Երևան, 17.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կոռուպցիան վերադարձե՞լ է ՊԵԿ. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին Պետական եկամուտների կոմիտեի շուրջ ծավալվող իրադարձությունները հայտնվել են հանրային ուշադրության կենտրոնում՝ մի շարք փոխկապակցված դրվագներից հետո, որոնք վերաբերում են ինչպես «Զվարթնոցի» մաքսային ծառայությանը, այնպես էլ Մեղրիի մաքսակետին և ՊԵԿ ընթացիկ հսկողության վարչությանը։

Ըստ առկա տեղեկությունների, նոյեմբերին «Զվարթնոցի» մաքսայինում արձանագրվել է հեռախոսների ներմուծում առանց մաքսային հսկողության։ Նշվում է, որ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետ Գառնիկ Մարգարյանը իր միջնորդությամբ ՊԵԿ տեղափոխված «Զվարթնոցի» մաքսայինի բաժնի պետ Վահագն Սահակյանին հրահանգել է թույլ տալ նշված բեռի անցումը։ Վերջինս, ըստ նույն աղբյուրների, համապատասխան հանձնարարականը փոխանցել է իր ենթականերին։

Դեպքը բացահայտվել է «Զվարթնոցի» մաքսային վարչության պետի տեղակալի կողմից, որին կասկածելի են թվացել իրականացված գործողությունները։ Սկաների պատկերների ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է հեռախոսների անցումը առանց համապատասխան վերահսկողության։ Ըստ տեղեկությունների, դեպքի օրը դրա մասին զեկուցվել է, սակայն որևէ արձագանք չի եղել։

Դեկտեմբերի 10-ին ՊԵԿ-ը պաշտոնապես հերքել է մաքսանենգության փաստը և ՊԵԿ պաշտոնյաների առնչությունը դրան։ Սակայն արդեն դեկտեմբերի 13-ին՝ մամուլում հրապարակումներից հետո, կոմիտեն հայտարարել է ծառայողական քննություն սկսելու մասին։ Միաժամանակ նշվում է, որ ՊԵԿ նախագահը դեռ նոյեմբերին տեղեկացված է եղել ոչ միայն միջադեպի, այլ նաև ներքին անվտանգության վարչության պետի մասնակցության վերաբերյալ հանգամանքներից։

Դեկտեմբերի 24-ին «Զվարթնոցի» մաքսայինում տեղի է ունեցել ևս մեկ միջադեպ։ Մամուլում գրվել է, որ կորպորատիվ միջոցառման ընթացքում վարչության պետ Ռաֆայել Զաքարյանը հայհոյել է հեռախոսների մաքսանենգության գործին առնչություն ունեցող անձանց։ Դրանից հետո բաժնի պետ Վահագն Սարգսյանը հարձակման է ենթարկել վարչության պետին, ինչի արդյունքում տեղի է ունեցել ծեծկռտուք։

Հունվարի 15-ին իրավապահ մարմինները ձերբակալել են «Զվարթնոցի» մաքսայինի հինգ պաշտոնատար անձանց։ Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է ձերբակալությունների փաստը՝ առանց մանրամասներ հրապարակելու։ ՊԵԿ-ը, իր հերթին, հայտարարել է, որ գործը բացահայտվել է իրավապահների կողմից՝ ՊԵԿ տրամադրած նյութերի հիման վրա։

Թարմացված տվյալներով, ձերբակալվածներից երեքի նկատմամբ դատարանը ընտրել է կալանավորման խափանման միջոց։

Նշվում է նաև, որ ձերբակալվածների թվում գտնվող բաժնի պետը նախկինում աշխատել է քննչական մարմիններում և ՊԵԿ է տեղափոխվել ներքին անվտանգության վարչության պետի միջնորդությամբ՝ լինելով նրա մոտ ընկերներից մեկը։

Միաժամանակ, ըստ տարածված տեղեկությունների, իրավապահների հարցումներին ի պատասխան ՊԵԿ-ը երկու անգամ հայտնել է, թե դեպքի հետ կապված տեսաձայնագրությունները չեն պահպանվել։ Միայն այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ տեսանյութերը առկա են, լրացուցիչ նյութեր են փոխանցվել քննչական մարմիններին։

«Զվարթնոցի» դեպքից բացի, մաքսանենգության ևս մեկ դեպք է արձանագրվել Մեղրիի մաքսակետում։ Ըստ տեղեկությունների, շուրջ 500 կիլոգրամ թանկարժեք տեխնիկա փորձ է արվել ներմուծել Հայաստան առանց որևէ ձևակերպման։ Այս գործի շրջանակում կալանավորված է Մեղրիի մաքսակետի պետ Հովհաննես Ամիրխանյանը, որը, ըստ հաղորդվող տվյալների, այդ պաշտոնում նշանակվել էր վերջերս՝ ՊԵԿ նախագահի որոշմամբ և ՊԵԿ առաջին բաժնի պետի միջնորդությամբ։ Նշվում է նաև, որ նա ՊԵԿ նախագահի մորաքրոջ որդին է։ Տարածված տեղեկությունների համաձայն, ՊԵԿում աշխատանքի է ընդունվել նաև նախագահի մյուս մորաքրոջ որդին, և նույն շրջանակներում շրջանառվում են պնդումներ, թե Մեղրիի դեպքի շուրջ նույնպես քննարկվում են այդ կապերը։

Առանձին դրվագ վերաբերում է ՊԵԿ ընթացիկ հսկողության վարչությանը։

Ըստ առկա տեղեկությունների, վարչության պետ Արթուր Հակոբյանը այդ պաշտոնում նշանակվել է Հակոբ Արշակյանի խորհրդական Սերգեյ Մուրադյանի միջնորդությամբ։ Նշվում է, որ Արթուր Հակոբյանի ենթակաները չգրանցված աշխատողներ են հայտնաբերել նրա ընկերոջը պատկանող ընկերությունում, ինչից հետո վերջինս ստիպել է իր ենթականերին սեփական միջոցներով վճարել սահմանված տուգանքը։

Այսպիսով, վերջին ամիսների ընթացքում ՊԵԿ-ում արձանագրվել են մի շարք փոխկապակցված միջադեպեր՝ մաքսանենգության, ծառայողական լիազորությունների չարաշահման և ներքին կարգապահության խախտումների վերաբերյալ։ Պաշտոնական մակարդակում հաստատվել են ձերբակալությունների և ծառայողական քննությունների փաստերը, մինչդեռ կոնկրետ դրվագների վերաբերյալ մանրամասները մնում են սահմանափակ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հիմա Իրանով ենք զբաղված». Թրամփն Ուկրաինայի ժամանակը չունի Ապրիլի 17-ին և 18-ին գազ չի լինելու Ոչ ոք թույլ չի տա Թրամփին վերցնել ամբողջ նավթը․ Մեդվեդև Հակակոռուպցիոն դատարանում այս պահին ընթանում է Ուժեղ Հայաստան կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածներից յոթ քաղաքացու գործով դատական նիստըԱրաքս գետի վրայով անցնող Ագբենդ կամուրջը շուտով շահագործման կհանձնվի. Մուստաֆաև Մեսսին ձեռք է բերել իսպանական «Կոռնելիա» ֆուտբոլային ակումբը Իրանը առաջվա պես լուրջ կասկածներ ունի ԱՄՆ-ի բարի կամքի վերաբերյալ. Tasnim Ո՞ւր է անհետացել հնագույն կապարը Երկրի մակերևույթից. գիտնականները գտել են պատասխանը«Անահիտ» մրցանակը կհանձնվի 12 անվանակարգում. ովքեր և որ ֆիլմերն են ներկայացված Ծառուկյանը հիանալի մարտիկ է, բայց Թոփուրիան նրան նոկաուտի կենթարկի․ Դվալիշվիլի «Մանչեսթեր Սիթին» հաստատել է Բեռնարդու Սիլվայի հեռանալու լուրը Պարոնյան թատրոնի հյուրախաղերը Սանկտ Պետերբուրգում Թրամփ. ԱՄՆ-ն կենտրոնացած է Իրանի վրա «Նոան» Հայաստանի Գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում հաղթել է «Արարատ-Արմենիային» «Ոսկե գնդակի» ֆավորիտները Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Միասին աջակցենք Սամվել Կարապետյանին․ Գոհար ՂումաշյանՀրապարակվել է Իրանի՝ Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ առաջարկը ԱՄՆ-ին Ավտովթարի հետևանքով մահացել է «Արսենալի» նախկին դարպասապահը Վթար է. երկար ժամանակ ջուր չի լինելու Նրանք չեն կարող կանգնեցնել մեզ. «Ուժեղ Հայաստան»Երդվյալ ատենակալներ, թե՞ ՔՊ-ի դատավորներ. ո՞վ է մեզ դատելու վաղըԵրևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում ավտոմեքենայում պшյթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել Հայկական պատվիրակությունները կմասնակցեն Ղազախստանում կայանալիք մի շարք կարևոր միջոցառումներին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Ադրբեջանցիները քանդել են օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին ՀՀ օդային տարածքը փա՞կ կլինի․ քաղաքացիները կկարողանա՞ն գնալ արտերկիր և վերադառնալ ՀՀ Ահազանգ-թարմացում․ Գոհար Մելոյան Ո՞վ է դառնալու «Տարվա ուսուցիչը» (տեսանյութ) Որ ասում ենք, այս փոքրիկ խմբակը վախեցած է և վախկոտների հավաքածու է, վիճում են մեր հետ և չեն համաձայնում․ Լևոն ՍարգիսովՃշմարտությունը․ համեմատենք Փաշինյանի կուսակցության և մեր գործողությունները Արցախի հայաթափումից հետո Որո՞նք են Մոսկվայի հետ վեճի ռիսկերը Փոփոխության ելույթը․ ինչպես Սամվել Կարապետյանի պատմական ելույթը նոր շունչ տվեց ազգին՝ վերականգնելով պայծառ ապագայի հույսըԱյն, ինչ այսօր տեղի էր ունենում ԱԺ-ում ոչ այլ ինչ էր, ՍՄՍ-ով ՖԱՍ հրաման. Արման Աբովյան Փոփոխությունը այսպես է գալու. «Ուժեղ Հայաստան» Ռոբերտ Ամստերդամ․ Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսիցԴեպի «Զվարթնոց» տանող Իսակովի պողոտայում ճանապարհային աշխատանքներ են. կարող են լինել ժանակավոր խցանումներ Լոռիում, ջրատարի վնասման պատճառով, ավազահողային զանգվածի մի հատված լցվել է երկաթգծի վրա Ադրբեջան են բերվել 960 դոլարի վարդեր, ինչը ներկայացվել է որպես Հայաստանից ներմուծված Այս դեղերի ցանկը պետք է անպայման հանես դեղատուփից․ ահա թե ինչուՀորոսկոպի 3 նշան, որոնք կհարստանան մայիս ամսինՀայաստանում հինգ նոր ջրամբար կկառուցվի․ նախարար Պատերազմը սկսվել է շատ վաղուց և երբեք էլ չի ավարտվել․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանը նոր դավադրություն է պատրաստում արդարադատության համակարգի դեմ Թեյը փոխում է արյան կազմը. բժիշկը զգուշացրել է թեյ խմելու վտանգների մասինԿին կալանավորողների և մարդկանց գլխին սարքողների տեղը ՀՀ-ն կունենա բազմազավակ ընտանիքներին քաջալերող առաջնորդ. Նարեկ ԿարապետյանՓաշինյանին քվե չէին տվել՝ մեր եկեղեցուն և ինքնությանը պատերազմ հայտարարելու համար․ Արեգ ՍավգուլյանՌեժիսորը և նրա կինը մահացած են գտնվել իրենց տանը. ինչ է հայտնիՔաղաքական ուժերը պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն արցախցիների իրավունքների հարցում․ Աննա ԿոստանյանԹուրքիայում 83 մարդ է ձերբակшլվել դպրոցներում տեղի ունեցած hրաձգnւթյունների գործերով