Երևան, 15.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այս ամենն, ի վերջո, կարող է հանգեցնել քաղաքացիական բախումների. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաստորեն հանդուրժեցինք նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հերթական բռնազավթումը, որը տեղի ունեցավ 2025 թվականի դեկտեմբերի 7-ին ՀԱՍԵ Շիրակի թեմում։

Չեմ կարծում, որ աշխարհում կլինի մի հայ, նկատի ունեմ հայկական էություն ունեցող հայ, ում կրոնական զգացումը վիրավորված չլինի այդ փաստից, սակայն Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի համար, անշուշտ, այդ վիշտը նկարագրելու համար մեր լեզվաբանները պետք է թերևս մտածեն այդպիսի տառապանքը նկարագրող նոր բառ, ես չեմ կարողանում այդ բառը գտնել։ Բայց աղոթում եմ, որ Աստված ավելացնի սրբազան հոր համբերությունն ու իմաստությունը և հավատն առ այն, որ այս մղձավանջը երկար տևել չի կարող։ Տիրոջ համբերությունն անսահման է իր զավակների մեղքերը հանդուրժելու համար, սակայն Սուրբ Հոգու դեմ գործած մեղքը, ինչպես վկայված է Սուրբ Գրքում, աններելի է, և նման մեղք գործողները Տիրոջ դատաստանին են արժանանալու ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում։ «Քաղաքացիական պայմանագիր» անունը կրող կրոնա-քաղաքական աղանդի առաջնորդը, անպատժելիությունից ոգևորված, նորանոր բարբաջանքներ է շրջանառության մեջ դնում և հրճվանք պատճառում վաղուց արդեն ազգային անվտանգության սպառնալիք հանդիսացող ապազգային ու հակաեկեղեցական համայնքներին, որոնք այլևս բաց տեքստերով ու անթաքույց վարկաբեկում են Հայ Եկեղեցին ու նրա հավատավոր հետևորդներին։

Ներեկեղեցական և ներքաղաքական մթնոլորտն այսօր թունավորված է և իրապես շատ մտահոգիչ։ Այն հոգևորականները, որոնք դեռևս անհայտ պատճառներով իրենց «պետականամետությամբ» շեղվել են Եկեղեցու սուրբ հայրերից մեզ ավանդված հավատքից և աջակցում են ՀՀ գործող իշխանության կողմից վարվող անհարկի զիջողական քաղաքականությանը, հայտնվել են միաժամանակ ՔՊ թակարդում և քաղաքական ընդդիմության թիրախում։ Նրանք ենթարկվում են, կարծում եմ, չափավոր քննադատության, մինչդեռ մյուս առողջ մասը, այսինքն՝ իրական պետականամետ ու ուղղադավան հատվածը, Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ, ենթարկվում է, ըստ իս, թշնամիների կողմից ուղղորդվող, սանձազերծված, լկտի և թշնամական քննադատության, այսինքն՝ հայտնվել է աղանդավորականների թիրախում։ Լկտիության ու հանդգնության աստիճանը հասել է այնտեղ, որ աղանդավորականներն իրենց թույլ են տալիս նաև խոսել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բռնազավթման մասին։ Այս ամենը կարող է, ի վերջո, հանգեցնել քաղաքացիական բախումների, և, կարծում եմ, դա շատ լավ հասկանում են նաև օրվա իշխանությունները և, այսպես կոչված, «պետականամետ» հոգևորականների խումբը, որը բաղկացած է հիմնականում ՔՊ կրոնա-քաղաքական աղանդի ակտիվիստներից։ Ասում եմ հիմնականում, քանի որ ակնհայտ է, որ ոչ բոլոր իշխանավորներն են կիսում նրանց հակաեկեղեցական տրամադրությունները։ Եվ այսօր հենց այդ հատվածը պետք է իր մեջ կամք գտնի ու խիզախորեն արտահայտի իր կարծիքը և դրանով ազատվի նաև այն վերահաս պատուհասից, որը Տիրոջ կողմից անխուսափելիորեն գալու է Սուրբ Հոգուն անարգողների վրա։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զենքն անիմաստ է, եթե կա նահանջելու և հանձնելու քաղաքականություն․ Հրայր ԿամենդատյանՏԵՍԱՆՅՈւԹ․ Հյուսիս- Հարավի ճանապարհի պերճանքն ու թշվառությունը՝ 18 տարի. Ռուզաննա Ստեփանյան Կարճաժամկետ գերակա նպատակ ենք հետապնդել՝ Հայաստանի զարգացման թիվ մեկ խոչընդոտին հունիսի 7-ին հեռացնելը. Նաիրի Սարգսյան Ինչքան էլ մեր մրցակիցը բացասական առումով հանճարեղ է, մեծանալու է հակազդեցությունը. Ասլանյան Նոկոլը դուխ չունի, որ զորահանդես անի. Արշակ Կարապետյան Գործարանի փլատակներից մարդու դի է դուրս բերվել«Մեր ուժեղ հանրահավաքը իշխանությունը ծանր է տարել»․ Գոհար ՂումաշյանԻշխանությունը գնալով մեծացնում է ստի ու կեղծիքի չափաբաժինը. Դավիթ Ղազինյան Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանի անունից, շուքից. Ռուբեն Մխիթարյան Սամվել Կարապետյանի տեղը Կառավարական թիվ 1 հասցեն է, ոչ թե դատարանը, նա է խաղաղություն բերելու Սամվել Կարապետյանի կալանավորման ողջ գործընթացը որևէ հիմք չունի. աջակից Մի քանի պատերազմ բերողը խաղաղությունից է խոսում․ Մենուա ՍողոմոնյանԵս կալանավորվել եմ հայոց ինքնությունը պաշտպանելու, եկեղեցին պաշտպանելու համար. Սամվել Կարապետյան «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները կներկայանան հաշվետու համերգներովՍումգայիթը մեզ դաս չեղավ. պատմության ոչ մի իրադարձություն չհասկացանք. Արշակ ԿարապետյանԱրևային էներգետիկայի վերելքը կպաշտպանի Գերմանիան շրջափակման հետևանքներից Հայտնի բլոգերը հոսպիտալացվել է երեք սրտի կաթվածից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹԱզատությու՜ն Սամվել Կարապետյանին, Ազատությու՜ն փոփոխությանը. Ուղիղ Սամվել Կարապետյանի աջակիցներին արգելում են մուտք գործել դատարան և մասնակցել դատական նիստին՝ անհիմն պատճառաբանություններ բերելով. Նարեկ ՍուքիասյանՈւզում եմ , որ մեր Հայաստանում ամեն ինչ բարեհաջող լինի․ Զիտա Խալիտով Գեներալ Կարապետյանը երբևիցէ նահանջի հրաման չի տվել. տեսանյութ Արժե՞ այսօր դոլար խնայել․ ինչպես կփոխվի տարադրամը շուկայումՀայաՔվեն՝ որպես ազգային քաղաքացիական միավորում, երկարաժամկետ գործ անելու նպատակ ունեցող կազմակերպություն է. Մենուա ՍողոմոնյանԵրեկ մենք ժամանեցինք Բրյուսել՝ Եվրոպական խորհրդարանի մեր բելգիացի գործընկերների հրավերով. Ավետիք ՉալաբյանԵրիտասարդին այդպես պատժելը հարիր չէ մեր ազգին․ միայն թշնամին այդպիսի բան կաներ․ Լիլիա ՀարությունյանՀանրային տրանսպորտի վարորդներին «վերահսկիչի» դեր պարտադրելը ոչ միայն անտրամաբանական է, այլև վտանգավոր․ Մեսրոպ Առաքելյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պլանավորում է բարձրացնել տարեկան արտադրողականությունըՄի օգտագործեք Տերաֆլյու, քանի դեռ չգիտեք նրա իրական վտանգների մասինՍամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբԱյն մասին, թե ինչ նոր աղետալի անակընկալներ են սպասում մեր ժողովրդին, եթե այն հանկարծ թույլ տա Փաշինյանի վարչախմբին ընտրություններով վերարտադրվել. Ավետիք ՉալաբյանԱնհնար է հավատալ Իրանի nչնչացմանը. Լավրով Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել Ուրախությամբ տեղեկացանք, որ Դավիթ Մինասյանի նկատմամբ կալանքը՝ իբրև խափանման միջոց, վերացվել է18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա ապրիլի 16-ինԺողովրդի քվեն որպես շրջադարձ. Հունգարիայի փորձը և փոփոխության բանաձևը Ով է երեկ զոհված զինծառայողը Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողությունԻշխանության երկարաձգման գինը. երբ ժողովրդավարությունը վերածվում է կառավարման իմիտացիայի Ավելի վատ, քան օղին․ որն է լյարդը քայքայող ամենավատ սնունդըԿյանքից անժամանակ հեռացել է Հռիփսիմե Սուրենի ՆազարյանըԱղոթք նեղության ժամին Պարտվեք տղամարդու նման, մի կալանավորեք մայրերի. Նարեկ Կարապետյան Վաղը ես և իմ թիմը լինելու ենք Ազգային ժողովի դիմաց, քանի որ մենք պահանջատեր քաղաքացիներ ենք․ Արսեն ՎարդանյանՎերսկսվում են 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակելու պահանջները․ Աննա ՂուկասյանՀակակոռուպցիոն դատարանից՝ հիմաԿադրեր Հակակոռուպցիոն դատարանից, որտեղ այս պահին քննվում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի խափանման միջոցի հարցըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 13 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Ապրիլի 16-ին գազ չի լինելու Հենրի Ավագյանը՝ «Փյունիկի» ռեկորդակիր Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով. ՔԿ խոսնակ