Երևան, 12.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գյումրու տոնը՝ քաղաքական բևեռացման ու սուր հակամարտության ֆոնին. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին մեծ շուքով նշվեց Գյումրու օրը: Սակայն հատկանշական է, որ Գյումրու օրը անտեսվեց Նիկոլ Փաշինյանի և քպական ողջ վերնախավի կողմից: Նրանք նույնիսկ չշնորհավորեցին գյումրեցիներին տոնի կապակցությամբ: Պատճառն ակնհայտ է. իշխանությունները ոչ միայն նեղացած են գյումրեցիներից, այլև շարունակում են պատժել և անտեսել նրանց, քանի որ գարնանը կայացած ընտրություններով մերժել են իրենց:

Գյումրին նշեց քաղաքի օրը՝ իշխանության կենտրոնական և տեղական մարմինների միջև խորացող քաղաքական դիմակայության ֆոնին։ Հենց միայն այն հանգամանքը, որ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը որևէ կերպ չի շնորհավորում հանրապետության երկրորդ քաղաքի բնակիչներին, դիտվում է որպես քաղաքական հստակ ուղերձ։ Այս լռությունը առավել քան խոսուն էր հատկապես Փաշինյանի՝ մի քանի օր առաջ Ազգային ժողովում հնչեցրած կոշտ գնահատականների համատեքստում։ Ի պատասխան իր խմբակցության պատգամավորներից մեկի «մտահոգություններին», թե Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վարքը, ռուսամետ հայտարարությունները և քաղաքում իրականացվող շինաշխատանքներն իրեն վերագրելու փորձերը սասանում են երկրի ինքնիշխանությունը, Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել աննախադեպ կոշտ հայտարարություններով։ «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից... քաղաքական մեթոդներով ու էն մեթոդներով, որ կիրառելի են ժողովրդավարական երկրում», - հայտարարել էր վարչապետի պաշտոնն զբաղեցնողը՝ Ղուկասյանի ընտրությունը որակելով «թյուրիմացություն, որ հընթացս կշտկվի՝ և՛ երևույթը, և՛ հայտարարությունը, և՛ հեղինակը»։

Փաշինյանի լռությունը, նրա՝ նշյալ և այլ կոշտ հայտարարությունները, ինչպես նաև այլ ընդդիմադիր համայնքապետերի դեմ հարձակումները հստակ ցույց են տալիս, որ նա ու իր թիմը չեն պատրաստվում հանդուրժել իրենց համար անընդունելի քաղաքական գործչի առաջխաղացումը, ինչը կանխորոշում է, որ այս պարագայում Գյումրու շուրջ քաղաքական պայքարը առաջիկայում միայն թեժանալու է։

Նշենք, որ 110 օրից ավելի կալանավորված ազգային բարերար Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժումն ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամն էին ստանձնել «Գյումրու օր» տոնակատարության կազմակերպումն այն բանից հետո, երբ քաղաքապետարանը ֆինանսական դժվարությունների պատճառով ցանկանում էր հրաժարվել դրա անցկացումից։

Արդյունքում Սամվել Կարապետյանի առաջնորդած «Մեր ձևով» շարժման նախաձեռնությամբ անցկացված համերգը գերազանցեց բոլոր սպասելիքները թե՛ արտիստների ներկայացվածությամբ, թե՛ ներկայացված ծրագրով, թե՛ համերգը դիտելու եկած մարդկանց քանակով: Վարդանանց հրապարակում հավաքված շուրջ 30000 գյումրեցիներին և քաղաքի այցելուներին տոնական տրամադրություն պարգևեցին Գաթա բենդը, Էռնեստ Հովհաննիսյանը, Սևակ Ամրոյանը, Սոֆի Մխեյանը, Ավրաամ Ռուսոն և այլն:

Հավելենք նաև, որ հենց Գյումրու օրը քաղաքում բացվեց «Մեր ձևով» շարժման առաջին մարզային գրասենյակը։ Սա հստակ «մեսիջ» է, որ շարժումը մտադիր չէ իր գործունեությունը սահմանափակել Երևանով և պատրաստվում է այն տեղափոխել մարզեր՝ փորձելով մայրաքաղաքից դուրս ձևավորել իշխանությանն ընդդիմադիր բևեռներ։ Ընտրելով Գյումրին, որտեղ կենտրոնական իշխանության և տեղական ղեկավարության միջև արդեն իսկ առկա է լարվածություն, Սամվել Կարապետյանի շարժումը ցույց է տալիս, որ պատրաստվում է կապիտալիզացնել գործող իշխանության դեմ առկա դժգոհությունները՝ դրանք վերածելով կազմակերպված քաղաքական ռեսուրսի։

Մի խոսքով, Գյումրու օրը դարձավ ոչ թե պարզապես տոն, այլ կենտրոնական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմնի միջև առկա խորը ճգնաժամի խորհրդանիշ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ»Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ»Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ»Ինչպե՞ս է Վանաձորում ավտոաշտարակը բшխվում գազատար խողովակներին, խողովակներն էլ ընկնում են ավտոմեքենաների վրա (տեսանյութ) Իրանը զգուշացնում է. եթե Իրանի նավահանգիստները հարվածի ենթարկվեն, կհարվածի տարածաշրջանի նավահանգիստներին Յուինգի սարկոմա․ որո՞նք են քաղցկեղի այս տեսակի ամենատարածված ախտանիշները Իսրայելը հայտնել է Բեյրութի ծայրամասերում նոր հարվածների մասին Լիբանանում երեք ժամվա ընթացքում մահացել է տասնինը մարդ Արամ Ա Վեհափառը քննարկել է Միջին Արևելքում ստեղծված իրավիճակը Իրանը հանձնառու է խաղաղությանը, սակայն նրան անհրաժեշտ են փոխհատուցումներ և երաշխիքներ․ Փեզեշքիան Երևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել լուսացույցի տակ կայանված «Honda»-ին Հրապարակվել են Իրանում «սև անձրևի» հետևանքների լուսանկարներ Իսրայելական բանակը հայտնել է Թեհրանի վրա նոր հարվածների մասին ՀՀ-ն գիտակցում է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում իր պատասխանատվությունը Կյանքից հեռացել է դերասանուհի Ելենա Բորիսենկոյի հայրը Տանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելու Լևիկ Միքայելյանը դարձավ ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի կրկնակի չեմպիոն ՌԴ․ Նավթի գինը մինչև տարեվերջ «քաղցր» չի լինի G7-ի առաջնորդները համաձայնել են պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ Մակրոն Հայաստանի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Ֆրանսիսկո Խավիեր Մինյանոն այլևս չի աշխատի Հայաստանի ազգային ընտրանու հետ Սամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանՄոսկվայի հայկական եկեղեցում նշվեց Միջինքը ԱՀԾ-ի հայտարարության վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ․ ՔԿ Ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Լևիկ Միքայելյանը նվաճել է ոսկե մեդալ՝ հաղթելով ադրբեջանցի մարզիկին Եթե այսպես շարունակվի մենք մոտակա օրերը կկարողանանք մեկնել Մյունխեն․ Գոռ Հակոբյան Շնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ ՍիմոնյանՊՍԺ-ն կփորձի ձեռք բերել Էնցո Ֆերնանդեսին Փոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա ՇուշանյանԱրտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Թբիլիսյան խճուղում բախվել են շտապօգնության «Toyota»-ն և «Changan»-ը Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի շենքի հարակից տարածքում բացվել է Հայոց այբուբենի հուշարձանը Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՍիսիանից մինչև Կապան և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար Ընդլայնվել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները փետրվարի 28-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում Իրանից տեղափոխվել են Հայաստանի տարածքով․ ԱԳՆ Դատարանի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանը ճանաչվեց անմեղ Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը Կասեցվել է «Գրիլ․ամ»-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը «Անծանոթ մարդիկ գալիս են մեր տուն, ինձ դուրս են կանչում, ուղղակի գումար են տալիս». Գոռ Հակոբյանը՝ որդու համար կազմակերպած դրամահավաքի մասին Կոտայքի մարզում «Opel»-ը բախվել է ճանապարհին ասֆալտապատման աշխատանքներ կատարող մեքենային․ կան վիրավորներ Ողբերգական ու առեղծվածային դեպք՝ Կոտայքում, ջրամբարում փնտրում են մի կնոջԵրեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Ղազախստանը, Ադրբեջանը և Ուզբեկստանը Կասպից ծովում ստորջրյա մալուխ կանցկացնեն Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ևս էժանացել է Ռեստորանի չհրկիզվող պահարանը կոտրել ու գողացել են 30 հազար դոլար, 6 միլիոն դրամ ու ոսկյա զարդեր