Երևան, 23.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Իշխանությունն իր կաշվի վրա ֆիզիկապես զգում է իշխանազրկման վտանգը, իրենք ամենալավը գիտեն օբյեկտիվ իրավիճակը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բուն իշխանությունը, այն մարդիկ, որոնք որոշումներ ընդունողներ են, ֆինանսատնտեսական խմբերը, որոնք իրականում ստվերային աջակցություն են ցուցաբերում այս վարչախմբին, և դրսի ուժային կենտրոնները բոլորիցս լավ գիտեն իրական վիճակը, նկատի ունեմ՝ էլեկտորալ տրամադրությունները Հայաստանում։ Դա արտացոլվում է նաև ժամանակ առ ժամանակ հրապարակվող սոցիոլոգիական հարցումների արդյունքներով, որոնց համաձայն, իշխող ուժը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, առավելագույնը 17 տոկոս ձայն է ունեցել վերջին երկու, եթե չասենք՝ երեք տարվա ընթացքում։ Դա արտացոլվում է նաև ՏԻՄ ընտրությունների արդյունքներով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, երբ անդրադառնում ենք երկրում տիրող նախընտրական տրամադրություններին։

Ընդգծում է՝ իշխանությունները շատ լավ հասկանում են, որ իրենց էլեկտորալ ռեսուրսը հիմա բավականին սահմանափակվել է։ «Եթե նույնիսկ համարենք, որ իշխանության վարկանիշը կարող է առանձին ընդդիմադիր ուժերից մի փոքր բարձր կամ հավասար լինել, միևնույնն է, դա շատ քիչ է, որպեսզի գործող իշխանությունները կարողանան կրկին ձևավորել իշխանություն։ Մի բան է, երբ ունես 17-18 տոկոս ձայն, վարչական ռեսուրսով, տարբեր հնարքներով, ճնշումներով, վախի մթնոլորտով կարող ես մաքսիմում ունենալ, ասենք, 30 տոկոս, մեկ այլ բան է, երբ պետք է ունենաս «50 տոկոս +1» ձայն։ Իշխանությունը մեկ խնդիր էլ ունի. ըստ էության, դաշնակից որևէ կուսակցության համար պրոբլեմատիկ է անցողիկ շեմը հաղթահարելը։ Կարող է մեկը քիչ թե շատ մոտենա դրան, բայց դա այս պահի դրությամբ միայն տեսականորեն է հնարավոր։ Պնդում եմ, որ 2024 թվականի հունվարից՝ մարզային դպրոցներում կախիչների ակցիայից սկսած, Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական ակումբը նախընտրական քարոզարշավ են սկսել։ «Կախիչների ակցիայով» նա ուզում էր ցույց տալ, թե ով է տան տերը, ցույց տալ, որ ինքը լավն է, բայց իր թիմն է վատը։ Մի շրջան էլ իրավապահ ամբողջ համակարգի ղեկավարներին փոխեց՝ նրանց վրա բարդելով մեղքը, որ կոռուպցիայի դեմ լավ չեն պայքարում և գույքը հետ չեն բերում։ Հետո էլ իր իմիջը փոխեց, սափրվեց, տարբեր տեսակի գլխարկներ կրեց՝ «կեպկայից» անցավ «շլյապային»։ Ի դեպ, ի՞նչ եղավ «Վարչաբենդը»։ Այս ամենով նա փորձում էր հետաքրքիր դառնալ ընտրազանգվածի տարբեր սեգմենտների համար, առաջին հերթին՝ երիտասարդության։ Իրենց իսկ հարցումների համաձայն, որոնք, կարծում եմ, կատարում են հատուկ ծառայությունները և դրսի՝ իրենց աջակցող հայտնի ուժային կենտրոնների ներկայացուցիչները, տեսնում են՝ 18-ից 35 կամ 18-ից 40 տարեկան ընտրազանգվածն իրենց չի ընտրում, ավելին՝ արհամարհանքով է վերաբերվում՝ որպես պարտվողների ու անհաջողակների։ Այսօրվա երիտասարդությունը, ի