Երևան, 02.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թույլ կառավարումը բերում է ռեպրեսիաներ. Աշոտ Մարկոսյան

Աշոտ Մարկոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
 
Թույլ կառավարումը բերում է ռեպրեսիաներ...
 
Երբ սովորում էի ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում, ինձ շատ էին հարցնում արդյո՞ք բարեկամական կապ ունեմ տնտեսագիտության պրոֆեսոր Աշոտ Խաչատուրի Մարկոսյանի հետ: Պատասխանն էր ոչ, ինչից հետո դասախոսները շատ էին հավելում, որ ամեն դեպքում Աշոտ Մարկոսյանները փաստորեն լավ գիտեն իրենց մասնագիտությունը:
 
Պրոֆոսերին անձամբ չճանաչելով հեռակա մեծ հարգանք կա նրա նկատմամբ: Այսօր տեսա մի ռեպորտաժ, որտեղ նա կարծիք էր հայտնում: Ռեպորտաժն առաջին ալիքով էր, ինչը կասկածի տեղիք տվեց ստուգելու պրոֆեսորի կարծիք հայտնելու մղումների մասին:
Մեծ ցավ ապրեցի, որ պարոն Մարկոսյանին, ում այս իշխանությունները համարում են հանցագործ, ում, չնայած պատկառելի տարիքին, նույնիսկ կալանավորել էին: Մենք հարգում ենք պարոն Մարկոսյանի անմեղության կանխավարկածը, ում նկատմամբ հենց այս պահին քրեական գործ է քննվում Հակակոռուպցիոն դատարանում։
 
Հավանաբար, հենց այդ ամենն օգտագործելով, իրականությանը չհամապատասխանող դատողություններ են կորզում:
 
Ի դեպ մեր պատկերացրած Ուժեղ Հայաստանում մարդկանց նկատմամբ ապօրինի հետապնդումներ չպետք է հարուցվեն, մարդկանց այդ ապօրինի հետապնդումներով չպետք է ճնշեն կամ հարմար պահին Հանրային հեռուստաընկերությամբ հարցազրույցներ վերցնեն ի օգուտ իշխանության, երբ դրանից մի որոշ ժամանակ առաջ մատուցում էին որպես հանցագործի:
 
Չի՛ կարելի այդպես, մի՛ արեք այդպես, ի վերջո հարգեք մարդկանց վաստակը: Ի դեպ, վաստակաշատ տնտեսագետ պարոն Մարկոսյանին օրվա իշխանությունները մեղադրում են, հետևյալում.
 
«Աշոտ Խաչատուրի Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով կազմակերպական-տնօրինչական, ինչպես նաև վարչատնտեսական գործառույթներով օժտված պաշտոնատար անձ, Գևորգ Մանուկյանի դրդչությամբ դրդել է կազմել պաշտոնական կեղծ փաստաթուղթ և իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի հետևանքով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին և առաջացել են ծանր հետևանքներ»:
 
Մեկ անգամ ևս հորդորում եմ հարգել անմեղության կանխավարկածը, բայց նաև ռեպրեսիվ միջոցները չօգտագործել մարդկանցից կարծիքներ կորզելու անպատվաբեր գործում:
 
Ի դեպ, Աշոտ Խաչատուրի Մարկոսյանի որդին` Արմեն Մարկոսյանը ՔՊ-ի սրտի նախագահ Վահագն Խաչատուրյանի օգնականն է։

Այս իշխանությունը գաղափարական փլուզման եզրին է․ Հրայր ԿամենդատյանԱրևմուտքն ամեն ինչ անելու է Փաշինյանի վերարտադրությունն ապահովելու համար Ըստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք ՉալաբյանԲաքուն սպառնում է շարունակել իր ջարդարարությունները Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Երևան չի գա Թոշակի բարձրացումը ընտրակաշա՞ռք. հարցում Թալինում համայնքապետը, որը նաեւ ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահն է, 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. ՔՊ-ն բացահայտ ընտրողներին կաշառո՞ւմ է Փաշինյանի՝ 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագրի ֆոնին, հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ նոր համախմբում է ձևավորվում. տեսանյութՍևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Mitsubishi»-ն Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք, կամ ձեր դիմաց դուրս գա․ հարցում Աբովյանում Հայկական E-auto-ն Hongqi-ի համաշխարհային ֆորումում էր․ փորձի փոխանակում՝ հօգուտ հայ վարորդների Ինչի՞ է նյարդային Փաշինյանը. հիշու՞մ եք մետրոյում նրա խոսելաձևը արցախցի կնոջ հետ և ոչ միայն. հարցում Ղազախստանը քննարկում է համագործակցությունը Firebird AI-ի և NVIDIA-ի հետՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանն է ահազանգում Հին առանձնատան մումիայի առեղծվածը բացահայտվել էՉնայած առատ տեղումներին՝ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է 17 սմ-ով Փաշինյանն իր ձախողումների մեղքը գցում է ընդդիմության վրա Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Պատասխան Ծայրահեղ աղքատության հաղթահարման պետական ծրագիրը քննադատողներին. Նարեկ Կարապետյան Ադրբեջանը կարող է լինել միայն Փաշինյանի փոքրիկ խմբակի երաշխավորը. Սամվել ԿարապետյանՄենք կառուցելու ենք նոր ձևի մեր պետությունը․ Արշակ Կարապետյան Մեր առաջնահերթությունն է մարդկանց մասին մտածել և ստեղծել պայմաններ, որ նրանք կարողանան աշխատել ու արժանապատիվ ապրել. Գագիկ ԾառուկյանTesla-ն ԱՄՆ-ին արևային էներգիա կմատակարարի չինացի գործընկերների հետ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն․ ՄԻՊ Ինչ պատասխան է ցույց տվել առաջին բուժառուին՝ քաղցկեղի դեմ պատվաստանյութըՀայ օգտատերերի փակված էջերի հարցով՝ դիմում միջազգային հարթակներին Մեր հաղթանակը մեր ժողովրդի բարեկեցությունն է. Հրայր ԿամենդատյանԻսրայելի հարվածների հետևանքով Լիբանանի հարավում առնվազն 9 մարդ է զոհվել «ՀայաՔվեի» գրասենյակը` Շենգավիթում` Գարեգին Նժդեհի 10 հասցեումՀայտնի է՝ այս տարի երբ կնշվի Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը (Վարդավառ)Դարբնիկ գյուղում բախվել են «Mercedes»-ը և բեռնատար «Գազել»-ը․ կան վիրավորներ Քարոզչական ճնշումների ֆոնին՝ սրվող քաղաքական պայքար Իրանի գերագույն առաջնորդը խոստացել է հաղթել թշնամուն նաև մշակույթի և տնտեսության ոլորտներում 13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհունՎարչախմբի օգտին ցանկացած ձայն գնալու է մեր պետության կործանմանը. Ավետիք Չալաբյան Եթե դա ձեզ դուր չի գալիս, գնացեք մարզելու Ֆրանսիայում կամ Պորտուգալիայում․ Գվարդիոլան՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղացանկի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Թրամփը պլանավորում է Իրանի հետ հակամшրտության ավարտից հետո նավատորմ ուղարկել Կուբա Իրանը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր uպառնալից հռետորաբանությունը և uադրիչ գործողությունները․ Արաղչի ԵՄ գագաթնաժողովը՝ որպես շրջադարձային ռիսկ. արտաքին խաղերի գինը Հայաստանի համար Թրամփը հրաժարվել է զրահաբաճկոն կրել, որպեսզի գեր տեսք չունենա Սուրճը նվազեցնում է քաղցկեղի առաջացումը. ցնցող տվյալներ Հավանության է արժանացել և անհետաձգելի համարվել օրենքների նախագծերըԱռաջին հայացքից անլուրջ թվացող նշաններ, որոնք լուրջ առողջական խնդրի մասին են հուշումՄայիսի 5-ին, 6-ին և 7-ին լույս չի լինելու. հասցեներՊետական քաղաքականությունը պետք է միավորի հասարակությանըՀրդեհ Շիրակի փողոցում գտնվող պահեստում. 7 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայրԱլիևին հունից հանել է Արցախի մասին եվրոպական բանաձևըԱնձրև, կարկուտ․ ի՞նչ եղանակ սպասել2027 թվականին մայիսի 1-ը` Սամվել Կարապետյանի հետ, այլ տեսք կունենա․ Նարեկ Կարապետյան