Երևան, 07.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ծովային երկար ճանապարհորդությունների հակում ունեցող... «կյանքի ջուրը». «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կյանքի ջուր». այդպես է լատիներենից թարգմանվում «Ակվավիտ» թունդ ալկոհոլային խմիչքի անվանումը։ Դժվար է ասել՝ որքանով է նպատակահարմար նման անունը որևէ ալկոհոլային խմիչքի համար, սական փաստը մնում է փաստ, որ հնում այդ անունը տրվում էր գինիներից թորման միջոցով ստացված բոլոր տեսակի ալկոհոլային ըմպելիքներին։ Եվ նույնիսկ առաջին կոնյակներն են այդպես անվանվել։ Բայց... ժամանակն անցնում է, իսկ անունները, բնականաբար, փոխվում են։

Այժմ միայն սկանդինավյան որոշ օղիներ են օրինական հիմքերով կրում իրենց «նախնյաց» անվանումը՝ «Ակվավիտ»։ Նման խմիչքների համար ներկայում հայտնի բաղադրատոմսերից ամենահինը համարվում է դանիականը, որը թվագրվում է 1840 թվականով։ Եվ դա՝ չնայած նրան, որ նորվեգական «Ակվավիտի» գոյության արմատները հասնում են մինչև 1531 թվականը։ Եվ դա բնական է. հաշվի առնելով սառը կլիմայական պայմանները՝ տարօրինակ կլիներ, եթե սկանդինավյան համայնքներում չծնվեին նման թունդ ալկոհոլային խմիչքները (38-50 տոկոս թնդությամբ)։

Սկանդինավիայում սկզբում «Ակվավիտը» պատրաստվում էր կարտոֆիլի սպիրտի հիման վրա, բայց ժամանակի ընթացքում հայտնվել են հացահատիկներից ստացվող սպիրտով բաղադրատոմսեր։ Սպիրտի թորման ժամանակ ավելացվում են տարբեր համեմունքներ՝ չաման, համեմ, բուրավետ պղպեղ, անիսոն, սամիթ և շատ ուրիշ բաներ։ Արդյունքում ստացված թորվածքը, կրկին համեմունքների ավելացմամբ, հնեցվում է կաղնե տակառներում։ Հնեցման ժամանակը երկու շաբաթից մինչև տասներկու տարի է: Խմիչքի գույնը մեղմ կրեմայինից մինչև մուգ շագանակագույն է, և դա ընդգծում է տվյալ խմիչքի տարիքը: Որքան մուգ է «Ակվավիտը», այնքան երկար է այն հնեցվել: Շատ արտադրողներ չեն ճանաչում այդ խմիչքը՝ որպես իրենց ապրանքանիշին արժանի, եթե դրա տակառները երկու անգամ չեն շրջագայել աշխարհով մեկ: Կարծիք կա, որ հենց ծովային ալիքներն ու ջերմաստիճանի փոփոխություններն են էական դեր խաղում այդ խմիչքի ծննդյան գործում:

Ի դեպ, ակվավիտների որոշ տեսակներ ներառում են մանրացված սաթ: Ընդհանրապես, այս խմիչքների բաղադրությունը կարող է էապես տարբեր լինել, սակայն կա մի համեմունք, որը պարտադիր կերպով է մասնակցում «Ակվավիտի» պատրաստմանը. դա չամանի սերմն է:

