Երևան, 07.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Շրջափակվել է Ազգային ժողովի շենքը, տեղի է ունեցել «Սրբազան շարժման» հերթական հանրահավաքը. «Փաստ»

ԼԱՅՖ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ուժ չգործադրելու միջազգային օր, Գվինեա՝ Անկախության օր Ֆրանսիայից, ԱՊՀ երկրներ՝ Պրոֆտեխուսուցման օր, Ֆինլանդիա՝ Ծովատառեխ ձկան օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1877–Ռուս թուրքական 11-րդ պատերազմի (1877-1878) կովկասյան ճակատում տեղի է ունեցել Ալվիար-Ալաջանյան ճակատամարտը, որը հանդիսացել է բեկումնային՝ ռուսական բանակի հաղթանակի համար:

1912- Կաթողիկոս Գևորգ 5-րդը պաշտոնապես դիմել է Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովին՝ խնդրելով ցարի առջև հարց բարձրացնել Բեռլինի 61-րդ հոդվածը իրականացնելու համար:

1901 – ծնվել է կոմպոզիտոր Թաթուլ Ալթունյանը:

1936 – ծնվել է քանդակագործ, նկարիչ Ֆրիդ Սողոյանը:

1938 – ծնվել է ռուսաստանահայ գիտնական, իրավաբան Վլադիկ Ներսեսյանցը:

1996 – ավարտվել է Երևանում ընթացող 32-րդ շախմատային օլիմպիադան, հաղթել է Ռուսաստանի թիմը Գարրի Կասպարովի գլխավորությամբ:

2003 – մեծ հանդիսությամբ շահագործման է հանձնվել Աշտարակի կամրջի երկրորդ մասը՝ ապահովելով երկկողմանի երթևեկություն:

2006 – Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ֆրանսիական արվեստի տասնօրյա փառատոնը, որն ունեցել է 5 ցուցահանդես (գեղանկարչական, լուսանկարչական և այլն):

2011 – Տավուշի մարզի Այրում քաղաքի մոտակայքում՝ Վանաձոր – Բագրատաշեն ավտոճանապարհի 86-րդ կիլոմետրի վրա, տեղի է ունեցել սողանք, փլվել է մոտ 300 մետր երկարությամբ ճանապարհ։ Եղել են զոհեր:

2011 – վախճանվել է ծագումով հայ, ռուսաստանցի իրավաբան, «ՅՈՒԿՈՍ» ռուսական նավթային ընկերության փոխտնօրեն Վասիլի Ալեքսանյանը:

2013 – վախճանվել է հուշարձանագետ, արխիվագետ, լուսանկարիչ, թիֆլիսագետ Սարգիս Դարչինյանը:

2014 –Հայաստան է վերադարձվել գերեվարված Հակոբ Ինջիղուլ յանը, որը Ադրբեջանում ծեծի և խոշտանգումների է ենթարկվել և մահվան սպառնալիքների տակ ստիպված է եղել ասել այն, ինչ պահանջել են։

2015 – Գյումրիում բացվել է Կուրսկի հրապարակը՝ այդ առթիվ Ռուսաստանից եկած հատուկ պատվիրակության մասնակցությամբ:

2018 – Նիկոլ Փաշինյանի կոչով շրջափակվել է Ազգային ժողովի շենքը: Փաշինյանը նաև Բաղրամյան պողոտայում հրավիրած հանրահավաքում աշխատանքից ազատել է կառավարությունում «Բարգավաճ Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչներին:

2020 – Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը առաջընթաց է ունեցել Ջեբրայիլ-Ֆիզուլի ուղղությամբ, ինչպես նաև գրավել է Մատաղիսի շրջակա բարձունքները: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ սիրիացի ավելի քան 300 ահաբեկիչ է կռվում Ադրբեջանի կողմից:

2023 – Ստեփանակերտի Մայր տաճարում վերջին պատարագն է մատուցել Հրայր Սարկավագը, երբեմնի մարդաշատ եկեղեցում որևէ արցախցի չի եղել:

2024 – Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել Բագրատ Սրբազանի առաջնորդած «Սրբազան շարժման» հանրահավաքը:

