Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իշխանությունների «օրենսդրական» սվինամարտն իրական դիտորդների դեմ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրային և քաղաքական շրջանակներում այս օրերին չեն դադարում ինտենսիվ քննադատական անդրադարձներն ու հայտարարությունները՝ կապված Փաշինյանի իշխանության կողմից հերթական բռնատիրական, հակաժողովրդավարական քայլի հետ: Ինչի՞ մասին է խոսքը: Ինչպես հայտնի է, փաշինյանական իշխանությունը, իր ՔՊ խմբակցությամբ, կարելի է ասել՝ միակողմանիորեն և կայծակնային արագությամբ ընդունեց օրենքի նախագիծ՝ ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»:

Դեռ դնենք մի կողմ այն անկյունաքարային իրողությունը, որ «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ ընդունելի են նախատեսվող ընտրություններից առնվազն 1 (մեկ) տարի առաջ: Իսկ տվյալ պարագայում փոփոխություններ, այն էլ՝ խիստ էական փոփոխություններ կատարվում են, երբ հունիսին նախանշված ԱԺ ընտրություններին մնացել է հազիվ մի քանի ամիս: Սա իսկապես էլ անկյունաքարային հանգամանք է՝ ժողովրդավարության հիմնարար սկզբունքների տեսանկյունից: Բայց կրկնենք. սա դեռ մի կողմ:

Ինքնին այն, թե ՔՊ-ն ինչպես այդ նախագիծը բերեց ԱԺ, ինչպես այն «դակեց», արդեն պրոբլեմային է, եթե այլ բան չասվի: Էսպես՝ «ոտքի վրա», կայծակնային արագությամբ բերում և մի գիշերվա մեջ ԱԺ օրակարգ են մտցնում «Ընտրական օրենսգրքի» խնդրահարույց փոփոխություններ, որոնց անթաքույց նպատակը իշխանության վերահսկողության տակ չգտնվող դիտորդների գործունեությունը սահմանափակելն է, եթե ոչ՝ ընդհանրապես արգելափակելը:

Ավելին, նախագծի արտահերթ կամ արագացված քննարկմանը հաջորդում է քվեարկությունը, որը մի կերպ գլուխ են բերում բացառապես քպական մեծամասնությամբ. պետք էր առնվազն 65 «կողմ», ՔՊ 71 անձից բաղկացած խմբակցությունը մի կերպ այդ 65 ձայնն ապահովում է: Վե՛րջ, փոփոխությունները կատարված են, դիտորդական գործունեությունը, մեծ հաշվով, արգելափակված:

Հատկանշական է նաև այն, որ քպականներն արագընթաց քննարկման ժամանակ չեն էլ թաքցնում, որ իրենց բուն նպատակը փաշինյանական «նադզորից» դուրս գտնվող դիտորդական կազմակերպությունների արգելափակումն է, ընտրություններին մոտ չթողնելը: Տո հենց անվանապես էլ նշում են, որ առաջին հերթին նկատի ունեն «ՀայաՔվեն»: Ասում են, թե «Հայաքվեն» քաղաքականացված է, ուստի չի կարող ու չպետք է դիտորդական առաքելություն իրականացնելու հնարավորություն ունենա: Հայտարարություն, որը բազմիցս հերքվել է, ավելին՝ նույնիսկ ԿԸՀ-ն որևէ փաստ չի գտել այդ առումով: Փոխարենը, բնականաբար, ոչ մի խոսք այն մասին, որ հենց պրոիշխանական «դիտորդական» կազմակերպություններն են (անվանապես չնշենք, այնքան որ հանրատխրահռչակ են) ընդգծված քաղաքականացված: Ավելին, դրանցից մեկի ղեկավարը փաշինյանական ինչ նախաձեռնություն կա, դրանցում մշտաընդգրկված է:

Պարզից էլ պարզ է, որ իշխանական վերահսկողությունից դուրս գտնվող կազմակերպությունները, որոնք դիտորդական առաքելություններով են հանդես գալիս ընտրությունների ժամանակ, ինչպես, օրինակ՝ «ՀայաՔվեն», «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը» և այլն, ինչպես ասվում է՝ լա՜վ ցավեցրել են Փաշինյանին ու նրա քպականներին, մանավանդ Գյումրու, Փարաքարի, նաև՝ Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Եվ պարզ է նաև, որ փաշինյանական իշխանությունը, առանց երկար-բարակ անելու, հևիհև կատարում է փոփոխություններ, որպեսզի սահմանափակի կամ արգելափակի նման կազմակերպությունների գործունեությունը: Իշխանության նպատակը ակնբախ է. ընտրությունների ժամանակ առավելագույն անվերահսկելիություն ունենալ՝ խախտումներ ու ընտրակեղծիքներ կատարելու, ինքնավերարտադրվելու համար: Հապա էլ ի՞նչ նպատակ կարող է հետապնդել իրապես անկախ դիտորդներից ձերբազատվելու այս քայլը: Ժողովրդական հայտնի խոսք կա. «Գողն ի՞նչ կուզի՝ մութ գիշեր»:

