Երևան, 30.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գոշ Հակոբյանը բացում է իր առաջիկա նախագծերի փակագծերը․ «Մամա», «Զոնտիկ» և «Anubis»՝ երեք տարբեր աշխարհներ մեկ սեզոնում

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Parie Media-ն «Մամա» մինի-սերիալով կբացի նոր սեզոնը:

Ռեժիսոր և պրոդյուսեր Գոշ Հակոբյանը Tert.am Life հետ զրույցում պատմել է իր առաջիկա նախագծերի մասին՝ նշելով, որ գարնանային եթերաշրջանում հանդիսատեսին սպասվում են միանգամից մի քանի նոր աշխատանքներ։

Առաջինը կլինի «Մամա» մինի-սերիալը, որը նախատեսված է ութ սերիայից։ Նախագիծը կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերությամբ:

«Զոնտիկ»․ իրական պատմության հիման վրա նկարահանված ֆիլմ

Parie Media-ի հաջորդ նախագիծը «Զոնտիկ» գեղարվեստական ֆիլմն է, որը նրա դեբյուտն է մեծ խաղարկային կինոյի աշխարհում։

Ֆիլմը պատմում է խորհրդային ժամանակների ամենահայտնի բանկային կողոպուտներից մեկի մասին:

«1977 թվականին, Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երևանում տեղի ունեցավ ԽՍՀՄ պատմության ամենահամարձակ և աղմկահարույց բանկային կողոպուտն է:

Երկու եղբայրներ՝ Նիկոլայ Կալաչյանն ու Ֆելիքս Կալաչյանը, երկար ժամանակ ուսումնասիրել էին Պետական բանկի կանխիկ գումարի տեղափոխման համակարգը։ Գողության գործիքն անսպասելի էր բոլորի համար՝ մանկական անձրևանոց։

Գողությունը կատարվեց արագ և հաշվարկված ձևով․ հափշտակվեց մոտ 1.5 միլիոն խորհրդային ռուբլի, որը այն ժամանակվա համար հսկայական գումար էր։

Սկսվեց լայնածավալ հետաքննություն՝ ԿԳԲ-ի մասնակցությամբ։ Մի քանի ամիս անց եղբայրները ձերբակալվեցին, իսկ դատավարությունից հետո դատապարտվեցին մահապատժի։ Այս պատմությունը երկար տարիներ գաղտնի էր պահվում և հանրությանը հայտնի դարձավ միայն ԽՍՀՄ փլուզումից հետո»։

Ֆիլմում գլխավոր դերերում հանդես են գալիս Սոս Ջանիբեկյանը և Մոսո Կարապետյանը։

Ֆիլմը նախատեսվում է ցուցադրել մեծ էկրաններին ապրիլի 9-ից՝ ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։ Այն թարգմանվել է չորս լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն։

«Anubis»․ գիտաֆանտաստիկ փորձարարական նախագիծ

Երրորդ նախագիծը «Anubis» միկրոսերիալն է՝ վեց սերիայից բաղկացած գիտաֆանտաստիկ պատմություն։

Սյուժեն պատմում է խորհրդային ժամանակների գաղտնի լաբորատորիայի մասին, որտեղ դեռևս 1990-ականների սկզբին իրականացվում էին արհեստական բանականության փորձեր մարդկանց վրա։

«Պատմության կենտրոնում երիտասարդ հերոսն է, որը կյանքի ծանր իրավիճակում համաձայնվում է մասնակցել փորձին և հայտնվում է վիրտուալ աշխարհում։ Այնտեղ նա սիրահարվում է android աղջկա, և կանգնում ընտրության առաջ՝ վերադառնալ իրական կյանք, թե մնալ սիմուլյացիայի մեջ»,- մեզ հետ զրույցում պատմեց Գոշ Հակոբյանը:

Ֆիլմում գլխավոր հերոսին մարմնավորում է դերասան Սաշա Սուքիասյանը։

Գոշ Հակոբյանի խոսքով՝ մեկ սեզոնի ընթացքում միանգամից երեք նախագիծ ներկայացնելը երկար ժամանակ իր նպատակն էր։

Ռեժիսորը նշում է, որ ամբողջ թիմը շուրջ 8-9 ամիս անդադար աշխատել է՝ ամենօրյա ծանր գրաֆիկով։ Նրա խոսքով՝ հաջորդ նպատակն այն է, որ ընկերությունը կարողանա տարին երկու անգամ ներկայացնել միանգամից երեք նոր նախագիծ, որոնցից մեկը կլինի լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Առաջին դասարանցիների վարքի համար գնահատականներ չեն դրվի. ՌԴ Ուկրաինական ԱԹՍ–ն հարվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Հերթական վիճաբանությունը՝ Արարատի մարզում Ցրված սկլերոզ․ երիտասարդությունը խլող հիվանդություն Հրդեհ է բռնկվել Երևանի Սոսեի փողոցի տներից մեկում ԵՄ երկրների քաղաքացիների խաղաղ քունն ավարտվել է․ Տուսկը կոչ է արել ՆԱՏՕ-ին լուրջ վերաբերվել Մեդվեդևի ուղերձին ՌԴ ԶՈՒ-ն պատասխան հարված են հասցրել Ուկրաինայի օդանավակայաններին և վառելիքաէներգետիկ օբյեկտներին ՏԿԵ նախարարը չի բացառել, որ գազը կթանկանա Իլոն Մասկը գտել է կրիպտո միլիարդատիրոջ, որը կղեկավարի մարդկության առաջին առաքելությունը դեպի Մարս Ուժեղ Հայաստան դաշինքը Գյումրիում է«Հայաստան» դաշինքն ու Ռոբերտ Քոչարյանը հրավիրում են հանրահավաքիԱնցած 30 տարիներին նախանձախնդիր աշխատանք է իրականացվել ազգային-եկեղեցական արժեքների պահպանության, քրիստոնեական դաստիարակության համար. Գարեգին Երկրորդ Վթար է․ մինչև երեկո ջուր չի լինելու Կառավարությունը երկարաձգում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության ժամկետը Մայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար Մարդու իրավունքների պաշտպանը Դիլիջանում հանդիպել է բռնի տեղահանված կանանց «Ռեալը» վերջնագիր է ներկայացրել Վինիսիուսին` նոր պայմանագրի հետ կապված Պուտինը շնորհավորել է Ռոքսանա Բաբայանին 80-ամյակի առիթով Ալյասկայի լեռներում Լատվիայից երեք ալպինիստ է զոհվել․ մեկը փրկվել էՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով Հայտնի են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները՝ ըստ Forbes-ի «Յունիսպորտը» դարձավ ֆուտզալի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Գյումրիում24 ժամվա ընթացքում քսան նավ է անցել Հորմուզի նեղուցով Եթե թաքցնելու բան չունեք, ներկայացրե՛ք նոր Սահմանադրության նախագիծը. Ավետիք Չալաբյան Ընտրությունների նախօրեին Փաշինյանը կրկին ավելացնում է պետական պարտքըՎթար՝ Լոռիում, 41-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով հայտնվել է անտառում, վիրավnրներ կանՀայաստանին ժամանակ են տվել մինչև դեկտեմբեր Նախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ալավերդիում էՆարեկ Կարապետյանի հետ խոսում ենք երկրից հեռացող մեր հայրենակիցների, առկա խնդիրների ու տրվող լուծումների մասին. Ռուբեն ՄխիթարյանՃակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան Ռուբեն Մխիթարյանի սենսացիոն հայտարարությունը Արթիկում Արա Այվազյանի ասուլիսն` ուղիղ«Ուժեղ Հայաստան» դաշինքը Շիրակի մարզի Փանիկ համայնքում էԽաղաղությունը երաշխավորված է, երբ իշխանությունն առաջնորդվում է հայկական շահով. Գոհար ՄելոյանԻնքնակամ կառույցները պետք է սեփականաշնորհվեն․ Արեգ ՍավգուլյանԹրամփը երրորդ անգամ դավաճանեց դիվանագիտությունը․ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Կամ դու կգաս ընտրության, կամ կգան ադրբեջանցիները. Ուժեղ ՀայաստանԶրուցում ենք կրթության մասին. Թովմաս ԱռաքելյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ) պաշտոնապես դարձել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) անդամՍիրելի արցախցիներ, հունիսի 7-ի ընտրական ցանկերում ընդգրկվելու դիմումները կարող եք ներկայացնել նաև առցանց. Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստանի» քայլերթը Շիրակի մարզի Արթիկ քաղաքումՉավին նշել է «Ոսկե գնդակի» ապագա դափնեկրի անունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով Չկա ընդդիմադիր որևէ ուժ, որը չի ենթարկվել հետապնդման այս վարչախմբի կողմից․ Աննա ԿոստանյանԻ՞նչ է ստանալու ԱՄՆ-ը Հայաստանի ընդերքը յուրացնելու համար Ուժեղ Հայաստանի թիմը Արթիկում է. տեսանյութԻշխանության «հարամության» սցենարները. Սուրեն ՍուրենյանցՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ստեփանավանում է