Երևան, 01.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Զարգացման իմիտացիան և խոշոր նախագծերի «փուչիկը»՝ որպես քաղաքական կապիտալի փիառային աղբյուրներ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի անկախության ամբողջ ժամանակահատվածում նոր ենթակառուցվածքների ստեղծման, խոշոր տնտեսական նախագծերի իրականացման և զարգացման ռազմավարական ծրագրերի թեման մշտապես եղել է հանրային և քաղաքական օրակարգի կենտրոնում։ Եվ դա պատահական չէ. փոքր շուկա ունեցող, շրջափակված սահմաններով և բարդ աշխարհաքաղաքական միջավայրում գտնվող պետության համար ենթակառուցվածքները պարզապես տնտեսական նախագծեր չեն, այլ գոյաբանական անհրաժեշտություն։

Արտադրական հզորությունների զարգացումը, տրանսպորտային և լոգիստիկ կապերի ընդլայնումը, էներգետիկ համակարգի արդիականացումը և քաղաքային ենթակառուցվածքների արդիականացումը այն առանցքային ուղղություններն են, որոնցից կախված է երկրի մրցունակությունը, ներդրումային գրավչությունը և նույնիսկ պետականության կայունությունը։ Սակայն Հայաստանի ներքաղաքական իրականության մեջ տարիների ընթացքում ձևավորվել է մի հակասական երևույթ։ Ենթակառուցվածքային մեծ նախագծերը հաճախ վերածվում են ոչ թե զարգացման գործիքների, այլ քաղաքական հաղորդակցության և ներքաղաքական դիվիդենտներ հավաքելու միջոցների։ Նոր նախագծերի մասին խոսելը դարձել է մշտական ֆոնային գործընթաց ներքին քաղաքականության մեջ։ Հանրությանը պարբերաբար ներկայացվում են մեծամասշտաբ նախաձեռնություններ, որոնց շուրջ ձևավորվում է սպասումների բարձր ալիք, ստեղծվում է առաջընթացի տպավորություն, սակայն ժամանակի ընթացքում պարզվում է, որ այդ ծրագրերն այդպես էլ չեն անցնում իրականացման ինստիտուցիոնալ փուլերը։

Արդյունքում ստեղծվում է յուրատեսակ քաղաքական ցիկլ՝ հայտարարություն, հանրային քննարկում, մեդիա ակտիվություն, խորհրդակցությունների և բանակցությունների մասին հաղորդագրություններ, հետո թեմայի աստիճանական մարում, իսկ որոշ ժամանակ անց նույն գաղափարի նորից «վերամարմնավորում»՝ արդեն որպես «նոր նախաձեռնություն»։ Այս մեխանիզմը թույլ է տալիս իշխանությանը մշտապես պահպանել զարգացման օրակարգի իմիտացիա՝ առանց անհրաժեշտ արդյունքային պատասխանատվության։

Հայաստանում հատկապես ակնառու է արտադրական ենթակառուցվածքների խնդիրը։ Տասնամյակներ շարունակ տնտեսությունը մնացել է ծառայությունների և ներմուծման գերակայության մասնաբաժնում, իսկ արդյունաբերական քաղաքականությունը չի ստացել համակարգային բնույթ։ Եվ այս հանգամանքը հաշվի առնելով՝ պարբերաբար հայտարարություններ են արվում նոր գործարանների, տեխնոլոգիական կենտրոնների կամ վերամշակող արտադրությունների ստեղծման ծրագրերի մասին, սակայն դրանց զգալի մասը նույնիսկ չի անցնում տնտեսական կենսունակության քննությունը։

Հանրային հիշողության մեջ արդեն ձևավորվել է «բացված, բայց չաշխատող գործարանների» ֆենոմենը, երբ հանդիսավոր միջոցառումներով բացվում են արտադրական օբյեկտներ, որոնք կա՛մ չեն հասնում լիարժեք գործարկման, կա՛մ կարճ ժամանակ անց դադարում են ընդհանրապես աշխատել։ Այս երևույթը միայն տնտեսական ձախողում չէ, այն նաև վկայում է պետական ծրագրավորման նկատմամբ վստահության ճգնաժամի մասին։

