Երևան, 04.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Վախեցողների» կենսաթոշակային պոպուլիզմը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում սոցիալական ապահովության համակարգի ամենազգայուն հատվածներից մեկը՝ կենսաթոշակային ոլորտը, վերջին տարիներին հայտնվել է խորքային լճացման գործընթացում, երբ իշխանությունները փորձել են իրական թոշակային բարեփոխումների փոխարեն հանրային դժգոհության ալիքը մեղմել տարբեր տեխնիկական և մակերեսային նախաձեռնություններով։

Կենսաթոշակների իրական չափերը տարիներ շարունակ փաստացի չեն բարձրացվել, ինչի հետևանքով թոշակառուների եկամուտները համարժեք չեն եղել ոչ միայն կենսապահովման նվազագույն պահանջներին, այլև գնաճի ու սոցիալ-տնտեսական միջավայրի փոփոխություններին։ Այս պայմաններում իշխանությունները, հրաժարվելով համընդհանուր թոշակային բարձրացումից, սկսել են առաջ քաշել, այսպես կոչված, «հետվճարային» կամ «քեշբեքի» համակարգը, որը ներկայացվում է իբրև կենսաթոշակների բարձրացման ժամանակակից և արդիական տարբերակ։

Հետվճարային համակարգի էությունն այն է, որ թոշակառուները և նպաստառուները, իրենց անկանխիկ վճարումները կատարելով որոշակի վայրերում՝ հիմնականում սուպերմարկետներում կամ այլ ծառայություններ մատուցող կետերում, կարող են իրենց կատարած ծախսերից որոշակի տոկոս հետ ստանալ։ Սկզբում հետվճարը կազմում էր 10 %, ինչի արդյունքում առավելագույնը կարելի էր ստանալ ամսական մինչև 5000 դրամ, այնուհետև շեմը բարձրացվեց մինչև 12 %՝ 6000 դրամի առավելագույն հետվճարով։ Իսկ վերջին որոշմամբ կառավարությունը նախատեսում է 2026 թվականից այդ շեմը դարձնել 20 %: Սոցիալական ոլորտի պատասխանատուները նույնիսկ հատուկ ընդգծում են, թե իբր, օրինակ՝ 50 հազար դրամ ստացող թոշակառուները կարող են անգամ հետվճարի արդյունքում իրենց թոշակը բարձրացնել մինչև 60 հազար։

Այս նախաձեռնությունը իշխանությունների կողմից ներկայացվում է որպես արդյունավետ սոցիալական քայլ, որով իբր թե հնարավոր է թոշակառուների եկամուտները որոշ չափով բարձրացնել՝ առանց պետական բյուջեի վրա մեծ ծանրաբեռնվածության։ Սակայն այս համակարգի խորքային վերլուծությունը բացահայտում է մի շարք կառուցվածքային, սոցիալական և արժեհամակարգային խնդիրներ, որոնք ոչ միայն չեն լուծում թոշակառուների իրական կարիքները, այլև խորացնում են սոցիալական անհավասարությունն ու պետական պարտավորությունների զուտ ցուցադրականությունը, ձևականությունը։ Նախ և առաջ՝ հետվճարային համակարգն իր էությամբ չի կարող փոխարինել կենսաթոշակների համընդհանուր բարձրացմանը։ Թոշակառուների մի զգալի մասը տարիքային, առողջական կամ թվային հմտությունների բացակայության պատճառով պարզապես չեն կարողանում լիարժեք օգտվել բանկային, մոբայլ կամ անկանխիկ վճարային համակարգերից։

Շատերի համար մոբայլ բանկինգի միջոցով հաշիվներին հետևելը, առցանց գործարքները ոչ միայն տեխնիկապես բարդ են, այլև հոգեբանական անընդունելիություն են առաջացնում։ Հատկապես գյուղական բնակավայրերում, որտեղ բանկոմատները կամ վճարային տերմինալները քիչ են, իսկ թվային գրագիտությունը՝ ցածր, թոշակառուներն իրենց կենսաթոշակը կանխիկացնում են և գնումներ կատարում հիմնականում շուկաներից, փոքր խանութներից կամ հարևան վաճառատներից, որտեղ անկանխիկ վճարումները չեն գործում։

Մյուս կարևոր խնդիրն այն է, որ նույնիսկ այն թոշակառուները, որոնք կարող են օգտվել անկանխիկ վճարումներից, հաճախ չեն տեսնում դրա իրական օգուտը։ Հայաստանի շուկայական պայմաններում հիմնական սպառողական ապրանքներն ու ծառայությունները առավել թանկ են հիմնականում սուպերմարկետներում, որտեղ գործարկվում է հետվճարային համակարգը, մինչդեռ շուկայից կամ փողոցային առևտրից գնված ապրանքներն էժան են լինում։ Շատ թոշակառուներ, որոնք փորձում են ծայրը ծայրին հասցնել, նախընտրում են խնայել յուրաքանչյուր լուման և գնումներ կատարել այնտեղ, որտեղ ավելի մատչելի է, այլ ոչ թե այնտեղ, որտեղ կարելի է որոշակի տոկոս հետ ստանալ։ Այսինքն, ստիպված են գնումներ կատարել կանխիկ եղանակով: Նկատի ունենանք նաև, որ թոշակառուների ստացած գումարի միայն մի փոքր հատվածն է ծախսվում առևտուր անելու վրա, իսկ մի զգալի մասը տրամադրվում է վարկերին, կոմունալներին ու այլ պարտավորությունների, որոնց պարագայում հետվճարի մեխանիզմը չի աշխատում։

Հետվճարային համակարգի մեկ այլ թաքնված խնդիր է այն, որ պետությունն իրականում չի ավելացնում բոլոր թոշակառուների եկամուտները, այլ միայն նրանցը, ովքեր կարողանում են օգտվել համակարգից, այն էլ՝ առավելագույն սահմանաչափով, որը հաճախ չի գերազանցում 2-3 հազար դրամը։ Այսպիսով, իշխանությունները կարողանում են ձևականորեն ներկայացնել, թե իբր թոշակառուները ստանում են հավել յալ եկամուտ, սակայն իրականում պետական ծախսերը սահմանափակվում են, իսկ ընդհանրական սոցիալական արդարությունը չի ապահովվում։

Սա հատկապես ակնհայտ է դառնում, երբ վերլուծության է ենթարկվում բյուջետային ծախսերի կառուցվածքը։ Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, պարգևավճարները, գործուղումների ծախսերը, ինչպես նաև պետական կառավարման այլ ոլորտների ֆինանսավորումը վերջին տարիներին աճել են զգալիորեն՝ առանց քեշբեքի սահմանափակումների կամ խնայողությունների, մինչդեռ թոշակառուների համար ամեն լումայի համար ստեղծվում են լրացուցիչ տեխնիկական և գործընթացային խոչընդոտներ։

Հետվճարային համակարգը հաճախ արդարացվում է նաև ստվերային տնտեսության դեմ պայքարի, հարկերի գեներացման և անկանխիկ վճարումների խթանման նպատակով։ Սակայն այստեղ ևս իշխանությունների հիմնավորումները կասկածի տակ են դրվում։ Գրեթե անհնար է պատկերացնել, որ ծայրահեղ նվազ եկամուտ ունեցող թոշակառուները կարող են այնպիսի ծավալի գնումներ անել, որ դա էականորեն ազդի ստվերային շրջանառության ծավալների վրա։ Ավելին, ստվերային տնտեսության հիմքում հիմնականում խոշոր առևտրային, շինարարական, արտադրական ոլորտների չհաշվառված շրջանառություններն են, իսկ մանրածախ առևտրում թոշակառուների անկանխիկ գնումները կարող են լավագույն դեպքում ազդեցություն ունենալ միայն փոքր խանութների հաշվապահության վրա։ Այն ոլորտներում, որտեղ իրականում ստվերային տնտեսությունը ծաղկում է, կառավարությունը ոչ միայն չի խստացնում վերահսկողությունը, այլև առանձին դեպքերում աչք է փակում խոշոր խաղացողների չհաշվառված եկամուտների վրա։

Այս ամենի ֆոնին կենսաթոշակների հետվճարային համակարգը վերածվել է սոցիալական քաղաքականության մանիպուլ յատիվ գործիքի, որով իշխանությունները փորձում են հանրության մոտ ստեղծել թոշակային բարեփոխումների պատրանք, սակայն իրականում խուսափում են իրենց առաջնային պարտավորություններից՝ արժանապատիվ կենսաթոշակ ապահովելուց։ Այսօր հազարավոր թոշակառուներ ստիպված են բավարարվել նվազագույնով՝ հաճախ զրկված լինելով նվազագույն ապրանքային զամբյուղի ապահովումից, դեղորայքի, կոմունալ ծառայությունների կամ բուժօգնության համար վճարելու հնարավորությունից։ Ստացվում է, որ նրանց համար 3000-3500 դրամով «բարձրացված» կենսաթոշակը ոչ միայն աննշան է գնաճի և իրական կարիքների համեմատ, այլև հաճախ անհասանելի՝ համակարգային բարդությունների և սոցիալական անարդարության պատճառով։

Փոխարենը Փաշինյանը որոշել է թոշակառուների հաշվին բարձրացնել պաշտոնյաների աշխատավարձը: Նա ասել է, որ պետական ապարատի աշխատավարձը վերանայելու որոշումը արդեն կայացրել են, բայց չեն բարձրաձայնում, որովհետև իբր... վախենում են, որ «Հայաստանի ակտիվ հանրության 97 տոկոսը իրենց իմացած բոլոր հայհոյանքներն ուղղեն կառավարությանը»: Ինչ վախեցող են, է...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Մեկ շաբաթից էլ պակաս ժամանակ անց ԱՄՆ-ը և Իսրայելը կհաստատեն վերահսկողություն Իրանի օդային տարածքի նկատմամբ․ Պենտագոնի ղեկավար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկերոջ հետ 10 հազար քաղաքացի չի անցել թոշակն անկանխիկ ստանալու համակարգին. այսօր վերջին օրն էր. քարտերը կառաքվեն նրանց տներ Իսրայելի բանակը հայտարարել է Հարավային Լիբանանին ուղղված hարվածների նոր շարքի մասին Թուրքիան հայտարարել է իրանական բալիuտիկ hրթիռի խոցման մասին Իրանական 17 նավ է ոչնչացվել․ ինչ է պնդում ԱՄՆ-նԸնտրություններից հետո թոշակների բարձրացումը կարող է հօդս ցնդել․ Ավետիք ՉալաբյանԻնչ վիճակ է Իրան-Թուրքիա սահմանինԱնվճար զանգեր և SMS-ներ Ucom-ից՝ Մերձավոր Արևելքում գտնվող բաժանորդների համար Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգվել է Քաղաքացիական հասարակության «սորոսական» կազմակերպությունները կեղծ են և չաշխատող․ Արմեն ՄանվելյանԿոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբԻ՞նչ հայտարարեց Իրանը Առաջին անգամ. Հայաստանն ընդգրվկել է լրագրողներ ձերբակալող պետությունների ցանկում ՔՊ-ում չեն դադարում խմորումները ընտրական ցուցակի շուրջ Իշխանությունը խնդրել է IRI-ին՝ չհրապարակել հարցման արդյունքները Չինաստանը ստեղծել է վերականգնվող էներգետիկայի աշխարհի խոշորագույն համակարգը Կարապետյանը միայն բիզնես չի կառուցել, այլ մարդկանց կյանքեր է վերակառուցել. Հակոբ ՀակոբյանՀունիսից մենք կառողջացնենք առողջապահական համակարգը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանը ամեն ինչ անում է միայն ժողովրդի համար. տեսանյութ Պահանջում ենք վերադարձնել թոշակառուներից գողացված փողերը. Հրայր ԿամենդատյանԾառուկյան-Պուլաս գրեփլինգի ռևանշ գոտեմարտը չեղարկվել է 24 ժամվա ընթացքում կորցրել են մոտ 1150 զինծառայողԻրանը ընտրել է ազդեցիկ և համակարգված տակտիկա. Արշակ ԿարապետյանՀրդեհ՝ Կատովսկու փողոցում․ տուժածներ կա՞ն Իրանի շուրջ ճգնшժամը չունի ռազմական լուծում. Մարիա Զախարովա Վախեցած իշխանության ջղաձգումները. Սուրեն ՍուրենյանցԳազ չի լինի․ վթար Խոշոր պայթյուն Թեհրանի արևելքում Սահմանամերձ գյուղերի դպրոցները չպետք է փակվեն․ Մենուա ՍողոմոնյանՈրպեսզի ունենանք դինամիկ զարգացող երկիր, պետք է ունենանք համաչափ զարգացում. Նարեկ ԿարապետյանԻրանի միջուկային սպառնալիքը մնում է․ Կանադայի վարչապետ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց երեկ քննարկված նախագծերը Վթար՝ Սևան-Երևան ճանապարհին. մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց․ ի՞նչ է հայտնի Կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մարտի 5-ինՏեղի է ունեցել Փաշինյանի և Կոբախիձեի առանձնազրույցը Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի․ հասցեներ Նոր մարտավարությունը և նախընտրական դաշինքը. Վահե Հովհաննիսյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետության տարածքում Իրանի դեպքերը մեզ տվեցին մեկ դաս. Նարեկ ԿարապետյանՏասնյակ տանկերներ են կուտակվել Հորմուզի նեղուցի երկու կողմերում «ՀայաՔվեն» և «Միասնության թևերը» միավորվել են՝ Հայաստանի պետական շահով առաջնորդվելով․ Աննա ԿոստանյանԸնդդիմադիր համակարգերը պիտի դադարեն միայն իշխանական նարատիվներին արձագանքելուց, պիտի ճկուն լինեն՝ կարճաժամկետ մարտավարությունների առումով․ Վահե Հովհաննիսյան Հայաստանյան իշխանության` անվտանգության ուղղությամբ իրականացվող միջոցառումների ճնշող մեծամասնությունը արդի ժամանակների իրողությունների հետ առնչություն չունեն․ Աբրահամյան LA Times-ի անդրադարձը ԶՊՄԿ-ինՍամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում մշակույթը մշտապես է եղել. տեսանյութԱրդյունաբերությունը Հայաստանում այսօր մեռնում է. Նաիրի Սարգսյան Հայտնի է, թե քանի մարդ է Իրանից ժամանել ՀայաստանԱյն մասին, թե ինչու գործող վարչախումբը որոշեց հապճեպ կերպով ավելացնել թոշակները. Ավետիք Չալաբյան