Երևան, 17.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանական իշխանությունը դարձել է Ալիևի փաստաբանը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Մինչ գործող իշխանություններն ու հարակից քարոզիչները պնդում են՝ իբր օգոստոսի 8-ի հռչակագրից հետո Ադրբեջանի հռետորաբանությունը փոխվել է դրական ուղղությամբ, Ադրբեջանի նախագահը երեկ կրկին սպառնալիքներ է տեղացել։ Ալիևը հայտարարել է, թե ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան՝ ընդգծելով, որ դա չպետք է վախեցնի հայ ժողովրդին և պետությանը։ Ելույթ ունենալով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառմանը՝ Ադրբեջանի առաջնորդը պնդել է, թե իր ժողովուրդը «որոշների նման» անջատողականության հակված չէ և ծաղկեցնում է այն հողը, ուր բնակվում է։

Խոսելով վերադարձի մասին՝ Ադրբեջանի նախագահը կրկնել է նախկինում հնչեցրած իր միտքը, թե ադրբեջանցիները Հայաստան պետք է վերադառնան «ոչ թե տանկերով, այլ՝ մեքենաներով»։ Միայն թե այս անգամ Ալիևը հատուկ հանձնարարական է տվել ադրբեջանցի գիտնականներին ու պետական կառույցներին՝ «աշխատել դրան հասնելու համար»։ «Ցավոք, տարիներ շարունակ հայկական կողմը և սփյուռքը խեղաթյուրել են մեր պատմությունը, և այս քարոզչությունը շարունակվում է։ Մենք պետք է դրանց հակադրենք մեր գիտական ճշմարտությունները։ 20-րդ դարի սկզբի հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ տարածքում գրեթե բոլոր տեղանունները, այսօրվա Հայաստանի բոլոր շրջանները ադրբեջանական ծագում ունեն. Սևանա լիճ չկա, կա Գյոյչա»,– ասել է Ալիևը։

Պատմության կեղծման ու Հայաստան «արշավելու» մասին այս հայտարարություններին ՀՀ գործող իշխանությունները հստակ արձագանք, սովորականի պես, չեն տվել, ընդհակառակը՝ փորձել են մեղմել Ալիևի ասածները։ «Եթե բավականաչափ հետ գնանք, ինչ-որ մի կետում իրոք հին քարտեզներում չենք տեսնի Սևան անվանումը, փոխարենը կտեսնենք Գեղամա ծով կամ Գեղարքունյաց ծով։ Ու չենք տեսնի Ադրբեջան։ Բայց հետ գնալու իմաստ չկա ընդհանրապես։ Պետք է գնալ առաջ։ Օգոստոսի 8-ի հռչակագրի ամբողջ իմաստը հենց դա է»,– գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

ՔՊ-ի և նրա պարագլուխ Նիկոլ Փաշինյանի վարքը՝ Ադրբեջանից հնչող սպառնալիքներին չպատասխանելը, թուրք-ադրբեջանական տանդեմի հրահանգները գլխահակ կատարելը, արդեն ազգային անվտանգության հարց է դարձել։ Իսկ այն, որ իշխող ուժը դարձել է Ալիևի փաստաբանը, վաղուց նորություն չէ։

Աննա Թանանյան

Պակիստանը ռմբակոծել է Քաբուլի կենտրոնը Ղրիմում փլուզվել է հայկական եկեղեցու մի մասը. հարուցվել է քրեական գործ Իրանին մնացել է իր հրթիռային պաշարների 8%-ը. Թրամփ Հայաստանի խնդրանքով ԵՄ-ն կտեղակայի հիբրիդային արագ արձագանքման խումբ՝ ընտրություններից առաջ uպառնալիքներին հակազդելու համար․ Կայա Կալաս Չինաստանը և ԱՄՆ-ն բանակցություններ են վարել Մոջթաբա Խամենեին առողջ է. Իրանի ԱԳՆ Արդեն ընտրել եմ «Ռեալի» դեմ խաղի մեկնարկային կազմը․ Գվարդիոլա Արեգակի վրա արձանագրվել է հերթական խոշոր բռնկումը Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն և մենք բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը․ Հիշամ ԹամազյանՌուբեն Ռուբինյան, քեզ խելոք պահի, ջահել տղա ես․ սովորի՛ր լսել մեծերին, այ տղա․ Ալիկ ԱլեքսանյանՆորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը  Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներինԷմանուել Մակրոնի հետ զրույցում ընդգծեցի, որ Իրանը չի սկսել այս պшտերազմը․ մենք չենք զիջելու․ Փեզեշքիան Ինչպե՞ս կկատարվի բուժաշխատողների աշխատավարձի հաշվարկը. Ավանեսյանը ներկայացրել է մանրամասներ Ստեղծել ենք աշխատավարձի հաշվարկման հաշվիչ. Ավանեսյան Նախարարն ու Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ դպրոցներում որպես օտար լեզու պարսկերենի ուսուցմանը Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, 3 վիրավորներից մեկը անչափահաս է Բնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի«Նոան» հաղթել է «Շիրակին»՝ մոտենալով լավագույն քառյակին 5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերի հետագա բարելավման քայլերը «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է Երեկվանից որոնվող քաղաքացին ձնահյուսի տակ է մնացել ու մահացել Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Քաջարան-Մեղրի ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարшկներով պայմանավորված հիվանդացության միջին ակտիվություն. ՀՎԿԱԿ Հրազդանում բախվել են Toyota RAV4-ը և Opel-ը․ կինը և 2 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն Մարուքյան98-րդ «Օսկար»-ի «Լավագույն ֆիլմ» ճանաչվեց «Մարտը մարտի հետևից» ֆիլմը Վերաքննիչ դատարանը «Իզմիրլյան» ԲԿ–ի գործով 4 խուզարկությունների որոշումները ոչ իրավաչափ է համարել ՀՊԼ․ «Արարատ-Արմենիան» վստահ հաղթանակ տարավ «Վանի» նկատմամբ Ուժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանՎայոց Ձորի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մկրտչյանը ազատվել է պաշտոնից Ընտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունՊետությանը պատճառված 2.6 մլրդ դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է Չարենցավանում ջերմոց է փլnւզվել․ քաղաքացին մնացել է փլատակների տակ Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում ավտոբուս է վթարվել․ տուժածներ կա՞ն Պետությանը պատճառված 2.6 մլրդ դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է Երևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԽոր Վիրապի գաղտնիքները. բացահայտելով Հայաստանը (մաս 14)Մայր Աթոռը հայտարարություն է տարածել Սթարմերը մերժել է Թրամփի խնդրանքը Աբու Դաբիում ավիահարվածի հետևանքով՝ կա զոհ