ԱՇԽԱՐՀ

1187 – Սալահ ադ Դինը խաչակիրների 88 տարվա տիրապետությունից հետո գրավել է Երուսաղեմը:

1263 – տեղի է ունեցել Լարգսի ճակատամարտը, որը Շոտլանդա-նորվեգական պատերազմի կարևոր ճակատամարտերից մեկն է:

1535 – ֆրանսիացի ծովագնաց Ժակ Քարտիեն ափ է իջել ներկայիս Կանադայի տարածքում գտնվող Հոշլեագ տեղանքում և անվանել այն Մոնրեալ:

1552 – ռուսական ցար Իվան Ահեղը գրավել է թաթարների մայրաքաղաք Կազանը:

1608 – Իոհան Լիպպերսհեյնը հոլանդական կառավարությանն է ներկայացրել իր հայտնագործությունը՝ օպտիկական աստղադիտակի նախատիպը:

1800 – ծնվել է ամերիկացի ստրուկ-քարոզիչ, Վիրջինիայում ստրուկների ապստամբության ղեկավար Նաթ Տյորները:

1836 – Չարլզ Դարվինը վերադարձել է «Բիգլ» նավով հինգ տարի տևած շուրջերկրյա ճանապարհորդությունից:

1860 – Սանկտ Պետերբուրգում բացվել է Մարիինյան թատրոնը:

1869 – ծնվել է Հնդկաստանի ազգային – ազատագրական շարժման առաջնորդներից մեկը՝ Մահաթմա Գանդին:

1870 – Հռոմը դարձել է միավորված Իտալիայի մայրաքաղաք:

1936 – ԱՄՆ-ում «չոր օրենքը» չեղարկելուց հետո բացվել է ալկոհոլային խմիչքների արտադրության առաջին գործարանը:

1951 – ծնվել է անգլիացի երգիչ Սթինգը:

1968– Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում ուսանողների կազմակերպած ցույցը ցրելու համար կառավարությունն օգտագործել է հրազեն, որի արդյունքում, տարբեր աղբյուրների փոխանցմամբ, զոհվել է 200300 մարդ:

2000 – «Ames Laboratory» ամերիկյան պետական կազմակերպության գիտնականները ստեղծել են նոր գերամուր նյութ, որն իր ամրությամբ զիջում է միայն ալմաստին:

2002 – Ճապոնիայում աշխարհում առաջին անգամ սկսել են վաճառել ռոբոտ-ինկասատորներ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՌԴ պաշտոնական կառույցները հարգանքի տուրք են մատուցել Աշխատանքային տարին կսկսվի՞ հունվարի 3-ից Ամերիկացիները շարունակում են վարժեցնել խելшգարված Եվրամիությանը. Մեդվեդևը՝ ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության մասին Զելենսկին հայտնել է, որ կառուցողական հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի բանակցողների թիմի հետ Մի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան Գյումրիի ռեպետիցիան` Մայր տաճարը զավթելուց առաջ. Էդմոն Մարուքյան «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագիԹրամփի որդին կանխատեսել է, թե որքան կտևի հակամարտությունը Ուկրաինայում Տավուշում համադասարանցիների կողմից երեխային բռնnւթյան ենթարկելու դեպքը բացահայտվել է․ ՆԳ նախարարը միջնորդագիր է հղել ԿԳՄՍ նախարարին ԱՄՆ-ն այժմ ավելի լավ է հասկանում Ռուսաստանի դիրքորոշման տրամաբանությունը․ Ուշակով «Անդառնալի կորստի և մեր ժողովրդի միասնության խորհրդանիշ»․ Աբրահամ Հովեյանը՝ Սպիտակի երկրաշարժի մասին Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ «Բարսելոնան» հաղթել է «Բետիսին», Տորեսը՝ հեթ-տրիկի հեղինակ Ի՞նչ չի կարելի նվիրել 2026-ի Նոր տարվան. Էթիկետի մասնագետը թվարկում է անհաջող նվերները Դեկտեմբերի 7-ը մեր ցավի, բայց նաև մեր միասնականության օրն է․ այն հիշեցնում է, որ վերքերից հետո մենք գտել ենք ուժ՝ կրկին կանգնելու ու շարունակելու․ Նաիրի Սարգսյան Մենք երբեք մեր հայրենակիցներին չենք թողնի միայնակ․ «Մեր ձևով» ժողովրդական շարժումԿճոյանը Գյումրիում. Պահանջում եմ առնվազն պաշտոնանկ անել․ Էդմոն Մարուքյան Մենք ներկա էինք պատարագին, և մեր ներկայությամբ քաջալերում էինք մեր հոգևոր հայրերինԻնձ հեռացրին Եկեղեցուց, քանի որ Վեհափառի և Միքայել Սրբազանի անուննները հնչեցրի. Յոթ Վերք եկեղեցուց քաղաքացու են դուրս հրավիրել Մոհամեդ Սալահը հայտարարություն է արել Տավուշի դպրոցներից մեկի հետնամասում 4-րդ դասարանի աշակերտները բռնnւթյшն են ենթարկել իրենց համադասարանցուն․ 10-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց Թրամփը մեդալներ է հանձնել Ստալոնեին, Kiss ռոք խմբին և Գեյնորին Ազգային ժողովի մոտ բախվել են նախագահի աշխատակազմում հաշվառված համարանիշերով «Renault»-ը և «Honda»-ն․ կա տուժած Հավայան կղզիներում գտնվող Կիլաուեա հրաբուխը ժայթքել է (տեսանյութ) Փաշինյանն ու մի շարք պաշտոնյաներ Գյումրու Յոթ վերք եկեղեցում մասնակցում են պատարագին Միշտ չէ, որ մեծամասնությունը ճիշտ է և դա պատմությունը բազմիցս ապացուցել է․ Էդմոն ՄարուքյանԿենսաթոշակները 50%-ով բարձրացնելու հարցով ստորագրահավաք կսկսվի Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Առավոտյան իրավապահները բացել են Գյումրու Յոթ Վերք եկեղեցին Nissan ընկերությունը արևային վահանակներ կտեղադրի էլեկտրական մեքենաների տանիքներինՌուսաստանը բազմաթիվ պատճառներ ունի` ոչ մեկին չվստահելու․ Թուրքիայի ԱԳ նախարար Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Երեկոյան կնքվել են Գյումրու Յոթ Վերք եկեղեցու դռները, եկեղեցին բռնшզшվթվել է որոշակի մարդկանց կողմից․ հոգևորական (տեսանյութ) «Ինտերը» հաղթել է «Կոմոյին», Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սպիտակի երկրաշարժի զnhերին նվիրված հուշարձանին Այսօր Սպիտակի երկրաշարժի 37-րդ տարելիցն է Երջանկությունը կբացի իր դռները. Թամարա Գլոբան կանխատեսում է կյանքի երկար սպասված առաջընթաց 2 կենդանակերպի նշանների համար՝ սկսած դեկտեմբերի 7-ից Առաջիկա օրերին Մոսկվա է մեկնելու գործարարների մեծ պատվիրակություն. Օրբան Բռնցքամարտի ԱԱ. Դավիթ Եգորյանի հաղթանակը՝ 5:0 Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին իրեն Նոբելյան մրցանակի առաջադրելու համար Մեծ մարդ, Մեծ բժիշկ, Մեծ Հայրենասեր...Լույսերի մեջ լինես, Բժիշկ ջան. Հրանտ Թոխատյան Մենք դիտարկում ենք նավթի եւ նավթամթերքների՝ Հայաստան արտահանման հնարավորությունը․ Հաջիեւ Անսպասելի էվոլյուցիա. շների ուղեղը մեծանում է՝ ընտելացման դասական տեսություններին հակառակ «Բարսելոնան» պարտության մատնեց «Բետիսին»՝ 5:3 Գիտնականը՝ ադրբեջանական թեզերի քարոզիչ․ Մայքլ Գանտեր Հնդկաստանի 11 քաղաքացիներ ծեծել են իրար Երևանում Հերթական վիճաբանությունը՝ Երևանում․ պարզվել է ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը Երևանի քաղաքապետարանը հրավիրում է գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը Ձյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին