Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երբ որոշումները կայացվում են առանց մտածելու. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի կրթական համակարգը ներկայում բախվում է բազմաչափ և խոր ճգնաժամի, որը ստեղծում է ռիսկերի մի ամբողջ համակարգ՝ սպառնալով ոչ միայն կրթության որակին, այլև պետականության հիմնարար հիմքերին և ազգային ինքնության պահպանմանը։ Հատկապես լուրջ մտահոգություն է առաջացնում ազգային բաղադրիչի՝ կրթությունից դուրս մղման գործընթացը, որի նկատմամբ հասարակությունը հիմնականում անտարբերություն է դրսևորում, սակայն սա հեռուն գնացող հետևանքներ կարող է ունենալ մեր ինքնության պահպանման տեսանկյունից։ Սրան գումարենք դասագրքերի պակասը, դրանց, մեղմ ասած, թերությունները և այլն, պատկերն առավել կամբողջանա: Այս հարցերին մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք:

Սակայն կրթության ոլորտի ամենասուր և անմիջական սպառնալիքներից մեկը կապված է Հայաստանում արձանագրվող խոր ժողովրդագրական ճգնաժամի և դրա հետևանքով դպրոցների փակման հեռանկարների հետ։ Փորձագետներն արդեն իսկ ահազանգում են՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ին մոտ 230 դպրոց կարող է իր դռները փակել, ինչը պայմանավորված է բազմաթիվ բնակավայրերում, հատկապես գյուղական համայնքներում աշակերտների ծայրաստիճան քիչ թվաքանակով։ Ու ամենամտահոգիչն այն է, որ փակվելու են հիմնականում բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրերի դպրոցները։ Սակայն այս գյուղերն, ունենալով փոքր բնակչություն, միևնույն ժամանակ Հայաստանի համար ունեն ռազմավարական և անվտանգային կարևոր նշանակություն։ Դրանք երկրի պաշտպանական համակարգի առաջնագծում են, և այդտեղ կյանքի պահպանումը հանդիսանում է նաև պետության ֆիզիկական ներկայության երաշխիքը։ Հետևաբար, դպրոցների փակումը նման բնակավայրերում փաստացի նշանակում է տվյալ տարածքի դատարկում, ինչը անուղղակիորեն կարող է հանգեցնել սահմանային տարածքների կորստի ռիսկերի աճին։

Մի շարք գյուղերում արդեն իսկ դպրոցների միավորումներ են իրականացվում, սակայն այդ քայլը հաճախ չի լուծում խնդիրը, այլ միայն ժամանակավորապես հետաձգում է անխուսափելին՝ գյուղական համայնքների ապագայի նկատմամբ անորոշության խորացումը։ Այս պարագայում Հայաստանի դեմոգրաֆիկ խնդիրը շատ լուրջ մոտեցում է պահանջում։ Հայաստանում, կարծես, դեռևս չկա պահի լրջության գիտակցումը, և խնդրի լուծումը հաճախ սահմանափակվում է միայն վարչարարական որոշումներով՝ առանց խնդրի արմատների խոր վերլուծության և համակարգային մոտեցման։ Մինչդեռ դրա համար պահանջվում է ոչ միայն կրթական ծրագրերի բարեփոխում, այլև համալիր տարածքային զարգացման քաղաքականություն, որի նպատակը պետք է լինի երիտասարդներին իրենց համայնքներում պահելը։

Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն ոչ միայն բնակության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայություն, այլև կկենտրոնանան համայնքների տնտեսական զարգացման վրա։ Երիտասարդները պետք է ունենան աշխատատեղեր, կայուն եկամուտ, ամուսնանալու և երեխաներ ունենալու հնարավորություն իրենց հայրենի գյուղերում կամ քաղաքներում՝ առանց ստիպված լինելու տեղափոխվել մարզկենտրոններ կամ մայրաքաղաք, ու շահագրգռված չլինեն նաև իրենց երկիրը լքելու հարցում։ Աշխատատեղերի ստեղծումը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը, գազաֆիկացումը, ինտերնետ կապի որակը և զվարճանքի ու հանգստի գոտիների առկայությունը այն գործոններն են, որոնք կարող են կանգնեցնել արտագաղթը և ապահովել բնակչության վերարտադրությունը։

Դպրոցների փակումը, սակայն, իր հետ բերում է նաև լուրջ սոցիալական և տնտեսական հետևանքներ, որոնք առավել ցավալի են տվյալ համայնքների բնակիչների համար։ Ըստ որոշ տվյալների, դպրոցների փակման արդյունքում ավելի քան 2400 աշխատակից, այդ թվում՝ ուսուցիչները և տեխնիկական անձնակազմի ներկայացուցիչները, կդառնան գործազուրկ։ Այնինչ, փոքր համայնքներում դպրոցը հաճախ հանդիսանում է ոչ միայն կրթական, այլև մշակութային և սոցիալական կյանքի կենտրոն։ Նրանց գործազրկությունը կհանգեցնի ոչ միայն ընտանեկան բյուջեների կրճատմանը, այլև համայնքի մտավոր ներուժի կորստին։

Մի խոսքով, դպրոցի փակումը ստեղծում է սահմանամերձ բնակավայրերի դատարկման համար «իդեալական» պայմաններ։ Ծնողները, հայտնվելով այն իրավիճակում, որ իրենց երեխաները չունեն իրենց համայնքում դպրոց հաճախելու հնարավորություն, շահագրգռված կլինեն ամբողջ ընտանիքով տեղափոխվել ավելի մեծ բնակավայրեր կամ մարզկենտրոններ, որտեղ կա կրթական հաստատություն։ Սա ստեղծում է միգրացիայի մի նոր ալիք, որն ուղղված է դեպի քաղաքներ, ինչն էլ ավելի է խորացնում գյուղական բնակավայրերի բնակչության կրճատման խնդիրը և հանգեցնում է այդ տարածքների անմարդաբնակ դառնալու ռիսկին։

Դպրոցների միավորման կամ աշակերտների՝ այլ դպրոցներ տեղափոխելու գործընթացը այլ խնդիրներ ևս ստեղծում է, որոնք հաճախ անտեսվում են որոշումներ կայացնելիս։ Աշակերտների տեղափոխման կազմակերպումը բարդ է՝ հատկապես հաշվի առնելով տարրական և բարձր դասարաններում դասաժամերի ոչ համաչափ բաշխումը։ Տարբեր տարիքի երեխաներին միևնույն ժամանակ դպրոց հասցնելը և տուն վերադարձնելը լոգիստիկ խնդիր է, որը պահանջում է հատուկ ավտոբուսային երթուղիների կազմակերպում, ինչը հաճախ բացակայում է կամ իրականացվում է անորակ մակարդակով։

Մյուս կարևոր գործոնը վատ եղանակային պայմաններն են։ Ձմռանը բազմաթիվ փոքր գյուղերում ճանապարհները նույնիսկ ժամանակին չեն մաքրվում ձյունից, ինչը տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ցածր մակարդակի հետ մեկտեղ դառնում է անհաղթահարելի խոչընդոտ։ Հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարելի է երաշխավորել երեխաների անվտանգությունը և դպրոց հասնելու կանոնավորությունը, երբ ճանապարհները ծածկված են ձյունով ու սառույցով, և տրանսպորտային միջոցները չեն կարողանում անխոչընդոտ երթևեկել։ Այս պայմաններում երեխաները ստիպված են բաց թողնել դասերը, ինչն անխուսափելիորեն ազդելու է գիտելիքների որակի վրա։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ Bloomberg Ռուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Մի քանի լեզուների էր տիրապետում, խելոք ու լավ տղա էր». մահացած զինծառայողի մասինՄեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ Կարապետյան19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքովԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է Մեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից Ձեր հեռախոսը կարող է հայտնվել պետական միասնական բազայում. ի՞նչ է նախատեսվումԱվետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան Ինչպես և ինչու ֆուտբոլը վերածվեց... ռեգբիի. «Փաստ»«Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈԻՆԻՍԻ). Առաջին բանկոմատը, մերձքաղաքային գնացքների բախումը. «Փաստ»«ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Գալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Վարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ Սա այն իշխանությունն է, որը չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին. Սրբուհի Գալյան Ո՞ւմ է ձեռնտու մանդատներից հրաժարվելը Արևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը«Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Ինչո՞ւ են կասկածի տակ դրվում իշխանության հիմնական փաստարկներըՀստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»Ձուկ չեն արտահանել, բայց ռուսական պատժամիջոցների տակ են հայտնվել «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Հորմուզի նեղուցի անվտանգության համար չպետք է վճարեն իրանցիները․ Ռեզաի Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-ի Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին փաթեթավորված թմրամիջոցի փոխանցումը ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվում Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը․ Մ-20 ԵԱ Առանձին վայրերում սպասվում է կարկուտ