Երևան, 23.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հատկապես սոցցանցերի օգտատերերից շատերը նկատած կլինեն, որ տարբեր անընդունելի դեպքերի հետ կապված հրապարակումների ներքո քիչ չեն արձագանքները, թե՝ «լավ է արել, քիչ է արել...»: Ու խոսքն ամենևին էլ քաղաքական կամ նույնիսկ մերձքաղաքական դեպքերի մասին չէ: Ենթադրենք (չնայած, ինչ «ենթադրենք») որևէ անձնավորություն կենցաղային հողի վրա հարվածել է մեկ ուրիշին, մյուսը փորձել է հրկիզել այնինչի մարագը, երրորդը մեկ այլ անթույլատրելի արարք է կատարել...

Թվում է՝ շարքային, մոլորակի այլևայլ վայրերում, ցանկացած հասարակության մեջ պատահող միջադեպեր են: Բայց մեկ էլ նայում ես տակի մեկնաբանություններն ու՝ «հա, շատ էլ լավ է արել», «էդ քիչ է, պիտի այսպես ու այնպես աներ» և այլն: Կա նաև հակառակը, թեպետ երկուսն էլ նույն պատճառահետևանքային կապն ունեն. օրինակ՝ պատանիների կամ դպրոցահասակների մասնակցությամբ որևէ ոչ ճակատագրական, թեթև մի դեպքի նկարագրություն է, ու մեկ էլ կտեսնես՝ «դրանց էս անել, էն անել, ծնողներին դատել, քառատել, կալանավորել, գամել անարգանքի սյանը...»:

Ստո՛պ: Հետաքրքիր է, այդ ո՞ր պահից սկսեցինք չարությունը, անգամ՝ հանցանքը, ուրիշի առողջությանը կամ ունեցվածքին վնաս պատճառելը արդարացնող դառնալ: Մյուս կողմից՝ ո՞ր պահից սկսեցինք այսքան չար, ագրեսիվ դառնալ: Խոսքը, հարկավ, բոլորի մասին չէ: Բայց կա մի զանգված, որի ներկայացուցիչները արդարացնում են հանցանքը ու պատրաստ են մորթել, սպանել մի փոքր անկարգության համար: Սոցիալական հոգեբանության տեսանկյունից, հնարավոր է, դա ուսումնասիրության հետաքրքիր նյութ է: Բայց նման սոցիալ-հոգեբանական միջավայրում ապրելը, համաձայնեք, ոչ միայն հետաքրքիր չէ, այլև ահավոր է ու սարսափեցնող: Ո՞րն է խնդիրը: Չնայած, ճիշտ կլիներ հարցը մի քիչ այլ կերպ ձևակերպել. որո՞նք են խնդիրները:

Առաջինը, կարծում ենք, ակնհայտ է, որ հասարակության մեջ կուտակվել է չարության, նեղացածության, եթե կուզեք՝ «աբիժնիկության», ագրեսիայի մեծ, շատ մեծ չափաբաժին:

Ու, նկատենք, քրեական խրոնիկան էլ է դա վկայում՝ դանակահարություններ, ծեծկռտուքներ, քաշքշոցիներ, «ռազբորկաներ», նաև՝ կրակոցներով ուղեկցվող բախումներ: Ու կարևորը հիմնապատճառները որոնելն է: Որովհետև վերը նկարագրվածը հիմնականում հետևանքներ են:

Ինքնաբերաբար, գալիս է հարցը, թե ինչո՞ւ և երբվանի՞ց այսպես շրջվեց միջավայրը:

Մենք չենք կարծում ու, առավել ևս, չենք ասում, թե առաջներում նման մարդիկ ու նման դրսևորումներ ընդհանրապես չկային: Կային (նաև հետո են լինելու), բայց նրանք մարգինալ, լուսանցքային դրսևորումներ էին: Ի դեպ, ինչպես շատ այլ հասարակություններում: Բայց դա նախկինում: Իսկ հիմա, ներկայում անողոք փաստն այն է, որ վերջին 8 տարում նման մարդկանց ու նմանօրինակ ագրեսիվ դրսևորումները բազմապատկվել են: Էապես են ավելացել: Դեռ համատարած գուցե չեն դարձել, բայց հասարակության ընդհանուր պատկերի ու նկարագրի որակական, տեղին է ասել՝ անորակության փոփոխության տանում են:

Ու դա, այո, գալիս է հենց օրվա իշխանությունների պահվածքից: Ինչպես ուզում եք՝ գցեք, որ կողմից ուզում եք՝ բռնեք:

Չենք դադարի հիշեցնել, որ փաշինյանենք եկան իշխանության՝ դագաղներ ճոճելով, ողջ մարդկանց բնակարանների դռների մոտ դագաղի կափարիչ ու սգո պսակներ դնելով:

Եկան իշխանության ու սկսեցին պաշտոնական ամբիոններից գոռգոռալ պատժելու, ասֆալտին փռելու, պատերին ծեփելու մասին: Էլ՝ «թաթերդ կկտրեմ, լեզուդ կկտրեմ, պետք լինի՝ ուրիշ բան ցույց կտամ, վեր ընկեք տեղներդ...», և այլն, և այլն:

Եկան՝ չարություն հորդելով: Իսկ հասնելով իշխանության՝ ուղղակի ողողեցին հասարակությունը չարության, ատելության ու քինախնդրության տեղատարափով:

Դա անխուսափելիորեն ազդելու էր և ազդեց հասարակության տրամադրությունների, ընդհանուր միջավայրի վրա: Չի կարող լինել այնպես, որ տարիներ շարունակ բոլոր հնարավոր հարթակներից չարություն, ատելություն, ագրեսիա հորդի, ու հասարակությունը, մարդիկ այդ ամենից անմասն մնան:

Եվ այն, որ առկա անշնչելի մթնոլորտի ձևավորման առանցքային պատճառներից մեկը Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունն են, երևում է նաև նախկինի հետ համեմատության մեջ: Կրկնենք՝ «աբիժնիկներ», ագրեսիայի հակվածներ կան բոլոր ժամանակներում, նախկինում էլ կային: Բայց նախկինում, երբ գործում էին հասարակության, համակեցության չգրված կանոններ, նույնիսկ ագրեսիվ մղումներ ունեցողները զսպվում էին, իրենք էին քաշվում դրսևորվել: Եվ անհնար է պատկերացնել, որ նախկինում որևէ իշխանություն իրեն նման կերպ պահեր, նման կեղտոտ բառամթերք գործածեր, նման սպառնալիքներ ու հայհոյախոսություններ հնչեցներ: Ոչ թե առանձին անհատներ, այլ իշխանությունը, որպես այդպիսին:

Մինչդեռ այն միջավայրը, որ ձևավորել են Փաշինյանն ու փաշինյանական իշխանությունները հասարակական-քաղաքական հարթության վրա, հանգեցնում է չարության, վերբալ ու ոչ վերբալ ագրեսիայի տարածմանը, խթանում է չարությունը, ագրեսիան ու դրանց այլևայլ դրսևորումները: Իշխանությունն ինքն է գեներացնում ներքին, ներհասարակական թշնամանք: Իշխանությունն ինքն է արմատավորում անպատասխանատվության և անպատժելիության մթնոլորտ: Եվ իշխանությունը, ուժային մարմինների ետևում պատսպարված, օրենքները ծռմռելով, իր չափով է անում այն, ինչ խելքին փչում է: Այդ թվում՝ ռեպրեսիաներ, բռնաճնշումներ, խոշտանգումներ, ապօրինի ու կամայական կալանավորումներ: Իշխանությունը, ի դեմս Փաշինյանի ու նրա «առաջին շարքի» քպականների, գործնականում հանդես է գալիս որպես երկրի ներսում չարության, «աբիժնիկության», քինախնդրության ու ագրեսիայի հիմնական աղբյուր: Ինչպես ասվում է՝ ձուկը գլխից է նեխում:

Պատահական չէ, ի դեպ, որ առանձին ընդդիմադի ուժեր, այլևայլ անհրաժեշտությունների շարքում, ընդգծում են ներհասարակական համերաշխության վերականգնման կարևորությունը: Ու, այո, նաև դրան հասնելու համար է պետք ձերբազատվել չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրից: Մեր երկիրն ու ժողովուրդը շնչելու, այլ ոչ թե չարության մեջ շնչահեղձ լինելու է արժանի:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հիասթափեցնեմ, այս իշխանությունը միայն Անկախության հռչակագրի հղումը հանելով չի բավարարվել․ գտել է դրա բովանդակությունը ջնջելու ձևը ևս. ՇուշանյանՆոր Սահմանադրության նախաբանից հանվել են համազգային նպատակներն ու քաղաքացիական համերաշխության դրույթը. Լիաննա Գասպարյան Ճապոնիայում գրեթե 4,000 ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի ձյան տեղումների պատճառով Բաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է. Մարիաննա Ղահրամանյան «Ռեալ»-ը պատրաստվում է նոր պայմանագիր կնքել․ Ռոմանոն հայտնել է ֆուտբոլիստի անունը Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի’ ունենալու. Հայկ ՍուքիասյանԱՄՆ-ում մեկ օրում հետաձգվել և չեղարկվել է ավելի քան 7,2 հազար չվերթ Ո՞րն է հայկական երկարակեցության գաղտնիքը․ ՀՀ-ն ռեկորդ է սահմանել Մայրը սպանել է իր երկվորյակ որդիներին՝ իր սիրեցյալին դեմ լինելու համարԹուրքիայում անցկացված COP31-ի մասնակիցները ձախողել են վերջնական փաստաթղթի ընդունումը Աթոյան փողոցում բшխվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում՝ կոտրելով ցուցափեղկն ու ապակիները․ կա 1 զnհ, 1 վիրավnր Պուտինը պարտավոր է կիրառել միջուկային զենք. Մեդվեդևի զգուշացումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի՝ 6-10 աստիճանով «Ինտեր»-ը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Ատալանտա»-ի հետ. Մխիթարյանը մասնակցել է խաղին Իրանի սահմանների մոտ ցանկացած ռшզմական ուժի ներկայությունն անընդունելի է. հայկական կողմը մեզ տվել է անհրաժեշտ հավաստիացումները. Բաղայի ԵՊՀ-ից դասախոսներն ազատվում են իրենց քաղաքական հայացքների և դիրքորոշումների համար. Մենուա ՍողոմոնյանՑեղասպանությnւն ուրացող և հայ ժողովրդի դեմ ագրեսիш իրականացնողին արդարացնող ռեժիմը խնդիր չունի այս ադրբեջանցու հանցագործությnւնը մեղմացնելու. Տիգրան Աբրահամյան «Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկըԸստ նոր Սահմանադրության նախագծի՝ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած քաղաքացիները, որոնք նախորդող 2 տարվա ընթացքում առնվազն 1 տարի մշտապես բնակվել են ՀՀ-ում Քաղաքական գործիչը պետք է ունենա բարոյական պատասխանատվություն. Մհեր ԱվետիսյանԱղջիկը թոշակին տեր կանգնելու համար սպանել է 73-ամյա հորըՌուբլին էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 23-ի դրությամբ Երևանում բшխվել են «Toyota Land Cruiser»-ը և «Nissan X-Trail»-ը. կա վիրավnր. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում93 տարեկանում կյանքից հեռացել է գիտնական, պետական գործիչ Գրիգորի Գաբրիելյանցը Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Ֆարսյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱՄՆ-ում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից բեռնատարի հետ բախnւմից հետո. կան տnւժածներ Հրաժարական կտամ․ ի՞նչ է խնդրում Փաշինյանն ընդդիմությունից ՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպումը ցույց է տվել Եվրոպայի ազդեցության թուլացումը. Politico Պահեստազորի սպաների զորակոչ․ կառավարությունը նոր որոշում է նախատեսում Լրագրողների նկատմամբ այս վերաբերմունքի նպատակը մեկն է՝ լռեցնել ազատ խոսքը, քննադատություններն ու սուր հարցադրումները. Մարիաննա ՂահրամանյանAP. Դեմոկրատները ռեկորդային թվով տեղեր են ստանալու Ներկայացուցիչների պալատում Որպեսզի կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրության համահեղինակ դառնա նաև ողջ հասարակությունը...ԱՄՆ-ում հայտարարել են Եվրոպայի անվտանգության ճարտարապետության շուրջ բանակցություններ անցկացնելու մասին Մինչև ո՞ւր կիջնի ոսկու գինըԱրշակունյաց պողոտայում շղթայական ավտnվթար է տեղի ունեցել. տnւժածներ չկան Նոր Սահմանադրության հայեցակարգի մշակումը պետք է հիմնված լինի հանրային լայն քննարկման և համազգային համաձայնության վրաՎրաստանի նախագահը ներում է շնորհել ավելի քան 200 բանտարկյալի՝ Սուրբ Գևորգի օրվա կապակցությամբ Ուղղակի խոսել խաղաղության մասին և ասել, որ պատերազմ չենք ուզում, դա դեռ չի նշանակում, որ մենք պատերազմ չենք ստանալու. Մհեր ԱվետիսյանԻմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. Լավրով Ե՞րբ կզգացվի ձմեռային իրական սառնությունըՄեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) «Ինտեր»-ը Բերգամոյի «Ատալանտայի» հետ պայքարում ոչ ոքի է խաղացել Քուշներ. Թրամփը կոչ է արել Եվրոպային գումար ծախսել տնտեսության, այլ ոչ թե Ուկրաինայի վրա Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Վրաստանի կառավարությունը որոշել է արգելել փոխնակ մայրությունը Բալթիկ ծովում հարձшկման է ենթարկվել ռուսական «Sparta II» բեռնատար նավը Պարեկներն ու երիտասարդները մեքենայում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու ընտանիքի անդամներին Ինձ համար ամենակարևորն այն է, որ մեր նախագահն ինձ չնախատի. Պեսկով ԵՄ երկրներում կայանալիք ընտրությունների արդյունքները կարող են խաթարել միավորման կայունությունը և հանգեցնել առանցքային որոշումների ընդունման «կաթվածի». The Guardian