Երևան, 12.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իրականում երևի մենք ենք մեզ համար ապրելու հույս փնտրում». Հովհաննես Վարդանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մանկության տարիներին շատ աշխույժ, ակտիվ, չարաճճի երեխա էր։ Բայց երբ մեծացավ, սկսած 15-16 տարեկանից, փոխվեց։ Խելոք էր, համեստ, սիրված ու հարգված էր բոլորի կողմից։ Իր ամենակարևոր հատկանիշներից մեկը մեծերի հանդեպ հարգանքն էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լիլիթը՝ Հովհաննեսի մայրիկը։

Հովհաննեսը ծնունդով Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղից է։ Այնտեղ է անցել նրա մանկությունը, հաճախել է գյուղի մանկապարտեզը, այնուհետև դպրոցը։ «Առաջադիմությամբ աչքի չի ընկել, սովորում էր իր ուժերի չափով, բայց շատ սիրված է եղել ուսուցիչների կողմից։ Ավելի շատ ֆիզկուլտուրան էր իր սիրելի առարկան»։

Դպրոցն ավարտելուց հետո Հովհաննեսը որևէ տեղ չի ընդունվել, զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ «Հովոս շատ աշխատասեր էր, գյուղական առօրյային բնորոշ բոլոր գործերն արել է, անգամ փոքր տարիքից ձգտում էր աշխատանքի, ինչ-որ բան ստեղծելու։ Զորացրվելուց հետո էլ իր բոլոր նպատակները կապված էին աշխատելու հետ, բայց գլխավոր ցանկությունը, երազանքն իր համար տուն կառուցելն էր»։

Հովհաննեսը 2022 թվականի հունվարի 23ին է զորակոչվել ժամկետային ծառայության։ 44-օրյա պատերազմից հետո զորակոչված տղաների հարազատներին միշտ հարցնում ենք՝ ի՞նչ տրամադրվածությամբ են տղաները մեկնել ծառայության, և մայրիկներն ինչպե՞ս են ճանապարհել նրանց։ «Հիմա, երբ նստում եմ, սկսում խորհել, մտածում եմ, որ գուցե Հովհաննեսս անհանգիստ էր։ Իսկ ես ընդհանրապես չէի մտածում, որ հնարավոր է՝ նորից պատերազմ սկսվի, մտքովս ընդհանրապես չէր անցնում նման բան։ Շատ էի ուրախանում, որ տղաս զինվոր է լինելու, հիմա, իհարկե, զգացողություններս այլ են։ Անգամ զինվորական համազգեստի հանդեպ է վերաբերմունքս փոխվել։ Մտածում եմ՝ երևի չպետք է այդքան ուրախ և հանգիստ լինեի։ Հովհաննեսս սիրով ծառայում էր, այնքան ուրախ եմ իրեն ճանապարհել բանակ, մինչև վերջին պահը որևէ վատ բան չեմ պատկերացրել»։

Սկզբում Հովհաննեսն Արմավիրի ուսումնական զորամասում է ծառայել, հետո տեղափոխվել է Վարդենիս՝ որպես ԲՄՊ-ի մեխանիկ-վարորդ։ Այնտեղ ծառայել է Կութ գյուղում։ «Դժվարությունների, անհանգստությունների մասին, բնականաբար, ոչ ոք չի կիսվում։ Արմավիրում ուսումնական զորամաս էր, այնտեղ մի քիչ ծանրաբեռնված էին, վարժություններ էին անում անընդհատ, իսկ Վարդենիսի պարագայում ասում էր, որ հանգիստ է, շատ գոհ էր։ Մի շրջան տեղափոխեցին Սոթք։ Երբ իրեն ասում էի, որ մի քիչ անհանգիստ եմ, անծանոթ տեղ է, արձագանքում էր. «Մա՛մ, դու հանգիստ եղիր, բոլորն իմ ընկերներն են, Արմավիրի զորամասի տղերքն են, ամեն ինչ շատ լավ է»։

