ»Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ նոյեմբերի 24-ի դրությամբՖուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»«Բավարիա»-ն փոխարինող է գտել վնասվածք ստացած Հարի Քեյնին Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ»Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ»6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ»Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»Նոյեմբերի 24/25-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Սամվել Կարապետյանը կալանավորվել է Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար»․ Ղազինյան