Երևան, 08.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Չհիվանդանալու հարցում ինձ փրկեց կեղծամս». Ռոզի Ավետիսովան՝ «Mallորվածը» ֆիլմի մասին

ԼԱՅՖ

Ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի նոր՝ «Mallորվածը» ֆիլմում, Ռոզի Ավետիսովան հանդես է գալիս մի կերպարով, որը տարբերվում է նրա նախորդ դերերից։ Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմեց, որ համագործակցության առաջարկը ստացել է հենց ռեժիսորից․ «Գոռի հետ մեր խոսակցությունները ֆիլմի շուրջ հիմնականում սկսվում են մազերից, շատ ծիծաղելի է այդ փաստը, բայց այդպես է, ապա արդեն ծանոթացա սցենարին»։

Ավետիսովայի խոսքով՝ հայկական կինոյում տոնական ու ամանորյա ֆիլմերի բաց կա, և այս սցենարը թույլ է տալիս լրացնելու այդ բացը:

«Սցենարին ծանոթանալուց հետո անմիջապես այն պատկերացրել եմ: Շատ ուրախ եմ, որ հենց այս կերպարն եմ մարմնավորում և հենց այս սցենարով, որովհետև ինձ համար շատ հետաքրքիր էր հերոսուհուս բնավորությունը»,- անկեղծացավ դերասանուհին:

Ֆիլմի ընթացքում Ռոզիի գործընկերը Գրիգոր Դանիելյանն է։

«Սա մեր առաջին համագործակցությունն էր, և ամեն ինչ շատ հեշտ ստացվեց թե՛ հրապարակում, թե՛ կադրում և թե՛ կադրից դուրս։ Մենք բավական ծանր պայմաններում ենք աշխատել (եղանակային և ժամային), սակայն Գրիգորի թեթևությունն ու հումորը թույլ էին տալիս, որ նկարահանումներն անցնեն հաճելի մթնոլորտում»,- ընդգծեց նա։  

Ավետիսովայի խաղընկերն է նաև Լեո Մկրտչյանը։ Վերջին տարիներին դերասանուհին հաճախ է երեխաների հետ հայտնվում թե՛ թատրոնում, թե՛ կինոյում, և ինչպես ինքն է նշում, միշտ հաջողակ է եղել խաղընկերների հարցում․ «Լեոն բացառություն չէր։ Նա լուրջ պատրաստված էր գալիս նկարահանումների, իսկ իր պրոֆեսիոնալ մոտեցումը միայն հարստացնում էր աշխատանքը: Լեոն չէր օգտվում այն փաստից, որ ինքը երեխա է»:

Նկարահանումների բարդությունների մասին հիշելիս դերասանուհին նշեց. «Դժվար էր, հատկապես երբ «ցրտադիմացկուն» մարդ չես, բայց ինձ շատ փրկում էր իմ կեղծամը: Եթե անկեղծ լինեմ, սկզբում կարծում էի, որ կեղծամով երկար նկարահանումները (10-12 ժամ) դժվար են լինելու։ Բայց հետո պարզվեց՝ հենց կեղծամն էլ փրկեց ինձ մրսածությունից, գուցե հիվանդությունից: Այդ փորձությունները թիմով միասին հաղթահարելը դարձավ շատ հիշարժան»,-պատմեց դերասանուհին։

Ավետիսովայի խոսքով՝ առանձնահատուկ էին հատկապես դրսի ակտիվ տեսարանները․ «Այդ օրերին ամեն ինչ թվում էր շատ ծանր, բայց հիմա արդեն մեծ ջերմությամբ ու կարոտով եմ հիշում։ Երբ նման փորձառություն ես անցնում թիմով, հետո այն դառնում է քո թանկ հիշողություններից մեկը»։ Չնայած ֆիլմի՝ ամանորյա թեմատիկային, Ռոզի Ավետիսովան համոզված է, որ այն կարելի է դիտել տարվա ցանկացած եղանակին․ «Սցենարն այնքան հաջողված է, որ ֆիլմը կարող են դիտել ամբողջ ընտանիքով՝ տարվա բոլոր ամիսներին»։

