Երևան, 17.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանը՝ մեծ սպորտային երկիր

ՍՊՈՐՏ

Հրաչյա Ռոստոմյան. «Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում ներկայացնում եմ հայկական սպորտի զարգացման ամբողջական ռազմավարությունը՝ 2026–2040թթ․ համար։

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 Սպորտը 21-րդ դարում պետության համար այլևս միայն ֆիզիկական ակտիվության կամ ժամանցի միջոց չէ։ Այն հանդիսանում է հանրային առողջապահության, կրթության, սոցիալական համախմբման, ազգային անվտանգության և միջազգային հեղինակության առանցքային բաղադրիչ։ Զանգվածային և բարձրակարգ սպորտն ուղղակիորեն ազդում են ազգի ֆիզիկական և հոգեբանական առողջության, աշխատունակության, երիտասարդության արժեքային համակարգի և պետության կայուն զարգացման վրա։

Այս ռազմավարական փաստաթուղթը նպատակ ունի ձևավորել համապարփակ և երկարաժամկետ մոտեցում հայաստանյան սպորտի զարգացման համար՝ 2026–2040 թվականների ժամանակահատվածում։ Ռազմավարությունը նախատեսված է ոչ միայն միջազգային մրցաշարերում հաջողությունների ապահովման, այլև առաջին հերթին՝ զանգվածային, ներառական և կայուն սպորտային համակարգի ստեղծման համար։

ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿ

Այս պահին Հայաստանում պաշտոնապես գրանցված մարզիկների թիվը մոտ 48,000 մարդ է, ինչը կազմում է երկրի բնակչության շուրջ 1.5 տոկոսը․ այս ցուցանիշն էականորեն ցածր է զարգացած և նույնիսկ տարածաշրջանային մի շարք երկրների ցուցանիշներից։

Գրանցված մարզիկների մոտ 90 տոկոսը տղամարդիկ են, իսկ կանանց և աղջիկների մասնակցությունը կազմում է ընդամենը մոտ 10 տոկոս։ Սա վկայում է ոչ միայն ենթակառուցվածքային և մշակութային խնդիրների, այլև՝ ծրագրային և կառավարչական թերությունների մասին։

Բացի այդ, մարզական ենթակառուցվածքների զգալի մասը մաշված է, դպրոցական մարզադահլիճների մեծ մասը չի օգտագործվում դասերից հետո, իսկ մարզերում մարզական ծրագրերի հասանելիությունը սահմանափակ է։ 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՆՊԱՏԱԿՆԵՐ

Սույն ռազմավարության գերագույն նպատակն է՝ մինչև 2040 թվականը Հայաստանը դարձնել զանգվածային սպորտով զարգացած, առողջ և մրցունակ սպորտային երկիր։

Հիմնական քանակական նպատակներն են՝

• Գրանցված մարզիկների ընդհանուր թիվը հասցնել առնվազն 250,000-ի,

• Կանանց և աղջիկների մասնակցությունը կազմակերպված սպորտին հասցնել առնվազն 40 տոկոսի,

• Երեխաների և պատանիների առնվազն 60 տոկոսին ներգրավել կանոնավոր ֆիզիկական ակտիվության։

ՏԱՐԵԿԱՆ ԱՃԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ

Մարզիկների թվի աճը նախատեսվում է իրականացնել փուլային և վերահսկելի կերպով՝ հաշվի առնելով ենթակառուցվածքների զարգացումը և մարդկային ռեսուրսների պատրաստումը։

2026–2028 թթ․՝ տարեկան միջինը +6,500–7,000 նոր մարզիկ

2029–2032 թթ․՝ տարեկան միջինը +12,000–13,000 նոր մարզիկ

2033–2036 թթ․՝ տարեկան միջինը +17,000–18,000 նոր մարզիկ

2037–2040 թթ․՝ տարեկան միջինը +15,000–16,000 նոր մարզիկ

ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ԵՎ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈԴԵԼ

Ռազմավարության հաջող իրականացման համար անհրաժեշտ է Հայաստանի տարածքում առնվազն 1,190 գործունակ և հասանելի մարզահրապարակ։ Դրանցից շուրջ 670-ը պետք է տեղակայված լինեն Երևանում, իսկ 520-ը՝ մարզերում։

Երևանի համար անհրաժեշտ է առանձին քաղաքային մոդել, որը կնախատեսի դպրոցական մարզադահլիճների ակտիվ օգտագործում, թաղային բազմաֆունկցիոնալ ակադեմիաներ և մասնավոր նախաձեռնությունների խրախուսում։

Մարզերում առաջնահերթորեն պետք է զարգացնել համատեղ օգտագործվող մարզադահլիճներ, որոնք կծառայեն միաժամանակ դպրոցներին, համայնքներին և մարզական ակումբներին։

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

Հայաստանի սպորտային քաղաքականության շրջանակում որոշ մարզաձևեր ընտրվում են որպես ռազմավարական՝ հաշվի առնելով դրանց զանգվածայնությունը, առողջապահական ազդեցությունը, ազգային անվտանգության նշանակությունը և միջազգային մրցունակության ներուժը։

Թիմային մարզաձևերը՝ ֆուտբոլը, բասկետբոլը, վոլեյբոլը և հանդբոլը, կազմում են զանգվածային սպորտի հիմքը։ Դրանք նպաստում են թիմային մտածողության, սոցիալական ինտեգրման և երիտասարդության զբաղվածության ապահովմանը։

Մարտական մարզաձևերը՝ ըմբշամարտը, ձյուդոն, սամբոն, կարատեն և բռնցքամարտը ունեն ռազմավարական նշանակություն ազգային անվտանգության տեսանկյունից։ Այս մարզաձևերը զարգացնում են ֆիզիկական և հոգեբանական դիմացկունություն, ինքնակարգապահություն և սթրեսի կառավարման հմտություններ։

Ծանրամարտը և աթլետիկան հանդիսանում են ուժի և արագության հիմնական կրող մարզաձևերը, որոնք Հայաստանի համար ավանդաբար ապահովում են միջազգային մրցունակություն։

Մարմնամարզությունն ու լողը հանդիսանում են բոլոր մյուս մարզաձևերի հիմքը և պետք է հասանելի լինեն յուրաքանչյուր երեխայի՝ վաղ տարիքից։

Կրակային սպորտը և թենիսը զարգացնում են կենտրոնացում, ճշգրտություն և նյարդային կայունություն, իսկ դահուկային սպորտը մարզային զարգացման և տուրիզմի ռազմավարական գործիք է։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Սույն ռազմավարության իրականացումը թույլ կտա մինչև 2040 թվականը ձևավորել առողջ, ակտիվ և մրցունակ հասարակություն։ 250,000 մարզիկ և կանանց առնվազն 40 տոկոս մասնակցություն ունենալը Հայաստանի համար ոչ թե հավակնոտ նպատակ է, այլ՝ ազգային անվտանգության և կայուն զարգացման նվազագույն պահանջ։

ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ (ԼՐԱՑՈՒՑԻՉ ԲԱԺԻՆ)

Սպորտի զանգվածային և կայուն զարգացման առանցքային նախապայմանը մատչելի և որակյալ մարզական ենթակառուցվածքների առկայությունն է։ Առանց համակարգված ենթակառուցվածքային քաղաքականության անհնար է ապահովել մարզիկների թվի աճ, կանանց և աղջիկների ներգրավում, ինչպես նաև թիմային մարզաձևերի զարգացում։

Երևան քաղաքը, լինելով երկրի բնակչության ավելի քան մեկ երրորդի կենտրոն, պետք է ունենա առանձնացված և պարտադիր ենթակառուցվածքային ստանդարտներ։ Սույն ռազմավարության շրջանակում սահմանվում է, որ Երևանի բոլոր վարչական շրջանները պարտադիր պետք է ունենան առնվազն մեկ լիարժեք մարզադպրոց՝ նախատեսված թիմային մարզաձևերի (ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ) ուսուցման և մրցակցային պատրաստման համար։

Մարզադպրոցը պետք է ներառի փակ մարզադահլիճ, հանդերձարաններ, բժշկական և վերականգնողական սենյակ, մարզիչների աշխատասենյակներ և դիտահարթակ՝ ծնողների և հանդիսատեսի համար։ Այս մոդելը թույլ կտա ապահովել մարզումների շարունակականություն ամբողջ տարվա ընթացքում և մրցակցային միջավայրի ձևավորում։

Ներկայում Երևան քաղաքում գործում են ընդամենը երկու մարզադպրոց, որոնք ունեն լիարժեք մարզադահլիճներ թիմային մարզաձևերի համար։ Այս իրավիճակը լրջագույն խոչընդոտ է թե՛ զանգվածային սպորտի զարգացման, թե՛ քաղաքային ակադեմիաների և ակումբների ստեղծման համար։ Առկա բացը ստիպում է հարյուրավոր երեխաների՝ մարզվել ոչ հարմարեցված պայմաններում կամ ընդհանրապես դուրս մնալ կազմակերպված սպորտից։

Ռազմավարությունը նախատեսում է 2026–2035 թվականների ընթացքում Եղրևանի բոլոր համայնքներում նոր մարզադպրոցների կառուցում կամ գործող շենքերի վերափոխում՝ մարզական նպատակներով։ Այս գործընթացը պետք է իրականացվի պետություն–համայնք–մասնավոր հատված համագործակցության շրջանակում՝օգտագործելով համաֆինանսավորման և երկարաժամկետ վարձակալության մոդելներ։


Հրաչյա Ռոստոմյան
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար

Ապրիլի 17-ին և 18-ին գազ չի լինելու Ոչ ոք թույլ չի տա Թրամփին վերցնել ամբողջ նավթը․ Մեդվեդև Հակակոռուպցիոն դատարանում այս պահին ընթանում է Ուժեղ Հայաստան կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածներից յոթ քաղաքացու գործով դատական նիստըԱրաքս գետի վրայով անցնող Ագբենդ կամուրջը շուտով շահագործման կհանձնվի. Մուստաֆաև Մեսսին ձեռք է բերել իսպանական «Կոռնելիա» ֆուտբոլային ակումբը Իրանը առաջվա պես լուրջ կասկածներ ունի ԱՄՆ-ի բարի կամքի վերաբերյալ. Tasnim Ո՞ւր է անհետացել հնագույն կապարը Երկրի մակերևույթից. գիտնականները գտել են պատասխանը«Անահիտ» մրցանակը կհանձնվի 12 անվանակարգում. ովքեր և որ ֆիլմերն են ներկայացված Ծառուկյանը հիանալի մարտիկ է, բայց Թոփուրիան նրան նոկաուտի կենթարկի․ Դվալիշվիլի «Մանչեսթեր Սիթին» հաստատել է Բեռնարդու Սիլվայի հեռանալու լուրը Պարոնյան թատրոնի հյուրախաղերը Սանկտ Պետերբուրգում Թրամփ. ԱՄՆ-ն կենտրոնացած է Իրանի վրա «Նոան» Հայաստանի Գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում հաղթել է «Արարատ-Արմենիային» «Ոսկե գնդակի» ֆավորիտները Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Միասին աջակցենք Սամվել Կարապետյանին․ Գոհար ՂումաշյանՀրապարակվել է Իրանի՝ Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ առաջարկը ԱՄՆ-ին Ավտովթարի հետևանքով մահացել է «Արսենալի» նախկին դարպասապահը Վթար է. երկար ժամանակ ջուր չի լինելու Նրանք չեն կարող կանգնեցնել մեզ. «Ուժեղ Հայաստան»Երդվյալ ատենակալներ, թե՞ ՔՊ-ի դատավորներ. ո՞վ է մեզ դատելու վաղըԵրևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում ավտոմեքենայում պшյթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել Հայկական պատվիրակությունները կմասնակցեն Ղազախստանում կայանալիք մի շարք կարևոր միջոցառումներին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Ադրբեջանցիները քանդել են օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին ՀՀ օդային տարածքը փա՞կ կլինի․ քաղաքացիները կկարողանա՞ն գնալ արտերկիր և վերադառնալ ՀՀ Ահազանգ-թարմացում․ Գոհար Մելոյան Ո՞վ է դառնալու «Տարվա ուսուցիչը» (տեսանյութ) Որ ասում ենք, այս փոքրիկ խմբակը վախեցած է և վախկոտների հավաքածու է, վիճում են մեր հետ և չեն համաձայնում․ Լևոն ՍարգիսովՃշմարտությունը․ համեմատենք Փաշինյանի կուսակցության և մեր գործողությունները Արցախի հայաթափումից հետո Որո՞նք են Մոսկվայի հետ վեճի ռիսկերը Փոփոխության ելույթը․ ինչպես Սամվել Կարապետյանի պատմական ելույթը նոր շունչ տվեց ազգին՝ վերականգնելով պայծառ ապագայի հույսըԱյն, ինչ այսօր տեղի էր ունենում ԱԺ-ում ոչ այլ ինչ էր, ՍՄՍ-ով ՖԱՍ հրաման. Արման Աբովյան Փոփոխությունը այսպես է գալու. «Ուժեղ Հայաստան» Ռոբերտ Ամստերդամ․ Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսիցԴեպի «Զվարթնոց» տանող Իսակովի պողոտայում ճանապարհային աշխատանքներ են. կարող են լինել ժանակավոր խցանումներ Լոռիում, ջրատարի վնասման պատճառով, ավազահողային զանգվածի մի հատված լցվել է երկաթգծի վրա Ադրբեջան են բերվել 960 դոլարի վարդեր, ինչը ներկայացվել է որպես Հայաստանից ներմուծված Այս դեղերի ցանկը պետք է անպայման հանես դեղատուփից․ ահա թե ինչուՀորոսկոպի 3 նշան, որոնք կհարստանան մայիս ամսինՀայաստանում հինգ նոր ջրամբար կկառուցվի․ նախարար Պատերազմը սկսվել է շատ վաղուց և երբեք էլ չի ավարտվել․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանը նոր դավադրություն է պատրաստում արդարադատության համակարգի դեմ Թեյը փոխում է արյան կազմը. բժիշկը զգուշացրել է թեյ խմելու վտանգների մասինԿին կալանավորողների և մարդկանց գլխին սարքողների տեղը ՀՀ-ն կունենա բազմազավակ ընտանիքներին քաջալերող առաջնորդ. Նարեկ ԿարապետյանՓաշինյանին քվե չէին տվել՝ մեր եկեղեցուն և ինքնությանը պատերազմ հայտարարելու համար․ Արեգ ՍավգուլյանՌեժիսորը և նրա կինը մահացած են գտնվել իրենց տանը. ինչ է հայտնիՔաղաքական ուժերը պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն արցախցիների իրավունքների հարցում․ Աննա ԿոստանյանԹուրքիայում 83 մարդ է ձերբակшլվել դպրոցներում տեղի ունեցած hրաձգnւթյունների գործերով Եվրամիությունը նոր առաքելություն է ուղարկում՝ ընդդեմ Ռուսաստանի