Երևան, 07.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ապրելու ուժ որդուս թողած անունը, պարզ ու խիզախ ապրած կյանքն է տալիս». սերժանտ Հայկ Պապյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»՝ չորս ամիս անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայկը մեր առաջնեկն էր։ Բարի էր, անկեղծ, խելացի։ Իր բոլոր այն հատկանիշները, որոնք դրսևորվեցին նաև պատերազմի օրերին, մանկությունից էին գալիս։ Փոքր տարիքում խաղում էր տանկերով, զինվորիկներով, դրանք հիմա պահում, փայփայում եմ»,«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անուշը՝ Հայկի մայրիկը։

Հայկը ծնվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում, ընտանիքի երեք որդիներից մեկն է: Սովորել է Բերդ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցում: «Հինգուկես տարեկանից է դպրոց հաճախել։ Դպրոցում սիրելի առարկա չուներ։ Գերազանց առաջադիմություն չի ունեցել, բայց այնքան պարտաճանաչ և զուսպ էր, որքան կարողանում էր, պատրաստ էր լինում բոլոր դասերին։ Անպատրաստ չէր գնա դպրոց ու դասերից չէր բացակայի։ Ընկերասեր էր։ Դասարանում ինը երեխա էին։ Հայկն ամեն անգամ ուսուցչուհուն և դասընկերներին հրավիրում էր մեր տուն։ Ուսուցչուհին չէր գալիս, բայց ընկերների հետ տուն էր գալիս։ Վառարանը դրված էր, պետք է ծիպուլ անեի, երբ կարտոֆիլը շերտերով դնում ես վառարանի վրա, նստեին, ուտեին, զրուցեին։ Բոլոր ընկերները հիշում են այդ օրերը, ասում՝ Անո՛ւշ տոտա, պետք է գանք ծիպուլ ուտելու։ Իրենց բոլորին շատ եմ սիրում, միշտ աշխատում եմ չհուզվել իրենց հետ շփվելիս։ Անչափ ուրախ եմ, որ բոլորն էլ վերադարձել են։ Քոլեջի ընկերներին էլ էր հրավիրում մեր տուն, նախապես հայրիկին զանգում էր, տաքսիով գալիս էին։ Իր ընկերասիրությունն ամեն տեղ է դրսևորվել»։

Դպրոցում սովորելուն զուգահեռ Հայկը հաճախել է նաև ըմբշամարտի։ Տասը տարեկանից մասնակցել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնություններին, միջազգային մրցաշարերի և գրավել պատվավոր հորիզոնականներ: Մայրիկի խոսքով, սպորտը շատ էր սիրում։ «Փոքր տարիքում շուտ-շուտ էր հիվանդանում, որոշեցինք իրեն սպորտի ուղարկել։ Արդյունքում շատ սիրեց ըմբշամարտը։ Ձեռքը կոտրվեց, վիրահատեցին, բայց դա իրեն չխանգարեց 2015 թվականին ընդունվել Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ։ Չորս տարի այդտեղ է ուսանել, բնակվել։ Իր ապագան նա սպորտի մեջ էր պատկերացնում։ Այդ հարցում էլ էր պարտաճանաչ, հետևում էր սննդակարգին, մարզվելու հստակ ժամանակացույցին, եթե անգամ տանն էր լինում։ Այդ տարիքի երեխա էր, բայց կարողանում էր ամեն ինչ ճիշտ կազմակերպել»։

Քոլեջը գերազանց ավարտելուց և մարզչի որակավորում ստանալուց հետո Հայկը ընդունվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի 2րդ կուրս՝ ազատ ոճի ըմբշամարտի բաժին: «Մինչև մենք տանից հասանք Երևան, նա քննությունն արդեն հանձնել էր։ Շատ ուրախ ինձ գրկեց՝ մա՛մ, ընդունվել եմ։ Անգամ ասաց. «Երեխա ժամանակ, որ լավ սովորեի, հիմա ավելի բարձր տեղերի կհասնեի»։ Ուզում էր, որ այդ սպորտաձևը Բերդում զարգանա. «Պետք է Բերդում մարզադպրոց ունենամ, բոլորի հետ անվճար պարապեմ»։ Բերդն իր համար մի ամբողջ աշխարհ էր»։

2019 թվականի հուլիսի 5-ին Հայկը զորակոչվել է ծառայության։ Վեց ամիս ծառայել է Արմավիրի ուսումնական զորամասում, այնուհետև տեղափոխվել Գորիսի N զորամաս: Հայկը եղել է սերժանտ, հետևակի մարտական մեքենայի (BMP) մեխանիկ-վարորդ: «Շատ գոհ էր իր ծառայությունից։ Առհասարակ, շնորհակալ մարդ էր։ Արմավիրի զորամասում իր երդմնակալության արարողությունից ուշացել էինք։ Հայկն աչքերով կարծես մեզ փնտրեր։ Գտավ, հայացքն այնքան հանգիստ էր։ Մեր լարվածությունն էլ թուլացավ։ 700 զինվորից երեքի ծնողներին շնորհակալական նամակ տվեցին, մեկը մենք էինք։ Երդմնակալության արարողությունից երկու ամիս անց պատվոգիր ստացավ։ Այդ տարի Նոր տարին տանը դիմավորեց։ Հետո արդեն գնաց Որոտան (Կուբաթլու), իրեն էլ չեմ տեսել։ Այնտեղի ծառայությունից էլ էր գոհ։ Սիրով էր ծառայում»։ Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Շատ ուշ-ուշ ենք իր հետ կապի դուրս եկել։ Պատերազմն սկսվելուց առաջ Ջրականի դիրքերում են եղել»։ Հայկը եղել է պատերազմի թեժ կետերում՝ Լալալայկա, Արա լեռ, Ասկերան, Կուբաթլու, Իշխանաձոր, Հավսլի-Սիրիկ-Տիլի և այլ դիրքերում: Մի քանի անգամ զինակից ընկերների հետ հայտնվել է շրջափակման մեջ, կարողացել են անվնաս դուրս գալ նաև Հայկի հնարամտության, շուտ կողմնորոշվելու և խիզախության շնորհիվ։

Սեպտեմբերի 27-ին իր տեխնիկայի պայթելուց հետո վիրավորվել է, բայց հիվանդանոցում չի մնացել և բարձրացել է դիրքեր՝ ընկերների մոտ: «Երբ իմացանք, որ վիրավորվել է, հայրիկն անմիջապես ճանապարհ ընկավ իր մոտ։ Հասել էր Գորիս, բայց Հայկն արդեն գնացել էր իր ընկերների մոտ։ Հայկս մեզ ոչինչ չէր պատմի, բայց նկար էին հրապարակել, այդպես իմացանք։ Ասացի՝ Հա՛յկ, նկարը տեսել ենք։ Այդպես էլ չընդունեց, որ ինքն է, ընկերներին ասել էր՝ թող մամաս չիմանա։ Միայն մեկ անգամ Լելե թեփեում վիրավորվելու դեպքի մասին հայրիկին էր պատմել։ Հարձակվել էին, լցվել խրամատը, նա դանակով պաշտպանվել էր, հարվածել հակառակորդին, վերջինս ընկել էր, իրեն հետևից կրակել էին, բայց իր հագին զրահաբաճկոն էր եղել։ Հրամանատար Վահագն Ասատրյանի խումբն այդտեղ տղաներից մի քանիսին կարողացել էր փրկել, մեկն էլ Հայկն էր եղել։ Մի քանի օր մնացել էին այդ խմբում։ Այդ դեպքը եղել է հոկտեմբերի 5-ին»։ Ծանր մարտերի միջով է Հայկն անցել, իսկ մայրիկի՝ մի քիչ հանգստանալու խնդրանքին արձագանքել է. «Մամա՛, բոլորս տղաներ ենք, բոլորս էլ մամաներ ունենք, պատերազմ է, ոչ մի հանգստանալ»։ «Հիվանդանոցներում իր զինակից ընկերներին հանդիպեցի, նրանք էին պատմում, թե մարտի դաշտում ինչ հերոսություններ է արել որդիս»։

Հայկն անմահացել է հոկտեմբերի 15-ին։ Այդ օրը թշնամու կողմից Ջրականի Հավսլի դիրքի գրավման ժամանակ մոտ 18 զինվորով մնացել են ռմբակոծության տակ։ «Տարբեր բեկորային վիրավորումներ ուներ, իր դաստակը չկար, կրծքավանդակին մանր բեկորային վնասվածքներ էին, հավանաբար նռնակն էր գործի դրել։ Միայն մեկ բան էր միշտ ասում. «Մա՛մ, նրանց ձեռքը չեմ ընկնի, հանգիստ եղիր»։ Ամեն ինչ շատ հստակ հասկանում էր, թե որտեղ է և ինչ կարող է լինել»։

Մայրիկն է ճանաչել Հայկին։ Նա համարվել է անհետ կորած մինչև դեկտեմբերի 18-ը: ԴՆԹ նույնականացման պատասխանն ընտանիքը ստացել է 2021 թվականի փետրվարի 22-ին: «Ատամների, վիրահատված ձեռքի ռենտգենները տարա իրենց մոտ։ Հագին զինվորական տաբատ էր, վերնահագուստը զինվորականի չէր։ Հետո իմացանք, որ մրսել են, գյուղի տներից մեկից հագուստ վերցրել»։ Մայրիկն ասում է՝ այդ օրերին հույսով սպասում էր որդուն։ «Հոկտեմբերի 16-ին ես ու հայրիկը գնացինք Գորիս, հետո՝ Ստեփանակերտ։ Ամուսինս փրկարար է, մի քանի օր շարունակ բոլորի հետ մտել է այդ տարածքներ և դուրս եկել։ Այնքան բան է տեսել»։

Մեր զրույցներում կարմիր թելով անցնում է Արցախը։ Մայրերը հավատում են՝ մի օր այցելելու են այն վայրերը, որտեղ հողին միախառնված է իրենց որդիների արյունը։ «Հավատում եմ, որ Արցախը հետ կվերցնեն, մենք էլ կգնանք ու կգրկենք այն հողը, որի համար մեր երեխաները պայքարել են»։

Ապրելու ուժի մասին։ «Ապրելու ուժ որդուս թողած անունը, պարզ ու խիզախ ապրած կյանքն է տալիս։ Կորուստս աննկարագրելի է, բայց իր խիզախությունը, ընկերներին մենակ չթողնելն ինձ սփոփում է։ Դա է ինձ ապրեցնում։ Նաև այն, որ իրեն հիշում են։ Անցած տարի քոլեջում մեծ մրցաշար կազմակերպեցին Հայկի հիշատակին։ Այս տարի Բերդի մարզադպրոցում մրցաշար կազմակերպեցին։ Հիշում են մեր երեխաներին, ապրեցնում նրանց նման միջոցառումների միջոցով, դա էլ է ծնողների համար սփոփանք դառնում»։

Հ. Գ. - Սերժանտ Հայկ Պապյանը ծառայության ընթացքում պարգևատրվել է «Լավագույն զինվոր-մարզիկ», «Հայոց բանակի գերազանցիկ», «Քաջարի մարտիկ» կրծքանշաններով։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից։ Հուղարկավորված է Բերդի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հեղեղում Լուվրում. վնասվել են Եգիպտական հնությունների գրադարանի գրքերը Ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ՝ 10.55, բոլոր եկեղեցիներում երգչախմբերը կատարեն ՀՀ պետական օրհներգը․ ՓաշինյանՄառախուղի պատճառով Հաղթանակի զբոսայգում «Toyota Camry»-ն հայտնվել է արհեստական լճակումԻրանը հայտարարել է մոտ ժամանակներս հիբրիդային և էլեկտրական մեքենաների արտադրություն սկսելու մասինԱշխարհի սպիտակամորթ բնակչությունը վերացման վտանգի տակ է․ Մասկ Goal-ը հրապարակել է ԱԱ-2026-ի հաղթողների գլխավոր հավակնորդների վարկանիշը «Ես իմ ամուսնու մայրն եմ. ամեն ինչ կախված է ինձնից». Սամոյլովան իր և Ջիգանի ամուսնությունից նոր մանրամասներ է բացահայտելԵթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում ԱՄՆ վիզա ստանալու մշտական արգելքի․ դեսպանությունԿոչ ենք անում Չինաստանին՝ օգտագործել իր ազդեցությունը՝ Մոսկվային բանակցային սեղանի շուրջ բերելու համար․ Գերմանիայի ԱԳՆԼանդո Նորրիսն առաջին անգամ դարձել է Ֆորմուլա 1-ի չեմպիոն 7 մեքենայի մասնակցությամբ վթարի մասնակիցներից «Tesla»-ի 29-ամյա կին վարորդը ձերբակալվել էԵպիսկոպոսաց ժողովը ժամանակավորապես հետաձգվում է. Մայր Աթոռ Նեթանյահուն հայտարարել է, որ սպասում է Գազայում հրադադարի երկրորդ փուլին արագ անցմանըԺորդի Ալբան ու Սերխիո Բուսկետսն ավարտեցին կարիերաները Ադրբեջանի հետ հարաբերությունները շատ կարևոր են Իրանի համար․ Իրանի ԱԳՆ խոսնակ Գ. Ծառուկյանի հազարից ավելի թիմակից Գյումրիում հարգանքի տուրք մատուցեցին երկրաշարժի զոհերի հիշատակինՏափերական գյուղի մատուռից գողացել են 13-րդ դարի Ավետարանը Պայթյուն Մեքսիկայում՝ ոստիկանության բաժանմունքի մոտ․ զոհվել է առնվազն 3 մարդ, 6-ը վիրավորվել ենՎրաստանում ձերբակալել են Գերմանիայի քաղաքացու՝ առանձնապես մեծ չափի թմրանյութովՌոնալդուն զանգահարել է Թրամփին Իրանում մարաթոնի կազմակերպիչները ձերբակալվել են, քանի որ մասնակից կանայք հիջաբ չեն կրելՌուսաստանն ԱՄՆ-ի համար ուղղակի սպшռնալիքների ցանկից հանելը դրական քայլ է․ ՊեսկովՄակրոնը սպшռնացել է Չինաստանին մաքսատուրքերով` ԱՄՆ օրինակով «Տարվա երգ 2025»-ի ետնաբեմում․ մրցանակակիրներ, հույզեր, տոնական տրամադրություն«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները այցելել են Գյումրի հարգանքի տուրք մատուցելու 1988-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակինՆախավերջին M դասի կրկնակի արեգակնային բռնկում է տեղի ունեցել «Ինտեր Մայամին» MLS-ի գավաթի եզրափակչում հաղթեց «Վանկուվերին»՝ պատմության մեջ առաջին անգամ հռչակվելով չեմպիոնՍառցե դիմահարդարումը՝ ձմեռային թրենդ. ինչպե՞ս ստանալ այսպիսի արդյունք ԵՄ-ն պետք է վերացվի, և ինքնիշխանությունը վերադարձվի առանձին երկրներին. Իլոն Մասկ Շնորհակալություն եմ հայտնում մեր խիզախ ընկեր Անահիտ Ղազարյանին, և կոչ անում եկեղեցու բոլոր նվիրյալ զավակներին հետևելու նրա օրինակին. Ավետիք ՉալաբյանԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Kia Forte»-ն․ կա 4 վիրավոր Լավ և վատ լուրեր կան. Էդմոն ՄարուքյանՍգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՌԴ պաշտոնական կառույցները հարգանքի տուրք են մատուցել Աշխատանքային տարին կսկսվի՞ հունվարի 3-ից Ամերիկացիները շարունակում են վարժեցնել խելшգարված Եվրամիությանը. Մեդվեդևը՝ ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության մասին Զելենսկին հայտնել է, որ կառուցողական հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի բանակցողների թիմի հետ Մի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան Գյումրիի ռեպետիցիան` Մայր տաճարը զավթելուց առաջ. Էդմոն Մարուքյան «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագիԹրամփի որդին կանխատեսել է, թե որքան կտևի հակամարտությունը Ուկրաինայում Տավուշում համադասարանցիների կողմից երեխային բռնnւթյան ենթարկելու դեպքը բացահայտվել է․ ՆԳ նախարարը միջնորդագիր է հղել ԿԳՄՍ նախարարին ԱՄՆ-ն այժմ ավելի լավ է հասկանում Ռուսաստանի դիրքորոշման տրամաբանությունը․ Ուշակով «Անդառնալի կորստի և մեր ժողովրդի միասնության խորհրդանիշ»․ Աբրահամ Հովեյանը՝ Սպիտակի երկրաշարժի մասին Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ «Բարսելոնան» հաղթել է «Բետիսին», Տորեսը՝ հեթ-տրիկի հեղինակ Ի՞նչ չի կարելի նվիրել 2026-ի Նոր տարվան. Էթիկետի մասնագետը թվարկում է անհաջող նվերները Դեկտեմբերի 7-ը մեր ցավի, բայց նաև մեր միասնականության օրն է․ այն հիշեցնում է, որ վերքերից հետո մենք գտել ենք ուժ՝ կրկին կանգնելու ու շարունակելու․ Նաիրի Սարգսյան Մենք երբեք մեր հայրենակիցներին չենք թողնի միայնակ․ «Մեր ձևով» ժողովրդական շարժումԿճոյանը Գյումրիում. Պահանջում եմ առնվազն պաշտոնանկ անել․ Էդմոն Մարուքյան Մենք ներկա էինք պատարագին, և մեր ներկայությամբ քաջալերում էինք մեր հոգևոր հայրերին