Բանահյուսությունից կտրուկ վերադառնալով բուն հարցին՝ կարծում ենք, որ տեղին է ներկայացնել նաև Հանրային դաշինքի անունից տարածված հայտարարության մի քանի ընդգծումներ՝ հիշյալ օրինագծի վերաբերյալ: Իշխանությունների հակակշռման Հանրային դաշինքը, բնականաբար, անընդունելի է համարում դիտորդական առաքելությունների սահմանափակման՝ իշխանության վերահսկման մեխանիզմները բարդացնելու հնարքները: Մասնավորապես, ըստ նրանց, այդ օրինագծով իշխանությունը դիտորդական առաքելությունների գործունեությունը ոչ թե ուղղակիորեն արգելում է, այլ սահմանում է այնպիսի սուբյեկտիվ, վարչարարական և իրավական խոչընդոտներ, որոնք կարող են էապես թուլացնել ընտրությունների հանրային վերահսկողությունը։ Հանրային դաշինքը շեշտում է, որ չի կարող համարվել ժողովրդավարական այն համակարգը, որտեղ մեկ կուսակցություն միահեծան փոփոխություններ է իրականացնում սահմանադրական օրենքներում: Ինչպես նաև չի կարող ժողովրդավարական համարվել այն համակարգը, որտեղ նվազեցվում են իշխանության վերահսկման մեխանիզմները, այս դեպքում՝ դիտորդական առաքելության սահմանափակումները։

Ինչ վերաբերում է դետալային կոնկրետ դիտողություններին, ապա առանձնացնենք հատկանշական մի քանիսը, օրինակ՝ «արված փոփոխությամբ ներդրվում է «քաղաքական չեզոքության» սուբյեկտիվ չափանիշ, ըստ որի՝ դիտորդների ցանկացած գործողություն կամ հայտարարություն, որը կարող է ընկալվել որպես քաղաքական դիրքորոշում, կարող է հիմք դառնալ գործունեության սահմանափակման կամ պատժիչ սանկցիայի համար»։ Բացի այդ, արվել է ԿԸՀ հայեցողության էական ընդլայնում՝ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ընդունելիությունը որոշելու հարցում՝ առանց հստակ և օբյեկտիվ չափանիշների (այսինքն՝ ԿԸՀ-ն ինչ ուզի՝ կանի):

Սա, նկատենք, դիտողությունների միայն մի փոքր մասն է:

Ակնհայտ է, որ ի դեմս այս քպականացված փոփոխության, գործ ունենք ժողովրդավարության, ընտրական մեխանիզմի, իշխանության հանրային վերահսկման առանց դրա էլ թուլացած հնարավորությունների էլ ավելի նվազեցման հետ:

Սա, մեր մեջ ասած, ուղիղ հետևանքն է այն բանի, որ Արևմուտքը, Եվրամիության ներկայացուցիչները, հիշո՞ւմ եք, գործնականում հայտարարեցին, որ Փաշինյանի իշխանությանը փող են տալիս, որպեսզի Փաշինյանն ու ՔՊ-ն ինչ ուզեն, անեն: Այսինքն, «դեմոկրատական» Արևմուտքը նաև ֆինանսապես խթանում է Հայաստանում ժողովրդավարության ու ժողովրդի կամքի բռնաբարությունը: Դե, ինչպես Մոլդովայում արեցին, կամ, միգուցե, ավելի վատ:

Հաջորդը՝ կարելի է կանխատեսել, որ ՔՊ-ն մի «հրատապ փոփոխություն» էլ կբերի, որով արդեն կոնկրետ քաղաքական ուժերի, կուսակցությունների, անձանց «չորով» կարգելի մասնակցել առաջիկա ընտրություններին:

Լսեք, իբր ինչո՞ւ եք այդքան չարչարվում: Մենք այստեղ մի առաջարկություն ունենք: Միանգամից մի 2 կետանոց «օրենք» ընդունեք, ասենք, այս բովանդակությամբ.

«Հոդված 1. Արգելվում է Նիկոլ Փաշինյանին և նրան հավասարեցված ՔՊ-ականներին «քլնգելը» (կամ դեմ լինելը):

Հոդված 2. Արգելվում է որևէ դիտորդական առաքելության կամ քաղաքական ուժի ներգրավումն ընտրություններին, եթե այն Նիկոլ Փաշինյանին հավատարմության երդում չի տվել»:

Հա, ի՞նչ, Փաշինյանին հռչակեք Հայաստանի ցմահ վարչապետ, պրծնի-գնա: Էլ էս ձևական ծեքծեքումներն ինչի համար են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումԻսրայելն Ադրբեջանի հետ ռազմական նոր գործա՞րք է կնքել Մերձավոր Արևելքում իրավիճակը հնարավոր չէ կարգավորել ռազմական ճանապարհով. Արաղչի Ռումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև ՄոլդովայումՖրանսիացի ցուցարարները հայտարարել են հոկտեմբերի 24-ին բողոքի ակցիաների երկրորդ փուլի մասին Փաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանԼավ նորություն թոշակառուների համարՌուսաստանը բարձր է գնահատում Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը․ Պեսկով Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են եղել Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ Ֆրանսիայի իշխանությունները հոկտեմբերի 19-ին Մարսելում արգելել են հավաքներն ու ցույցերը․ Maritima Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը Տեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըէսկալացիայի վտանգ, օդային տարածքի փակում. Պետդեպը զգուշացրել է իր քաղաքացիներին Այլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութ«ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության Էմին Օհանյանը Ղազախստանում շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել Նեթանյահուն չի բացառել Թուրքիայի հետ ռազմական բախման հավանականությունը Լիդիան Արմենիայի առաջատար փորձը կենսաբազմազանության պահպանության ոլորտում արժանացել է Ջոն Հոբբսի անվան մրցանակին Իշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար. Հարություն Աղա-Սարգսյան Ուկրաինան Սև ծովում հարձակվել է ամերիկյան նավթ տեղափոխող նավերի վրա․ Ռուբիո Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Կոտայքում 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբը