Երևան, 31.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սպերցյանը նշել է հավաքականի գլխավոր բացը

ՍՊՈՐՏ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ծավալուն հարցազրույց է տվել «Спорт-Экспресс» պարբերականին՝ անդրադառնալով ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ հարաբերություններին, թիմում առկա խնդիրներին, Ռուսաստանի հավաքականի փոխարեն Հայաստանն ընտրելու որոշմանը և Կրիշտիանու Ռոնալդուի հետ խոսակցությանը։

-Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, դատելով ամեն ինչից, բարդ բնավորություն ունի և արդեն հասցրել է կոնֆլիկտ ունենալ Նաիր Թիկնիզյանի հետ: Ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները նրա հետ:

-Լավ հարաբերություններ են: Այնպիսին, ինչպիսին պետք է լինեն ֆուտբոլիստի և մարզչի միջև: Հարգալից:

-Ինչո՞ւ տարեցտարի Հայաստանի հավաքականին, չնայած անհատապես շատ ուժեղ խաղացողների առկայությանը, չի հաջողվում թիմային հաջողության հասնել:

-Կարծում եմ՝ խնդիրը նաև սեփական երկրի համար խաղալու պատասխանատվության մեջ է։ Եվ որոշ մրցակիցների հետ մակարդակների տարբերության… Բարդ է խաղալ, օրինակ, Պորտուգալիայի դեմ: Ինչպե՞ս խաղալ նրանց դեմ: Միայն այն դեպքում, եթե մի կողմ դնես բոլոր մտքերդ:

Ինձ թվում է՝ շատ կարևոր է հոգեբանությունը: Պետք է հասկանալ, որ խաղադաշտում բոլորը հավասար են: Այո, միգուցե նրանք ավելի խելացի են, ավելի ուժեղ, խաղում են թոփ առաջնություններում: Բայց դա հոգեբանական պահ է։ Միևնույնն է, պետք է հակահարված տալ, պայքարել, կռվել: Բայց երբ դու հասկանում ես, որ մրցակիցդ ոչ թե մեկ, այլ տասը գլուխ բարձր է քեզնից, բայց նույնիսկ չես էլ պայքարում և ցանկություն չես ցուցաբերում ինչ-որ բան անելու… Ես դա պարզապես չեմ հասկանում: Դա այն է, ինչ մեզ պակասում է՝ մարզական չարությունը, հաղթանակների հանդեպ քաղցը: Իրականում հիմա թիմում շատ երիտասարդ տղաներ կան, և մենք պետք է նրանց հասցնենք, որ խաղադաշտում ամեն ինչ հնարավոր է: Պետք է վերացնել վախը: Սխալվելու վախն առհասարակ ամենավատ բանն է ֆուտբոլում:

-Դուք շատ լավ լուսանկար ունեք Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Ինչի՞ մասին էիք խոսում:

-Ֆուտբոլի մասին: Ես նրան ասացի, որ այլևս գոլ չի խփի մեզ: Ճիշտ է, այդ պահին նա արդեն երկու գոլ էր խփել… Բայց այլևս չխփեց: Իսկ իմ խոսքերից անմիջապես հետո նա մի դրվագ ունեցավ, երբ գնդակը սանտիմետրերով շեղ անցավ դարպասաձողից: Ես նրան ասացի. «Դե, ես ասում էի»:

-Հաշվի առնելով աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ընդլայնումը, հավատո՞ւմ եք, որ Հայաստանի հավաքականի հետ կխաղաք որևէ խոշոր մրցաշարում:

-Իհարկե: Ամեն ինչ մեր ձեռքերում և ոտքերում է: Ուզում եմ մարդկանց տոն պարգևել և ինքս էլ զգալ այդ ամենը: Երբ հագնում ես հավաքականի մարզաշապիկը, ամեն ինչ փոխվում է: Երբ մենք հաղթում ենք, տեսնում ենք մարդկանց ուրախությունը և հպարտությունը թիմի համար՝ հույզերը համակում են: Հավաքականում խաղալը մեծ պատիվ է: Ես լաց էի լինում, երբ խփեցի առաջին գոլս հավաքականի կազմում: Ազգային թիմ յուրաքանչյուր հրավեր ընդունում եմ մեծ ուրախությամբ:

-Երբևէ չե՞ք զղջացել, որ ժամանակին ընտրել եք Հայաստանի հավաքականը:

-Ոչ: Այո, բարդ է: Այո, պարտվում ենք: Բայց ես կանեմ ինձնից կախված ամեն ինչ: Կարծում եմ՝ վաղ թե ուշ մեզ մոտ ամեն ինչ կստացվի: Վստահություն կա դրանում, և ես ոչ մի բանի համար չեմ զղջում:

-Գոնե մեկ անգամ Միխայիլ Գալակտիոնովի հետ քննարկե՞լ եք այն փաստը, որ Ձեզ չհրավիրեցին Ռուսաստանի երիտասարդական հավաքական, ինչից հետո Դուք որոշում կայացրիք խաղալ Հայաստանի կազմում:

-Ոչ, երբեք: Ես սկսել եմ խաղալ Հայաստանի հավաքականում 2021 թվականին: Ես ոչ մի ցուցակում չկայի, երբ Ռուսաստանի երիտասարդական հավաքական մրցաշարի էին հրավիրում նրանց, ում երբեք չէին հրավիրել: Ես, կարծես թե, այն ժամանակ ՖԱԼ-ի (Ռուսաստանի առաջին լիգա) լավագույն ռմբարկուն էի… Կամ լավագույններից մեկը: Մենք հարազատներով նայեցինք, ցուցակներում ինձ չտեսանք: Դա վերջնական պահն էր, որից հետո որոշումը կայացվեց:

Հետևեք մեզ՝ այստեղ

Նարեկ Կարապետյանը հրապարակում է ադրբեջանական ծրագրի փաստաթղթերըՈչ մի ուժ չպետք է ունենա բացարձակ իշխանություն․ Էդմոն ՄարուքյանԿամ դու կգաս հունիսի 3-ին, կամ ադրբեջանցիները կգան… Բազմամարդ հանրահավաքից հետո Ուժեղ Հայաստանը շարունակում է իրազեկման արշավը ԳյումրիումՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանի» ասուլիսը Գյումրիում Ինչպես է Նարեկ Կարապետյանը շփվում Վարդանանց հրապարակում հավաքված գյումրեցիների հետ Բյուրականի դպրոցի տնօրենը ՔՊ-ի հավաքին մարդ է հավաքում (ձայնագրություն )Գյումրի, Ուժեղ Հայաստան, լուսանկարներ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ 2026 թվականի հունիսի 1-7-ի համար Սպիտակից մինչև Ալավերդի․ քննարկվել են քաղաքացիներին հուզող հարցերը․ Գագիկ Ծառուկյան Գերմանացիները մշակել են արևային վահանակները քողարկելու միջոց արդյունավետության նվազագույն կորստով. Դրանք նման են մարմարի, աղյուսի և կղմինդրիՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի այսօր Վանաձորում բшխվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Թուրքիայում ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է ութ մարդ Հրդեh՝ Երևանի տներից մեկում․ տnւժածներ չկան Մեկ անձի շոուի վերջը. ինչպե՞ս ներդնել իրական պառլամենտարիզմ Հայաստանում․ Էդմոն Մարուքյան Հայեր ջան սա ընտրություն է ճշմարտության և կեղծիքի միջև․ Տաթևիկ Կարապետյան Փոփոխությունները գալիս են Ուժեղ Արևածագ ու Ուժեղ Ծաթեր՝ Սամվել Կարապետյանի հետԵրևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Porsche Cayenne»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Sentra»-ն․ կան վիրավnրներ ֆրանսիական «ՊՍԺ» ֆուտբոլային ակումբի հաղթանակից հետո Փարիզում մասշտաբային անկարգnւթյուններ են սկսվել․ կան հարյուրավոր ձերբակալվածներ ՊՍԺ-ն նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը Ի՞նչ եղանակ է սպասվում մայիսի 31-ից հունիսի 4-ին Հինգ տարեկան երեխա է ընկել իններորդ հարկի բնակարանի պատուհանիցՏասնյակ հասցեներում հունիսի 2-ին, 3-ին և 4-ին գազ չի լինելու «Բժիշկները չէին թաքցնում, որ լուրջ խնդիր է, ու գուցե աչքերս չբացեմ». Սամվել Մալոյանը՝ հրաշքով փրկվելու, «Ազգային երգիչ 2» նախագծում հաղթելու, անձնականի ու տեսահոլովակի մասին Կրակոց՝ Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում. բժիշկներն արձանագրել են 62-ամյա տղամարդու մահը Մեդվեդևը սպառնացել է Ուկրաինային ԱԷԿ-ին հարվածով Որոնք են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները՝ ըստ Forbes-ի Տասնյակ հասցեներում հունիսի 2-ին, 3-ին և 4-ին գազ չի լինելու Ուժեղ Հայաստանում գերակայելու է մարդու իրավունքը․ Արամ ՎարդևանյանՀունիսի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 8-ին, 9-ին, 10-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Անկեղծ ժպիտներ ու ջերմ ողջույններ. Գյումրին դիմավորեց Նարեկ ԿարապետյանինԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանումՀինգ տարեկան երեխա է ընկել իններորդ հարկի բնակարանի պատուհանից․ ՌԴ Լեփ-լեցուն Վարդանանց հրապարակը վանկարկում է` Սամվել՜ վարչապետԻ՞նչ եղանակ է սպասվում մայիսի 31-ից հունիսի 4-ին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները ՊՍԺ-ն նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը Ուռուցքաբանը նշել է խալերի վտանգավոր փոփոխությունները Ռուսաստանում կզբաղվեն պետծառայողների շրջանում ռուսերենի իմացության մակարդակի բարձրացմամբ Սամվել Կարապետյանը մինչև օրս կալանավորված է Ադրբեջանի պահանջով. Արամ ՎարդևանյանԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանում. Նարեկ ԿարապետյանՆերդրումներ ենք բերելու, որ Գյումրին դառնա միջազգային տուրիստական հանգույց. Սամվել ԿարապետյանԻտալիան արգելել է Քանյե Ուեսթի և Թրևիս Սքոթի համերգները Քաղցկեղի դեմ պայքարող հայտնի բլոգերը վաճառքի է հանել իր թանկարժեք զգեստապահարանը Բացահայտվել է ԱՄԷ-ի գաղտնի դերը Իրանի դեմ պատերազմում Մայր Աթոռում տեղի է ունեցել Արցախին, Հայոց gեղաuպանnւթյանը և հայ ազատագրական պայքարին նվիրված գրքերի շնորհանդեսը Բոլոր առևտրային նավերը պետք է օգտագործեն Հորմուզի նեղուցում նշանակված երթուղիները և ստանան ռшզմածովային ուժերի թույլտվություն․ Իրանի ռшզմական հրամանատարության հայտարարությունը Bloomberg․ Քուվեյթի ավիաբազային Իրանի ենթադրյալ հարվածի հետևանքով մի քանի ամերիկացիներ են վիրավորվել Իրաքյան «Քաթաիբ Հեզբոլլահ» շարժումը բացառում է զինաթափումը ԱՄՆ ճնշման ներքո