տարբերություն նախորդ սերունդների, տուն պահող երիտասարդություն է՝ բարձր աշխատավարձով, կրթված լինելով։ Շատ դեպքերում իրենք են ընտանիքում կարծիք ձևավորողը, ոչ թե ավագ սերունդը։ Դա շատ ճակատագրական նշանակություն կարող է ունենալ, որովհետև երիտասարդ, հաջողակ, կրթված սերնդին չես կարող համոզել, որ պարտությունը հաղթանակ է, ասում էր, չէ՞, պարտվեցինք, բայց ձեռք բերեցինք անկախություն։ Մարդկանց մի հատվածի կարող ես սրանով կերակրել, բայց ինքնաբավ, կրթված, լայն աշխարհայացք ունեցող երիտասարդությանը չես կարող լուզերին որպես հաղթող ներկայացնել»,- նկատում է մեր զրուցակիցը։

Անդրադառնում է Հայ առաքելական եկեղեցու դեմ կատարվող գործընթացիներին՝ դրանք «ավանտյուրա» կոչելով։ «Դա կարող է «թաղել» ցանկացած քաղաքական ուժի կարիերան։ Բայց նա խրվեց դրա մեջ, քանի որ դրսից կար պատվեր, բացի դա, ամբիցիա՝ Հայաստանում բոլոր ինստիտուտները վերահսկողության տակ վերցնելու։ Նա հիմա, կարծես, հասկացել է, որ չի կարողանում հաղթել, որովհետև Եկեղեցու շուրջ նախ և առաջ պարտվել է քարոզչական պատերազմում։ Սոցիոլոգիան էլ է ցույց տալիս՝ մարդկանց 70-80 տոկոսն աջակցում է Եկեղեցուն։ Հիմա չի սրելու այս պրոցեսը, որովհետև նախընտրական շրջան է սկսվում։ Նա հասկանում է՝ ինչ էլ նախաձեռնում է, իր ռեսուրսները չեն հերիքում։ Եվ այս իրավիճակում մնում է ավանդական եղանակը՝ պետական մակարդակով ընտրակաշառքը։ Ասում էր, որ թոշակները չեն ավելանալու, թոշակառուների ինչի՞ն է պետք այդ գումարը, բայց մեկ էլ մի օր հանկարծ հայտարարում է, որ թոշակներն ավելացնելու է, քանի որ կա նման հնարավորություն։ Ընդ որում, բյուջեում այդ տողը գոյություն չունի, իսկ մեր երկրի օրենքով նման հատկացում անելու պարագայում պետբյուջեում պետք է համապատասխան տողը լինի։ Պետական նախընտրական ընտրակաշառքը հարկատուների վրա արժենալու է տարեկան 200 մլն դոլար։ Ընդ որում՝ ոչ բոլոր թոշակառուներն են 10 հազար դրամով ավելացում ստանալու։ Մինչ սա արված շատ քայլեր էլ նախընտրական տրամաբանության մեջ էին։ Զինվորական ծառայության ժամկետը կրճատեցին, քաղաքապետարանը որոշեց մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձը բարձրացնել։ Սա սովորական նախընտրական տրամաբանության մեջ է, իշխանությունը, որը բավականին ցածր ռեյտինգ և մրցակցային վիճակ ունի, փորձում է պետական բյուջեի հաշվին փող «լցնել» ընտրողների գրպանները։ Իշխանության համար այս ընտրությունները գոյաբանական կարևորություն ունեն։ Նրանք ամեն ինչի գնալու են, ամեն ինչի ընդունակ են։ Դա տեսնում ենք նաև արտաքին հարաբերություններում։ Առաջին անգամ եմ տեսնում, որ պաշտոնական մակարդակով դիմեն աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի, ասենք՝ ԵՄ-ին, և ասեն՝ քանի որ մեր դեմ ինչ-որ մեկը հիբրիդային պատերազմ է սկսել, ընդ որում՝ ռիսկ և տղամարդկություն չունեն ասելու, թե ով է այդ ինչ-որ մեկը, մեզ մոտ ուղարկեք օպերատիվ արձագանքման խումբ, մեզ փող տվեք, որպեսզի պաշտպանվենք։ Երբ հարցնում ես՝ Ռուսաստա՞նն է այդ հիբրիդային պատերազմ իրականացնողը, ասում է՝ չէ, պարզվում է՝ Ադրբեջանն ու Թուրքիան էլ չեն։ Ի վերջո, հարկատուն, որն իրենց հռչակած հերոսն է, պետք է հասկանա, թե ով է մեր դեմ հիբրիդային պատերազմ վարող այդ թշնամին։ Փաստորեն, Ռուսաստանը չէ, որովհետև հայտարարում են, որ ռազմաբազան չեն հանելու Հայաստանից, Պուտինին էլ շնորհակալություն է հայտնում 2020 թվականին խաղաղություն հաստատելու համար, գնում են Մոսկվա և ծպտուն չեն հանում որևէ հարցի վերաբերյալ։ Ես, օրինակ՝ կասկած ունեմ, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարում են Թուրքիան և Ադրբեջանը և Հայաստանում նրանց հովանավորյալները»,-նշում է քաղտեխնոլոգը։

Այս փուլում ընդդիմությունն էլ է շատ ակտիվ սկսել իր նախընտրական պայքարը։ «Ներկայացնում են իրենց ծրագրերը, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստանը», «Բարգավաճ Հայաստանը», «Հայաստան» դաշինքն է մարզային հանդիպումներ ունենում։ Ընդդիմությունն էլ իր խնդիրներն ունի, բայց, ի տարբերություն իշխանության, աճի ռեսուրս ունի։ Իշխանությունն ինչ էլ անում է, իր ռեսուրսը վերջին երկու տարվա մեջ հստակորեն չի աճում։ Ընդդիմությունը ներկայացնող նոր ուժերը հնարավորություն ունեն «արթնացնել» ընտրություններին չմասնակցողներին, բավարարել նրանց պահանջները։ Նրանք գտնվում էին իշխանության հայտնի՝ «նախկիններ» և «ներկաներ» նարատիվի ներքո։ Ընտրազանգվածը, որը չէր կողմնորոշվում, թե ում ընտրի, հիմա ունի այլընտրանք։ Գոնե երկու այլընտրանքային ուժ հստակ կա՝ աշխարհաքաղաքական վեկտորից սկսած մինչև սոցիալական քաղաքականություն։ Ցանկացած ճաշակի ընտրություն գոյություն ունի։ Իմ դիտարկմամբ, առնվազն չորս խոշոր բլոկ է ձևավորվել, որոնք հետագայում կարող են ձևավորել իշխանություն, եթե մեկտեղեն իրենց ձայները, այսինքն՝ իրականացնեն այն, ինչ այս իշխանությունը կոչում է «Գյումրի 2»։ Ընդդիմադիր ուժերից յուրաքանչյուրը, որին ձայները չեն հերիքի իշխանություն ձևավորել, փորձելու է իր համախոհ և գործընկեր ուժերի հետ իշխանազրկում իրականացնել։ Բոլոր ուժերն ասում են՝ իրենց գլխավոր խնդիրն իշխանազրկումն է։ Իսկ իշխանությունն իր կաշվի վրա ֆիզիկապես զգում է իշխանազրկման վտանգը։ Իրենք ամենալավը գիտեն օբյեկտիվ իրավիճակը։ Մի նայեք, թե ինչ են խոսում, հայտարարում, դրանք բոլորը քարոզչական քայլեր են։ Բոլոր իշխանությունները, որոնք էլեկտորալ խնդիր ունեն, ասում են՝ մենք «50 տոկոս+1» ձայն ենք հավաքելու։ Նախ և առաջ՝ փորձում են իրենց թիմակիցներին ոգեշնչել, մյուս կողմից էլ՝ գոնե պահպանել իրենց ընտրազանգվածը, տատանվողների մեջ էլ կասկած սերմանել, որ ամեն ինչ որոշված է, «մեր դեմ խաղ չկա»-ն է գործում։ Ընտրական պրոցեսներում մրցակիցներն օգտագործելու են բոլոր մեթոդները։ Իշխանությունները «Գյումրի 2» ասելով՝ ցույց են տալիս իրենց վախն այդ գործընթացի նկատմամբ։ Ընտրողները հասկանում են՝ եթե ընտրությունից հետո անցողիկ ձայներ հավաքած ընդդիմադիր ուժերը միավորվեցին, նոր իշխանություն կձևավորեն։ Իշխանությունը ցույց է տալիս իր վախերն այդ հնարավորության նկատմամբ։ Մյուս կողմից՝ ունեն կլիշեներ, օրինակ՝ ռուսաստանցի օլիգարխ, Ռոբերտ Քոչարյան և այլն։ Մինչև ընտրություններն անընդհատ ասելու են նույն մտքերը։ Փորձելու են բոլոր ընդդիմադիրներին կապել իրար, բոլորին համոզել, որ սա արտաքին նախագիծ է, և խաղալ ռուսաֆոբիայի վրա։ Սրանք տեխնոլոգիաներ են, որոնք իշխանությունը կիրառելու է։ Բայց ասեմ, որ իրենց համար վնասակար է անընդհատ «Գյումրի 2» սցենարի՝ ընդդիմության միասնական հաղթանակի մասին հիշատակելը։ Մարդիկ համոզվում են, որ ընդդիմադիրները միասնաբար կարող են ունենալ այդ՝ առնվազն «50 տոկոս+1» քվեն»,- եզրափակում է Վիգեն Հակոբյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանի ներկայացրած Սահմանադրությունը գրել է ինքը, բայց թելադրել է Ալիևը. Մենուա ՍողոմոնյանՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. Այո՛ անկախ Հայաստանին. Տիգրան ԱբրահամյանՔՊ-ն Հայաստանում 3 պատերազմ բերած իշխանություն է. Արմեն ՄանվելյանԿրթության որակի անկումն ուղիղ կապ ունի ուսուցիչների ցածր աշխատավարձերի հետ. Ատոմ ՄխիթարյանՄեկնարկել է Ամուլսարի համայնքային զարգացման հիմնադրամի գործունեությունը Կալանավայրում գրանցված հերթական մահն ահազանգ է ամբողջ հանրության համար. Աննա ԿոստանյանԻնդոնեզիայում գործարանի հրդեհի հետևանքով 24 մարդ է զոհվել․ փրկարարները որոնում են տասնյակ անհետ կորածների Մենք այն մերժում ենք և կատարում քպ֊ին երկու երրորդ չտված ժողովրդի կամքը. Հրայր ԿամենդատյանԳերմանիայի ավելի քան 450 դպրոց պայթյունի սպառնալիքով նամակներ են ստացել․ Bild Հանրաքվե ասացիք, հիշեցի Նապոլեոն Երրորդին, ով ասում էր՝ տաս հանրաքվեից մեկը կարող է այնպիսին լինել, որը արտացոլի իսկապես ժողովրդի կարծիքը. Մ. ԱվետիսյանՀրաժարական տու’ր, գնա’, թող այս երկիրը քո արած ավերից հետո գոնե փոքր ինչ խելքի գա. Ավետիք ՉալաբյանԹրամփը կարծում է, որ Իրանը ոգևորված է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակով Ակբա բանկը տեղաբաշխում է անժամկետ դրամային պարտատոմսերՆոր Սահմանադրության նախագծի համաձայն՝ թույլատրվում է որոշ հանցագnրծությունների համար զրկել քաղաքացիությունից. գործող Սահմանադրությամբ՝ հնարավոր չէ զրկել Մեզ համար միակ կարևոր հարցը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունն է. ներկայումս դրանում նման պահանջներ չկան. Բայրամով Ուժեղ Հայաստանը և միասնական ընդդիմությունը թույլ չեն տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից. «Ուժեղ Հայաստան» Օրեր դեկտեմբերին, որոնք դժբախտ են համարվումՀիասթափեցնեմ, այս իշխանությունը միայն Անկախության հռչակագրի հղումը հանելով չի բավարարվել․ գտել է դրա բովանդակությունը ջնջելու ձևը ևս. ՇուշանյանՆոր Սահմանադրության նախաբանից հանվել են համազգային նպատակներն ու քաղաքացիական համերաշխության դրույթը. Լիաննա Գասպարյան Ճապոնիայում գրեթե 4,000 ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի ձյան տեղումների պատճառով Բաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է. Մարիաննա