Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը մի ամբողջ շարք հայտարարություններ արեց, որոնք տարբեր մեկնաբաններ բնորոշեցին որպես խոստովանական կամ ինքնախոստովանական: Ահավասիկ, Նիկոլ Փաշինյանի խնդրահարույց հայտարարություններից մի քանիսը.

Ա) «Որպես վարչապետ՝ հրաժարվում եմ պատմական արդարության վերականգնման օրակարգից»:

Բ) «Գիտակցված զոհողության մենք գնացել ենք 2020 թ. և արդյունքում ձեռք ենք բերել պետություն և անկախություն։ Սրանից առաջ էդ բոլոր զոհողությունների հեղինակը մենք չենք եղել, մեզ տարել են կառափնարան և զոհել են իրենց շահերին։ Առաջին անգամ մենք զոհողության ենք գնացել մեր պետության համար, մեր շահերի համար, մեր ապագայի համար, մեր ինքնության համար»:

Գ) «…Ուզում եմ արձանագրել, որ կռվելու և այլնի մասին պնդումները, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը… Սուտ է, չի եղել նման բան, փախել են, ճողոպրել են: Ես չեմ ասել և չեմ ասում, որ արցախցիները փախել են, ես ասում եմ, որ Ղարաբաղի, այսպես կոչված, էլիտան է փախել»:

Սկսենք վերջինից: Նիկոլ Փաշինյանը, ինչպես դա ակնհայտ է իր հայտարարություններից ու նաև մեջբերված հատվածներից, նախընտրական ակտիվ քարոզչության թոհուբոհի մեջ մտած՝ հանրային օրակարգում վերաշրջանառում է իր և իր քարոզիչների այն քստմնելի ու ստահոդ թեզը, թե Արցախի հայությունն իբր չի կռվել, ըստ որում՝ ո՛չ 2020- ին, ո՛չ էլ հատկապես 2023-ին, փախել են, այս, այն: Ու հա, այն, թե իբր ինքն ընդհանրապես արցախցիներին նկատի չունի, փլուզվում է հենց մետրոյում օրերս տեղի ունեցած զազրելի դրվագով, ինչին անդրադարձել ենք. հուզական, զայրացած վիճակում մարդն ասում է այն, ինչ մտածում է, ինչ ենթագիտակցության մեջ է: Բայց հուզական ընկալումները, որքան էլ որ դրանք բնական են, դնենք մի կողմ ու խոսենք չոր փաստերով:

Առաջինը՝ հենց Նիկոլ Փաշինյանն է, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, Մակրոնի ու Շառլ Միշելի «քավորությամբ», Էրդողանի ու Ալիևի հետ հանդիպմանը ուրացել է Արցախը, կոնկրետ՝ Արցախը ճանաչել է ադրբեջանապատկան: Ու, որ ամենաահավորն է, Փաշինյանն այդպիսով լեգիտիմացրել է Արցախի հայության դեմ Ադրբեջանի կողմից էթնիկ զտում իրականացնելու գործողությունները: Եվ հենց Փաշինյանի այդ ուրացումից հետո սկսվեց Արցախի ամբողջական շրջափակումը Ադրբեջանի կողմից: Շուրջ 9 ամիս Ադրբեջանը տոտալ շրջափակման ենթարկեց Արցախը, շուրջ 140 հազար արցախահայությանը: Փաշինյանի իշխանությունը ոչ մի գործնական քայլ չկատարեց այդ շրջափակումը ճեղքելու համար:

Երկրորդ՝ ԱՀ Պաշտպանության բանակը Փաշինյանի կողմից Արցախն ադրբեջանական տարածք ճանաչելուց հետո կարգավիճակային առումով ինքնապաշտպանության ուժից, միջազգային իրավունքի տեսանկյունից, վերածվեց «զինված խմբավորման», ինչը ևս մեկ ձևական հիմք էր Ադրբեջանի համար՝ Արցախի հայության դեմ ագրեսիան «արդարացնելու» առումով:

Երրորդ՝ շրջափակումից զատ, Ադրբեջանը Արցախի շուրջ շփման գծի ողջ երկայնքով կենտրոնացրեց ՊԲ ուժերը մոտ 10 անգամ գերազանցող զինուժ և ռազմական տեխնիկա: Իսկ 2023 թ. սեպտեմբերի 19-ին՝ Ալիևի կողմից Արցախի հայության դեմ սկսած ագրեսիայի հենց սկզբից, Նիկոլ Փաշինյանը բացեիբաց հայտարարեց, որ Հայաստանը ոչ մի կերպ չի միջամտելու, իր խոսքերով՝ «չի ներքաշվելու պատերազմի մեջ»: Ասել կուզի՝ էն Ալիևը, էն՝ Արցախի հայերը, արեք նրանց հետ, ինչ ուզում եք:

Բայց, չնայած այդ ամենին, Արցախի ՊԲ-ն ցուցաբերել է զինված դիմադրություն:

Փաստ 1. ՔԿ նախագահը պաշտոնապես հրապարակել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղը տվել է 223 զոհ, որոնցից 25-ը քաղաքացիական անձինք են, զոհերի թվում կա 5 անչափահաս:

