Երևան, 26.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նոր նախագծեր ու սիրելի հաղորդումների վերադարձ՝ նոր ձևաչափով. Առաջին ալիքը մեկնարկում է գարնանային եթերաշրջանը

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Գարնանն Առաջին ալիքը խոստանում է լինել աննախադեպ և շատ հետաքրքիր։ Եթերում լինելու են մասշտաբային նախագծեր, նոր մեկնաբանմամբ վերադառնալու են նաև ծանոթ ու սիրելի հաղորդումները։ 

Բազմաժանր հեռուստախաղեր, երաժշտություն, նորաձևություն և ոճ, արտասահմանյան և սեփական արտադրության ֆիլմեր, քաղաքական-վերլուծական հաղորդումներ:

Tert.am Life-ի հետ զրույցում Հանրային հեռուստաընկերության հանրային կապերի և թվային հաղորդակցության ծառայության ղեկավար Լուսինե Թորոսյան-ը նշեց, որ գարնանը եթերը լի կլինի նոր և արդեն սիրված նախագծերով.

«Մենք մեծ ուշադրություն ենք դարձրել ժամանակակից ձևաչափերին և բազմազանությանը, որպեսզի մեր հեռուստադիտողները յուրաքանչյուր օր ինչ-որ նոր բան գտնեն»։ Սպասվող ամենախոշոր նախագիծը ինտելեկտուալ հեռուստախաղն է՝ «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր», որը կիրականացվի Sony Pictures Entertainment-ի հետ համագործակցությամբ: Մրցանակային ֆոնդը այս տարի բացառիկ է՝ 10 միլիոն դրամ: Հաղորդմանը մասնակցելու համար հայտագրումն արդեն բաց է և կտևի մինչև մարտի 20-ը։

«Մրցաշարն այս տարի բացառիկ է ոչ միայն մրցանակային ֆոնդով, այլ նաև ինտելեկտուալ հարցերի բարձր մակարդակով։ Մենք ցանկանում ենք, որ այն լինի բոլորի համար հետաքրքիր»,- հավելեց Լուսինե Թորոսյանը:

Նոր եթերաշրջանում կհայտնվեն նաև երաժշտական ժամանցային «Նոտա-նոտա» նախագիծը, որը կվարի Արսեն Գրիգորյան, և կներկայացնի նոր խաղեր ու ինտերակտիվ մթնոլորտ:

«Շապիկին» հաղորդումը կվարի Լուսինե Թովմասյանը, որտեղ կներկայացվեն կանանց թեմաները, նորաձևությունը և զրույցներ հայտնի հյուրերի հետ:

Հեռուստաեթերը կհարստացնեն «Դեպքի վայրում»՝ դետեկտիվ ժանրի ժամանցային խաղը, որտեղ հյուրերը կփորձեն բացահայտել խորհրդավոր դեպքերը և հանցագործություններ:  Ավելի մեծ մասշտաբով եթեր է վերադառնում «Առաջին ստուդիա» երաժշտական նախագիծը՝ նոր կատարումներով և մեկնաբանություններով, առաջին հեռուստափոդքաստը՝ «Մյուս կողմից», մոտիվացիոն «Դու կարող ես» հաղորդաշարը, Հրաչուհի Ութմազյանի՝ «Հանդիպում առաջինում» հաղորդաշարը՝ նոր ձևաչափով, ինչպես նաև «Կարևոր գործ» նախագիծը, որը  կբացահայտի ու կներկայացնի հասարակությանը աննկատ, բայց կարևոր մասնագիտություններ: 

«Նոր նախագծերը ստեղծված են այնպես, որ ամենատարբեր խմբերի համար հետաքրքիր լինեն՝ երեխաներից մինչև մեծահասակներ։ Կան սպորտային, մշակութային, երաժշտական, դետեկտիվ և մոտիվացիոն նախագծեր, որոնք հեռուստադիտողներին կպարգևեն ոչ միայն ժամանց, այլ նաև օգտակար տեղեկատվություն»,- մեզ հետ զրույցում նշեց Լուսինե Թորոսյանը:

Հեռուստադիտողները կտեսնեն նաև սպորտային կարևոր հեռարձակումներ՝ ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի առաջնություններ, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլային հանդիպումները:

Նրա խոսքով՝ «Դեպի դասական Եվրատեսիլ»-ը կլինի մարտ ամսին, իսկ մինչև հունիս նոր հաղորդմամբ «Դասական Եվրատեսիլ. Ետնաբեմ» կտեսնենք ամբողջ նախապատրաստական ընթացքը: 

Հունիսի 6-ին Հայաստանը կհյուրընկալի  «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթը, որի ընթացքը կներկայացվի առանձին հաղորդմամբ՝ ցույց տալով Հայաստանի պատվիրակի նախապատրաստական փուլերն ու Հանրային հեռուստաընկերության կազմակեպչական նախապատրաստական աշխատանքները:

Ամփոփելով՝ Լուսինե Թորոսյանը նշեց, որ Հանրային հեռուստաընկերության գարնանային նոր եթերաշրջանը հեռուստադիտողներին խոստանում է նոր, բազմազան, ժամանցային և կրթական բովանդակություն, ինչպես նաև սիրելի հաղորդումների վերադարձ նոր ձևաչափերով:

Հեղինակ՝ Անի Մնացականյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Ինչպիսի՞ կառավարություն է ձևավորելու Ռոբերտ Քոչարյանը. «Փաստ»«Գալու է բոլոր մեղավորների պատասխան տալու ժամանակը». «Փաստ»Ո՞վ կդառնա ՆԳ նախարար. «Փաստ»Փաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. «Փաստ»Սատելիտների քաղաքականությունը. ինչպես են «կեղծ ընդդիմադիրներն» աշխատում Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար. «Փաստ»ԵԱ․ Հայ շախմատիստուհիների արդյունքներն առաջին խաղափուլում Մայիսի 26-ին, 27-ին, 29-ին, հունիսի 2-ին գազ չի լինելու Արագածոտնի մարզում բեռնատարը բախվել է «Ford Transit»-ին և դիմել փախուստի․ կան վիրավnրներ Ռուսաստան–ՆԱՏՕ հարաբերությունների շուրջ նոր մտահոգություններ Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել Նավթի համաշխարհային շուկայում գների անկում է նկատվել Վթարի մասնակից ոչ սթափ վարորդին դատարանը երկամսյա տնային կալանք է տվել Նորից զգալ կյանքը. Գոռ Հակոբյանն ու Հրուշ Մնոյանը որդու՝ Ֆելիքսի բուժման ընթացքից նոր լուսանկարներ են հրապարակել Տաշիրի բնակիչներն էլ գիտեն, որ եթե մենք չգնանք ընտրության՝ ադրբեջանցիները կգան․ «Ուժեղ Հայաստան»Իդա օրն պադմագան օրը . ձեր ցավը տանիմ. Նարեկ Կարապետյան«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն և «Թովմասյան» հիմնադրամը ստորագրել են հուշագիրՀռոմի պապը խոսել է արհեստական բանականության ռիսկերի մասին Երևանի և մարզերի որոշ հասցեներում հոսանքանջատումներ կլինեն Ծննդավայրս․ Նարեկ ԿարապետյանԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ուկրաինայում զինվորական կոմիսարիատի աշխատակիցները ձերբակալել են մի տղամարդու և նրա դստերը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ակնալիճում 34-ամյա վարորդը «Mitsubishi» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին Իսպանիայում հայտնաբերվել են վաղուց կորած 17-րդ դարի նկարներ Կասեցվել է «Օսկան» կաթնաշոռի արտադրությունը Ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցներ կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով. ՆԳՆ Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը Հորմուզի նեղուցի բացումը կիրականացվի փուլերով «Այս մարդը Ալիևին «ոչ» ասելու կամք չունի». Մենուա ՍողոմոնյանՄիայն Ուժեղ Հայաստանը կստեղծի հուսալի ճանապարհ դեպի արևելք, դեպի արևմուտք, դեպի հյուսիս և դեպի հարավ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը շարունակվում է Լոռու մարզի Տաշիր համայնքում«ՀայաՔվեն» աջակցում է «Ուժեղ Հայաստանին»․ մարդկանց տրամադրվածությունը դրական է․ Ավետիք ՉալաբյանԲարի ու ուժեղ Ստեփանավանը. Նարեկ ԿարապետյանԱՀԿ-ն կանխատեսում է Էբոլայի դեպքերի աճ «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Ստեփանավանում․ ՀայաՔվե2026-ին կզացնում ենք 16֊ին. Արշակ Կարապետյան Հարկային տեսուչները տուգանք չկիրառելու դիմաց կաշառք են ուզել Ավտովթար՝ Լոռու մարզում․ Վանաձորում բախվել են «Opel»-ը ու «BMW»-ն Նարեկ Կարապետյանը բացառապես ՀՀ քաղաքացի է և երբևէ որևէ այլ երկրի քաղաքացիություն չի ունեցել«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների երգը ավտոբուսումԲաշ Ապարանում հանդիպեցինք Դրոյի թոռանը՝ Ֆիլլիպ Կանայանին․ Նարեկ ԿարապետյանԻսրայելն ու «Հըզբոլլահը» միմյանց են հարվածել Սամվել Կարապետյանը հանդիպել է մշակույթի գործիչների հետԴու քո կյանքով և ընտրությամբ ցույց տվեցիր, թե ինչ է նշանակում լինել իսկական հայրենասեր՝ պատրաստ ամենամեծ զրկшնքների. Սամվել Կարապետյանի շնորհավորանքը՝ Ռուբեն Վարդանյանին«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումԳորիսի ԲԿ-ի նախկին տնօրենի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Արցախը պարտվե՞ց, թե հանձնեցին. բացառիկ հարցազրույց գեներալ Վարդան Ավետիսյանի հետ«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը՝ ԵղեգնաձորումԼոռու մարզի ոստիկանները սպանության նախապատրաստություն են բացահայտել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը Լոռու մարզի Բազում գյուղում