Երևան, 07.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպես Էյֆելյան աշտարակն է մարմնավորում Փարիզի նրբագեղությունը, Ազատության արձանը՝ ամերիկյան ազատության իդեալը, այնպես էլ Քրիստոսի մոնումենտալ արձանը կդառնա Հայաստանի հավատքի ու միասնության մարմնացում. Դեմիր Սյոնմեզ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայկական արմատներով շվեյցարաբնակ լրագրող, վավերագրող-լուսանկարիչ Դեմիր Սյոնմեզը, որը տարիներ շարունակ իր մասնագիտական գործունեությամբ ներկայացրել է հայկական ժառանգությունը միջազգային հարթակներում, Հայաստան կատարած այցի շրջանակում հանդիպել է բարերար Գագիկ Ծառուկյանի հետ՝ ծանոթանալով վերջինիս՝ մեր երկրում Հիսուս Քրիստոսի աշխարհում ամենաբարձր մոնումենտալ արձան-համալիրը կառուցելու նախաձեռնությանը:

Սյոնմեզն այցելել է շինհրապարակ, ինչպես նաև բացառիկ արձանի հեղինակ Արմեն Սամվելյանի արհեստանոց: Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից, ինչպես նաև արձան-համալիրի մասշտաբներից տպավորված՝ վավերագրող-լուսանկարիչն անձնական բլոգում հրապարակել է ֆրանսերեն ծավալուն հոդված, որը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև.

«Որպես աշխարհում առաջին երկիր, որը քրիստոնեությունն ընդունել է որպես պետական ​​կրոն, Հայաստանն այժմ իրականացնում է բացառիկ հուշարձանային նախագիծ՝ ի պատիվ այս պատմական ժառանգության: Կոտայքի մարզում գտնվող Հատիս լեռան վրա՝ 2528 մետր բարձրության վրա, սկսվել է Քրիստոսի՝ 101 մետր բարձրությամբ արձան-համալիրի շինարարությունը: Հոգևոր կոթողի կառուցման աշխատանքները շարունակվում են ամբողջ թափով:

Բուն արձանը կունենա 33 մետր բարձրություն և կհենվի պատվանդանի վրա, որի հետ ամբողջ կառույցի ընդհանուր բարձրությունը կհասնի 101 մետրի: Նախագիծը ֆինանսավորում են գործարար և բարերար Գագիկ Ծառուկյանն ու նրա ընտանիքը: Հիմնաքարը դրվել է 2022 թվականի հուլիսի 9-ին: Հուշարձանը հանդիսանում է Ծառուկյան ընտանիքի կողմից վերջին գրեթե 30 տարիների ընթացքում իրականացված բազմաթիվ բարեգործական նախագծերի շարքում թերևս ամենահավակնոտ նախաձեռնությունը:

Ճարտարապետ Արմեն Սամվելյանի նախագծած արձանն ընտրվել է ներկայացված ավելի քան 300 նախագծերից՝ մասնագետներից կազմված ժյուրիի և քաղաքացիների մասնակցությամբ համընդհանուր SMS քվեարկության արդյունքների համադրմամբ: Համալիրը կներառի նաև թանգարան, ճոպանուղի և տարբեր զբոսաշրջային օբյեկտներ։

Քանդակագործ Արմեն Սամվելյանի՝ Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող արհեստանոցում Քրիստոսի 33 մետր բարձրությամբ, եռամաս արձանն արդեն պատրաստ է և սպասում է օրվան, երբ կտեղադրվի պատվանդանի վրա՝ Հատիս լեռան գագաթին: Ամբողջ նախագծի իրականցումը նախատեսվում է ավարտել և բացումը կազմակերպել մինչև 2026 թվականի վերջը:

Տեղադրումից հետո Հատիս լեռան բարձունքին վեր խոյացող արձանը կգերազանցի Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում գտնվող հայտնի Քրիստոս Փրկիչ արձանին։ Այս հուշարձանը նպատակ ունի Հայաստանը դարձնել կրոնական զբոսաշրջության խոշոր կենտրոն միջազգային մակարդակով։ Միևնույն ժամանակ, ըստ Հայաստանի իշխանությունների և նախագծի նախաձեռնողների՝ այս հուշարձանային համալիրը կլինի ոչ միայն կրոնական խորհրդանիշ, այլև երկրի ազգային միասնության, մշակութային ժառանգության և տնտեսական զարգացման հզոր արտահայտություն։

Ինչպես Էյֆելյան աշտարակը մարմնավորում է Փարիզի նրբագեղությունը, Ազատության արձանը ներկայացնում է ազատության ամերիկյան իդեալը, Գիզայի բուրգերը խորհրդանշում են պատմության առեղծվածները, Թաջ Մահալը շշնջում է հավերժական սիրո մասին, Սթոունհենջը զարմանք է առաջացնում անհայտի առջև, Չինական մեծ պատը պատկերում է քաղաքակրթության վճռականությունը, իսկ Ժնևի Ժե դ'Օ շատրվանը բարձրանում է երկինք՝ ինչպես վեհաշուք ողջույն, նմանապես էլ, Քրիստոսի մոնումենտալ արձանն է նախատեսված՝ դառնալու Հայաստանի հզոր հոգևոր խորհրդանիշ՝ նրա հավատքի, ինքնության և միասնության մարմնացում։ Այս նախագիծը, թե՛ մշակութային, թե՛ կրոնական, ձգտում է՝ ներկայացնելու Հայաստանը համաշխարհային ասպարեզում։

Ընդ որում, այն հավակնում է դառնալ հոգևոր խորհրդանիշ ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ Կովկասի և քրիստոնեական աշխարհի համար»։