Այդ խմիչքը սովորաբար խմում են փոքր բաժակներով: Սովորաբար այն չի սառեցվում, այլ օգտագործվում է սենյակային ջերմաստիճանի վիճակում: Չնայած այն իր կազմով ապերիտիվ է, բայց խորհուրդ է տրվում խմել ուտելուց հետո (դա օգնում է մարսողությանը): Եվ հիմա, հաշվի առնելով այդ խմիչքի ծովային երկար ճանապարհորդությունների հակումը, հեշտ է ենթադրել, որ «Ակվավիտի» բնօրինակ տարբերակներից մեկով են ժամանակին վիկինգները նշել Ամերիկայի հայտնագործումը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփը մեդալներ է հանձնել Ստալոնեին, Kiss ռոք խմբին և Գեյնորին Ազգային ժողովի մոտ բախվել են նախագահի աշխատակազմում հաշվառված համարանիշերով «Renault»-ը և «Honda»-ն․ կա տուժած Հավայան կղզիներում գտնվող Կիլաուեա հրաբուխը ժայթքել է (տեսանյութ) Փաշինյանն ու մի շարք պաշտոնյաներ Գյումրու Յոթ վերք եկեղեցում մասնակցում են պատարագին Միշտ չէ, որ մեծամասնությունը ճիշտ է և դա պատմությունը բազմիցս ապացուցել է․ Էդմոն ՄարուքյանԿենսաթոշակները 50%-ով բարձրացնելու հարցով ստորագրահավաք կսկսվի Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Առավոտյան իրավապահները բացել են Գյումրու Յոթ Վերք եկեղեցին Nissan ընկերությունը արևային վահանակներ կտեղադրի էլեկտրական մեքենաների տանիքներինՌուսաստանը բազմաթիվ պատճառներ ունի` ոչ մեկին չվստահելու․ Թուրքիայի ԱԳ նախարար Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Երեկոյան կնքվել են Գյումրու Յոթ Վերք եկեղեցու դռները, եկեղեցին բռնшզшվթվել է որոշակի մարդկանց կողմից․ հոգևորական (տեսանյութ) «Ինտերը» հաղթել է «Կոմոյին», Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սպիտակի երկրաշարժի զnhերին նվիրված հուշարձանին Այսօր Սպիտակի երկրաշարժի 37-րդ տարելիցն է Երջանկությունը կբացի իր դռները. Թամարա Գլոբան կանխատեսում է կյանքի երկար սպասված առաջընթաց 2 կենդանակերպի նշանների համար՝ սկսած դեկտեմբերի 7-ից Առաջիկա օրերին Մոսկվա է մեկնելու գործարարների մեծ պատվիրակություն. Օրբան Բռնցքամարտի ԱԱ. Դավիթ Եգորյանի հաղթանակը՝ 5:0 Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին իրեն Նոբելյան մրցանակի առաջադրելու համար Մեծ մարդ, Մեծ բժիշկ, Մեծ Հայրենասեր...Լույսերի մեջ լինես, Բժիշկ ջան. Հրանտ Թոխատյան Մենք դիտարկում ենք նավթի եւ նավթամթերքների՝ Հայաստան արտահանման հնարավորությունը․ Հաջիեւ Անսպասելի էվոլյուցիա. շների ուղեղը մեծանում է՝ ընտելացման դասական տեսություններին հակառակ «Բարսելոնան» պարտության մատնեց «Բետիսին»՝ 5:3 Գիտնականը՝ ադրբեջանական թեզերի քարոզիչ․ Մայքլ Գանտեր Հնդկաստանի 11 քաղաքացիներ ծեծել են իրար Երևանում Հերթական վիճաբանությունը՝ Երևանում․ պարզվել է ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը Երևանի քաղաքապետարանը հրավիրում է գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը Ձյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին՝ 21։30-ի դրությամբ Թրամփը հայտնել է ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին Չի լինելու նման բան, որ օդանավակայանից Վեհափառին տանեն. Հրայր Կամենդատյան «Հոռոմի խաչմերուկ»-ի էստակադայի վրա բեռնատար է կողաշրջվել Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Թաքեր Կարլսոնի հետ քննադատել են միայն ՔՊ-ականներն ու Ալիևի օգնական Հիքմեդ Հաջիևը. Մարիաննա ՂահրամանյանՀաղթանակ են տոնել Արթուր Բազեյանն ու Վախթանգ Հարությունյանը. բռնցքամարտի ԱԱ ԵՄ-ը 120 մլն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի սոցցանցը․ ԱՄՆ-ը արձագանքել է Վեհափառ Հայրապետը վերադարձավ հայրենիք Իշխանությունները Գյումրիի վաղվա պատարագի մարդաշատությունն ապահովելու համար գործի են անցել«40 անց եմ, բայց դա չի նշանակում, որ ծեր եմ ու ոչ մի բանի պետք չեմ». Ռաֆայել ԵրանոսյանԱրդարությունը հաղթելու է, և իրենք արդարացված դուրս են գալու. Ամենայն Հայոց Կաթողիկոս Եգիպտոսը կոչ է արել շտապ միջազգային ուժեր տեղակայել Գազայի հատվածում Վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում․ հնչել են կրակոցներ Հատնի է` երբ ու որտեղ տեղի կունենան Արտավազդ Սահակյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Սոչիում Նրա թողած ավանդը բժիշկների տարբեր սերունդների համար դեռ երկար կմնա. նախարար Հայաստանն ընդունում է միայն TRIPP-ը, ոչ թե «միջանցքը». Արմեն Գրիգորյանը՝ Հաջիևեին Հայաստանի ավտորիտար շրջադարձը. Նիկոլ Փաշինյանը և Սամվել Կարապետյանի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ հետապնդումները․ Ռոբերտ ԱմստերդամՄենք վերահաստատում ենք մեր ուխտն առ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և անվերապահ հավատարմությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սպասավորող քահանաներ Զելենսկին ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ԱՄՆ-ի հետ խաղաղության պլանի վերաբերյալ իր բանակցությունները