Երևան, 01.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կաթողիկոսի հարկադրական հեռացման uպառնալիքները ուղղակի սպառնալիք են աշխարհի բոլոր հայերի համար․ հայտարարություն

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Սփյուռքի մի խումբ գործիչներ հայտարարություն են տարածել Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև ընթացիկ հակամարտության վերաբերյալ:

«Հայերը աշխարհի ամենահին ժողովուրդներից են, որոնք պատմականորեն բնակվել են մեր Հարավային Կովկասում մեր նախնիների հողերում: Մենք նաև աշխարհում քրիստոնեական հավատքի ամենահին դավանողներից ենք 301 թվականից, երբ Հայաստանը դարձավ առաջին պետությունը, որը քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն: Այդ ժամանակվանից հայերի մեծամասնությունը (այսօր գրեթե 97%-ը) Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդ են:

Օսմանյան կայսրության անկումից հետո հայերը վտարվեցին մեր հայրենի հողերից և կոտորվեցին սարսափելի ցեղասպանության մեջ: Նրանք, ովքեր չկոտորվեցին, ստիպված էին փախչել՝ հավաքականորեն հայկական սփյուռք դառնալով: Երբ հայերը ցրվեցին աշխարհով մեկ, մենք դիմեցինք մեր Եկեղեցուն որպես մխիթարության և մեր հայրենիքի հետ կապի աղբյուր: Ուր էլ բնակվեինք, հայկական համայնքները հայտնի էին եկեղեցիների և դպրոցների կառուցմամբ՝ պահպանելու համար հավատն ու էթնիկ ժառանգությունը, որը մեզ հալածողները փորձել էին ոչնչացնել:

Հետագայում, երբ Սովետական Միությունը փլուզվեց և սկսեց ծնվել նորանկախ Հայաստանի Հանրապետությունը, սփյուռքը էական աջակցություն տրամադրեց Եկեղեցուն՝ տասնամյակների խորհրդային  ճնշումներից հետո վերածնվելու համար: Այսօր Հայ Առաքելական եկեղեցիները աշխարհով մեկ, ներառյալ Մեծի Տան Կիլիկիո  Կաթողիկոսությունը Լիբանանում և Երուսաղեմի և Պոլսո Պատրիարքությունները, փոխկապակցված են, միացյալ են և ճանաչում են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին որպես եկեղեցու համաշխարհային առաջնորդ, որի գահը Հայաստանում է՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Մոտ 3 միլիոն հայեր ապրում են Հայաստանի Հանրապետությունում, մինչդեռ ընդհանուր 10 միլիոն հայերի մեծամասնությունը բնակվում է սփյուռքում, որից ավելի քան մեկ միլիոնը՝ ԱՄՆ-ում:

Վերջին շրջանում Հայաստանում տևական քաղաքական անհամաձայնությունը, ներառյալ աճող հակամարտությունը Հայաստանի կառավարության ղեկավարների և Հայ Առաքելական Եկեղեցու միջև, հասել է գագաթնակետին՝ կառավարությունը պահանջում է հեռացնել Եկեղեցու առաջնորդին, չնայած նրա օրինական ընտրությանը Ազգային-Եկեղեցական Ժողովի կանոնակարգերին համապատասխան: Մի քանի արքեպիսկոպոսներ բանտարկվել են քաղաքական հայտարարություններ անելու մեղադրանքով, իսկ հայտնի ռուսահայ բարերար և գործարարը բանտարկվել է Եկեղեցու դիրքորոշմանը հրապարակայնորեն աջակցություն հայտնելու համար:

Եկեղեցու ղեկավարության վրա հետեւողական հարձակումները և նրա առաջնորդի հարկադրական հեռացման սպառնալիքները ուղղակի սպառնալիք են հանդիսանում աշխարհի բոլոր հայերի համար, ովքեր ապավինում են Եկեղեցուն հոգևոր սնուցման համար:

Կոչ ենք անում, որ եկեղեցական կառավարման հետ կապված բոլոր հարցերը լուծվեն Եկեղեցու կառավարման մարմինների միջոցով, որոնք գործում են 18 դար՝ Հայ Առաքելական Եկեղեցու ուսմունքի և ավանդույթների համաձայն: Եկեղեցին արդեն հրավիրել է եպիսկոպոսների ժողով, որը պետք է փետրվարի 17-ից 19-ը անցկացվի Վիեննայում: Ցավոք, կառավարությունը, ըստ տեղեկությունների, իրավական ծանուցումներ է հանձնել մի քանի եպիսկոպոսների՝ մերժելով երկրից ազատ դուրս գալու եւ ժողովին մասնակցելու նրանց իրավունքը: Ժողովին կհաջորդի Ազգային-Եկեղեցական Ժողովի հավաք՝ քննարկելու ընթացիկ մարտահրավերները և առաջարկելու նորացման ուղի՝ եկեղեցու երկարամյա ավանդույթներին և կանոններին համահունչ:

Եկեղեցու ինքնակառավարումը շարունակական բարելավման և բարեփոխման համար կարևորագույն նշանակություն ունի: Այն կազմակերպում է պարբերական ժողովներ՝ իր եպիսկոպոսների հավաքներ, ինչպես նաև Ազգային-Եկեղեցական Ժողովներ (ԱԵԺ), որոնք կարևորապես ներառում են աշխարհականներին և հոգևորականներին: Այս մարմինը եկեղեցու բարձրագույն կառավարման մարմինն է, և միայն այս մարմինն է ընտրում Կաթողիկոսին: Այս Ժողովը նաև կարող է քվեարկել Եկեղեցու կանոնների, կանոնակարգերի և կրոնական կարգերի փոփոխությունների համար:

Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը և Հայոց Եկեղեցուն լուծել բոլոր տարաձայնություններ՝ հարգելով Եկեղեցու ինքնակառավարման կանոնները, հարգելով քաղաքական գործունեության և եկեղեցու առաքելության բաժանումը և պաշտպանելով սփյուռքի հայերի իրավունքը՝ դավանելու իրենց հավատքը առանց կառավարության կողմից քաղաքական միջամտության ազդեցության: Հայոց ցեղասպանության զոհերի սերունդների համար բոլոր հայերին ոչնչացնելու ձախողված առաքելության մասին հիշողությունը և մեր հետագա երկար վերածննդի ճանապարհը ընթացիկ իրադարձությունները դարձնում են հատկապես ցավոտ և սպառնալից: Եկեղեցին է, որ օգնել է բնակչությանը վերապրել և վերածնվել Ցեղասպանությունից հետո, Եկեղեցին է, որ օգնել է վերածնել հայկական հոգին, և նույն Եկեղեցին է, որ անհրաժեշտ է աշխարհասփյուռ ազգի բարգավաճման համար: Նույնիսկ եթե այն դիտավորյալ չէ, Հայաստանի կառավարության մոտեցումը վտանգում է կտրել իր հարաբերությունները սփյուռքի հետ՝ մի բան, որ չկարողացան անել  նույնիսկ Օսմանյան կայսրությունը կամ Խորհրդային Միությունը:

Հայոց եկեղեցին հոգևոր սնուցում է տրամադրում բոլոր հայերին, ներառյալ հայերի մեծամասնությանը, որոնք ապրում են Հայաստանից դուրս: Անհատի, կառավարության կամ որեւէ արտաքին մարմնի կողմից ցանկացած հարձակում կամ միջամտություն Եկեղեցու կառավարման կամ գործունեության նկատմամբ ուղղակի ազդեցություն ունի աշխարհասփյուռ հայերի վրա: Որպես Միացյալ Նահանգների և շատ այլ երկրների ներկայիս քաղաքացիներ, սփյուռքահայերը պարտավոր են օգնություն հայցել մեր սեփական կառավարություններից, ներառյալ քաղաքական միջոցներ և անհրաժեշտության դեպքում իրավական գործողություններ՝ մեր կրոնական իրավունքները պաշտպանելու համար: Այս իրավունքները ներառում են Հայ Առաքելական Եկեղեցու ինքնակառավարմանն ապավինելը՝ հաստատված կանոններով և ավանդույթներով, որոնք սկիզբ են առել քրիստոնեության ամենավաղ օրերից:

Հայաստանը կանգնած է իր պատմության կարևոր խաչմերուկում: Հայաստանում Եկեղեցու և պետության միջև ներքին բաժանումները չպետք է ավելի թուլացնեն աշխարհասփյուռ հայ ազգին: Ժամանակն է հանգստացնել այս ներքին ճգնաժամը, որպեսզի Հայոց պետությունը, Հայոց Եկեղեցին և հայկական սփյուռքը կարողանան առաջ շարժվել դեպի խաղաղության և բարգավաճման նոր դարաշրջան: Մենք կոչ ենք անում սփյուռքի բոլոր հայերին բարձրացնել իրենց հավաքական ձայները և պահանջել իրենց իրավունքի իրացումը՝ դավանելու իրենց կրոնը քաղաքական միջամտությունից ազատ ինքնաբարեփոխվող եկեղեցում:

Նամակը ստորագրել են Հայոց ցեղասպանության զոհերի վերապրողների ժառանգներ և համաշխարհային Հայոց Եկեղեցու անդամներ: Նրանց թվում են Նուբար Աֆեյանը, Էնթոնի Բարսամյանը, Լորդ Արա Դարզին, Էրիկ Էսրայելյանը, Վաչե Գաբրաշը, Վաչե Մանուկյանը, Ջոզեֆ Ուղուրլյանը և Պերճ Սեդրակյանը»:

Հետևեք մեզ՝ այստեղ

Ի՞նչ են քննարկել Անվտանգության խորհրդում Ութ տարվա անգործությունը պետք է փոխարինվի վեց ամսվա վճռական աշխատանքով. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումն արդեն Շենգավիթում է«Ուրախ ավտոբուսի» սրտիկները բյուջեի ճեղքվածքն են խորհրդանշում․ Արեգ ՍավգուլյանWildberries-ն անժամկետ դադարեցրել է Հայաստանից վաճառքները. Ահազանգ Իշխանության նախընտրական նկրտումները զավեշտալի են դարձել․ Հրայր ԿամենդատյանՉնայած առկա դժվարություններին՝ ունենք իրավիճակը փոխելու իրական հնարավորություն․ Ծառուկյան Արևային վահանակների ստվերում կարելի է հաջողությամբ կարտոֆիլ աճեցնել Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինըԱրժանապատիվ աշխատանքն ուղղակիորեն կապված է երկրի զարգացման հետ. Նաիրի ՍարգսյանՀրթիռակոծություններից ավերված Սոթքը կարող էր վերածվել լքված բնակավայրի. վերականգնման համար Սամվել Կարապետյանը հատկացել է մոտ 376 մլն դրամՊետական համակարգը պետության ողնաշարն է, և նրա արդյունավետ աշխատանքը էապես կփոխի պետության հանդեպ քաղաքացիների վերաբերմունքը. Գագիկ ԾառուկյանՈւժեղ պետություն՝ ուժեղ դիվանագիտությամբ, ոչ թե կախվածություններով Ահաբեկում են մարդկանց՝ վախեցնելով պատերազմով․ Աննա ԿոստանյանԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ31-ամյա տղամարդը խմիչքի պատճառով դանակահարել է ընկերոջըԱշխատանքով հնարավոր է հասնել հաջողության, հնարավոր է աշխատանքով հասնել բարձունքների, և պետք է գնահատել աշխատանքը և աշխատավոր մարդուն. Մհեր Ավետիսյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ Արժանապատիվ ծերություն՝ խոստում, որը չի իրականանում 5 հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ո՞րն է եղել նրա առաջին աշխատանքըԱշխատանք, որը դառնում է տնտեսության հենասյուն. «Աթենք» մսամթերքՊետք չէ որևէ մեկի վասալը կամ գուբերնիան լինել. Էդմոն ՄարուքյանԹշնամու փաստաբանը ՀՀ բարձր ամբիոնում. ինչո՞ւ է Փաշինյանը արդարացնում վանդալիզմը. Էդմոն Մարուքյան Այն մասին, թե Փաշինյանին ընտրելով, նրա կողմից «ասֆալտով» մոլորեցված քաղաքացին ինչ նոր աղետներ է բերելու մեր երկրի և կոնկրետ իր ընտանիքի գլխին. Ա. ՉալաբյանՈՒժեղ Հայաստանը և գործընկերները մտադիր են վերացնել ծայրահեղ աղքատությունը Հայաստանում վեց ամսվա ընթացքում. Հրայր ԿամենդատյանՀորոսկոպի 3 նշանների համար մայիսը ամենալավը կլինիՄալաթիայում գտնվող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զեբրը փախել է Կենդանաբանական այգուց եւ հայտնվել Մյասնիկյան պողոտայում Շուտով Իրանի թշնամիները կբախվեն շատ սարսափելի զենքի. փոխ-ծովակալ ԻրանիՈ՞վ է լինելու հաջորդ Լաբուբուն Պատմական ցուցանիշ․ Գիլյերմո Օչոան Մեքսիկայի ազգային հավաքականի կազմում կմասնակցի իր 6-րդ Աշխարհի առաջնությանըԻսրայելը կրկին խախտում է միջազգային իրավունքը՝ հшրձակվելով քաղաքացիական նավերի վրա. ԵՄ-ն պետք է պահանջի, որ Նեթանյահուն հարգի օրենքները․ Պեդրո ՍանչեսԼիբանանի Զեբդին քաղաքի գերեզմանատան մոտ իսրայելական հարձակման հետևանքով 6 մարդ է զոհվելՄեծ Բրիտանիան ահաբեկչական սպառնալիքի ազգային մակարդակը բարձրացրել է մինչև «լրջագույնի»Թրամփի վարչակազմը պնդում է, որ օտարերկրյա կառավարությունները միանան Հորմուզի նեղուցի կոալիցիային. CNNԾեծի հետևանքով մահացած 1–ամյա երեխայի կենսաբանական մորը մեղադրանք չի առաջադրվելՈւժեղ Հայաստանում ամսական 150,000 դրամ աջակցություն Աղքատության հաղթահարման պետական հիմնադրամից` ծայրահեղ աղքատ ընտանիքներինԻրանի ազգային հավաքականը կմասնակցի 2026 թվականի աշխարհի առաջնությանը ԱՄՆ-ում․ Ջանի ԻնֆանտինոՆավթի գինը կախված է նրանից, թե Թրամփը ինչպես է քնել․ Ֆիցո «Ռեալ Օվիեդոյի» երկրպագուն դատապարտվել է ինն ամսվա ազատազրկման՝ Մարկուս Ռեշֆորդին ռաuայական հողի վրա վիրավnրելու պատճառովԱյն, ինչ տեղի է ունենում ծովային շրջափակման քողի տակ, ռшզմական գործողությունների շարունակությունն է․ ՓեզեշքիանՎերջին մեկ օրվա ընթացքում Իսրայել է ներկրվել 6500 տոննա ռազմական տեխնիկա. ՑԱԽԱԼԹրամփը կլսի Իրանի վերաբերյալ թարմացված ռազմական տարբերակները. CNNՄերիլին Մոնրոյի վերջին չարագուշակ ֆոտոսեսիան. արցունքներ, միայնություն և 432 կադր մահից առաջ Նախագահ Թրամփը ակտիվորեն համագործակցում է Կոնգրեսի հետ՝ Իրանի պшտերազմի հարցում․ Սպիտակ տունԱլիևն ասում է՝ եթե ես ձեզ հետ խաղաղ պլաններ ունենայի՝ չէի փլուզի եկեղեցին. Էդմոն Մարուքյան«Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը կհասցնի ապաքինվել մինչև «Արսենալի» դեմ պատասխան խաղըԳերմանիան իր էլեկտրակայանը կհանձնի Ուկրաինային Հայաստանում մեկ օրում չորս հետախուզվող է կալանավորվել Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 29-ին Մյասնիկյան պողոտայի հասցեներից մեկում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 33-ամյա մի երԱՄՆ ռшզմածովային ուժերը հետ են մղել 44 առևտրային նավ՝ շրջափակման ընթացքում