Եպիսկոպոսաց ժողովը ժամանակավորապես հետաձգվում է. Մայր Աթոռ Նեթանյահուն հայտարարել է, որ սպասում է Գազայում հրադադարի երկրորդ փուլին արագ անցմանըԺորդի Ալբան ու Սերխիո Բուսկետսն ավարտեցին կարիերաները Ադրբեջանի հետ հարաբերությունները շատ կարևոր են Իրանի համար․ Իրանի ԱԳՆ խոսնակ Գ. Ծառուկյանի հազարից ավելի թիմակից Գյումրիում հարգանքի տուրք մատուցեցին երկրաշարժի զոհերի հիշատակինՏափերական գյուղի մատուռից գողացել են 13-րդ դարի Ավետարանը Պայթյուն Մեքսիկայում՝ ոստիկանության բաժանմունքի մոտ․ զոհվել է առնվազն 3 մարդ, 6-ը վիրավորվել ենՎրաստանում ձերբակալել են Գերմանիայի քաղաքացու՝ առանձնապես մեծ չափի թմրանյութովՌոնալդուն զանգահարել է Թրամփին Իրանում մարաթոնի կազմակերպիչները ձերբակալվել են, քանի որ մասնակից կանայք հիջաբ չեն կրելՌուսաստանն ԱՄՆ-ի համար ուղղակի սպшռնալիքների ցանկից հանելը դրական քայլ է․ ՊեսկովՄակրոնը սպшռնացել է Չինաստանին մաքսատուրքերով` ԱՄՆ օրինակով «Տարվա երգ 2025»-ի ետնաբեմում․ մրցանակակիրներ, հույզեր, տոնական տրամադրություն«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները այցելել են Գյումրի հարգանքի տուրք մատուցելու 1988-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակինՆախավերջին M դասի կրկնակի արեգակնային բռնկում է տեղի ունեցել «Ինտեր Մայամին» MLS-ի գավաթի եզրափակչում հաղթեց «Վանկուվերին»՝ պատմության մեջ առաջին անգամ հռչակվելով չեմպիոնՍառցե դիմահարդարումը՝ ձմեռային թրենդ. ինչպե՞ս ստանալ այսպիսի արդյունք ԵՄ-ն պետք է վերացվի, և ինքնիշխանությունը վերադարձվի առանձին երկրներին. Իլոն Մասկ Շնորհակալություն եմ հայտնում մեր խիզախ ընկեր Անահիտ Ղազարյանին, և կոչ անում եկեղեցու բոլոր նվիրյալ զավակներին հետևելու նրա օրինակին. Ավետիք ՉալաբյանԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Kia Forte»-ն․ կա 4 վիրավոր Լավ և վատ լուրեր կան. Էդմոն ՄարուքյանՍգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՌԴ պաշտոնական կառույցները հարգանքի տուրք են մատուցել Աշխատանքային տարին կսկսվի՞ հունվարի 3-ից Ամերիկացիները շարունակում են վարժեցնել խելшգարված Եվրամիությանը. Մեդվեդևը՝ ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության մասին Զելենսկին հայտնել է, որ կառուցողական հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի բանակցողների թիմի հետ Մի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան Գյումրիի ռեպետիցիան` Մայր տաճարը զավթելուց առաջ. Էդմոն Մարուքյան «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագիԹրամփի որդին կանխատեսել է, թե որքան կտևի հակամարտությունը Ուկրաինայում Տավուշում համադասարանցիների կողմից երեխային բռնnւթյան ենթարկելու դեպքը բացահայտվել է․ ՆԳ նախարարը միջնորդագիր է հղել ԿԳՄՍ նախարարին ԱՄՆ-ն այժմ ավելի լավ է հասկանում Ռուսաստանի դիրքորոշման տրամաբանությունը․ Ուշակով «Անդառնալի կորստի և մեր ժողովրդի միասնության խորհրդանիշ»․ Աբրահամ Հովեյանը՝ Սպիտակի երկրաշարժի մասին Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ «Բարսելոնան» հաղթել է «Բետիսին», Տորեսը՝ հեթ-տրիկի հեղինակ Ի՞նչ չի կարելի նվիրել 2026-ի Նոր տարվան. Էթիկետի մասնագետը թվարկում է անհաջող նվերները Դեկտեմբերի 7-ը մեր ցավի, բայց նաև մեր միասնականության օրն է․ այն հիշեցնում է, որ վերքերից հետո մենք գտել ենք ուժ՝ կրկին կանգնելու ու շարունակելու․ Նաիրի Սարգսյան Մենք երբեք մեր հայրենակիցներին չենք թողնի միայնակ․ «Մեր ձևով» ժողովրդական շարժումԿճոյանը Գյումրիում. Պահանջում եմ առնվազն պաշտոնանկ անել․ Էդմոն Մարուքյան Մենք ներկա էինք պատարագին, և մեր ներկայությամբ քաջալերում էինք մեր հոգևոր հայրերինԻնձ հեռացրին Եկեղեցուց, քանի որ Վեհափառի և Միքայել Սրբազանի անուննները հնչեցրի. Յոթ Վերք եկեղեցուց քաղաքացու են դուրս հրավիրել Մոհամեդ Սալահը հայտարարություն է արել Տավուշի դպրոցներից մեկի հետնամասում 4-րդ դասարանի աշակերտները բռնnւթյшն են ենթարկել իրենց համադասարանցուն․ 10-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց Թրամփը մեդալներ է հանձնել Ստալոնեին, Kiss ռոք խմբին և Գեյնորին Ազգային ժողովի մոտ բախվել են նախագահի աշխատակազմում հաշվառված համարանիշերով «Renault»-ը և «Honda»-ն․ կա տուժած Հավայան կղզիներում գտնվող Կիլաուեա հրաբուխը ժայթքել է (տեսանյութ) Փաշինյանն ու մի շարք պաշտոնյաներ Գյումրու Յոթ վերք եկեղեցում մասնակցում են պատարագին Միշտ չէ, որ մեծամասնությունը ճիշտ է և դա պատմությունը բազմիցս ապացուցել է․ Էդմոն ՄարուքյանԿենսաթոշակները 50%-ով բարձրացնելու հարցով ստորագրահավաք կսկսվի Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Առավոտյան իրավապահները բացել են Գյումրու Յոթ Վերք եկեղեցին