Ղահրամանյան «Ռեալ»-ը պատրաստվում է նոր պայմանագիր կնքել․ Ռոմանոն հայտնել է ֆուտբոլիստի անունը Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի’ ունենալու. Հայկ ՍուքիասյանԱՄՆ-ում մեկ օրում հետաձգվել և չեղարկվել է ավելի քան 7,2 հազար չվերթ Ո՞րն է հայկական երկարակեցության գաղտնիքը․ ՀՀ-ն ռեկորդ է սահմանել Մայրը սպանել է իր երկվորյակ որդիներին՝ իր սիրեցյալին դեմ լինելու համարԹուրքիայում անցկացված COP31-ի մասնակիցները ձախողել են վերջնական փաստաթղթի ընդունումը Աթոյան փողոցում բшխվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում՝ կոտրելով ցուցափեղկն ու ապակիները․ կա 1 զnհ, 1 վիրավnր Պուտինը պարտավոր է կիրառել միջուկային զենք. Մեդվեդևի զգուշացումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի՝ 6-10 աստիճանով «Ինտեր»-ը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Ատալանտա»-ի հետ. Մխիթարյանը մասնակցել է խաղին Իրանի սահմանների մոտ ցանկացած ռшզմական ուժի ներկայությունն անընդունելի է. հայկական կողմը մեզ տվել է անհրաժեշտ հավաստիացումները. Բաղայի ԵՊՀ-ից դասախոսներն ազատվում են իրենց քաղաքական հայացքների և դիրքորոշումների համար. Մենուա ՍողոմոնյանՑեղասպանությnւն ուրացող և հայ ժողովրդի դեմ ագրեսիш իրականացնողին արդարացնող ռեժիմը խնդիր չունի այս ադրբեջանցու հանցագործությnւնը մեղմացնելու. Տիգրան Աբրահամյան «Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկըԸստ նոր Սահմանադրության նախագծի՝ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած քաղաքացիները, որոնք նախորդող 2 տարվա ընթացքում առնվազն 1 տարի մշտապես բնակվել են ՀՀ-ում Քաղաքական գործիչը պետք է ունենա բարոյական պատասխանատվություն. Մհեր ԱվետիսյանԱղջիկը թոշակին տեր կանգնելու համար սպանել է 73-ամյա հորըՌուբլին էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 23-ի դրությամբ Երևանում բшխվել են «Toyota Land Cruiser»-ը և «Nissan X-Trail»-ը. կա վիրավnր. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում93 տարեկանում կյանքից հեռացել է գիտնական, պետական գործիչ Գրիգորի Գաբրիելյանցը Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Ֆարսյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱՄՆ-ում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից բեռնատարի հետ բախnւմից հետո. կան տnւժածներ Հրաժարական կտամ․ ի՞նչ է խնդրում Փաշինյանն ընդդիմությունից ՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպումը ցույց է տվել Եվրոպայի ազդեցության թուլացումը. Politico Պահեստազորի սպաների զորակոչ․ կառավարությունը նոր որոշում է նախատեսում Լրագրողների նկատմամբ այս վերաբերմունքի նպատակը մեկն է՝ լռեցնել ազատ խոսքը, քննադատություններն ու սուր հարցադրումները. Մարիաննա ՂահրամանյանAP. Դեմոկրատները ռեկորդային թվով տեղեր են ստանալու Ներկայացուցիչների պալատում Որպեսզի կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրության համահեղինակ դառնա նաև ողջ հասարակությունը...