Երևան, 07.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ են փողերը «փախչում» Հայաստանից, և ո՞ր երկրներ են գնում դրանք. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանից արտերկիր դրամական փոխանցումների արագ աճը, որը զգալիորեն գերազանցում է արտերկրից Հայաստան ուղղությամբ փոխանցումների ներհոսքի տեմպը, մեծ մտահոգություն է առաջացնում ինչպես տնտեսության կայունության, այնպես էլ կապիտալի պահպանման ու ընդհանուր սոցիալ-տնտեսական միջավայրի առողջության տեսանկյունից։

Վերջին տարիներին դրամական փոխանցումների ոլորտի վիճակագրությունն ու կառուցվածքային փոփոխությունները բացահայտում են, որ Հայաստանը հայտնվել է ոչ միայն միգրացիոն ու սոցիալ-տնտեսական մեծ ճնշումների տակ, այլև առերեսվում է կապիտալի՝ հաճախ չհիմնավորված, արագ ու աճող արտահոսքի ռիսկին, որի պատճառները բազմաշերտ են՝ սկսած ներքին քաղաքական ու իրավական անորոշություններից, վերջացրած արտաքին աշխարհաքաղաքական միջավայրի փոփոխություններով ու բիզնես միջավայրի անկայունությամբ։

Պատմականորեն Ռուսաստանը եղել է դեպի Հայաստան մասնավոր դրամական փոխանցումների գլխավոր աղբյուրը՝ ինչպես աշխատուժի միգրացիայի, այնպես էլ բազմամյա տնտեսական կապերի հետևանքով։ Այս միտումը պահպանվել է նաև վերջին տարիների ընթացքում. օրինակ՝ 2024 թվականին դեպի Հայաստան փոխանցված գումարների ծավալը գերազանցել է 3,8 միլիարդ դոլարը, ինչը 2021 թվականի համեմատ ավելացել է ավելի քան չորս անգամ։ Իսկ 2025 թվականի հունվար-հուլիսին Հայաստանի բանկերի միջոցով ֆիզիկական անձինք արտերկրից ստացել են մոտ 3,3 միլիարդ դոլար՝ արձանագրելով 9,3 տոկոս աճ նախորդ տարվա համեմատ։ Փողի ներհոսքի ամենամեծ աղբյուրը կրկին Ռուսաստանն է՝ յոթ ամսում փոխանցվել է 2,1 միլիարդ դոլար, ինչը կազմում է ներհոսքի ավելի քան երկու երրորդը։ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան և ԱՄԷ-ն հաջորդում են՝ ավելի համեստ ծավալներով, թեև փոխանցումների աճի տեմպերը որոշ դեպքերում բավական բարձր են, ինչի վառ օրինակն է Մեծ Բրիտանիայից 2,5 անգամ աճը կամ Շվեյցարիայից 43,7 տոկոս ավելացումը։ Այս թվերը, սակայն, դեռևս գերակշռող դեր չունեն, քանի որ ռուսական ուղղությունը շարունակում է մնալ գլխավոր «մատակարարը»։

Սակայն, սրան զուգահեռ, կա մտահոգիչ միտում, որ Հայաստանից արտերկիր դրամական փոխանցումների աճն առաջանցիկ տեմպեր է գրանցում՝ գերազանցելով ներհոսքի աճի ցուցանիշները։ Այս տարվա առաջին յոթ ամսում Հայաստանից արտերկիր փոխանցվել է մոտ 2,6 միլիարդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 14,2 տոկոսով կամ 321 միլիոն դոլարով։ Սա շատ ավելի բարձր տեմպ է, քան ներհոսքի 9,3 տոկոսանոց աճը։ Առավել ուշագրավ է, որ առանձին ուղղություններով փոխանցումների աճը արտառոց բարձր է։ Օրինակ՝ Շվեյցարիա փոխանցումները հասել են 387 միլիոն դոլարի, որը 2,5 անգամ ավելի է, քան մեկ տարի առաջ։ Դեպի Ռուսաստան փոխանցումները կազմել են 420 միլիոն դոլար՝ աճելով 20,1 տոկոսով։ ԱՄՆ, ԱՄԷ և այլ երկրներ փոխանցումները ևս աճի միտում ունեն, թեև որոշ դեպքերում՝ նվազման որոշակի նշաններով։