Նույն տրամաբանությունը նկատվում է նաև քաղաքային ենթակառուցվածքների ոլորտում։ Մի քանի տարի շարունակ իշխանությունները խոսում են դեպի Աջափնյակ տանող մետրոյի նոր կայարանի կառուցման մասին։ Նախագիծը ներկայացվում է որպես մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրների լուծման ռազմավարական քայլ։ Ու այն նույնիսկ դարձել էր ընտրական խոստումների առանցքային բաղադրիչներից մեկը։ Սակայն ընտրական փուլերի ավարտից հետո գործնական առաջընթացը գրեթե աննկատ է։ Չկան կառուցման իրական փուլ մտնելու հստակ նշաններ, ֆինանսավորման վերջնական աղբյուրներ կամ շինարարական ժամանակացույցի տեսանելի իրականացում, մինչդեռ թեման շարունակում է շրջանառվել տեղեկատվական դաշտում։

Այդպիսով, նախագիծը դառնում է ոչ թե ենթակառուցվածք, այլ ընդամենը «քաղաքական հաղորդագրություն»։

Ավելի լայն մասշտաբում նույն պատկերն է նաև Հյուսիս–հարավ ավտոմայրուղու ծրագրի դեպքում։ Այս ճանապարհը տարիներ շարունակ ներկայացվում է որպես Հայաստանի տնտեսական ապագայի առանցքային ողնաշար, որը պետք է փոխի երկրի լոգիստիկ դիրքը տարածաշրջանում։ Պարբերաբար կազմակերպվում են ցուցադրական այցելություններ, հայտարարվում են նոր ֆինանսական տրանշների ներգրավման մասին, հրապարակվում են շինարարական հատվածների մեկնարկի մասին լուրեր։ Սակայն ընդհանուր առաջընթացը մնում է չափազանց դանդաղ։ Ժամանակային տեսանկյունից արդեն անցել է բավական ժամանակահատված, որպեսզի ճանապարհի հիմնական մասն ուղղակի ավարտված լիներ, սակայն փաստն այն է, որ նախագիծը դեռևս գտնվում է մասնատված և երկարաձգվող փուլերում։ Սա ստեղծում է այնպիսի տպավորություն, որ ճանապարհի կառուցման գործընթացը վերածվել է մշտական քաղաքական գործընթացի, որի ավարտը, կարծես, ձեռնտու չէ, որովհետև ավարտված նախագիծը դադարում է լինել քաղաքական կապիտալի աղբյուր։

Ուշագրավ վիճակ է նաև էներգետիկ անվտանգության ոլորտում։ Նոր մոդուլային ատոմակայանի կառուցման գաղափարը ներկայացվում է որպես ռազմավարական առաջնահերթություն։ Իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ քննարկումներ են ընթանում տարբեր գործընկերների հետ՝ սկսած Ռուսաստանից մինչև ԱՄՆ և Հարավային Կորեա։ Հանրությանը փոխանցվում է սպասման տրամադրություն, թե Հայաստանը մոտ ապագայում ունենալու է նոր ատոմակայան։ Սակայն, եթե հաշվի ենք առնում, որ Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2036 թվականը և տեխնիկապես հնարավոր է նորից երկարաձգել, ապա այս թեմայի մեջ զուտ քաղաքական հաշվարկը դառնում է առավել ակնհայտ։ Նոր ատոմակայանի շինարարությունը պահանջում է հսկայական ներդրումներ, երկարաժամկետ ռազմավարություն և ինստիտուցիոնալ կայունություն, իսկ այդպիսի ծանր պարտավորության ստանձնումը կարող է քաղաքական ռիսկեր ստեղծել։ Արդյունքում թեման պահվում է հանրային օրակարգում որպես ապագայի խոստում՝ առանց իրական մեկնարկի։

Այս բոլոր օրինակները միասին ձևավորում են կառավարման յուրահատուկ մոդել, որտեղ ենթակառուցվածքային ծրագրերը դառնում են ընդամենը քաղաքական օրակարգի վերարտադրության գործիք։ Հանրությանը մշտապես ներկայացվում է զարգացող երկրի պատկերը, որտեղ «շուտով» պետք է սկսվեն մեծ նախագծեր, սակայն այդ «շուտովը» մշտապես տեղափոխվում է ապագա։ Սա ստեղծում է ժամանակավոր առաջընթացի զգացողություն, որը թույլ է տալիս իշխանությանը պահպանել նախաձեռնողականության իմիջը՝ առանց համակարգային արդյունքների։

Խնդրի խորքային պատճառը միայն քաղաքական կամքի պակասը չէ։ Այստեղ գործում է նաև պատասխանատվությունից խուսափելու տրամաբանությունը։ Չէ որ ավարտված նախագիծը ենթակա է գնահատման, թե ինչքանով հաջողվեց։ Իսկ անընդհատ քննարկվող նախագիծը գնահատման ենթակա չէ, որովհետև այն դեռ «ընթացքի մեջ» է։ Այդպիսով իշխանությունը մշտապես մնում է խոստումների փուլում, որտեղ հաշվետվողականության պահանջը նվազագույն է։

Սակայն նման մոտեցման երկարաժամկետ հետևանքները կարող են լինել վտանգավոր։ Նախ՝ այդպիսով ձևավորվում է հանրային խոր անվստահություն պետական ծրագրերի նկատմամբ։ Պետական պլանավորումը սկսում է ընկալվել որպես փիառ գործընթաց, ոչ թե ռազմավարական կառավարում։ Երբ քաղաքացիները բազմիցս լսում են նույն խոստումները առանց արդյունքի, ապա, ընդհանուր առմամբ, բարձր մակարդակով արված հայտարարությունները կորցնում են իրենց արժանահավատությունը։

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ տնտեսական զարգացման հնարավորությունները իրականում բաց են թողնվում։ Մինչ մեր քաղաքական դաշտում քննարկվում են ապագա նախագծերը, տարածաշրջանային մրցակիցները իրականացնում են կոնկրետ ներդրումներ և ամրապնդում իրենց լոգիստիկ ու արտադրական դիրքերը։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չնայած առկա դժվարություններին՝ ունենք իրավիճակը փոխելու իրական հնարավորություն․ Ծառուկյան Արևային վահանակների ստվերում կարելի է հաջողությամբ կարտոֆիլ աճեցնել Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինըԱրժանապատիվ աշխատանքն ուղղակիորեն կապված է երկրի զարգացման հետ. Նաիրի ՍարգսյանՀրթիռակոծություններից ավերված Սոթքը կարող էր վերածվել լքված բնակավայրի. վերականգնման համար Սամվել Կարապետյանը հատկացել է մոտ 376 մլն դրամՊետական համակարգը պետության ողնաշարն է, և նրա արդյունավետ աշխատանքը էապես կփոխի պետության հանդեպ քաղաքացիների վերաբերմունքը. Գագիկ ԾառուկյանՈւժեղ պետություն՝ ուժեղ դիվանագիտությամբ, ոչ թե կախվածություններով Ահաբեկում են մարդկանց՝ վախեցնելով պատերազմով․ Աննա ԿոստանյանԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ31-ամյա տղամարդը խմիչքի պատճառով դանակահարել է ընկերոջըԱշխատանքով հնարավոր է հասնել հաջողության, հնարավոր է աշխատանքով հասնել բարձունքների, և պետք է գնահատել աշխատանքը և աշխատավոր մարդուն. Մհեր Ավետիսյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ Արժանապատիվ ծերություն՝ խոստում, որը չի իրականանում 5 հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ո՞րն է եղել նրա առաջին աշխատանքըԱշխատանք, որը դառնում է տնտեսության հենասյուն. «Աթենք» մսամթերքՊետք չէ որևէ մեկի վասալը կամ գուբերնիան լինել. Էդմոն ՄարուքյանԹշնամու փաստաբանը ՀՀ բարձր ամբիոնում. ինչո՞ւ է Փաշինյանը արդարացնում վանդալիզմը. Էդմոն Մարուքյան Այն մասին, թե Փաշինյանին ընտրելով, նրա կողմից «ասֆալտով» մոլորեցված քաղաքացին ինչ նոր աղետներ է բերելու մեր երկրի և կոնկրետ իր ընտանիքի գլխին. Ա. ՉալաբյանՈՒժեղ Հայաստանը և գործընկերները մտադիր են վերացնել ծայրահեղ աղքատությունը Հայաստանում վեց ամսվա ընթացքում. Հրայր ԿամենդատյանՀորոսկոպի 3 նշանների համար մայիսը ամենալավը կլինիՄալաթիայում գտնվող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զեբրը փախել է Կենդանաբանական այգուց եւ հայտնվել Մյասնիկյան պողոտայում Շուտով Իրանի թշնամիները կբախվեն շատ սարսափելի զենքի. փոխ-ծովակալ ԻրանիՈ՞վ է լինելու հաջորդ Լաբուբուն Պատմական ցուցանիշ․ Գիլյերմո Օչոան Մեքսիկայի ազգային հավաքականի կազմում կմասնակցի իր 6-րդ Աշխարհի առաջնությանըԻսրայելը կրկին խախտում է միջազգային իրավունքը՝ հшրձակվելով քաղաքացիական նավերի վրա. ԵՄ-ն պետք է պահանջի, որ Նեթանյահուն հարգի օրենքները․ Պեդրո ՍանչեսԼիբանանի Զեբդին քաղաքի գերեզմանատան մոտ իսրայելական հարձակման հետևանքով 6 մարդ է զոհվելՄեծ Բրիտանիան ահաբեկչական սպառնալիքի ազգային մակարդակը բարձրացրել է մինչև «լրջագույնի»Թրամփի վարչակազմը պնդում է, որ օտարերկրյա կառավարությունները միանան Հորմուզի նեղուցի կոալիցիային. CNNԾեծի հետևանքով մահացած 1–ամյա երեխայի կենսաբանական մորը մեղադրանք չի առաջադրվելՈւժեղ Հայաստանում ամսական 150,000 դրամ աջակցություն Աղքատության հաղթահարման պետական հիմնադրամից` ծայրահեղ աղքատ ընտանիքներինԻրանի ազգային հավաքականը կմասնակցի 2026 թվականի աշխարհի առաջնությանը ԱՄՆ-ում․ Ջանի ԻնֆանտինոՆավթի գինը կախված է նրանից, թե Թրամփը ինչպես է քնել․ Ֆիցո «Ռեալ Օվիեդոյի» երկրպագուն դատապարտվել է ինն ամսվա ազատազրկման՝ Մարկուս Ռեշֆորդին ռաuայական հողի վրա վիրավnրելու պատճառովԱյն, ինչ տեղի է ունենում ծովային շրջափակման քողի տակ, ռшզմական գործողությունների շարունակությունն է․ ՓեզեշքիանՎերջին մեկ օրվա ընթացքում Իսրայել է ներկրվել 6500 տոննա ռազմական տեխնիկա. ՑԱԽԱԼԹրամփը կլսի Իրանի վերաբերյալ թարմացված ռազմական տարբերակները. CNNՄերիլին Մոնրոյի վերջին չարագուշակ ֆոտոսեսիան. արցունքներ, միայնություն և 432 կադր մահից առաջ Նախագահ Թրամփը ակտիվորեն համագործակցում է Կոնգրեսի հետ՝ Իրանի պшտերազմի հարցում․ Սպիտակ տունԱլիևն ասում է՝ եթե ես ձեզ հետ խաղաղ պլաններ ունենայի՝ չէի փլուզի եկեղեցին. Էդմոն Մարուքյան«Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը կհասցնի ապաքինվել մինչև «Արսենալի» դեմ պատասխան խաղըԳերմանիան իր էլեկտրակայանը կհանձնի Ուկրաինային Հայաստանում մեկ օրում չորս հետախուզվող է կալանավորվել Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 29-ին Մյասնիկյան պողոտայի հասցեներից մեկում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 33-ամյա մի երԱՄՆ ռшզմածովային ուժերը հետ են մղել 44 առևտրային նավ՝ շրջափակման ընթացքում Ռուսաստանը կարող է բարձրացնել հրադադարի հարցը՝ որոշակի ընկերությունների նկատմամբ պատժшմիջոցները վերացնելու դիմաց․ ԶելենսկիԴուք ծանրակշիռ դեր եք ունենալու նաև համաշխարհային սպորտի զարգացման գործում. ուղերձներ՝ Ծառուկյանին«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին 38-ամյա վարորդը «Shacman» մակնիշի բետոնախառնիչով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել քարերին և կողաշրջվելԳերմանիայի կանցլերը պետք է ավելի շատ ժամանակ հատկացնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պшտերազմի ավարտին և իր երկրի խնդիրների լուծմանը․ ԹրամփՔաղսիի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Պուտինը Թրամփին չի հրավիրել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին. Կրեմլ