Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հերթական բացասական ազդակը տնտեսության համար. ի՞նչ ենք վճարում մեկ հոգու քմահաճույքների համար. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջազգային վարկանշավորող գործակալությունների և հատկապես Moody’s-ի S&P-ի և Fitch-ի ներկայացրած գնահատականների կարևորությունը համաշխարհային տնտեսության մեջ անհնար է անտեսել, քանի որ դրանք դարձել են ֆինանսական համակարգի ամենազգայուն լծակներից մեկը։ Վարկանիշավորող գործակալությունները կատարում են մի գործառույթ, որը պայմանականորեն կարելի է անվանել վստահության չափում. նրանք հաշվարկում են պետությունների, ընկերությունների, ինչպես նաև ֆինանսական հաստատությունների վարկունակության մակարդակը՝ գնահատելով, թե որքանով է տվյալ սուբյեկտը ունակ ժամանակին և ամբողջությամբ կատարել իր պարտավորությունները։ Այդ գնահատականները համաշխարհային շուկայում ներդրողների, վարկատուների և միջազգային կազմակերպությունների համար ծառայում են որպես առաջնային ուղեցույց՝ որոշելու, թե որքան ռիսկային է որևէ ընկերության կամ երկրի պարտքի սպասարկումը, արժեթղթերի ձեռքբերումը կամ ներդրումային ծրագրի իրականացումը։ Բարձր վարկանիշ ունեցող պետությունները կամ կազմակերպությունները վարկ են ստանում ավելի ցածր տոկոսադրույքներով, քանի որ ընկալվում են որպես վստահելի և քիչ ռիսկային, մինչդեռ ցածր վարկանիշը ինքնաբերաբար բարձրացնում է վարկերի արժեքը, կրճատում ներդրումների հոսքը և մեծացնում տնտեսական անկայունության վտանգը։

Այսինքն, գործակալությունների գնահատականները ոչ միայն նկարագրում են իրավիճակը, այլև ինքնին ազդում են դրա վրա՝ դառնալով յուրատեսակ կանխատեսումներ. եթե Moody’s-ը նվազեցնում է երկրի կամ թեկուզ այդ երկրի կազմակերպությունների վարկանիշը, ներդրողները սկսում են խուսափել այդ երկրից, արժույթը թուլանում է, ֆինանսական շուկաները լարվում են, և արդյունքում այդ պետության տնտեսական վիճակը կարող է իրականում վատթարանալ։ Հետևաբար, վարկանիշները հանդես են գալիս որպես ոչ միայն վերլուծական, այլև գործնական քաղաքականություն ձևավորող գործիք։ Վարկանշավորող գործակալությունների գնահատականները կարևոր են նաև այն առումով, որ դրանք ներառվում են միջազգային ֆինանսական կազմակերպությունների որոշումների կայացման գործընթացում։ Օրինակ՝ Արժույթի միջազգային հիմնադրամը կամ Համաշխարհային բանկը հաճախ իրենց ծրագրերում հաշվի են առնում Moody’s-ի և մյուս գործակալությունների գնահատականները, իսկ ներդրումային հիմնադրամները սովորաբար սահմանում են ներդրումային կանոններ, որոնք թույլ են տալիս ներդրում կատարել միայն այն պետություններում կամ ընկերություններում, որոնք ունեն որոշակի նվազագույն վարկանիշ։

Այս համատեքստում Moody’s վարկանշային գործակալության կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վարկանիշի իջեցումը և դրան ուղեկցող բացասական կանխատեսումը դարձան ոչ միայն կոնկրետ կառույցի ֆինանսական վիճակի գնահատական, այլ նաև խորքային ազդակ Հայաստանի ներդրումային միջավայրի և ամբողջ տնտեսության համար։ Գործակալության այս քայլը հիմնավորվում է հենց ՀԷՑ-ի «ազգայնացման» ռիսկի, կառավարության սահմանափակումների և կարգավորող մարմինների լիազորությունների ընդլայնման հանգամանքներով։ Ուշագրավ է, որ այս իրադարձությունը համընկնում է մի ժամանակաշրջանի հետ, երբ Հայաստանը ձգտում է միջազգային շուկաներում ամրապնդել իր վարկանիշը, ներգրավել նոր ներդրումներ, ապահովել տնտեսության արդիականացումը և վերականգնել կորցրած վստահությունը համաշխարհային ֆինանսական կենտրոնների, խոշոր ընկերությունների ու կառույցների շրջանակում:

Ըստ Moody’s-ի, նոր օրենսդրական փոփոխությունները թույլ են տալիս կառավարությանը և կարգավորող մարմիններին միջամտել ՀԷՑ-ի կառավարմանը, դադարեցնել լիցենզիան, նշանակել ժամանակավոր կառավարիչներ և նույնիսկ իրականացնել ազգայնացում, ինչն էներգետիկ ոլորտի նման կենսական համակարգերում ստեղծում է աննախադեպ անորոշություն։ Սա ոչ միայն ֆինանսական շուկաների, այլև ներդրողների համար ուղիղ ուղերձ է, որ երկրի ներսում ցանկացած պահի իրենց ներդրումները կարող են հայտնվել քաղաքական որոշումների, օրենսդրական փոփոխությունների կամ իշխանությունների քմահաճույքի թիրախում։ Մյուս կողմից էլ՝ այս իրողությունը մեկ անգամ ևս ցույց է տալիս, թե որքան խոցելի և անկայուն կարող է դառնալ երկրի ներդրումային դաշտը, երբ պետական քաղաքականությունը դիմում է կամայականությունների, իսկ սեփականության իրավունքը՝ ոտնահարվում։

ՀԷՑ-ի վարկանիշի իջեցումը ունի նաև խորհրդանշական կարևորություն, քանի որ անցյալում հենց Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի անցումը մասնավորի կառավարմանը, արտասահմանյան ներդրողների ներգրավումը և ոլորտի արդյունավետության բարձրացումը կարևոր դեր են խաղացել Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացման և նոր ներդրումների ներգրավման հարցում։ ՀԷՑ-ն ու մի շարք այլ խոշոր ընկերություններ, այդ թվում՝ մի շարք բանկեր, իրենց արդյունավետ կառավարմամբ, ֆինանսական թափանցիկությամբ ու ներդրումային ծրագրերով քիչ թե շատ նպաստել են երկրի ներդրումային գրավչության բարձրացմանը։

Իսկ ՀԷՑ-ի ներկայիս վարկանիշի կտրուկ նվազումը ոչ միայն հարվածում է կոնկրետ ընկերությանը, այլ նաև անմիջականորեն ազդում է Հայաստանի ընդհանուր ֆինանսական շուկայի վրա՝ նվազեցնելով արտաքին վարկերի, ներդրումների, միջազգային ֆինանսավորման հասանելիությունը և բարձրացնելով ռիսկայնության սանդղակը։ Ինչքան էլ Կենտրոնական բանկի նախագահը փորձի հավաստիացնել, թե վարկանիշավորող գործակալության գնահատականը խիստ ժամանակավոր է, միևնույնն է, այն իր ազդեցությունն ունենալու է, քանի որ Moody’s-ը իր բացասական կանխատեսման մեջ ընդգծում է, որ ոչ միայն կարճաժամկետ, այլև միջնաժամկետ հորիզոնում ՀԷՑ-ի վարկանիշի բարելավումը քիչ հավանական է։

Moody’s-ի բացասական կանխատեսումը նաև ազդակ է այլ միջազգային վարկանշային գործակալությունների, ֆինանսական շուկաների ու դոնոր կազմակերպությունների համար։ Եթե առաջիկա ամիսներին կամ տարիներին Հայաստանը չկարողանա վերականգնել իրավական և կարգավորող համակարգի կայունությունը, ապահովել ներդրողների իրավունքների լիարժեք պաշտպանություն և կանխատեսելիություն, ապա վարկանիշի հետագա իջեցումը կդառնա ոչ թե բացառություն, այլ օրինաչափություն։

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության քաղաքական քմահաճույքների պատճառով շարունակում է տուժել երկիրը, երկրի տնտեսությունը։ Եվ վերջնարդյունքում հասնելու ենք նաև այն հանգրվանին, որ պետությունը, բացի ներդրումային գրավչության ու հեղինակության կորստից, նաև կոնկրետ ֆինանսական վնասներ է կրելու՝ ստիպված լինելով փոխհատուցել հասցված վնասը։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Միխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալիՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 25/26-ինԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը. Ուժեղ ՀայաստանՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈւսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ ԹուրքիաԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն ընդունել է ավելի քան երկու տասնյակ բարձրաստիճան դիվանագետներիՍահմանադրական խորհուրդը չի հաստատել Սահմանադրության նախագիծը. Էդմոն ՄարուքյանԳազ չի լինելու․ հասցեներ«Հայ ժողովուրդ» և «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթների տարբերության մասին. Տիգրան Աբրահամյան35 տարեկան Հայաստանի ծննդյան վկայականը Ալիևի պահանջով պատռում են. Մամիկոն ԱսլանյանԱլիևյան սահմանադրությունը և «Չարի վերջը»․ Գոհար ՂումաշյանՄեր առաջարկը ձևակերպում ենք հստակ և սկզբունքային․ թոշակառուն չպետք է հարկ վճարի իր միակ բնակարանի համար․ Հրայր ԿամենդատյանԴատարանները համատարած կալանք են կիրառում, որովհետև գտնվում են քաղաքական ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծումը նոր սպառնալիքներ է իր հետ բերելու. Արմեն Մանվելյան Դադարենք շտապել պատասխանել բոլոր հարցերին․ Մհեր ԱվետիսյանՈչ ասելով Ալիևի սահմանադրությանը, մենք Հայաստանի ներքին հարցերը լուծելու ենք քաղաքական մեր դաշտի համախմբման միջոցով․ Նարեկ ԿարապետյանԸնդդիմության պատմական որոշումը. ի՞նչ են հուշում անցյալի դասերը2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարըTransfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակըՆիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ռումինիայի վարչապետի հետ Ալիևի պահանջով պարտադրվող Սահմանադրությամբ մեր պետականությունը կորցնելու ենք. մեր անկախությունն ենք փոխանցելու Ադրբեջանին. Արթուր ԴանիելյանՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներ Վերին Լարսը փակ է բեռնատարների համար. Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն Շախմատի աշխարհի առաջնությանը կմրցեն 20-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջուն և ուզբեկ Ժավոխիր Սինդարովը. մրցանակային ֆոնդը կազմում է 2.5 մլն դոլար Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ 60-ամյա թոշակառուն սպանել է իր 61-ամյա ամուսնունԶելենսկին ակնկալում է ԱՄՆ Կոնգրեսի նոր կազմի օգնությունը, եթե Թրամփին չհաջողվի հասնել պատերազմի դադարեցմանը Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին Գազի գինը կթանկանա՞Հայաստանը 2027-ին և 2028-ին կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի առաջնությունները Հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախած 34-ամյա տղամարդը. նա թաքնվում էր Ջրվեժում (տեսանյութ) Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota»-ին և կողաշրջվել․ կա տուժած Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում Աղջկա հարազատները ծեծել և սպանել են տղային՝ իրենց քրոջը ամուսնության առաջարկություն անելու համարՊեսկովը պատասխանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունների ամսաթվի վերաբերյալ հարցին Փաշինյանի հետ հանդիպմանը Ռումինիայի նախագահը հայտնել է երկրի լիակատար աջակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը Կապիտան Ռուբեն Պրազյանը կդառնար 33 տարեկանՍահմանադրությունը երբեք հակամարտության պատճառ չի եղել. Նարեկ կարապետյանԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Ռումինիայի անվտանգային շահերից բխում է, որ Հարավային Կովկասը լինի կայուն, անվտանգ, տնտեսական առումով զարգացած. Նիկուշոր Դան