Երևան, 07.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նիկոլի մանկուրտացյալ եղբայրությունը․ Արմեն Հովասափյան

ԲԼՈԳ

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Թերևս արժե խոսենք քաղաքական մանկուրտների մասին, ու ինքներդ կհամոզվեք, թե ինչքան շատ կան նրանք մեր շուրջ՝ ոչ միայն հասարակության որոշ շրջանակներում, այլև իշխող խմբակում։

Այսօր Հայաստանում քաղաքական թիմ հասկացությունը վերածվել է մի յուրօրինակ կրոնական աղանդի։ Նիկոլի «աշակերտները» այլևս չեն հիշեցնում նախարարների կամ պատգամավորների, քանի որ նրանք 7 տարիների ընթացքում դարձել են հավատացյալ եղբայրություն, որոնք առաջնորդի յուրաքանչյուր խոսք ընդունում են որպես «Սուրբ գրքից» արված մեջբերում։

Հայաստանի քաղաքական բեմը վաղուց արդեն հիշեցնում է ոչ թե խորհրդարան կամ կառավարություն, այլ մի խառնամբոխ, որտեղ Նիկոլն իր անձնական «վարդապետությունը» քարոզում է որպես նոր «Աստվածաշնչյան հայտնություն», և ամենաանհավանականը այն է, որ նրա թիմի անդամները վերածվել են ոչ թե քաղաքական գործիչների, այլ «էլիտար մանկուրտների»․ կիսամոլեռանդ աշակերտների, որոնք իրենց առաջնորդի յուրաքանչյուր խոսք ընդունում են որպես տիեզերական ճշմարտություն։

Նրանց նիստերը ավելի շատ նման են սեկտանտական պատարագի, քան քաղաքական քննարկման։ Նիկոլը բեմ է բարձրանում, արտասանում հերթական «ճշմարտությունը»՝ խառնած արևելյան փիլիսոփայության, պոպուլիստական կարգախոսների ու «կախարդական ապագայի» տեսլականների հետ, իսկ թիմակիցները՝ գլխահակ ու փայլփլուն աչքերով, ընդունում են այդ խոսքերը, ասես «քարոզչական Ավետարան»։ Ասեմ ավելին, նրանք անգամ մրցում են իրար հետ՝ ով ավելի Նիկոլ կլինի։ Մի մասը շտապում է «իրական Հայաստանի» բրոշը խփել կրծքին, մյուսները Նիկոլի խոսքերը կրկնում են բառացիորեն՝ մատնացույց անելով, որ սրբագրված տեքստից շեղվել չի կարելի։ Եթե վոժդը մի օր որոշի, որ, ասենք, «մարդը կարող է ապրել առանց թոքերի», ապա նրանց մեջ կգտնվի նախարար, ով պատրաստ կլինի ցուցադրական վիրահատության՝ ապացուցելու համար «մարգարեի ճշմարտացիությունը»։

Այս իշխանական «էլիտար մանկուրտները» իրենց հավատն ունեն ոչ թե Աստծո, ոչ թե հայրենիքի, այլ Նիկոլի սելֆիների ու ուղիղ եթերների հանդեպ։ Նրանք մոմ են վառում ոչ թե եկեղեցում, այլ վերջինիս ֆեյսբուքյան գրառումների տակ և ամենքը փորձում են առաջինը մեկնաբանել՝ «Ճշմարիտ ես ասում, Վարդապետ»։ Արդյունքում մենք տեսնում ենք ոչ թե քաղաքական էլիտա, այլ մի բրիգադ մանկուրտացված քարոզիչների, որոնք անխոս կրկնում են առաջնորդի միստիկ մանտրաները։ Եվ այս ամենը մատուցվում է հասարակությանը իբրև «նոր Հայաստան», «իրական Հայաստան» կամ էլ «ճշմարիտ ճանապարհ»։

Ահա այսպես էլ ձևավորվեց Հայաստանի քաղաքական «մանկուրտացյալ եղբայրությունը»․ մի խումբ մարդիկ, որոնք իրենց առաջնորդին համարում են «Զրադաշտ», իսկ նրա խոսքը՝ «հայտնություն», իսկ իրականում սա պարզապես ինքնուրույն մտածելու կորստի վկայությունն է։
Որքան էլ սարկաստիկ հնչի, բայց Հայաստանի այսօրինակ «քաղաքական էլիտան» հիշեցնում է ոչ թե կառավարություն, այլ ծիսական խումբ, որի ամենամեծ խնդիրը երկրի ճակատագիրը չէ, այլ՝ առաջնորդի «ճշմարտության» կրկնությունը։ Ու քանի դեռ այդ մանկուրտացյալ եղբայրությունը կանգնած է պետության գլխին, Հայաստանի ճակատագիրը կախված է ոչ թե իրական քաղաքականությունից, այլ Նիկոլի հերթական «հայտնությունից»։