Այս վիճակագրական պատկերը ցույց է տալիս, որ Հայաստանը ոչ միայն մնում է տրանսֆերտների, այսինքն՝ արտերկրից եկող փողի տնտեսությամբ ապրող երկիր, այլև, որ ավելի վտանգավոր է, աստիճանաբար վերածվում է կապիտալի արտահոսքի ակտիվ աղբյուրի։ Վերջինիս հիմնական պատճառները բարդ են և բազմաշերտ։ Առաջին պատճառը թերևս ներքին տնտեսական և բիզնես միջավայրի կայունության ու կանխատեսելիության պակասն է։ Հայաստանում ներդրումային էկոհամակարգը վերջին տարիներին լրջորեն տուժել է՝ պայմանավորված քաղաքական անկայունությամբ, օրենսդրական փոփոխությունների անկանխատեսելիությամբ, հարկային և մաքսային վարչարարության խստացմամբ, կոռուպցիոն ռիսկերով և անարդյունավետ կառավարմամբ։ Բազմաթիվ գործարարներ, ներդրողներ և նույնիսկ անհատ քաղաքացիներ սկսել են նախընտրել իրենց միջոցները տեղափոխել կամ ժամանակավոր պահել արտաքին բանկերում, ավելի վստահելի ֆինանսական կենտրոններում, որքան էլ որ այդ գործընթացը ուղեկցվում է կորուստներով կամ լրացուցիչ ծախսերով։

Դրան նպաստում են նաև դոլարի նկատմամբ դրամի արժևորման տատանումները, արժութային շուկայում անորոշությունները, ինչպես նաև արտասահմանում բացված հաշվեհամարների և բանկային ծառայությունների ապահովությունը։

Մյուս՝ ոչ պակաս կարևոր գործոնն արտաքին քաղաքական միջավայրի փոփոխությունն է։ Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների կտրուկ վատթարացումը, միջազգային պատժամիջոցների տարածումը ռուսական բանկերի և բիզնեսի վրա պատճառ դարձան մեծ թվով ռուսաստանցիների, ինչպես նաև Ռուսաստանի հետ կապված հայաստանցի գործարարների ու մասնավոր անձանց տեղափոխման կամ փողի տեղափոխման նոր ալիքի։ Սա հանգեցրեց նրան, որ Ռուսաստանից Հայաստան փողի ներհոսքն ավելացավ, սակայն ժամանակի ընթացքում Հայաստանում ավանդներ և հաշիվներ բացած ռուսաստանցիներն ու մյուս արտասահմանցիներն սկսցին իրենց միջոցները տեղափոխել երրորդ երկրներ։

Այս գործընթացը, ըստ էության, փոխում է ֆինանսական միջանցքների աշխարհագրությունը և բարդացնում է Հայաստանի ֆինանսական վերահսկողության ու մոնիտորինգի հնարավորությունները։ Հատկապես Շվեյցարիա և ԱՄԷ ուղղությամբ փոխանցված գումարների ծավալների կտրուկ աճը վկայում է, որ գործ ունենք ոչ միայն գործարար կապիտալի, այլև անձնական խնայողությունների արտահոսքի հետ, ինչը հաճախ պայմանավորված է ռիսկերի կառավարումով, հարկային օպտիմիզացիայով կամ պարզապես վստահության ճգնաժամով։

Բացի այդ, կապիտալի արտահոսքի արագացմանը նպաստում է նաև Հայաստանի սոցիալ-տնտեսական ներքին խնդիրների խորացումը։ Աշխատաշուկայի սղությունը, երիտասարդների և բարձր որակավորմամբ մասնագետների արտագաղթի շարունակական աճը, անորոշ ապագայի զգացումը հաճախ դրդում են ոչ միայն աշխատողներին, այլև նրանց ընտանիքներին և հարազատներին՝ իրենց միջոցները պահել արտերկրում։ Ոմանք դա անում են ուսման, բուժման կամ այլ անհրաժեշտ ծախսերի համար, իսկ մյուսները՝ որպես ապահովագրություն ներքին քաղաքական կամ տնտեսական ցնցումների դեմ։

Այս ամենից բացի, մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ Հայաստանից արտերկիր դրամական փոխանցումների աճը ոչ միայն տնտեսական առողջության ցուցանիշ չէ, այլ նաև կարող է բերել ֆինանսական շուկայի լիկվիդայնության նվազման, ազգային արժույթի կայունության տատանումների, ներդրումային ակտիվության անկման, ինչպես նաև հարկային բազայի նեղացման։ Եթե այս միտումը շարունակվի, ապա ֆինանսական համակարգը կարող է կանգնել կանխիկի ծավալների պակասի, ներդրումների կրճատման և երկարաժամկետ տնտեսական դանդաղման ռիսկի առաջ։

Մյուս կողմից էլ՝ արտերկրից եկող փոխանցումների վրա հույս դնելը նույնպես վտանգավոր է, որովհետև դրանք կայուն աղբյուր չեն և կախված են ինչպես արտաքին տնտեսական ճգնաժամերից, այնպես էլ միգրացիոն ու քաղաքական իրավիճակից այն երկրներում, որտեղից ուղարկվում են։ Օրինակ՝ Ռուսաստանում տնտեսական դժվարությունները, արժույթի արժեզրկումը կամ միգրանտների նկատմամբ սահմանափակումների խստացումը կարող են կտրուկ նվազեցնել դեպի Հայաստան փողի հոսքը, ինչպիսի օրինակներ արդեն եղել են նախորդ տարիներին։

