Երևան, 07.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ «Առաջարկ Հայաստանին». Բեթղեհեմ Արաբյան

ԲԼՈԳ
Բեթղեհեմ Արաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կենտրոն» հեռուստաընկերությունն աշնանային եթերաշրջանում մեկնարկում է «Առաջարկ Հայաստանին» նախագիծը, նպատակադրված՝ այս նախագծի մաս են դառնալու հասարակության բոլոր խմբերը, տարբեր մասնագիտությունների ու առաքելության տեր անձինք անխտիր։

Հաղորդումը վարում և թեման քննարկում ենք ես և Արթուր Բախտամյանը:

«Առաջարկ Հայաստանին» նախագիծը հստակ նպատակ ունի․ ոչ թե անվերջ բանավիճել իրականության արձանագրումների հենքի վրա, գտնել մեղավորներին ու քննադատել, բղավել միմյանց ուղղությամբ, այլ դադարել այն բոլոր գործողություններից, որոնք արդյունք չեն տալիս և հասկանալ, թե ինչ է անհրաժեշտ Հայաստանին տարբեր ոլորտներում առաջընթաց գրանցելու համար։

Մենք գիտենք, թե ինչ ունենք մեր երկրում, մենք ուզում ենք լսել, թե ինչ առաջարկ կա մեր երկրի համար։

Այս նախագծում յուրաքանչյուր թեմայի շուրջ քննարկումները պետք է ավարտվեն առաջարկով` արձանագրված բացասականը փոխելու նպատակով։ Ի վերջո, մեկ օր պետք է սկսել մտածել լուծումների մասին և երբեք չպետք է սպասել ինչ-որ բանի ինքնուրույն փոփոխությանը։

Առհասարակ, հեշտ է արձանագրել, թե ինչ են անում ուրիշները, մենք խնդիր ունենք մարդուն, ուսանողին, աշակերտուհուն, բժշկին, ռամիկին ու գիտնականին համոզել, վստահեցնել, մոտիվացնել, որ իր երկրի համար ինքը ևս պետք է գործի, որ իր առաջարկը ևս լսելի է իր ոլորտի վերաբերյալ, որ իր մասնագիտությանն առնչվող խնդրի լուծման բանալին կարող է լինել նաև իր ձեռքերում:

Մենք խնդիր ունենք իրականությանը մաս դարձնել նրանց, որոնք իրենց կտրել են իրականությունից կամ ստորադասում են իրենց դերը մեր երկրում․․․

Ստեղծել ենք ձևաչափ՝ մեկ ժամ քննարկման արդյունքում արձանագրել նվազագույնը տասը առաջարկ, իսկ գաղափար տվողներն ուղիղ առնչություն ունեն այն ոլորտին, որի վերաբերյալ առաջարկ են ներկայացնում։

«Կենտրոն»-ի բաց սեղանի շուրջ երբեք պատահական անձինք չեն հայտնվելու, այլ լինելու են նրանք, որոնք և՛ այդ ոլորտի պատասխանատուներն են, և՛ սպառողները, և՛, ինչու ոչ, նաև իրականություն փոխողները։ Այս սեղանի շուրջ խոսելու են նրանք, որոնք տիրապետում են իրավիճակին ոչ անձնական տեսանկյունից, որոնք ունեն առաջարկ հանուն Հայաստանի, զարգացման տեսլական, նպատակներ, իրականությունը փոխելու կամք, գաղափարներ, դրանք իրականացնելու ցանկություն...

«Առաջարկ Հայաստանին» նախագծի ընթացքում քննարկման թեմաները տարբեր են՝ կրթությունից՝ գիտություն, սպորտ, արվեստ, կինո, առողջապահություն, մարդու իրավունք, բարեկարգ բնակավայրեր, անվտանգ երթևեկություն, արժանապատիվ ծերություն, կայուն տնտեսություն, անվտանգություն, աշխատատեղեր և այլն․․․

Այս սեղանի շուրջ հավաքվող մարդիկ պարտադիր չէ, որ բաժանվեն դեմ ու կողմի, այլ հակառակը՝ միասնական լուծումներ առաջարկեն Հայաստանին։

«Առաջարկ Հայաստանին» նախագիծը շուտով կլինի եթերում․ որակյալ ու մրցունակ կրթության համար առաջարկներն արդեն արձանագրված են․․․
 
Միշտ չէ, որ մեծամասնությունը ճիշտ է և դա պատմությունը բազմիցս ապացուցել է․ Էդմոն ՄարուքյանԿենսաթոշակները 50%-ով բարձրացնելու հարցով ստորագրահավաք կսկսվի Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Առավոտյան իրավապահները բացել են Գյումրու Յոթ Վերք եկեղեցին Nissan ընկերությունը արևային վահանակներ կտեղադրի էլեկտրական մեքենաների տանիքներինՌուսաստանը բազմաթիվ պատճառներ ունի` ոչ մեկին չվստահելու․ Թուրքիայի ԱԳ նախարար Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Երեկոյան կնքվել են Գյումրու Յոթ Վերք եկեղեցու դռները, եկեղեցին բռնшզшվթվել է որոշակի մարդկանց կողմից․ հոգևորական (տեսանյութ) «Ինտերը» հաղթել է «Կոմոյին», Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սպիտակի երկրաշարժի զnhերին նվիրված հուշարձանին Այսօր Սպիտակի երկրաշարժի 37-րդ տարելիցն է Երջանկությունը կբացի իր դռները. Թամարա Գլոբան կանխատեսում է կյանքի երկար սպասված առաջընթաց 2 կենդանակերպի նշանների համար՝ սկսած դեկտեմբերի 7-ից Առաջիկա օրերին Մոսկվա է մեկնելու գործարարների մեծ պատվիրակություն. Օրբան Բռնցքամարտի ԱԱ. Դավիթ Եգորյանի հաղթանակը՝ 5:0 Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին իրեն Նոբելյան մրցանակի առաջադրելու համար Մեծ մարդ, Մեծ բժիշկ, Մեծ Հայրենասեր...Լույսերի մեջ լինես, Բժիշկ ջան. Հրանտ Թոխատյան Մենք դիտարկում ենք նավթի եւ նավթամթերքների՝ Հայաստան արտահանման հնարավորությունը․ Հաջիեւ Անսպասելի էվոլյուցիա. շների ուղեղը մեծանում է՝ ընտելացման դասական տեսություններին հակառակ «Բարսելոնան» պարտության մատնեց «Բետիսին»՝ 5:3 Գիտնականը՝ ադրբեջանական թեզերի քարոզիչ․ Մայքլ Գանտեր Հնդկաստանի 11 քաղաքացիներ ծեծել են իրար Երևանում Հերթական վիճաբանությունը՝ Երևանում․ պարզվել է ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը Երևանի քաղաքապետարանը հրավիրում է գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը Ձյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին՝ 21։30-ի դրությամբ Թրամփը հայտնել է ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին Չի լինելու նման բան, որ օդանավակայանից Վեհափառին տանեն. Հրայր Կամենդատյան «Հոռոմի խաչմերուկ»-ի էստակադայի վրա բեռնատար է կողաշրջվել Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Թաքեր Կարլսոնի հետ քննադատել են միայն ՔՊ-ականներն ու Ալիևի օգնական Հիքմեդ Հաջիևը. Մարիաննա ՂահրամանյանՀաղթանակ են տոնել Արթուր Բազեյանն ու Վախթանգ Հարությունյանը. բռնցքամարտի ԱԱ ԵՄ-ը 120 մլն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի սոցցանցը․ ԱՄՆ-ը արձագանքել է Վեհափառ Հայրապետը վերադարձավ հայրենիք Իշխանությունները Գյումրիի վաղվա պատարագի մարդաշատությունն ապահովելու համար գործի են անցել«40 անց եմ, բայց դա չի նշանակում, որ ծեր եմ ու ոչ մի բանի պետք չեմ». Ռաֆայել ԵրանոսյանԱրդարությունը հաղթելու է, և իրենք արդարացված դուրս են գալու. Ամենայն Հայոց Կաթողիկոս Եգիպտոսը կոչ է արել շտապ միջազգային ուժեր տեղակայել Գազայի հատվածում Վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում․ հնչել են կրակոցներ Հատնի է` երբ ու որտեղ տեղի կունենան Արտավազդ Սահակյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Սոչիում Նրա թողած ավանդը բժիշկների տարբեր սերունդների համար դեռ երկար կմնա. նախարար Հայաստանն ընդունում է միայն TRIPP-ը, ոչ թե «միջանցքը». Արմեն Գրիգորյանը՝ Հաջիևեին Հայաստանի ավտորիտար շրջադարձը. Նիկոլ Փաշինյանը և Սամվել Կարապետյանի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ հետապնդումները․ Ռոբերտ ԱմստերդամՄենք վերահաստատում ենք մեր ուխտն առ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և անվերապահ հավատարմությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սպասավորող քահանաներ Զելենսկին ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ԱՄՆ-ի հետ խաղաղության պլանի վերաբերյալ իր բանակցությունները Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կա 4 տուժած «Սպարտակ» մարզադաշտում տեղի է ունեցել լազերային շոու ի հիշատակ Նիկիտա Սիմոնյանի «Warner Bros. Discovery» մեդիակորպորացիան համաձայնել է վաճառել իր հոսքային և ստուդիական ակտիվները «Netflix»-ին Թրամփը նամակ է հղել Իլհամ Ալիեւին․ շնորհակալություն է հայտնել նաև Փաշինյանին