Երևան, 10.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի ու նրա թիմի՝ «ֆալստարտով» մեկնարկած քարոզարշավի «մեխերից» մեկը, եթե ոչ՝ գլխավորը, այն կեղծ թեզն է, թե իրենք խաղաղություն են բերել (բերելու), իսկ ընդդիմադիրները՝ պատերազմ: Փաշինյանն այս ընթացքում արդեն հասցրել է նույնիսկ Եվրոպական խորհրդարանի ամբիոնից չարախոսել, թե անգամ Հայ առաքելական եկեղեցին «պատերազմի կուսակցություն» է (սա մեկին մեկ ադրբեջանական թեզ և մեղադրանք է): Նմանապես, ըստ Փաշինյանի, Հայաստանի ընդդիմադիրներն էլ «պատերազմի կուսակցություններ» են:

Մի խոսքով, ըստ Փաշինյանի ու ՔՊ-ի, բոլորը պատերազմ են ուզում, և միայն իրենք են, որ խաղաղասերներ, խաղաղաբերներ ու խաղաղարարներ են: Այն, որ նման հայտարարություններ անում է Փաշինյանը, ու այն, որ նրան ձայնակցում է իր ՔՊ-ն, արդեն իսկ զավեշտական է: Խաղաղությունից է խոսում այն նույն Նիկոլ Փաշինյանը, որի վարած «քաղաքականությունը» 2018-20 թվականներին հանգեցրեց նախ՝ Արցախի խնդրով ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում բանակցային գործընթացը վերջնական փակուղի մղելուն, ապա այդ գործընթացը տապալելուն, բանակցության առարկան զրոյացնելուն: Ավելին, Ստեփանակերտում բղավելով «Արցախը Հայաստան է, և վերջ», Փաշինյանը ոչ միայն հույզեր «գողացավ», այլև գործնականում լեգիտիմացրեց բանակցություններից դուրս գալու և ռազմական ագրեսիայի դիմելու Ադրբեջանի և Թուրքիայի անթաքույց մղումներն ու ծրագրերը: Ու բերեց պատերազմ: Աղետաբեր, մարդկային ու տարածքային ծանր կորուստների հանգեցրած պատերազմ: Ու պարտություն:

Հաջորդող տարիներին, որպես կատարված աղետի «հետցնցումներ», եղան կարճատև մի քանի ռազմական բախումներ ևս, որոնց բոլորի ընթացքում արդեն բուն Հայաստանի Հանրապետությունն էլ ունեցավ տարածքային որոշակի կորուստներ: Ի դեպ, տակավին չվերականգնված: Նմանապես՝ Փաշինյանի վարած «քաղաքականության» ու հատկապես Պրահայում Արցախն ուրանալու (2022 թ. հոկտեմբերի 6-ին) հետևանքով թշնամական Ադրբեջանն ու այն ղեկավարող Ալիևի հանցավոր և հակահայ կլանն իր արյունոտ ձեռքերն արձակված համարեց՝ բազմահազարամյա հայկական Արցախը հայաթափելու հարցում: Ու Արցախը պատմության մեջ առաջին անգամ հիմնովին հայաթափվեց:

Եվ ահա, այս բոլոր աղետները բերած Փաշինյանն ու նրան այդ բոլոր աղետաբերումների մեջ բացարձակապես աջակցած ՔՊ-ն խոսում են... «խաղաղություն բերելուց»:

Ի լրումն, մեջտեղ են նետել վերը նշված կեղծ թեզը, թե իրենք խաղաղության «աղավնիներն» են, իսկ մյուս բոլորը՝ «բազեներ»:

Բայց դա՝ դեռ իր հերթին: Միաժամանակ, հետաքրքիր է դիտարկել, թե ի՞նչ կա Փաշինյանի ու նրա ՔՊ-ի տարփողած «խաղաղության» տակ: Այն, որ իրենց «ուրախ ավտոբուսի» ու պլակատների վրա մեծ-մեծ տառերով գրել են:

Առհասարակ, խաղաղության գրավականն այն է, որ հավանական հակառակորդների միջև լինի ռազմական, ռազմաքաղաքական, արտաքին-քաղաքական ուժերի ու հնարավորությունների որոշակի հավասարակշռություն: Ըստ այդմ՝ մարտունակ և ժամանակակից պահանջներին համարժեք սպառազինված բանակ, համադրվող շահերով հնարավորինս վստահելի դաշնակիցներ, դիմացինի վրա նաև «երրորդ կողմերի» միջոցով ազդելու հնարավորություններ: Հարկավ կան նաև լրացուցիչ այլ գործոններ, ինչպես, օրինակ՝ հարևան երկրների, ժողովուրդների միջև եղած (ձևավորված) բարեկամական կամ հակառակը՝ թշնամական հարաբերությունները:

Լավ, իսկ ի՞նչ կա Փաշինյանի «խաղաղության» տակ. մեծ հաշվով, կամ եթե հակիրճ՝ ոչինչ չկա:

Չէ, հասկանալի է, որ ինչ-որ զենք-զինամթերք ձեռք բերվել է, բայց հազիվ թե դա համադրելի է այն ինտենսիվ ռազմականացմանն ու սպառազինմանը, ինչ դիտարկվում է թշնամի Ադրբեջանի պարագայում: Ի լրումն, Ադրբեջանն ու Թուրքիան հետևողականորեն խորացնում են ռազմական համագործակցությունը ևս, ինտենսիվորեն զորավարժություններ են անցկացնում պարբերաբար:

Այս ամենին գումարած՝ Հայաստանը հետևողականորեն վատացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, էլ ավելին՝ սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի գործունեությանը: Այսինքն, այն կառույցի, որի միջոցով, շոշափելի միջոցներ խնայելով, Հայաստանը նախկինում կարողանում էր համադրելի սպառազինություն ձեռք բերել՝ ապահովելով խաղաղության համար անհրաժեշտ հավասարակշռությունն ու բուն խաղաղությունը:

Ու երբ դիտարկում ես Փաշինյանի «խաղաղության» բացվածքը, պարզվում է, որ այն բաղկացած է... Ալիևի «բարի կամքից» ու ցանկությունից, գումարած՝ Էրդողանի «բարի կամքն» ու «ցանկությունը: Եվ գումարած՝ Թրամփի ասածներն ու TRIPP-ը:

Նույնիսկ ծիծաղելի է քննել Ալիևի ու Էրդողանի «բարի կամքի» տարբերակները: Ադրբեջանն ու Թուրքիան մշտապես ցանկացել են և ցանկանում են Հայաստանի պետականության վերացում, հայության բնաջնջում և կենսատարածքի յուրացում: Հենց այդ երկու պետությունները, իրենց ներկայիս տարածքայնությամբ, ասվածի ամենից ցցուն վկայությունն են: Ինքնասպանությանը համարժեք միամտություն է կարծել, թե նրանց մղումներն ու ծրագրերը փոխվել են:

Ինչ վերաբերում է TRIPP-ին, ապա առկա իրողությունները, մասնավորապես՝ Իրանի վրա ԱՄՆ-իսրայելական հարձակման և հարևան Իրանի հակահարվածների խորապատկերում այդ՝ բազմագովազդված «դարի նախագիծը» երևակվում է որպես խիստ անհեռանկարային: Սա՝ մեղմ ասած: Տեսաք` նույնիսկ Փաշինյանը առկա պայմաններում չի փորձում դրա մասին ծպտուն հանել: Այսինքն, նույնիսկ իր երկրպագուները կարող են ծիծաղել:

Մինչդեռ, հիշեցնենք Փաշինյանի ու թիմակիցների ոչ շատ վաղուցվա ինքնավստահ հայտարարությունները, թե TRIPP-ով 99 տարով կայունություն են բերել, այն 99 տարով Հայաստանի անկախությունը կապահովի, այս, այն: Այդ քարոզչական փուչիկն էլ պայթեց: Կամ՝ դեռ չիրագործված՝ հօդս ցնդեց, ինչպես Ծոցի արաբական երկրներում հօդս ցնդեցին այնտեղ տեղակայված ամերիկյան բազմամիլիոնանոց, գերթանկարժեք ռադարային համակարգերն ու նավթառատ արաբական երկրների ապահովության ու անվտանգության պատրանքները:

Ամփոփենք. կեղծ է այն թեզը, թե Փաշինյանը խաղաղություն է բերելու, իսկ մյուսները՝ ոչ: Ավելին, Փաշինյանի փիարային «խաղաղության» տակ չկան իրական գործոններ, չկա խոր, բազմակողմանի հաշվարկ, չկան երաշխիքներ: Փաշինյանական «խաղաղության» տակ բան չկա, այն ընդամենն պլակատների վրա գրված բառ է:

Այդ պայմաններում, ի դեպ, ընդդիմադիր որոշակի ուժերի նախանշած՝ երաշխավորված խաղաղության թեզն առնվազն շատ ավելի է արժանի ուշադրության:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն Մարուքյան9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանԵլիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը Փաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն Մնացականյան ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները հանդիպմանն ընդգծել են Կիևի անվտանգության երաշխիքների կարևորությունը Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար ՂումաշյանՈւկրաինան երկու առանձին պետությո՞ւն կդառնաՌոբերտ Փիլիպոսյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Քաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ ԵնգոյանTeam-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացելԱզգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունըՖիցոն «շանտաժ» է որակել Մերցի՝ Ուկրաինային ֆինանսավորելու պահանջը Եվրոպացիների մասնակցությունն Աբու Դաբիի բանակցություններին նախատեսված չէ, թող նստեն հյուրանոցում․ Լավրով Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով 35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար Ինչ գին կունենա ոսկին 2027 թվականին ՀԱՊԿ-ի դուռը Հայաստանի համար չի փակվում. Հայաստանին ՀԱՊԿ-ից դուրս չեն վտարելու. Լավրով Նիկոլի զոմբիների բանակը լրացվելու է եվրոգեյերով. Արշակ Կարապետյան Թուրքիայից նոր հայտարարություն Հայաստանի հետ սահմանի բացման վերաբերյալ ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ևս երկու լցանավի հրդեհման մասին Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըՀնդկաստանն առանցքային նշանակություն ունեցող երկիր է Հայաստանի համար. Կոնջորյան Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունըՎարորդներին զգուշացնում են՝ տեսախցիկներ են տեղադրվել․ ՆԳՆ-ն հորդորում է պահպանել կանոնները Կասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հացաբուլկեղենի արտադրական գործունեությունը Գլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան 25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը Կուսակցությունները պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները և ապահովել արդարադատություն Փարաքարում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել. ծուխը նկատելի է մի քանի կիլոմետրից Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար. Ուժեղ Հայաստան Իսպանիայում պայթյուն է որոտացել․ կա զոհ և ծանր վիրավորներ Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա ՂահրամանյանԿալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա ՍողոմոնյանԺառանգությունը չես կարող փոխանցել երեխաներիդ, այն կանցնի պետությանը․ ի՞նչ է իրականում ասում օրենքըՑնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ հաշվապահների օրվա կապակցությամբ