Իսկ Կենտրոնական բանկի պնդումները, թե տրանսֆերտներն այլևս էական գործոն չեն մեր տնտեսության համար, իրականում արտացոլում են ոչ թե իրական պատկերը, այլ քաղաքական կամ մեթոդաբանական անհրաժեշտությունը՝ փորձելով թաքցնել երկրից կապիտալի արտահոսքի տագնապալի փաստը։ Իրականում, եթե նույնիսկ տրանսֆերտների մասնաբաժինը ՀՆԱ-ում որոշ չափով նվազել է արտահանման աճի կամ այլ մակրոտնտեսական ցուցանիշների հաշվին, կապիտալի արտահոսքն արդեն դարձել է այնպիսի մասշտաբային երևույթ, որ այն անտեսելը կարող է լրջագույն վտանգներ ստեղծել երկրի ֆինանսական կայունության, բանկային համակարգի և տնտեսական զարգացման համար։ Չի կարելի մոռանալ նաև այն հանգամանքը, որ կապիտալի արտահոսքը հաճախ ուղեկցվում է կոռուպցիոն գործարքներով, հարկային պարտավորություններից խուսափելու փորձերով կամ ուղղակի վստահության պակասով իշխանությունների հանդեպ, ինչը խորացնում է համակարգային ճգնաժամը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դեկտեմբերի 7-ը մեր ցավի, բայց նաև մեր միասնականության օրն է․ այն հիշեցնում է, որ վերքերից հետո մենք գտել ենք ուժ՝ կրկին կանգնելու ու շարունակելու․ Նաիրի Սարգսյան Մենք երբեք մեր հայրենակիցներին չենք թողնի միայնակ․ «Մեր ձևով» ժողովրդական շարժումԿճոյանը Գյումրիում. Պահանջում եմ առնվազն պաշտոնանկ անել․ Էդմոն Մարուքյան Մենք ներկա էինք պատարագին, և մեր ներկայությամբ քաջալերում էինք մեր հոգևոր հայրերինԻնձ հեռացրին Եկեղեցուց, քանի որ Վեհափառի և Միքայել Սրբազանի անուննները հնչեցրի. Յոթ Վերք եկեղեցուց քաղաքացու են դուրս հրավիրել Մոհամեդ Սալահը հայտարարություն է արել Տավուշի դպրոցներից մեկի հետնամասում 4-րդ դասարանի աշակերտները բռնnւթյшն են ենթարկել իրենց համադասարանցուն․ 10-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց Թրամփը մեդալներ է հանձնել Ստալոնեին, Kiss ռոք խմբին և Գեյնորին Ազգային ժողովի մոտ բախվել են նախագահի աշխատակազմում հաշվառված համարանիշերով «Renault»-ը և «Honda»-ն․ կա տուժած Հավայան կղզիներում գտնվող Կիլաուեա հրաբուխը ժայթքել է (տեսանյութ) Փաշինյանն ու մի շարք պաշտոնյաներ Գյումրու Յոթ վերք եկեղեցում մասնակցում են պատարագին Միշտ չէ, որ մեծամասնությունը ճիշտ է և դա պատմությունը բազմիցս ապացուցել է․ Էդմոն ՄարուքյանԿենսաթոշակները 50%-ով բարձրացնելու հարցով ստորագրահավաք կսկսվի Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Առավոտյան իրավապահները բացել են Գյումրու Յոթ Վերք եկեղեցին Nissan ընկերությունը արևային վահանակներ կտեղադրի էլեկտրական մեքենաների տանիքներինՌուսաստանը բազմաթիվ պատճառներ ունի` ոչ մեկին չվստահելու․ Թուրքիայի ԱԳ նախարար Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Երեկոյան կնքվել են Գյումրու Յոթ Վերք եկեղեցու դռները, եկեղեցին բռնшզшվթվել է որոշակի մարդկանց կողմից․ հոգևորական (տեսանյութ) «Ինտերը» հաղթել է «Կոմոյին», Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սպիտակի երկրաշարժի զnhերին նվիրված հուշարձանին Այսօր Սպիտակի երկրաշարժի 37-րդ տարելիցն է Երջանկությունը կբացի իր դռները. Թամարա Գլոբան կանխատեսում է կյանքի երկար սպասված առաջընթաց 2 կենդանակերպի նշանների համար՝ սկսած դեկտեմբերի 7-ից Առաջիկա օրերին Մոսկվա է մեկնելու գործարարների մեծ պատվիրակություն. Օրբան Բռնցքամարտի ԱԱ. Դավիթ Եգորյանի հաղթանակը՝ 5:0 Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին իրեն Նոբելյան մրցանակի առաջադրելու համար Մեծ մարդ, Մեծ բժիշկ, Մեծ Հայրենասեր...Լույսերի մեջ լինես, Բժիշկ ջան. Հրանտ Թոխատյան Մենք դիտարկում ենք նավթի եւ նավթամթերքների՝ Հայաստան արտահանման հնարավորությունը․ Հաջիեւ Անսպասելի էվոլյուցիա. շների ուղեղը մեծանում է՝ ընտելացման դասական տեսություններին հակառակ «Բարսելոնան» պարտության մատնեց «Բետիսին»՝ 5:3 Գիտնականը՝ ադրբեջանական թեզերի քարոզիչ․ Մայքլ Գանտեր Հնդկաստանի 11 քաղաքացիներ ծեծել են իրար Երևանում Հերթական վիճաբանությունը՝ Երևանում․ պարզվել է ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը Երևանի քաղաքապետարանը հրավիրում է գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը Ձյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին՝ 21։30-ի դրությամբ Թրամփը հայտնել է ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին Չի լինելու նման բան, որ օդանավակայանից Վեհափառին տանեն. Հրայր Կամենդատյան «Հոռոմի խաչմերուկ»-ի էստակադայի վրա բեռնատար է կողաշրջվել Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Թաքեր Կարլսոնի հետ քննադատել են միայն ՔՊ-ականներն ու Ալիևի օգնական Հիքմեդ Հաջիևը. Մարիաննա ՂահրամանյանՀաղթանակ են տոնել Արթուր Բազեյանն ու Վախթանգ Հարությունյանը. բռնցքամարտի ԱԱ ԵՄ-ը 120 մլն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի սոցցանցը․ ԱՄՆ-ը արձագանքել է Վեհափառ Հայրապետը վերադարձավ հայրենիք Իշխանությունները Գյումրիի վաղվա պատարագի մարդաշատությունն ապահովելու համար գործի են անցել«40 անց եմ, բայց դա չի նշանակում, որ ծեր եմ ու ոչ մի բանի պետք չեմ». Ռաֆայել ԵրանոսյանԱրդարությունը հաղթելու է, և իրենք արդարացված դուրս են գալու. Ամենայն Հայոց Կաթողիկոս Եգիպտոսը կոչ է արել շտապ միջազգային ուժեր տեղակայել Գազայի հատվածում Վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում․ հնչել են կրակոցներ Հատնի է` երբ ու որտեղ տեղի կունենան Արտավազդ Սահակյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները