Երևան, 30.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, ինչ վերջին օրերին արձանագրվեց ԱԺ նիստերի դահլիճում, կարծում ենք, ավելին էր, քան՝ իշխող ուժի՝ ՔՊ-ի վայրիվերո հարձակումը ընդդիմադիրների, մասնավորաբար՝ ՀՅ Դաշնակցության վրա: Ու դա զուտ երկու քաղաքական ուժի՝ իշխանական ՔՊ-ի ու ընդդիմադիր ՀՅԴ-ի փոխհարաբերությունների տիրույթից դուրս է:

Հարցը հստակ էր. հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանը (գրական անունը՝ Մովսես) հրապարակային հայտարարություններ էր արել ՀՅԴ հասցեին: Դաշնակցության ներկայացուցիչները, արձանագրելով, որ քաղաքական չեզոքության պահանջի ներքո գտնվող պետական պաշտոնյան խախտել է այդ նորմը, օրինագիծ էին ներկայացրել՝ Հակոբ Հակոբյանին ՀՌ հանձնաժողովի անդամությունը դադարեցնելու մասին: Այս փաստը պիտի քննարկվեր համապատասխան որոշմամբ: ՔՊ-ն, իհարկե, չհեռացրեց «իր» Հակոբ Հակոբյանին: Բայց հարցի քննարկումն էլ փորձեցին վերածել «դատել դատողներին» ֆանտասմագորիայի՝ կատաղի հարձակում սկսելով Հայ Յեղեփոխական Դաշնակցության վրա: Կարճ ասած... ՔՊ-ն «դատում» էր Դաշնակցությանը:

Հարկավ, ՀՅԴ ներկայացուցիչները շրխկան պատասխաններ տվեցին ու հակադարձեցին այդ մեղադրանքներին ու հակադաշնակցական վակխանալիայի դրսևորմանը: Բայց հարցը նույնիսկ դա չէ: Հարցը նույնիսկ այն չէ, որ ՔՊ-ի «աչքերը չէին ուռել» Հակոբ Հակոբյանի համար, նա ընդամենն առիթ էր:

Իսկ ինչո՞ւ է փաշինյանական իշխանությունը թիրախավորել Դաշնակցությանը: Հարցն ինչ-որ տեղ կարելի է հռետորական համարել, քանզի պատասխանն ակնհայտ է. Արցախն ուրացած, Արարատն ուրացող, հայությանը որպես զուտ կենսաբանական օրգանիզմ տեսնող ՔՊ-ի ու Փաշինյանի համար թիրախ է ցանկացած կառույց, ինստիտուտ և ուժ, որը շաղկապված է ազգային ինքնությանը, ազգի պատմությանն ու պատմական հիշողությանը: Փաշինյանի ու նրա իշխանության թիրախում է ամեն մի ուժ (կառույց), ազգային հաստատություն, որը մեր ազգային ինքնության բաղկացուցիչ է:

Ասվածի ամենից ցայտուն դրսևորումը Հայ առաքելական եկեղեցու դեմ անձամբ Փաշինյանի կողմից իրականացվող ու հրահանգավորվող բռնաճնշումներն ու հալածանքներն են:

Եվ եթե Հայ առաքելական եկեղեցին մեր ազգային ինքնության կարևորագույն հիմնասյունն է, ապա 135-ամյա ՀՅ Դաշնակցությունն էլ, կարելի է ասել, վերջին հարյուրամյակում մեր ժողովրդի քաղաքական ինքնության ու ներկայության որոշակի մարմնավորումն է: Սա՝ անկախ այն բանից, թե մեզանից յուրաքանչյուրը ինչպես է վերաբերվում տվյալ կուսակցությանը, այս կամ այն դաշնակցական գործչին:

Բուն հարցն այն է, որ Փաշինյանն ու ՔՊ-ն ամեն գնով ձգտում են ժողովրդի պատմական հիշողությունը, արժեքային կողմնորոշիչները, գաղափարական ընկալումները, ազգային երազանքները կտրել, ոչնչացնել, ջնջել, առնվազն վերաձևել ու փոխարենը ներդնել իրենց խեղաթյուրված, «իրականհայաստանյան», ստամոքսահյութային, խեղճուկրակային, «թուրքի ծառա լինելու» պատկերացումները: Եթե դրանք կարելի է պատկերացում համարել:

Եվ, այո, ձեռքի հետ էլ ալիևներին ու էրդողաններին ցույց են տալիս, թե տեսեք՝ ոնց ենք պայքարում «հայ ռևանշիստների» դեմ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչո՞ւ է վերաքննիչ դատարանը վարույթ ընդունել բոլոր հայցերը, բացի մեկից. «Փաստ»Մայիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը բացվելու է ժամը 11:00-ին Հնդկաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը ԵՄ-ն ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ բանակցությունները Թիվ 11 դպրոցի դիմաց 40-ամյա վարորդը «Infiniti»-ով վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնի Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի թագավորները պետք է հիշեն, որ «թագավորում են, բայց չեն կառավարում»․ Մեդվեդև Ի՞նչ են խոսել ՌԴ և ԱՄՆ առաջնորդները Եկա հետևության, որ Փաշինյանը ոչ թե մեկ, այլ շատ հիվանդություններ ունի. Սամվել ԿարապետյանԿառավարությունն առաջարկում է վերանայել տարիքով պայմանավորված աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքը Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի որդիների և մի շարք բելառուսական ձեռնարկությունների նկատմամբ ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին վնաuվածք է ստացել․ նա բաց կթողնի «Բավարիայի» դեմ խաղը Մոտ ապագայում ծրագրում ենք հրապարակել որքան հնարավոր է շատ տեղեկատվություն, որոնցից մի քանիսը բավականին հետաքրքիր կլինեն․ Թրամփը՝ «Արտեմիս II» առաքելության մասին Սկսելու ենք մարզերից, լինելու են քայլերի շարք, որով կապահովենք մեր ժողովրդի բարեկեցությունը. Սամվել Կարապետյան (տեսանյութ)Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն է․ Ժոզե Մոուրինյու Ջրային կոմիտեի նախագահը Ազատի ջրամբարի տարածքում մասնակցել է ՄԱԶԾ ծրագրի մոնիթորինգային այցին «Կյանքը սովորեցրեց ինձ մի պարզ բան՝ երբեք որևէ մեկին, որևէ բան պետք չէ ապացուցել»․ Նազիկ Ավդալյան Եթե հարցը ՀՀ-ն կորցնելն է, լավ կյանքի բոլոր ամբիցիաները երկրորդ պլան են գնում. ԿարապետյանՈւկրաինան կսկսի զենքի արտահանումը․ Զելենսկի Մեր ծրագրի «0 տոկոս հարկ» կետն ամենահեշտ իրագործելին է․ ԿարապետյանՄենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիք, իսկ Փաշինյանը՝ 3 մլն հայի և 300 հազար ադրբեջանցու հայրենիք. ԿարապետյանՊուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. ի՞նչ են քննարկել Սամվել Կարապետյանը՝ Վլադիմիր Պուտինի աջակցության մասինՏնային կալանքի տակ լինելով ևս հեշտությամբ կարելի է հաղթել Փաշինյանին․ Սամվել Կարապետյան«Մեր երջանկությունը շատ պարզ է՝ մի քիչ խառնաշփոթ, շատ ծիծաղ ու լիքը սեր». Նորո Նիկոյանի և Լուսինե Թովմասյանի ընտանեկան ֆոտոշարքը Իրանի դեմ սանձազերծած պատերազմում Միացյալ Նահանգները 25 միլիարդ դոլար է ծախսել Հայաստան եմ վերադարձրել ստրատեգիական ռուսական ակտիվները, հիմա էլ ես եմ վերադառնում․ Սամվել ԿարապետյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելու Վաղը հոսանք չի լինի մի շարք հասցեներում․ ցանկ Գնում ենք բացարձակ հաղթանակի՝ հիշելով Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները. Սամվել ԿարապետյանՎստահեցնում եմ՝ սեպտեմբերին պատերազմ չի լինի․ ՀՀ-ին սպառնում են Ալիևը և Փաշինյանը․ ԿարապետյանԱվելի լավ է մեկ անգամ դու քո ձեռքով ճիշտ ու լավ անես, քան հույսդ անընդհատ դնես այլ քաղաքական ուժերի վրա. Սամվել ԿարապետյանԵրեք մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել ՌԴ-ում ավտոբուսի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հարցազրույցըՀայաստանի գավաթ․ հայտնի են եզրափակչի մասնակիցները Վանաձոր-Փամբակ ճանապարհին գազատար բեռնատարը կողաշրջվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է հինգ անձի ձերբակալության մասին Հայտնի է, թե երբ կկայանան ՖԻՖԱ-ի նախագահի հաջորդ ընտրությունը Իրանի հետ պшտերազմը Միացյալ Նահանգներին արժեցել է 25 միլիարդ դոլար․ Պենտագոնի պաշտոնյա Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. նա ենթարկվել է կրկնակի վարչական պատասխանատվության (տեսանյութ) Իրանի ծովային շրջափակումը կմնա ուժի մեջ մինչև միջուկային համաձայնագրի կնքումը․ Թրամփ Արարատում ավտոբուսը կողաշրջվել է. 6 ուղևոր տուժել են Դավիթաշենի կամրջի տակ երիտասարդի դի է հայտնաբերվել «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիրՋրի որակը ներկայումս համապատասխանում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին․ ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում արձանագրված աղիքային հիվանդության դեպքերի մասին Մենք վերակառուցում ենք բանակ, որով ամերիկացիները կարող են հպարտանալ․ Փիթ Հեգսեթ «Հայ վիրտուոզներ» ծրագրի ավարտական գալա համերգներ․ ևս մեկ հաջողված կրթական տարվա հանդիսավոր ամփոփումԻնչ համաձայնության են եկել Շահին Մուստաֆաևը և Մհեր Գրիգորյանը. պաշտոնական Արմավիրի քրեական ոստիկանները ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին հայտնաբերել են (տեսանյութ) Առաջին ադրբեջանցին այսօր հասավ Հայաստան․ մենք կփոխենք նրանց ծրագիրը․ Արեգա ՀովսեփյանՏեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի նիստ, ստորագրվել է արձանագրություն