Հաճախ «Mallորվածը» համեմատում են «Տանը մենակի»-ի հետ, սակայն դերասանուհին կարծում է, որ նմանությունը միայն տոնական միջավայրն ու մանկական կերպարն է․ «Կարող եմ ասել, որ մենք լավ սցենարով լավ ֆիլմ ունենք, որը չի զիջում «Տանը մենակի»-ի սցենարին: Եվ չկան դրվագներ ու տեսարաններ, որ մեզ մոտ կրկնվում են: Հերոսը նույնպես երեխա է, ամանորյա պատմություն է, շատերը զուգահեռներ կտանեն և գուցե կասեն, որ սա հայկական «Տանը մենակն» է, բայց կրկնօրինակում այս պարագայում չկա»,- մեզ հետ զրույցում ասաց Ռոզի Ավետիսովան:

Դերասանուհին մեծ սպասելիքներ ունի այս ֆիլմից․ «Ես մեծ հույս ունեմ, որ հենց «Mallորվածը» կդառնա մեր երեխաների ամանորյա ամենասպասված ֆիլմը: Ինքս, երբ սցենարը կարդում էի, մասամբ նաև փորձում էի երեխայի պես կարդալ և գնալ այդ պատմության հետևից»,- ամփոփեց դերասանուհին:  

Հավելենք, որ «Mallորվածը» ֆիլմի պրեմիերան հոկտեմբերի 9-ին է: Դերակատարներն են՝ Գրիգոր Դանիելյանը, Ռոզի Ավետիսովան, Դիանա Մալենկոն, Արման Նավասարդյանը, Ռաֆայել Երանոսյանը, Ներսես Ավետիսյանը, Անի Խաչիկյանը, Գարիկ Սեփխանյանը, Իննա Խոջամիրյանը, Լեո Մկրտչյանը և այլք։

Հիշեցնենք, որ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը հայտնի է կատակերգական և ընտանեկան ժանրի ֆիլմերով, որոնց թվում են՝ «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Կորած մոլորվածը Հայաստանում», «Քայլ ձիով», «Ազնիվ գողերը», «Սևազգեստ կանայք» և այլն:

Երկվորյակները գնում են ժամադրության, Կարիճները՝ պաշտոնի բարձրացում. դեկտեմբերի 8-14-ի աստղագուշակՏավուշի մարզի պարեկները ձկնագողության դեպք են բացահայտել. վնասի չափը՝ շուրջ 470 հազար դրամՆորակառույց շենքի շինարարության ժամանակ քաղաքացին շփոթելով բացել է վերելակի համար նախատեսված հորի դուռը և 7-8 մետր բարձարությունից վայր ընկելԱնհրաժեշտ է Գազայի ապածшյրահեղականացումը՝ հետևելով Գերմանիայի օրինակին․ ՆեթանյահուԵրբ Հայաստանում եկեղեցականները ձերբակալվում են, Անթիլիասը այդ քաջությունը ունեցած է և ունի ո՛չ ասելու. Արամ ԱԲռնցքամարտի ԱԱ. Ժիրայր Սարգսյանը հաղթեց տեխնիկական նոկաուտով Գերմանիայի կանցլերը հազարավոր հայցեր է ներկայացրել իր հասցեին հնչած վիրավորանքների համար. Welt am SonntagՎերջին երկու օրվա ընթացքում Ուզբեկստանում երեք երկրաշարժ է տեղի ունեցել Նյարդային ցավի դեմ դեղամիջոցը կարող է կողմնակի ազդեցությունների կասկադ առաջացնել տարեց հիվանդների մոտՀեղեղում Լուվրում. վնասվել են Եգիպտական հնությունների գրադարանի գրքերը Ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ՝ 10.55, բոլոր եկեղեցիներում երգչախմբերը կատարեն ՀՀ պետական օրհներգը․ ՓաշինյանՄառախուղի պատճառով Հաղթանակի զբոսայգում «Toyota Camry»-ն հայտնվել է արհեստական լճակումԻրանը հայտարարել է մոտ ժամանակներս հիբրիդային և էլեկտրական մեքենաների արտադրություն սկսելու մասինԱշխարհի սպիտակամորթ բնակչությունը վերացման վտանգի տակ է․ Մասկ Goal-ը հրապարակել է ԱԱ-2026-ի հաղթողների գլխավոր հավակնորդների վարկանիշը «Ես իմ ամուսնու մայրն եմ. ամեն ինչ կախված է ինձնից». Սամոյլովան իր և Ջիգանի ամուսնությունից նոր մանրամասներ է բացահայտելԵթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում ԱՄՆ վիզա ստանալու մշտական արգելքի․ դեսպանությունԿոչ ենք անում Չինաստանին՝ օգտագործել իր ազդեցությունը՝ Մոսկվային բանակցային սեղանի շուրջ բերելու համար․ Գերմանիայի ԱԳՆԼանդո Նորրիսն առաջին անգամ դարձել է Ֆորմուլա 1-ի չեմպիոն 7 մեքենայի մասնակցությամբ վթարի մասնակիցներից «Tesla»-ի 29-ամյա կին վարորդը ձերբակալվել էԵպիսկոպոսաց ժողովը ժամանակավորապես հետաձգվում է. Մայր Աթոռ Նեթանյահուն հայտարարել է, որ սպասում է Գազայում հրադադարի երկրորդ փուլին արագ անցմանըԺորդի Ալբան ու Սերխիո Բուսկետսն ավարտեցին կարիերաները Ադրբեջանի հետ հարաբերությունները շատ կարևոր են Իրանի համար․ Իրանի ԱԳՆ խոսնակ Գ. Ծառուկյանի հազարից ավելի թիմակից Գյումրիում հարգանքի տուրք մատուցեցին երկրաշարժի զոհերի հիշատակինՏափերական գյուղի մատուռից գողացել են 13-րդ դարի Ավետարանը Պայթյուն Մեքսիկայում՝ ոստիկանության բաժանմունքի մոտ․ զոհվել է առնվազն 3 մարդ, 6-ը վիրավորվել ենՎրաստանում ձերբակալել են Գերմանիայի քաղաքացու՝ առանձնապես մեծ չափի թմրանյութովՌոնալդուն զանգահարել է Թրամփին Իրանում մարաթոնի կազմակերպիչները ձերբակալվել են, քանի որ մասնակից կանայք հիջաբ չեն կրելՌուսաստանն ԱՄՆ-ի համար ուղղակի սպшռնալիքների ցանկից հանելը դրական քայլ է․ ՊեսկովՄակրոնը սպшռնացել է Չինաստանին մաքսատուրքերով` ԱՄՆ օրինակով «Տարվա երգ 2025»-ի ետնաբեմում․ մրցանակակիրներ, հույզեր, տոնական տրամադրություն«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները այցելել են Գյումրի հարգանքի տուրք մատուցելու 1988-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակինՆախավերջին M դասի կրկնակի արեգակնային բռնկում է տեղի ունեցել «Ինտեր Մայամին» MLS-ի գավաթի եզրափակչում հաղթեց «Վանկուվերին»՝ պատմության մեջ առաջին անգամ հռչակվելով չեմպիոնՍառցե դիմահարդարումը՝ ձմեռային թրենդ. ինչպե՞ս ստանալ այսպիսի արդյունք ԵՄ-ն պետք է վերացվի, և ինքնիշխանությունը վերադարձվի առանձին երկրներին. Իլոն Մասկ Շնորհակալություն եմ հայտնում մեր խիզախ ընկեր Անահիտ Ղազարյանին, և կոչ անում եկեղեցու բոլոր նվիրյալ զավակներին հետևելու նրա օրինակին. Ավետիք ՉալաբյանԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Kia Forte»-ն․ կա 4 վիրավոր Լավ և վատ լուրեր կան. Էդմոն ՄարուքյանՍգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՌԴ պաշտոնական կառույցները հարգանքի տուրք են մատուցել Աշխատանքային տարին կսկսվի՞ հունվարի 3-ից Ամերիկացիները շարունակում են վարժեցնել խելшգարված Եվրամիությանը. Մեդվեդևը՝ ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության մասին Զելենսկին հայտնել է, որ կառուցողական հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի բանակցողների թիմի հետ Մի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան Գյումրիի ռեպետիցիան` Մայր տաճարը զավթելուց առաջ. Էդմոն Մարուքյան «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագիԹրամփի որդին կանխատեսել է, թե որքան կտևի հակամարտությունը Ուկրաինայում Տավուշում համադասարանցիների կողմից երեխային բռնnւթյան ենթարկելու դեպքը բացահայտվել է․ ՆԳ նախարարը միջնորդագիր է հղել ԿԳՄՍ նախարարին