Երևան, 15.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Բնակչության ամեն չորրորդն աղքատ է և իր եկամուտի մեծ մասը ծախսում է սնունդ ձեռք բերելու վրա, որը թանկացել է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կենսաթոշակների, նպաստների, աշխատավարձերի բարձրացում չի արձանագրվում, մինչդեռ քաղաքացիներն ահազանգում են անասելի չափերի հասնող գնաճի մասին։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է՝ գնաճը, որպես տնտեսական երևույթ, նորմալ, անխուսափելի երևույթ է։ «Խնդիրը գնաճի կարգավորման, չափի և նաև դրա բաշխվածության մասով է։ Երբ Հայաստանում գնահատում ենք գնաճը, հաշվարկում ենք 425 ապրանքի միջին գների աճը։ Մեր հանրության տարբեր ներկայացուցիչներ կարող են ամսվա ընթացքում օգտվել այդ ցանկի, ենթադրենք, 30 կամ 40 ապրանքից։ Գնաճի իրենց պատկերացումները կազմում են այդ ապրանքների գների աճով, և շատ հաճախ, երբ պաշտոնական թիվ է հայտարարվում, որ, օրինակ՝ սեպտեմբերին գնաճը կազմում է ընդամենը 3,7 տոկոս, քաղաքացիներից շատերը բողոքում են և չեն համաձայնում, քանի որ իրենց գնած ապրանքների գները միջինում ավելի շատ են աճել։ Խնդիրը գնաճի բաշխվածությունն է։ Իսկ դա, ցավոք, Հայաստանում այս տարվա ընթացքում բավականին մտահոգիչ է։ Այդ գնաճը հիմնականում ապահովել է սնունդը, մասնավորապես 5,2 տոկոս է կազմել սննդի գնաճը։ Գնաճ ունենք տարբեր ոլորտներում, օրինակ՝ կրթություն՝ 8,2, տրանսպորտ՝ մոտ 7, միրգ՝ 12, բանջարեղեն, մասնավորաբար՝ վարունգ, լոլիկ՝ 20, նույնիսկ 50, լոբի՝ 15 տոկոս։ Տեղում արտադրված որոշ մրգեր անցած տարվա համեմատ թանկացել են նույնիսկ մոտ 20 տոկոսով, այդ թվում՝ խաղողը, չնայած խաղողի արտադրության ծավալները ավելացել են Հայաստանում։ Մարդիկ այս ապրանքներից ու ծառայություններից ամեն օր են օգտվում, և թանկացումը միանգամից զգում են։ Ունենք մի իրավիճակ, երբ հասարակության ամեն չորրորդն աղքատ է և իր եկամուտի մեծ մասը ծախսում է սնունդ ձեռք բերելու վրա, իսկ սնունդը թանկացել է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պարսյանը։ Ընդգծում է՝ այս իրավիճակում մարդիկ միանգամից զգում են իրենց կենսամակարդակի էական վատթարացում և դժգոհում ապրանքների գնաճից։

Գնաճի պատճառներն, ըստ տնտեսագետի, հիմնականում ներքին են։ «Գյուղմթերքի արտադրության ծավալների կրճատումներ ունենք առանձին ուղղություններով՝ հաշվի առնելով վերջին տարիների բացասական միտումները գյուղատնտեսության ոլորտում։ Երկրորդ կարևոր գործոնը հարկային քաղաքականությունն է։ Հունվարի 1-ից պետությունը կրկնակի ավելացրեց շրջանառության հարկը, այն հինգից դարձել է տասը տոկոս։ Նույնիսկ գյուղմթերք և առանձին այլ մթերքներ վաճառողների պարագայում տեղի ունեցավ բավականին էական գնաճ, այսինքն՝ այդ հարկային բեռը դրվեց սպառողի վրա։ Սա իր ազդեցությունը թողեց մեր գնաճային ընդհանուր ֆոնի վրա։ Կարծում եմ՝ գնաճն այս տարվա ընթացքում կպահպանվի պաշտոնական թվերի՝ երեք-չորս տոկոսի շրջանակում, որը նախանշված գնաճի մակարդակի չափ է։ Այս տարի նախատեսել են երեք տոկոս՝ գումարած-հանած մեկ տոկոս։ Բայց նշենք այն, որ կառավարությանը ձեռնտու է գնաճը։ Բարձր գնաճի պայմաններում ավելի շատ հարկեր է հավաքագրում։ Սովորաբար տարեվերջին ունենում ենք որոշակի գնաճ, գնաճի արագացում, որը նրանց թույլ է տալիս լրացուցիչ հարկային մուտքեր ապահովել, մաքսատուրքերը լրացուցիչ ավելացնել և այլն»,-նշում է մեր զրուցակիցը։

Իսկ ինչպե՞ս պետք է պետությունը զսպի կամ մեղմի գնաճը։ «Կենտրոնական բանկն է Հայաստանում գնաճի համար պատասխանատուն։ Այն իր դրամավարկային քաղաքականության գործիքներով պետք է փորձի ունենալ կարգավորվող գնաճ, այս տարվա համար երեք տոկոս է։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել-իջեցնելով կարող է փորձել կարգավորել գնաճը։ Բարձրացնելու պարագայում զսպում է գնաճը, իջեցնելու պարագայում խթանում է այն։ Վերջին ամիսների ընթացքում Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է մի մակարդակի վրա՝ 6,75 տոկոս, փորձելով խթանել կամ պահպանել այն գնաճային ֆոնը, որը կա այս տարվա ընթացքում, որովհետև դա տնտեսության համար որոշակի ակտիվություն է ապահովում։ Գնաճի վրա էական ազդեցություն ունի կառավարությունն՝ իր տնտեսական, սոցիալական ծրագրերով, արտադրության ծավալը, գյուղատնտեսությունը խթանելով, ինչպես նաև սոցիալական քաղաքականությամբ։ Երբ կառավարությունն ավելի արագ է բարձրացնում, ասենք, թոշակները, քան արտադրության ծավալը կամ արտադրողականությունն է գյուղատնտեսության ոլորտում ավելանում, ապա ունենում ենք գնաճ։ Սրանք իրար հետ փոխկապակցված պրոցեսներ են, որոնք կարող են ազդել գնաճի վրա։ Եվ նաև մրցակցության հանձնաժողովը պետք է կանխի գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների գերշահույթ ստանալու մոլուցքը»,-եզրափակում է Սուրեն Պարսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Անցյալ տարվա առաջին 11 ամիսներին ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել 690 արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայանՀՀ որոշ շրջաններում տեղում է ձյուն․ Շիրակի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույցԻնչպես են որոշ մթերքներ «խլում» օրգանիզմիդ երկաթըԻրանը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաներին Մարտի 16-ի շաբաթվա աստղագուշակը. ի՞նչ է սպասվում յուրաքանչյուր կենդանակերպի նշանինԿիրակի օրվա աղոթքՀալեպում հայ կնոջ են թալանել և սպшնել Մոսկվան ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակմանՀալեպում հայ կնոջ են թալանել եւ սպանելՍամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունները սարսափում են նրանից. Գրիշա ԹամրազյանԾնվել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Վահե Ասատրյանի քույրիկը. ԱվանեսյանԻ՞նչ եղանակ է սպասվում մարտի 15-ից 19-ինՈւռուցքաբանը զգուշացրել է ստամոքսի քաղցկեղի առանց նախանշան զարգացման մասին․ ինչի՞ն ուշադրություն դարձնելԻսրայելը նախատեսում է զգալիորեն ընդլայնել իր ցամաքային գործողությունները ԼիբանանումԻշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վախենում են Սամվել Կարապետյանից և նրա մասնակցությունից առաջիկա ընտրություններին. Մարիաննա ՂահրամանյանԻրանում հարվածների հետեւանքով վնասվել է 42 914 քաղաքացիական շենք. Կարմիր մահիկի իրանական ընկերությունԱյսօր տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ. Իվետա Տոնոյան10 նշաններ, որոնք ցույց են տալիս՝ Ձեր լյարդը հիվանդ է և օգնության կարիք ունիՊուտինը նոր հրամանագիր է ստորագրելՇնորհակալություն երեկ դատարանի մոտ եկած մեր բոլոր հայրենակիցներին. «Ուժեղ Հայաստան»Ծառուկյանը յուրօրինակ խորհուրդ է տվել Գեյջիին Թոփուրիայի դեմ սպասվող մենամարտից առաջԱյսօր կեսգիշերին դատարանի կողմից կայացված հերթական ապօրինի որոշումը կրկին ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի վախը Սամվել Կարապետյանից. Արթուր ՄիքայելյանՀակակոռուպցիոն դատարանի երեկվա որոշումից հետո բազմաթիվ զանգեր եմ ստանում. Ալիկ Ալեքսանյան«Մեծ քաղաքականություն». էպիզոդ երկրորդԵրբ դպրոցներում կմեկնարկեն ամառային արձակուրդներըՄասկատից Երևան ժամանած թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացիԱյս իշխանությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը․ Ավետիք ՉալաբյանՄեծ գումարներ՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին, սակայն արդյունքը դեռ չի երևում․ Ատոմ ՄխիթարյանՄսուրների մասին. Հրայր ԿամենդատյանՀրազդանի, Սևանի, Ապարանի, Արագածի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Իշխանափոխությունից հետո ինքս նախաձեռնելու եմ համաժողովրդական դրամահավաք. Արմեն ԱշոտյանԻրանը պատրաստ է պшտերազմի ավարտի շուրջ բանակցել միայն երկու պայմանի դեպքում․ Իրանի իշխանությունների ներկայացուցիչՎերադառնալու´ ենք մեր տները. արցախցիներն անկոտրում են, «ՀայաՔվեն»` նրանց կողքին Այսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում Ագրեսիվ շունը հարձակվել է մոր և երեխայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ85 օր հետո Հայաստանը կունենա իրական ժողովրդավարություն. Աշոտ ՄարկոսյանԱրևմտամետները հրաժարվել են միավորվել մեկ ցուցակում Էլցանցերը զավթեցին Սամվել Կարապետյանի ձեռքից, որ ի՞նչ անեն. տեսանյութԲարերար Սամվել Կարապետյանին կալանքի տարան եկեղեցուն պաշտպանելու համար. տեսանյութՔաղցկեղի դեմ նյութ՝ գորտի աղիքներիցԻշխանությունը բացահայտ ռեպրեսիաների է դիմում, այդ եղանակով. տեսանյութ Վովային կգործուղեն Սահմանադրական դատարանՆիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, արդյունքում Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց մեկ ամսով. Շիրազ ՄանուկյանՆոր բաժանում է արվել, սա այլեւս սեւ-սպիտակի խնդիր չէ. Մարուքյան Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ունեցող վայրեր. Արեգ ՍավգուլյանՆովոպասիդի թաքնված վտանգները. ինչ պետք է իմանալ նախքան այն օգտագործելըՀաղթելու ենք ոչ թե մրցակցությամբ, այլ միասնականությամբ. Սամվել Կարապետյանի թիմի համար սա ռազմավարական հրամայական է. Արթուր Միքայելյան Ժողովրդին մեղադրում եք 5000 դրամի համար, ինքներդ էլ բացում եք երկրի դարպասները․ Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ահաբեկում է հանրությանը՝ խաղաղության դիսկուրսով Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան