Երևան, 31.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երբ «մանդատն» արդեն վաղուց ժամկետանց ու իմաստազուրկ է. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում պատեհ-անպատեհ առաջին պլան բերել իր, այսպես կոչված, «պողպատե մանդատը», որի յուրօրինակ խորհրդանիշը նրա ճոճած եռաերիզանախշ մուրճն է: Վերջերս նախընտրական ռեկվիզիտի պահոցից այն հանել էր, դրել աշխատասեղանին ու նկարվել: Մյուս կողմից՝ մեր թերթի նախորդ համարում Փաշինյանի իշխանավարման առնչությամբ նկատել էինք, որ նա իրապես լեգիտիմալույծ է եղել: Եթե կուզեք, եղանակին ու սեզոնային երևույթներին համահունչ՝ լեգիտիմաթափ: Ի՞նչ փաստական իրողությունների վրա է հիմնված մեր այդ բնորոշումը:

Եվ այսպես. Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած ՔՊ-ն այդ «պողպատե մանդատը» ստացել են 2021 թվականի հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրությունների պաշտոնական արդյունքներով: Պարզ ասած՝ պահպանել են ունեցած իշխանությունը:

Հարց. իսկ ի՞նչ խոստումներով և ինչի՞ համար են նրանք ձայներ (քվեներ) ստացել կամ կորզել ՀՀ քաղաքացիներից այդ ընտրություններում: Չչարչարվենք ՔՊ-ի 2021 թվականի նախընտրական ծրագրի վրա, այլ միանգամից դիմենք պաշտոնական ու գործող պետական փաստաթղթի, այն է՝ «ՀՀ կառավարության 2021-26 թթ. ծրագրի» օգնությանը: Այդ ծրագիրը հաստատված է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18ի որոշմամբ, որը չի չեղարկվել, այսինքն՝ տակավին գործող պաշտոնական փաստաթուղթ է: Նիկոլ Փաշինյանն այն գործիչներից է, որի հետ, ինչպես լրագրողական շրջանակներում են սիրում ասել, արժե միայն «ձայնագրիչով խոսել»: Ասել կուզի՝ նա ցանկացած պահի կարող է նույն բանի վերաբերյալ նույնիսկ իրարամերժ բաներ ասել, հրաժարվել արդեն ասածից և այլն: Գիտեք, բազմիցս տեսել եք, համոզվել: Իսկ սա ավելին է, քան «ձայնագրիչով խոսելը»: Սա պաշտոնապես արձանագրված փաստաթուղթ ու փաստ է: Հենց իրենց կողմից ընդունված:

Ավելին, այդ ծրագրի հենց նախաբանում չափազանց կարևոր արձանագրում կա. «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը հիմնված է 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, քարոզարշավի ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների, նրանց տրված նախընտրական խոստումների, Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարության վրա»:

Իսկ ի՞նչ պարտավորություն են ստանձնել և ինչի՞ համար են ավելի քան 680 հազար քաղաքացու քվե ստացել 2021-ին Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն:

Անողոքաբար հիշեցնենք 1-2 ստանձնած պարտավորություն, իսկ դուք, սիրելի ընթերցողներ, առանց մեր օգնության կողմնորոշվեք, թե ինչ կարգի դղրդյունով են նրանք տապալել այդ պարտավորությունները:

Ահավասիկ. «Արտաքին և անվտանգային քաղաքականության առաջնահերթություններից է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, ինչպես նաև մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը և հումանիտար խնդիրների լուծումը: Հայաստանի Հանրապետությունն օգտագործելու է իր ամբողջ ներուժը վերոնշյալ նպատակներին հասնելու համար՝ առաջնորդվելով պետական շահերով և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության հրամայականով»,-սևով՝ սպիտակի վրա արձանագրված է Փաշինյանի կառավարության ծրագրի 1.1 կետում, այն է՝ «Արտաքին քաղաքականություն» ենթաբաժնում:

Ավելին, 1.2 կետում՝ «Ղարաբաղյան հիմնախնդիր», հստակագույնս արձանագրված է. «Առաջիկա տարիներին կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը։ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա»:

Սա Փաշինյանն է խոստացել, ոչ թե որևէ այլ գործիչ կամ ուժ: Ոչ միայն խոստացել է, այլև ամրագրել կառավարության որոշմամբ՝ որպես հնգամյա գործունեության ծրագիր:

Սրա համար են նա ու ՔՊ-ն մանդատ ստացել, լիներ այն «պողպատե», թե «ալ յումինե»: Բայց ոչ միայն չի արել, ոչ թե պարզապես խոստմնազանց է եղել, այլև արել է տրամագծորեն հակառակը: Կառավարության այդ որոշումից ընդամենը մեկ տարի ու ոչ լրիվ 2 ամիս անց՝ 2022թ. հոկտեմբերի 6-ին, Պրահայում ընդունել ու հայտարարել է, թե՝ Արցախը պատկանում է Ադրբեջանին: Կամ, ինչպես ժամանակին ՌԴ նախագահն է հրապարակավ նկատել, որոշել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Ըստ էության՝ վերացրել է այդ կարգավիճակը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի առնչությամբ էլ կա հստակ խոստմնազանցության փաստ: Կառավարության ղեկավար, իսկ իր խոսքի համաձայն՝ մարդ-կառավարություն Նիկոլ Փաշինյանը 2025 թ. հունվարի 9-ին արված հայտարարությամբ ընդունեց թշնամի Ադրբեջանի պահանջն ու առաջարկեց լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Ավելին, նույն Նիկոլ Փաշինյանը, որի գլխավորած կառավարությունը «կարգավորումը տեսնում էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո», այս տարվա սեպտեմբերի 10-ին ԱԺ-ում հայտարարեց. «Հետահայաց վերլուծելով՝ պետք է ասեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ չեմ տեսնում որևէ օգտակար բան: Չի եղել այդ խմբի գործունեության մեջ երբեք որևէ օգտակար բան: Այդ խմբի գործունեությունը եղել է նրա համար, որ կոնֆլիկտը խորանա և դառնա լծակ՝ մարիոնետային իրավիճակում պահելու ոչ միայն Հայաստանը, այլ նաև ողջ տարածաշրջանը...»: Նույն ԱԺ նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նաև, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով տեղի ունեցած բոլոր բանակցությունները նրա մասին են եղել, որ հայկական կողմի բոլոր կախվածությունները կրկնապատկվեն, եռապատկվեն, քառապատկվեն, հնգապատկվեն ու տասնապատկվեն, ի վերջո, հանգեցնեն ՀՀ անկախությունից դե ֆակտո հրաժարվելուն: Սա այն նույն գործիչն է, որը ավելի քան 680 հազար քվե է ստացել... հակառակն ասելու, խոստանալու, անելու համար:

Մենք դեռ չենք խոսում այն խոստման ու կառավարության ծրագրի այն դրույթի մասին, որի համաձայն. «Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ»:

Իսկ հիշո՞ւմ եք, թե 2023-ի սեպտեմբերի 19-ին՝ Արցախի հայության դեմ ցեղասպանական բնույթի թշնամական ագրեսիայի ժամանակ, ի՞նչ հայտարարեց Փաշինյանը: Ո՞վ կարող է մոռանալ, որ նա հայտարարեց, թե Հայաստանը չի ներքաշվի պատերազմի մեջ, ինչը նշանակում էր, որ նրա գլխավորած իշխանությունը կանգնած կնայի, թե ինչպես են Արցախում ադրբեջանական հրոսակները կոտորում հայությանը:

Էլի բաներ կարելի է հիշեցնել: Բայց ասվածն էլ բավարար է՝ հիմնավորելու համար, որ Փաշինյանն ու իր գլխավորած ՔՊ-ն լիովին լեգիտիմալույծ են եղել: Կորցրել են երբևէ ունեցած լեգիտիմությունը: Իսկ ինչ վերաբերում է 2021-ի ամռանն ստացած «պողպատե» մանդատին, ապա այն հիմնովին կոռոզիայի է ենթարկվել, ավելի պարզ ասած՝ այդ մանդատը «ժանգը կերել» է:

Իսկ ո՞ւմ է պետք խոստումները դրժող, ստող, գործունեության փոխարեն անգործությունն ամեն գնով արդարացնելու «կռուտիտներ» անող իշխանությունը, որը կարողանում է միայն հանիրավի ձերբակալություններ անել, խաղաղ հանրահավաք նռնակահարել, ոստիկանական ծեծուջարդեր նախաձեռնել, տասնյակներով ընդդիմադիրների կալանավորել, ազգային Եկեղեցու հոգևորականների հալածել...: Ո՞ւմ է պետք: Սա հռետորական հարց էր, ի դեպ: Իսկ «պողպատե» մանդատը արդեն երևի սև մետաղի ընդունման կետն էլ չի վերցնի, այնքան ժանգոտած է: Ու ժամկետանց:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն. «Փաստ»Բոլոր կամակատարները պետք է հիշեն՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ. «Փաստ»Մենք շատ մոտ ենք համաձայնության հասնելուն․ Թրամփը՝ Ռուսաստան-Ուկրաինա հակամшրտության մասին Ալիևի օգնականը վստահեցնում է՝ Ադրբեջանը չի քննարկել Իրանում ստեղծված իրավիճակն ԱՄՆ-ի հետ Թե բա մեր պայքարը անձերի դեմ է, ոչ թե Եկեղեցու․ Տեր Սարգիս Ռոնալդուի 961-րդ գոլն ու «Ալ Նասրի» հաղթանակը (տեսանյութ) «Ալ-Նասրը» հաղթեց «Ալ-Խոլուդին» Դուք կարող եք ազատել Բաքվում պահվող բոլոր հայ քրիստոնյաներին․ Թաթոյանը դիմել է ԱՄՆ փոխնախագահին Կհաղթեի երկուսին էլ՝ միաժամանակ. Ծառուկյանի համարձակ հայտարարությունը «Ֆուլ Հաուս. Վայրէջք»․ վերադարձ ու տարիներով պահված հույզեր Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ-ում զգալի առաջընթաց կա․ ՀՀ փոխարտգործնախարար Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին․ նույն վայրում բախվել են 2 «Mercedes»-ները և «Լադա»-ն Ալեքսանդր Ադաբաշյանը «Ոսկե արծիվ» մրցանակ է ստացել Հերթական հարձակումը հայի գոյության դեմ. Տեր Սերոբ Թող Սուրբ Սարգիս Զորավարի բարեխոսությունն ուղեկցի մեր ազգին Գիշերվանից սկսած Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հարվшծներ չեն արձանագրվել․ Զելենսկի Մահափորձի վերաբերյալ հայտարարություններից մեկ տարի անց Կադիրովը Քերիմովին իր եղբայրն է անվանել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը վստահ է, որ Իրանը ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ Ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի առողջական վիճակը վատթարացել է Տան աշխատողը մահացած է գտել հայտնի եվրոպացի ռեժիսորին Մեր երկրների և ժողովուրդների հարաբերությունները բարեկամական են, պատմական և քաղաքակրթական. ՀՀ նախագահը՝ Հնդկաստանի դեսպանին Եթե դու չես կարողանում քո երկրի սահմանը պաշտպանել, այդ խնդիրը ուրիշի վրա մի գցի. Հայկ Նահապետյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) Ucom-ը կարևորում է արդար մրցակցությունը Կյանքից հեռացել է դերասանուհի Քեթրին Օ՚Հարան Հավասար պայմաններ բոլորի համար․ Team Telecom Armenia-ն ընտրում է արդար շուկանՈւկրաինան պահանջում է Ռուսաստանին հեռացնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից Կրակոցներ Վանաձոր քաղաքում, կասկածյալը եղել է «Lada Priora» մակնիշի ռուսական համարանիշի ավտոմեքենայով Սուրեն Պապիկյանը հրապարակել է հրամանը, որով կարգավորվում է զինված ուժերում հոգևոր ծառայության կազմակերպումը Փաշինյանը, փոխելով երկրի արտաքին ուղեծիրը Ռուսաստանից դեպի Արևմուտք, քանդեց մեր անվտանգային համակարգը. Սուրենյանց (տեսանյութ) Արցախի 63/1 հասցեում իր հյուրընկալ դռներն է բացել Դեկորա խանութ-սրահի նոր մասնաճյուղը 5 տարվա մեջ 300.000 աշխատատեղ ստեղծելու մասին հարցեր ունե՞ք․ Նարեկ ԿարապետյանԱյցելություն Կոմիտասի տուն-թանգարան Ֆրանսիայի կողմից ձերբակալված «Grinch» տանկերը որևէ կապ չունի Ռուսաստանի հետ․ Զախարովա Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն ՀայաստանումՊապիկյանի հրամանով ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է Գեորգի Քոչարյանը դեսպան է նշանակվել Ուզբեկստանում ​ Էդմոն Մարուքյանը բանախոսել է Եվրոպական լիբերալ ֆորումի կողմից կազմակերպված կանանց առաջնորդության և քաղաքականությունում նրանց դերի բարձրացման թեմայով ինտենսիվ դասընթացումՔրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 11 միլիարդ 249 միլիոն 857 հազար դրամի վնաս. Դատախազություն Արարատում մետաղաձուլական գործարանի աշխատակիցները պայթուցիկներ և արկեր են հայտնաբերել Երևանում տնային կալանքի տակ գտնվող 29-ամյա քաղաքացին վնասել է ոտքի ժապավենը ու դիմել փախուստի Այստեղ ենք` Նարեկին և Վազգենին ասելու, որ իրենք մենակ չեն. Աննա Մկրտչյան «Վարդաշեն» ՔԿՀ-ում հանդիպեցի Աշոտ Մինասյանին, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ Վահագն Չախալյանին. Աբրահամյան 24 ժամ ջուր չի լինի0% շրջանառության հարկ փոքր բիզնես համար․ Ռոբերտ ԿադարյանԿառուցել՝ նշանակում է ավելի շատ աշխատատեղ ստեղծել. «Մեր Ձևով» ժողովրդական շարժումՈրո՞նք են երաշխիքները, որ տարվա կեսին առողջության ապահովագրության համար նախատեսված բյուջեն չի սպառվի. Նաիրի ՍարգսյանԱմփոփվեց «Դոմուս»-ի ամենասպասված խաղարկությունը Մինչև 200․000 դրամ աշխատավարձ ստացողները զրկված են առողջության ապահովագրությունից․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ-ում մասնագիտական վերապատրաստումները դիտարկվում են որպես շարունակական գործընթաց և ռազմավարական ներդրում