Երևան, 13.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Բարի էր, կամեցող, աշխույժ, բազմաթիվ երազանքներ ուներ». հրետանավոր Լևոն Ստեփանյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իր տեսակով շատ հանգիստ էր Լևոնս։ Իրեն նայողը կմտածեր, թե խոսելը, կատակելն իրենը չեն։ Բայց շատ հումորով էր։ Լուրջ դեմքով կատակ կաներ, բոլորը լիաթոք կծիծաղեին, նա էլ կզարմանար՝ ի՞նչ է եղել որ։ Շատ աշխույժ էր։ Փոքրուց բարի է եղել, կամեցող։ Սիրում էր տարիքով ավելի մեծերի հետ շփվել։ Երբ իրեն հարցնում էին, թե ինչ է դառնալու, ասում էր՝ դերասան։ Անընդհատ «Բանակում» սերիալն էր նայում, ասում՝ պետք է դերասան դառնամ, այդ սերիալում խաղամ։ Հետո մտափոխվեց, թե՝ պետք է իրավաբան դառնամ։ Ամեն ինչ ուզում էր անել։ Իրեն միշտ ասում էինք՝ եթե այսքան շատ բանի մասին ես մտածում, արդյունքում ոչինչ չես անի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հեղինեն՝ Լևոնի մայրիկը։ Ութերորդ դասարանում Լևոնը որոշում է՝ պետք է ոսկերչություն սովորի։ Լևոնն ընտանիքի միակ երեխան է։ «Իր հետ շատ մտերիմ էինք։ Երբ փողոց էինք դուրս գալիս, բոլորն ասում էին՝ կարծես ոչ թե մայր ու որդի, այլ քույր ու եղբայր լինեք»։

Լևոնը ծնվել է Աբովյանում, բայց ընտանիքը Գառնիում է ապրել։ «Երբ իրեն ասում էինք՝ տեղափոխվենք Երևանում ապրելու, միշտ արձագանքում էր՝ դուք գնացեք, ես Գառնիում եմ մնալու։ Ճիշտ է, գյուղական որևէ աշխատանք անել չէր սիրում, բացառությամբ ծաղիկներ աճեցնելը, բայց Գառնիի համար խենթանում էր, չէր մտածում որևէ այլ վայրում ապրելու մասին»։

Դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Հեղինեն նշում է՝ որդին շատ էր սիրում «Պատմություն» առարկան։ «Պատմությունից իրեն հարցեր էինք տալիս, բոլորին պատասխանում էր, զարմանում էինք։ Չեմ կարող ասել, որ գերազանց է սովորել, բայց դասերին պատրաստ է եղել։ Շատ կարգապահ էր, կազմակերպված, որպես լավ աշակերտ ավարտեց դպրոցը»։

Լևոնը մի քանի ամիս ոսկերչության դասերի է հաճախել, իր ապագան այդ արհեստի հետ էր կապում։ «Բանակում ծառայելիս իր ծառայակից ընկերներից մեկի հետ որոշել էին՝ զորացրվելուց հետո պետք է խանութ բացեն, Լևոնն էլ այնտեղ ոսկերչությամբ զբաղվի։ Լևոնս նաև իր ընկերոջ կնքահայրը պետք է դառնար, այդպես էին որոշել։ Պատերազմից հետո ընկերը մեր տուն եկավ և կնքահայր լինելու առաջարկը մեզ արեց. «Լյովի հետ մեր պայմանավորվածությունը պետք է կատարենք»։ Ու մենք եղանք իր թե՛ կնունքի, թե՛ հարսանիքի քավորը»։

2019 թվականի դեկտեմբերի 16-ին Լևոնը զորակոչվում է ժամկետային զինծառայության։ Ծառայում էր Կապանում։ «Շատ ոգևորված մեկնեց ծառայության։ Մեր միակ երեխան էր, իրենով էինք ապրում, անհանգստանում իր համար, մտածում էինք նաև, որ բանակում չծառայի։ Բայց նա կտրականապես մերժեց. «Եթե ինձ բանակից ազատելու փորձեր անեք, կփախչեմ, ես, միևնույնն է, գնալու եմ բանակ։ Քառօրյա պատերազմի ժամանակ ասաց. «Մա՛մ, պատկերացնո՞ւմ ես՝ մի օր էլ ինձ այդպես բերեն տուն, մի օր էլ կարող եմ ես լինել այդ տղաների փոխարեն»։ Ասել է այդ բառերը։ Բարկանում էի՝ Լյո՛վ, նման բաներ մի ասա։ Դրանից հետո իմ ներսում վախ կար։ Բայց ինչ-որ պահի նաև ծառայությունից իրեն ազատելու մտքից հետ կանգնեցի՝ թող իմ որդին էլ ծառայի։ Ուզում էր Արցախում ծառայել, բայց ծառայության վայրը Կապանը դարձավ։ Ասում էր. «Իմ սրտով չեղավ, ես այստեղ չէի ուզում, պետք է ամեն ինչին մասնակցեի»։ Շատ ուրախ մեկնեց ծառայության, անհամբեր օրերն էր հաշվում, թե երբ պետք է գնա։ Ծառայության ընթացքում էլ ամեն ինչից շատ գոհ է եղել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Սեպտեմբերի 4-ին իրենց տարան Ջրական զորավարժությունների։ Չէր սիրում, երբ իրեն հարցեր էինք տալիս։ Միայն ասաց, որ զորավարժություններից իրենց զորամաս վերադառնալուց հետո արձակուրդ է գալու. «Չեմ համբերում, թե երբ պետք է տուն գամ»։ Կարծես զգացողություն ունենայինք, որ մի բան այն չէ։ Սեպտեմբերի 27-ին աշխատանքի էի։ Առավոտյան շշուկներ տարածվեցին, որ պատերազմ է, Ջրականը հարվածների տակ է։ Լևոնն ամեն օր երեկոյան ժամը ութին էր զանգահարում։ Ես չէի ուզում զանգահարել, որ հանկարծ իրեն չխանգարեմ։ Ժամը 12-ին զանգահարեց, ասաց. «Մա՛մ, որ բաներ լսես, սուտ է, չհավատաս, չնեղվես»։ Գիտեր, թե ինչ ապրումներ կունենամ։ «Լավ, բալե՛ս, քեզ լավ պահի»։ Լևոնս ասաց՝ դու չզանգես, ես կզանգեմ քեզ։ Այդ օրը կեսգիշերին խոսեցինք։ Պատերազմ բառը բերանումս թողեց. «Մա՛մ, քեզ ասել եմ, որ ոչ մի բան չկա, եթե մի բան լինի, ես քեզ կասեմ»։ Ամեն օր ասում էր՝ ուշ ենք գնում ճաշարան, հիմա էլ գնում ենք լողանալու, հետո քնելու։ Բայց իրենց մոտ էր առաջին զոհը եղել։ Արդեն այդ լուրերը տարածվել էին։ Բայց ես էլի չէի ցանկանում իրեն հարցեր տալ։ Սեպտեմբերի 29-ի գիշերը Լևոնս զանգեց՝ մա՛մ, ո՞նց ես, քնե՞լ էիր։ Տղայիս ասացի, որ իր զանգին էի սպասում։ Հարցրեց՝ մա՛մ, ինձ հարցնո՞ւմ են։ Դրական պատասխան տվեցի։ Լյովս արձագանքեց. «Բոլորին ասա, որ իրենց շատ սիրում եմ ու բարևում եմ»։ Այդ օրը մայրիկիս տանն էի։ Գիշերով վեր եմ կացել, սենյակների դռները հերթով բացել եմ ու փոխանցել Լևոնիս բարևները։ Ես խոսում էի, Լևոնս ասում էր. «Լավ, մամուլկին, բարի գիշեր, ես էլի կզանգեմ»։ Ու իր այդ «լավ»-ը, որը մի տեսակ երկարացնելով էր ասում, մնաց իմ ականջներում։ Իր հայրիկն այդ ընթացքում Հայաստանում չէր, ասացի՝ Լյո՛վ ջան, պապայիդ էլ զանգիր։ «Մա՛մ, իրեն ցերեկը զանգել եմ, բայց դու էլ կփոխանցես բարևներս»»։

Տիկին Հեղինեն պատմում է՝ առավոտյան աշխատանքի գնալիս ավտոբուսի մեջ մարդիկ խոսում էին, որ Գառնիից զոհ կա։ «Ասում էին՝ Սուրենն է, և մեկ էլ Աբովյանից մի տղա։ Քանի որ Լևոնս Աբովյանում է ծնվել, այդպես էր նշվում։ Ես էլ ասում էի՝ Լյովս իմանա, որ Սուրենին ինչ-որ բան է եղել, չի դիմանա։ Հեռախոսս բացել, ցույց էի տալիս Սուրենի, հետո Լևոնիս նկարը։ Մարդիկ կային, որ արդեն գիտեին լուրը, բայց ես անտեղյակ էի»։

Լևոնն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում։ Իսկ հետո ծանր օրեր էին տիկին Հեղինեի համար, անգամ չապրելու փորձեր, բայց հոգեբանի այն խոսքը, որ այդ դեպքում Լևոնը մայրիկին չի ների, նրան հետ են պահել կյանքին հրաժեշտ տալու մտքերից։ Տարիներ շարունակ ընտանիքը պայքարում է, որ իրենց ընտանիքում կրկին երեխայի ճիչ լսվի։ «Անհնար է այսպես ապրել։ Պայքարում ենք բալիկ ունենալու համար, որ գոնե իրենով մխիթարվենք, ապրենք»։

Ապրելու ուժի մասին։ «Լևոնիցս հետո եղբորս ընտանիքում որդի ծնվեց։ Հարսս հիվանդանոցից զանգահարեց. «Հե՛ղ, տղա եմ ունենալու, անունը Լևոն եմ դնելու»։ Լևոնը ծնվեց, և ես ու ամուսինս չորս տարի է՝ իրենով ենք ապրում։ Անընդհատ մեր տանն է, գնում է, գալիս, մեզ հետ մնում։ Նա մեզ ուժ տվեց։ Ես ամեն ինչ անում եմ, որպեսզի որևէ մեկն ինձ լաց լինելիս չտեսնի։ Բայց փոքր Լևոնս ինձ մեկ անգամ տեսել էր հուզված։ Մի օր ասաց. «Հեղի՛ն, երազումս Լևոնին եմ տեսել։ Լյովն ասաց՝ դու մնա մամայիս մոտ, որ մամաս չլացի, պապաս բարի մարդ է, քեզ լավ կպահի»։ Եվ խնդրեց ինձ չլացել ու նկարագրեց Լյովիս այնպես, ինչպես որ նա կար։ Հասկացա, որ իրոք երազում տեսել է Լյովիս։ Այս տարիների ընթացքում մեզ ուժ տվողը, մեզ ապրեցնողը փոքրիկ Լյովս դարձավ»։

Հ. Գ.- Լևոն Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Գառնիի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ Իրանը հակամարտության սկզբից ի վեր Իսրայելի վրա իրականացրել է ամենաուժեղ հարձակումը Կարծում եմ՝ Մոջթաբա Խամենեին հավանաբար ողջ է, բայց վիրավոր․ Թրամփ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Լիբանանում իսրայելական հшրվածների հետևանքով զnհվել է 773 մարդ, վիրшվորվել՝ 1,933-ը Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱղավնաձորում բախվել են «Toyota Alphard»-ը և «BMW»-ն․ կա 3 վիրավոր Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանԲայրամովը զանգահարել է Ֆիդանին Հարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանՆիկլաս Զյուլեն և Սալիհ Օզջանը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանան Դորտմունդի «Բորուսիայից» Սուրեն Պապիկյանը և ԵՄ ռազմական կոմիտեի նախագահը քննարկել են համագործակցության հարցեր Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Wildberries-ի հիմնադիրը հարստության աճի առումով գերազանցել է գրեթե բոլոր ռուս տղամարդ միլիարդատերերին Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունն անհիմն է. ՎարդևանյանԲազում գյուղում «Nissan Tiida»-ն բախվել է հողաթմբին, ապա կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում և բախվել «Mercedes»-ին․ կան վիրավորներ Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 1-ից առաջին դասարանները կձևավորվեն առավելագույնը 26-30 սովորողով. հանրային քննարկում Իրանը գործարկել է Իսրայելի վրա հարձակումների 45-րդ ալիքը Վրաստանում երկրում ստեղծված իրավիճակի մասին ԵԱՀԿ-ի զեկույցը բացարձակ զառանցանք են անվանել Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը ԱՄԷ-ն հրամայել է փակել Դուբայում գտնվող իրանական հիվանդանոցը, դպրոցները և այլ հաստատություններ ԿԸՀ-ն պարզաբանել է ՝ ովքեր ունեն ընտրելու իրավունք Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ «Գողություն հայկական ձևով» ֆիլմի բացառիկ ցուցադրությունը՝ «Կինոմոսկվա»-ում Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանԶելենսկին՝ ՌԴ-ի նկատմամբ նավթային պատժամիջոցների ժամանակավոր վերացման մասին. «Դա, անշուշտ, չի նպաստում խաղաղությանը» Նախագահը ՍԴ դատավորի թեկնածություն է առաջադրել Դուբայում կրկին պայթյուն է հնչել Իտալիայի պաշտպանության նախարարը հայտարարել է զորքերի դուրսբերման մասին Իրաքից Այս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանԹուրքիան ազդանշան է հղել Իրանին «իր ուղղությամբ արձակված հրթիռների վերաբերյալ» ԱՄՆ-ը, ԵՄ-ն և Ճապոնիան մտադիր են բանակցել օգտակար հանածոներին առնչվող առևտրային համաձայնագրի շուրջ. Bloomberg Իրանի նախագահը մասնակցել է հանրահավաքին՝ չնայած Թեհրանին hասցվող hարվածներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ «Ռեալը» պատրաստ է վաճառել Կամավինգային Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ ԿարապետյանՍեր, գաղտնիք, գայթակղություն և վտանգ. «Կապույտ մորուքը» բեմ բարձրացավ Երգի պետական թատրոնում Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան