Երևան, 15.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սարսափ ոչ միայն իշխանությունը կորցնելուց, այլև միասնականությունից. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի «կարկառուններից» մեկը նախօրեին այսպիսի մի գրառմամբ է «փայլատակել». ««Հայաստան» դաշինք (Ռոբերտ Քոչարյան+ՀՅԴ)+ «Առաջարկ Հայաստանին» (Գագիկ Ծառուկյան+Անդրանիկ Թևանյան) + «Ուժեղ Հայաստան» (Նարեկ Կարապետյան և ընկ.) = Партия Единая Армения»:

Այս քպականը, թերևս, կարծում է, թե մի այլ կարգի սրամտել է: Իբր հումոր է արել, էլի: Բայց ինչպես բոլոր հարցերում բոլոր քպականները, հումորի հարցում էլ է սույնը «ոտքին գցել»: Հակառակը, յուրատեսակ խոստովանություն է դարձել: Պարզ է, հարկավ, որ ակնարկը դեպի Ռուսաստան է գնում...

Իրականում, ահա, այդօրինակ «հումորներով» քպական կարկառունները բացահայտում են իրենց համակած սարսափները:

ՔՊ-ն, առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանն ու մերձավոր զինակիցներն ակնհայտորեն տագնապած են, եթե ավելին չասվի: Ամենից հետաքրքիրն այն է, որ օբյեկտիվորեն նրանք միանգամայն տեղին են տագնապած: Փաշինյանի ու «կոմպանիայի» տագնապները լիովին հիմնավորված են. քաղաքական դաշտում նախանշվում են ընդդիմադիր առնվազն երեք, իսկ հեռանկարում կանխատեսելի է նաև այլ խոշոր միավորումներ, որոնց հիմնական մոտեցումը նույնական է. Փաշինյանին ու ՔՊ-ին օրինականորեն հեռացնել իշխանությունից, Հայաստանը վերջապես ազատագրել այս մղձավանջից: Ու նման հաջողության համար գրեթե բոլոր նախադրյալներն առկա են:

Այո, ՔՊ-ին՝ Փաշինյանին ու իր կարկառուններին ամենից առաջ սարսափեցնում է այն, որ տվյալ ընդդիմադիր քաղաքական ուժերը և միավորումները կարող են Հայաստանում վերջ տալ փաշինյանական իշխանությանը: Թե դա ինչպես կլինի, քննարկման հարց է, հետընտրական հետոյի: Մի խոսքով, ընդդիմադիր խոշոր միավորումների համաձայնեցված գործունեության շնորհիվ լիովին իրատեսական է քպական ձախավեր իշխանություններից ազատվելու հեռանկարը: Ու դա Նիկոլ Փաշինյանի ու նրա կարկառունների ամենամեծ սարսափն է: Իրենք շատ լավ են հասկանում, որ ժողովուրդն իրենց չի ընդունում, որ մարդիկ մերժում են իրենց, ավելին՝ շատերն ուղղակիորեն ատում կամ տանել չեն կարողանում նրանց: Եվ իրենք գիտակցում են, որ կորցնելու են իշխանությունը:

Պատահական չէ և այն, որ քպական ագրեսիվ քարոզիչները թիրախավորում են բացառապես նշված ընդդիմադիր ուժերին: Եվ հակառակը՝ ոչ մի բան չեն ասում հնարավոր այն մասնակիցների հասցեին, որոնք ընտրապայքարի մեջ են մտնելու ձայներ փոշիացնելու կամ Փաշինյանին այլ կերպ աջակցելու նպատակով: Սատելիտները, էլի...

Մյուս սարսափը, որ աչքի է զարնում այս գրառման ու նմանատիպ այլ գրառումների մեջ, հենց ձևակերպումն է: Անկախ նրանից, թե կոնկրետ ինչ է իբր նկատի ունեցել «կարկառունը», փաստը մնում է փաստ, որ, կամա թե ակամա, բացահայտում է իրենց ամենամեծ սարսափը, այն է՝ միասնական Հայաստանը: Ընդհանրապես՝ միասնականությունը: Այո, Փաշինյանի ու ՔՊ-ի ամենամեծ սարսափը հենց «Միասնական Հայաստան» արտահայտության մեջ է «կոդավորված:

Այո, Փաշինյանին ու ՔՊ-ին ցավեցնում է և՛ ցանկացած արժանապատիվ առաջարկ Հայաստանին, և՛ ուժեղ Հայաստանը, և՛ ընդհանրապես Հայաստանը: Կրկնենք՝ առավել ևս՝ միասնական Հայաստանի գաղափարը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԱզգային ժողովում էթիկայի հանձնաժողով ստեղծելը մոտավորապես նույնն է, թե բռնապետը խոսի ժողովրդավարության մասին. Աննա ԿոստանյանՓաշինյանի ընտրած ճանապարհը տանում է փակուղի՝ Հայաստանի կործանման․ Ավետիք ՉալաբյանՋրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ Շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում Էմին Օհանյանը, Ալեքս Սահակյանը, Վահե Սուքիասյանը կիսում են 1-5-րդ հորիզոնականները Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից` Կիևին զինшմթերք մատակարարելու հետ կապված․ Մարիա Զախարովա Կանխվել է միգրանտների նոր ներխուժում Իսպանիայի Սեուտա քաղաք Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումներից անցնում է ռուսականին Եգորլիկ գետը քշել-տարել է վեցամյա տղայիԻնդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհերի թիվը հասել է 38-ի Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներԿիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են․ Փաշինյան (տեսանյութ) «Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության սպառնալիք. Հրայր Կամենդատյան«Հանրային դաշինքը» օգոստոսի 23-ին հանրային քննարկում կանցկացնի՝ քաղաքական հետապնդումների թեմայովԱռանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսությունը Մենուա Սողոմոնյանի և Դավիթ Սարգսյանի ուղերձը Բովաքարի Սիսի բերդի բարձունքիցԱվետիք Չալաբյանի տրամադրությունը բարձր է և շատ մարտական. Աննա ԿոստանյանՄիկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Եկեղեցիները՝ գողերի թիրախում․ գողացված պարագաների մի մասը հասցրել են վաճառել Սուրճը խափանել է Տյումեն-Բաքու չվերթի իրականացումը․ ինչ է հայտնի «Ծիծեռնակի հավատի կենացը»՝ Դվինում. ֆիլմ՝ բռնագաղթած ընտանիքների մասինԿյանքից հեռացել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն և օլիմպիական մեդալակիր Ռուֆատ Ռիսկիեւը Ավետիք Չալաբյանը նվիրյալ հայ է, ով պայքարում է իր երկրի և ժողովրդի համար. Հրայր ԿամենդատյանՀայաստանի Մաչու Պիկչուն․ ժայռերի մեջ կորած գյուղի պատմությունըԻնչպես են կիսելու ունեցվածքը Ռոնալդուն ու Ջորջինան․ մամուլը բացահայտել է զույգի ամուսնական պայմանագրի մանրամասները Բացահայտվել են 14-ամյա աղջկա դաժան սպանության մանրամասներըԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է 8 վագոն ցորեն Արցախահայ կնոջ տունը Ռուսաստանում ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել. նա վիրավորվել է Ավետիք Չալաբյանին արգելում են իր երեխաների, ընտանիքի անդամների հետ տեսակցել. Անահիտ ԱդամյանԽոշոր վթար Երևանում դատախազի մասնակցությամբ, կան վիրավորներ Անապատում Չինաստանը կառուցել է «Արևային էներգիայի մեծ պատ» Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջԱՄԷ-ի նավ է հարձակման ենթարկվել Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն Քննչական կոմիտեն ամեն օր հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը. Դավիթ ՍարգսյանԼքված շենքում «Պախկվոցի» խաղալիս դպրոցական աղջիկ է մահացելԿենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Ուկրաինան հարված է հասցրել Սամարայի մարզի արդյունաբերական գործարանին ԱՄՆ Միչիգան ​​նահանգում կրակոցներ են եղել, հինգ մարդ սպանվել է, մեկը՝ վիրավորվել Այսօր կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի ծննդյան օրն է Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 15-ին «Հրապարակ»․ Ցմահ ազատազրկվածը 34 տարի հետո ազատ է արձակվել