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանը մի քանի ուղղությամբ հարձակվեց Հայաստանի վրա։ Թիրախում էր նաև Գեղարքունիքի մարզը։ Հովհաննեսի հետ մայրիկի վերջին զրույցը եղել է սեպտեմբերի 12-ի երեկոյան՝ ժամը իննին։ «Հողամասում մեր առօրյա գործերով էինք զբաղված, եկանք տուն, ես տան գործերով էի զբաղված։ Հովհաննեսս զանգեց, ահագին զրուցեցինք, ասաց. «Մա՛մ, առավոտյան ինձ պետք է Կութ տեղափոխեն»։ Իրեն մեկ ամսով տեղափոխել էին Սոթք՝ փոխարինման։ Այնտեղի մեխանիկ-վարորդին ուղարկել էին Ռուսաստան ինչ-որ դասընթացների, Հովհաննեսիս տեղափոխել էին այնտեղ՝ որպես փոխարինող։ Ասաց, որ հրամանը եկել է, «առավոտյան պետք է գնամ մեր Կութը»։ Շատ ուրախ էր, տրամադրությունը՝ նորմալ։ Հետո ինձ ասաց. «Լավ, մա՛մ, չխանգարեմ, դու քո գործերն արա, հետո կխոսենք»։ Ինձանից հետո զանգահարել էր հորաքույրներին, հորաքրոջ աղջկան։ Մինչև ժամը 11-ը խոսել է բոլորի հետ։ Դրանից հետո էլ որևէ զանգ չենք ստացել»։

Մայրիկը գիշերն է իմացել պատերազմի մասին՝ ժամը երկուսի-երկուս անց կեսի միջակայքում։ «Պատերազմն սկսվել է։ Իրեն հրամանատարները զանգել են՝ Հովհաննե՛ս, պատրաստվիր, քո հետևից մեքենա պետք է գա, Կութ ես գնալու։ Կութի մի դիրքից մյուսը տեղափոխվելու՝ իր տեխնիկայի մոտ գնալու ճանապարհին հայտնվել է ռմբակոծության տակ»։

Հովհաննեսը զոհվել է սեպտեմբերի 13-ին Կութում։ Տուն «վերադարձը» երկար չի տևել։ «Հովհաննեսս երրորդ գծում է եղել։ Երբ առավոտյան մի քիչ հանդարտվել է, բարձրացել են և նրան այդ հատվածից դուրս են բերել։ Սեպտեմբերի 13-ին մենք արդեն գիտեինք, այդ նույն օրը՝ մինչ երեկո, իրեն դեպի Գյումրի են բերել։ Մենք Հովհաննեսիս տեսել ենք, կարողացել ենք իրեն հրաժեշտ տալ»։

Հովհաննեսը տան ավագ որդին է։ «Հովհաննեսս մի կրտսեր եղբայր ուներ, իսկ արդեն տղայիս դեպքից հետո մեր ընտանիքում կրկին Հովհաննես ծնվեց։ Մեկ տարի երկու ամսական է մեր փոքր տղան։ Վերքը թարմ է, ամեն րոպե հիշողություններով ենք ապրում։ Ես ցանկացա կրկին մայրանալ, որ Գոռս մենակ չմնա։ Այդ միտքն ինձ շատ էր տանջում, չէի ուզում, որ ամբողջ կյանքում մենակ մնա, ուզում էի եղբայր ունենա։ Ապրեցնում է, իհարկե, Հովհաննեսիս անունը։ Իրականում երևի մենք ենք մեզ համար ապրելու հույս փնտրում»։

Հ. Գ. Հովհաննես Վարդանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, զորամասի կողմից՝ «Քաջարի մարտիկ» կրծքանշանով։ Հուղարկավորված է Մեծ Մանթաշ գյուղի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ»Ինչպե՞ս է Վանաձորում ավտոաշտարակը բшխվում գազատար խողովակներին, խողովակներն էլ ընկնում են ավտոմեքենաների վրա (տեսանյութ) Իրանը զգուշացնում է. եթե Իրանի նավահանգիստները հարվածի ենթարկվեն, կհարվածի տարածաշրջանի նավահանգիստներին Յուինգի սարկոմա․ որո՞նք են քաղցկեղի այս տեսակի ամենատարածված ախտանիշները Իսրայելը հայտնել է Բեյրութի ծայրամասերում նոր հարվածների մասին Լիբանանում երեք ժամվա ընթացքում մահացել է տասնինը մարդ Արամ Ա Վեհափառը քննարկել է Միջին Արևելքում ստեղծված իրավիճակը Իրանը հանձնառու է խաղաղությանը, սակայն նրան անհրաժեշտ են փոխհատուցումներ և երաշխիքներ․ Փեզեշքիան Երևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել լուսացույցի տակ կայանված «Honda»-ին Հրապարակվել են Իրանում «սև անձրևի» հետևանքների լուսանկարներ Իսրայելական բանակը հայտնել է Թեհրանի վրա նոր հարվածների մասին ՀՀ-ն գիտակցում է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում իր պատասխանատվությունը Կյանքից հեռացել է դերասանուհի Ելենա Բորիսենկոյի հայրը Տանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելու Լևիկ Միքայելյանը դարձավ ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի կրկնակի չեմպիոն ՌԴ․ Նավթի գինը մինչև տարեվերջ «քաղցր» չի լինի G7-ի առաջնորդները համաձայնել են պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ Մակրոն Հայաստանի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Ֆրանսիսկո Խավիեր Մինյանոն այլևս չի աշխատի Հայաստանի ազգային ընտրանու հետ Սամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանՄոսկվայի հայկական եկեղեցում նշվեց Միջինքը ԱՀԾ-ի հայտարարության վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ․ ՔԿ Ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Լևիկ Միքայելյանը նվաճել է ոսկե մեդալ՝ հաղթելով ադրբեջանցի մարզիկին Եթե այսպես շարունակվի մենք մոտակա օրերը կկարողանանք մեկնել Մյունխեն․ Գոռ Հակոբյան Շնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ ՍիմոնյանՊՍԺ-ն կփորձի ձեռք բերել Էնցո Ֆերնանդեսին Փոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա ՇուշանյանԱրտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Թբիլիսյան խճուղում բախվել են շտապօգնության «Toyota»-ն և «Changan»-ը Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի շենքի հարակից տարածքում բացվել է Հայոց այբուբենի հուշարձանը Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՍիսիանից մինչև Կապան և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար Ընդլայնվել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները փետրվարի 28-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում Իրանից տեղափոխվել են Հայաստանի տարածքով․ ԱԳՆ Դատարանի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանը ճանաչվեց անմեղ Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը Կասեցվել է «Գրիլ․ամ»-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը «Անծանոթ մարդիկ գալիս են մեր տուն, ինձ դուրս են կանչում, ուղղակի գումար են տալիս». Գոռ Հակոբյանը՝ որդու համար կազմակերպած դրամահավաքի մասին Կոտայքի մարզում «Opel»-ը բախվել է ճանապարհին ասֆալտապատման աշխատանքներ կատարող մեքենային․ կան վիրավորներ Ողբերգական ու առեղծվածային դեպք՝ Կոտայքում, ջրամբարում փնտրում են մի կնոջԵրեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Ղազախստանը, Ադրբեջանը և Ուզբեկստանը Կասպից ծովում ստորջրյա մալուխ կանցկացնեն Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ևս էժանացել է Ռեստորանի չհրկիզվող պահարանը կոտրել ու գողացել են 30 հազար դոլար, 6 միլիոն դրամ ու ոսկյա զարդեր Կալլասը հայտարարել է ԵՄ-ի կողմից իրանցի պաշտոնյաների, կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին «Turkish Airlines» ավիաընկերությունը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթերը