Երևան, 07.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հազարամյակներից եկող անհրաժեշտությունը. ի՞նչ կապ ունեն հայերը ծորակի գյուտի հետ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դժվար թե որևէ մեկին կարելի է այսօր զարմացնել ջրի ծորակով՝ սարքով, որն օգտագործվում է ջրի ճնշումը կարգավորելու, ինչպես նաև տաք և սառը ջուրը խառնելու համար: Բայց քչերը երևի գիտեն, թե որտեղից ու ինչպես է այն հայտնվել: Իրականում այդ մեխանիզմն ունի հետաքրքիր և երկար պատմություն, որը սկիզբ է առել Հին Հռոմի ժամանակներից:

Առաջին ծորակները հայտնվել են հենց այդ ժամանակներում՝ մոտ 2500 տարի առաջ: Դրանք օգտագործվել են ջրամատակարարման համակարգում, որի օգնությամբ մարդու կյանքի հիմնական հեղուկը լեռնային աղբյուրներից մատակարարվում էր հավերժական քաղաք: Հին Հռոմում ծորակները բրոնզից էին պատրաստված: Դրանք իրենցից ներկայացնում էին բրոնզե թիթեղներ, որոնք ուղղակի փակում էին ջրի ճանապարհը: Հարուստների տներում տեղադրվում էին արծաթե ծորակներ, որոնք զարդարված էին մարգարիտով և թանկարժեք քարերով ներդիրներով: Հին հռոմեացիների բնակարաններում օգտագործվող այդ ծորակները բավականին ոչ տնտեսող էին: Այդ պատճառով էլ այդ մետրոպոլիայում մեկ շնչի հաշվով ջրի սպառումը կազմում էր օրական մոտ 1000 լիտր (մոտավորապես 3 անգամ ավելի, քան այսօր):

Միջնադարյան Եվրոպայում ծորակները օգտագործվում էին միայն գինու և գարեջրի տակառների համար: Բարձրագույն ազնվականության և հասարակ ժողովրդի ներկայացուցիչները գրեթե երբեք չէին լվացվում: Այս իրավիճակում շրջադարձային պահը եղավ 1783 թվականին, երբ հայտնի անգլիացի գյուտարար Ջոզեֆ Բրաման ներկայացրեց պտուտակավոր ջրի ծորակը: Նոր արտադրանքը անմիջապես մտավ սերիական արտադրության և դարձավ եվրոպական տների ցանկալի «բնակիչը»: Սակայն երկու տեսակի՝ տաք և սառը ջուր խառնելու խնդիրը մնաց չլուծված պտուտակավոր ծորակի գյուտից հետո ևս ավելի քան 100 տարի:

Ժամանակակից ծորակ–խառնիչը, որի մեջ երկու տեսակի ջուրը միավորվում էր մեկ հոսքի մեջ, նույնպես նախագծվել է անգլիացու՝ լորդ Քելվինի կողմից: Միայն այդ հայտնագործությունից հետո մարդիկ կարողացան ստանալ ցանկալի ջերմաստիճանի ջուր: Այդ ծորակ–խառնիչը ուներ երեք պտուտակավոր փական:

Անցյալ դարում հայազգի ամերիկացի գործարար Ալեքս Մանուկյանը հորինեց մեկ փականով ծորակ–խառնիչ և արտոնագիր ստացավ: Այդ սարքի արտադրությունը մեկնարկեց Delta Faucets ընկերության գործարաններում, որը մինչ օրս հայտնի է իր գերազանց սանտեխնիկական սարքավորումների արտադրությամբ: Նման մեխանիզմներն արագորեն տարածվեցին ամերիկացիների շրջանում և տեղափոխվեցին Հին աշխարհ: Ռուսաստանում առաջին ծորակները պատրաստված էին փայտից: Դրանք կոչվում էին «պովերտկի»: Սակայն նման սարքերը շատ տարածված չէին: Նույնիսկ կայսրության մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում կենտրոնացված ջրամատակարարում է մտցվել միայն 1863 թվականին:

Ինչպես երևում է վերը նշվածից, ծորակների պատմությունը շատ երկար է եղել: Մարդկությունը անմիջապես չի գնահատել տան ցանկացած մասում ջուր ստանալու, այն խիստ անհրաժեշտ քանակությամբ օգտագործելու և սառը ու տաք հեղուկներ խառնելու հնարավորությունը:

Ներկայում կան տարբեր տեսակի ծորակներ, որոնք ունեն բազմաթիվ առավելություններ ու նաև թերություններ։ Ծորակները, որոնք առաջ կառավարվում էին միայն ձեռքով, հիմա կարող են կառավարվել շարժիչով՝ էլեկտրական, պնևմատիկ և հիդրավլիկ։ Հոսքի ուղղության առումով ծորակները կարող են լինել ուղիղ, այսինքն՝ հոսքի ուղղությունը չի փոխվում, անկյունային, այսինքն՝ հոսքի ուղղությունը փոխվում է 90 աստիճանով, և եռակողմ, այսինքն՝ ունեն մեկ ելքային և երկու մուտքային խողովակներ, ինչը թույլ է տալիս խառնել տարբեր պարամետրերով ջրային հոսքերը։ Ծորակների կառուցվածքի հիմնական տարբերությունները կապված են փականի ձևի հետ, որը կարող է լինել գնդաձև, կոնաձև կամ գլանաձև։ Ներկայում ծորակների ժամանակակից և առաջադեմ ներկայացուցիչը գնդիկավոր ծորակն է: Ավանդականը, և, հետևաբար, դեռևս հաճախ օգտագործվողը՝ չնայած կառուցվածքի էական թերություններին, կոնաձև ծորակն է։ Իսկ գլանաձև փականով ծորակները չափազանց սահմանափակ կիրառություն ունեն:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շնորհակալություն եմ հայտնում մեր խիզախ ընկեր Անահիտ Ղազարյանին, և կոչ անում եկեղեցու բոլոր նվիրյալ զավակներին հետևելու նրա օրինակին. Ավետիք ՉալաբյանԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Kia Forte»-ն․ կա 4 վիրավոր Լավ և վատ լուրեր կան. Էդմոն ՄարուքյանՍգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՌԴ պաշտոնական կառույցները հարգանքի տուրք են մատուցել Աշխատանքային տարին կսկսվի՞ հունվարի 3-ից Ամերիկացիները շարունակում են վարժեցնել խելшգարված Եվրամիությանը. Մեդվեդևը՝ ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության մասին Զելենսկին հայտնել է, որ կառուցողական հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի բանակցողների թիմի հետ Մի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան Գյումրիի ռեպետիցիան` Մայր տաճարը զավթելուց առաջ. Էդմոն Մարուքյան «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագիԹրամփի որդին կանխատեսել է, թե որքան կտևի հակամարտությունը Ուկրաինայում Տավուշում համադասարանցիների կողմից երեխային բռնnւթյան ենթարկելու դեպքը բացահայտվել է․ ՆԳ նախարարը միջնորդագիր է հղել ԿԳՄՍ նախարարին ԱՄՆ-ն այժմ ավելի լավ է հասկանում Ռուսաստանի դիրքորոշման տրամաբանությունը․ Ուշակով «Անդառնալի կորստի և մեր ժողովրդի միասնության խորհրդանիշ»․ Աբրահամ Հովեյանը՝ Սպիտակի երկրաշարժի մասին Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ «Բարսելոնան» հաղթել է «Բետիսին», Տորեսը՝ հեթ-տրիկի հեղինակ Ի՞նչ չի կարելի նվիրել 2026-ի Նոր տարվան. Էթիկետի մասնագետը թվարկում է անհաջող նվերները Դեկտեմբերի 7-ը մեր ցավի, բայց նաև մեր միասնականության օրն է․ այն հիշեցնում է, որ վերքերից հետո մենք գտել ենք ուժ՝ կրկին կանգնելու ու շարունակելու․ Նաիրի Սարգսյան Մենք երբեք մեր հայրենակիցներին չենք թողնի միայնակ․ «Մեր ձևով» ժողովրդական շարժումԿճոյանը Գյումրիում. Պահանջում եմ առնվազն պաշտոնանկ անել․ Էդմոն Մարուքյան Մենք ներկա էինք պատարագին, և մեր ներկայությամբ քաջալերում էինք մեր հոգևոր հայրերինԻնձ հեռացրին Եկեղեցուց, քանի որ Վեհափառի և Միքայել Սրբազանի անուննները հնչեցրի. Յոթ Վերք եկեղեցուց քաղաքացու են դուրս հրավիրել Մոհամեդ Սալահը հայտարարություն է արել Տավուշի դպրոցներից մեկի հետնամասում 4-րդ դասարանի աշակերտները բռնnւթյшն են ենթարկել իրենց համադասարանցուն․ 10-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց Թրամփը մեդալներ է հանձնել Ստալոնեին, Kiss ռոք խմբին և Գեյնորին Ազգային ժողովի մոտ բախվել են նախագահի աշխատակազմում հաշվառված համարանիշերով «Renault»-ը և «Honda»-ն․ կա տուժած Հավայան կղզիներում գտնվող Կիլաուեա հրաբուխը ժայթքել է (տեսանյութ) Փաշինյանն ու մի շարք պաշտոնյաներ Գյումրու Յոթ վերք եկեղեցում մասնակցում են պատարագին Միշտ չէ, որ մեծամասնությունը ճիշտ է և դա պատմությունը բազմիցս ապացուցել է․ Էդմոն ՄարուքյանԿենսաթոշակները 50%-ով բարձրացնելու հարցով ստորագրահավաք կսկսվի Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Առավոտյան իրավապահները բացել են Գյումրու Յոթ Վերք եկեղեցին Nissan ընկերությունը արևային վահանակներ կտեղադրի էլեկտրական մեքենաների տանիքներինՌուսաստանը բազմաթիվ պատճառներ ունի` ոչ մեկին չվստահելու․ Թուրքիայի ԱԳ նախարար Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Երեկոյան կնքվել են Գյումրու Յոթ Վերք եկեղեցու դռները, եկեղեցին բռնшզшվթվել է որոշակի մարդկանց կողմից․ հոգևորական (տեսանյութ) «Ինտերը» հաղթել է «Կոմոյին», Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սպիտակի երկրաշարժի զnhերին նվիրված հուշարձանին Այսօր Սպիտակի երկրաշարժի 37-րդ տարելիցն է Երջանկությունը կբացի իր դռները. Թամարա Գլոբան կանխատեսում է կյանքի երկար սպասված առաջընթաց 2 կենդանակերպի նշանների համար՝ սկսած դեկտեմբերի 7-ից Առաջիկա օրերին Մոսկվա է մեկնելու գործարարների մեծ պատվիրակություն. Օրբան Բռնցքամարտի ԱԱ. Դավիթ Եգորյանի հաղթանակը՝ 5:0 Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին իրեն Նոբելյան մրցանակի առաջադրելու համար Մեծ մարդ, Մեծ բժիշկ, Մեծ Հայրենասեր...Լույսերի մեջ լինես, Բժիշկ ջան. Հրանտ Թոխատյան Մենք դիտարկում ենք նավթի եւ նավթամթերքների՝ Հայաստան արտահանման հնարավորությունը․ Հաջիեւ Անսպասելի էվոլյուցիա. շների ուղեղը մեծանում է՝ ընտելացման դասական տեսություններին հակառակ «Բարսելոնան» պարտության մատնեց «Բետիսին»՝ 5:3 Գիտնականը՝ ադրբեջանական թեզերի քարոզիչ․ Մայքլ Գանտեր Հնդկաստանի 11 քաղաքացիներ ծեծել են իրար Երևանում