Բռնցքամարտի ԱԱ. Դավիթ Եգորյանի հաղթանակը՝ 5:0 Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին իրեն Նոբելյան մրցանակի առաջադրելու համար Մեծ մարդ, Մեծ բժիշկ, Մեծ Հայրենասեր...Լույսերի մեջ լինես, Բժիշկ ջան. Հրանտ Թոխատյան Մենք դիտարկում ենք նավթի եւ նավթամթերքների՝ Հայաստան արտահանման հնարավորությունը․ Հաջիեւ Անսպասելի էվոլյուցիա. շների ուղեղը մեծանում է՝ ընտելացման դասական տեսություններին հակառակ «Բարսելոնան» պարտության մատնեց «Բետիսին»՝ 5:3 Գիտնականը՝ ադրբեջանական թեզերի քարոզիչ․ Մայքլ Գանտեր Հնդկաստանի 11 քաղաքացիներ ծեծել են իրար Երևանում Հերթական վիճաբանությունը՝ Երևանում․ պարզվել է ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը Երևանի քաղաքապետարանը հրավիրում է գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը Ձյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին՝ 21։30-ի դրությամբ Թրամփը հայտնել է ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին Չի լինելու նման բան, որ օդանավակայանից Վեհափառին տանեն. Հրայր Կամենդատյան «Հոռոմի խաչմերուկ»-ի էստակադայի վրա բեռնատար է կողաշրջվել Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Թաքեր Կարլսոնի հետ քննադատել են միայն ՔՊ-ականներն ու Ալիևի օգնական Հիքմեդ Հաջիևը. Մարիաննա ՂահրամանյանՀաղթանակ են տոնել Արթուր Բազեյանն ու Վախթանգ Հարությունյանը. բռնցքամարտի ԱԱ ԵՄ-ը 120 մլն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի սոցցանցը․ ԱՄՆ-ը արձագանքել է Վեհափառ Հայրապետը վերադարձավ հայրենիք Իշխանությունները Գյումրիի վաղվա պատարագի մարդաշատությունն ապահովելու համար գործի են անցել«40 անց եմ, բայց դա չի նշանակում, որ ծեր եմ ու ոչ մի բանի պետք չեմ». Ռաֆայել ԵրանոսյանԱրդարությունը հաղթելու է, և իրենք արդարացված դուրս են գալու. Ամենայն Հայոց Կաթողիկոս Եգիպտոսը կոչ է արել շտապ միջազգային ուժեր տեղակայել Գազայի հատվածում Վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում․ հնչել են կրակոցներ Հատնի է` երբ ու որտեղ տեղի կունենան Արտավազդ Սահակյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Սոչիում Նրա թողած ավանդը բժիշկների տարբեր սերունդների համար դեռ երկար կմնա. նախարար Հայաստանն ընդունում է միայն TRIPP-ը, ոչ թե «միջանցքը». Արմեն Գրիգորյանը՝ Հաջիևեին Հայաստանի ավտորիտար շրջադարձը. Նիկոլ Փաշինյանը և Սամվել Կարապետյանի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ հետապնդումները․ Ռոբերտ ԱմստերդամՄենք վերահաստատում ենք մեր ուխտն առ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և անվերապահ հավատարմությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սպասավորող քահանաներ Զելենսկին ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ԱՄՆ-ի հետ խաղաղության պլանի վերաբերյալ իր բանակցությունները Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կա 4 տուժած «Սպարտակ» մարզադաշտում տեղի է ունեցել լազերային շոու ի հիշատակ Նիկիտա Սիմոնյանի «Warner Bros. Discovery» մեդիակորպորացիան համաձայնել է վաճառել իր հոսքային և ստուդիական ակտիվները «Netflix»-ին Թրամփը նամակ է հղել Իլհամ Ալիեւին․ շնորհակալություն է հայտնել նաև Փաշինյանին Ինչպե՞ս փոխել երկրի զարգացման դինամիկան Ադրբեջանի նախագահը այսօր կրկին զգուշացրեց մեզ, որ հանկարծ, ինչպես ժողովուրդն է ասում, «արխային չընկնենք»․ Արևմտյան Ադրբեջանի թեման փակված չէ, և իրենք վերադառնալու են Հայաստան․ Էդմոն ՄարուքյանԿապանում 2 տարեկան անգիտակից երեխա է հիվանդանոց տեղափոխվել․ մանրամասներ Սյունիքի պարեկներն ու բժիշկները փրկել են անգիտակից վիճակում գտնվող 2-ամյա երեխայի կյանքը Խոշոր վթար Երևան-Սևան ճանապարհին, բախվել են «Mercedes» ու «Kia Forte», 4 վիրավոր կա Ձուկը թանկացել է 18.3 տոկոսով, բանջարեղենը՝ 14.6, միրգը՝ 7.8. պաշտոնական թվեր Հայաստանում քաղբանտարկյալների թիվը գերազանցում է 70-ը․ Ավետիք ՉալաբյանՑրտից պաշտպանվելու լավագույն միջոցները․ ինչ անել առաջիկա ցուրտ ամիսներինԿարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորան» դարձել Է 2025 թվականի Google-ի որոնման հարցումներով ամենանորաձև ֆիլմը ԶՊՄԿ-ն աջակցում է CaseKey ուսանողական մրցույթին. տեսանյութ Խոշոր վթար՝ Շիրակում Մենք պետք է դառնանք պետական հետաքրքրություններով առաջնորդվող ժողովուրդՄեր խնդիրը Հայաստանի և Սփյուռքի միջև ամուր կամուրջներ կառուցելն է․ Մենուա Սողոմոնյան Հայ թոշակառուն չպետք է ապրի աղքատ, երբ հարևան երկրներում արժանապատիվ ծերություն կա․Հրայր Կամենդատյան