Փաստ 2. Ադրբեջանը պաշտոնապես ընդունել է, որ ունի 192 զոհ, ինչպես նաև 511 վիրավոր: Հետագայում Ադրբեջանի իշխանությունները հայտնել են 198 զոհի մասին:

Հարց. Եթե արցախցիները չեն կռվել ու փախել են, կամ, թող ներեն մեզ զոհված մեր եղբայրները, «ճողոպրել են», ինչպես Փաշինյանն է պնդում, ապա այդ ինչի՞ց են զոհվել ադրբեջանական 198 գրոհայինները, էլ չենք խոսում 511 վիրավորների մասին:

Այնպես որ, եթե Արցախի վրա ադրբեջանական ագրեսիայից ճողոպրող եղել է, ապա քաղաքական առումով թիվ 1 ճողոպրողը հենց Նիկոլ Փաշինյանն է, որը բացեիբաց հասկացրեց թշնամուն, որ ոչինչ չի անելու՝ ի պաշտպանություն Արցախի հայության: Ավելին, նույն Նիկոլ Փաշինյանը հենց այդ օրերին անհեթեթ վիճակի մեջ դրեց իր իսկ ԱԳ նախարարին, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարում էր Արցախի հայության դեմ էթնիկ զտման իրականացման մասին: Իսկ Ադրբեջանի ԱԳ նախարարը հակադարձեց Նիկոլ Փաշինյանի՝ դրանից մեկ թե երկու ժամ արած հայտարարությամբ, թե Արցախի քաղաքացիական բնակչությանը ոչ մի վտանգ չի սպառնում…

Էլիտայի մասին: Այն է՝ Արցախի ղեկավարության: Նրանց վերագրվող փախուստի մասին Փաշինյանի հայտարարությունը չի դիմանում ամենամեղմ քննադատությանն անգամ այն ակնհայտ պատճառով, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ նախկին նախագահներ, պետնախարարներ, բարձրաստիճան զինվորականներ, պետական գործիչներ, մինչև վերջ մնացել են Արցախում, ապօրինաբար գերեվարվել կամ առևանգվել են ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից, դատական ֆարսով դատապարտվել ու պահվում են Բաքվի բանտերում:

Այո, հնարավոր է՝ արցախցի որոշ ղեկավարներ տարբեր իրավիճակներում ու հանգամանքներում հասել են ՀՀ տարածք: Ու՝ ի՞նչ: Մի քանիսի օրինակով ընդհանրացումնե՞ր են անում: Ինչ վերաբերում է մեր ավելի քան 120 հազար հայրենակիցներին, որոնք մազապուրծ են եղել, ի՞նչ պիտի անեին: Փաշինյանի ուզածը կամ ցանկությունը ո՞րն էր՝ որ նրանք անխտիր բոլորը ադրբեջանական գերության ու բանտերի մեջ հայտնվեի՞ն: Իսկ գուցե Փաշինյանի «հոգին փառավորվե՞ր», որ կազմակերպված դիմադրության անհնարինության պայմաններում սեպտեմբերի 21- ից սկսած ադրբեջանական հրոսակը զանգվածային կոտորածի ենթարկեր Արցախի հայությանը:

Ինքը՝ Փաշինյանը, իր վարած «քաղաքականությամբ» Արցախը դրել էր այնպիսի անելանելի կացության մեջ, որ այնտեղ ղեկավարություն փոխվեր-չփոխվեր, իշխանություն փոխվեր կամ չփոխվեր, հետևանքը լինելու էր կատարված աղետը: Սա է հիմնականը: Այլ ոչ թե այն, որ աղետից մի քանի օր առաջ Արցախում ինչ-որ նախագահ է փոխվել: Փաշինյանը կարող է էլի փորձել այդ աղետի պատասխանատվությունը գցել այլոց գրպանը: Բայց կատարվածի համար իր մեղքն ու պատասխանատվությունն անհնար է ջնջել:

Հատկապես այն բանից հետո, երբ նա ինքը հայտարարում է, որ 2020-ի կորստաբեր պատերազմը եղել է «գիտակցված զոհողություն»: Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը գիտակցված ու կանխամտածված արել է ամեն ինչ, որպեսզի լինի պատերազմ: Ավելին, արել է ամեն ինչ, որպեսզի այդ պատերազմում «զոհվի» կամ զոհաբերվի Արցախը: Որովհետև, տեսեք-տեսեք, Փաշինյանին ու նրա պես «դատողներին» Արցախն էր խանգարում, որ անկախ ու երջանիկ լինեն, բազմամիլիոնանոց պարգևավճարներ ու հիպոտեկային ճոխ բնակարաններ ունենան:

Հա, ու Փաշինյանի ասելով չի, էլի, թե՝ «պետություն ձեռք բերեցինք»: Բա մինչև այդ որտե՞ղ էինք ապրում: Լավ-վատ, մենք պետություն ունենք 1991-ից վերսկսած, հետո՞ ինչ, որ Փաշինյանն ատելով ատում է այդ պետությունն ու համարում է, որ Հայաստանի պատմությունը 2018 թվին իր վարչապետ դառնալուց հետո է սկսվել:

Իսկ «պատմական արդարությանը» (և ոչ միայն) անդրադառնալու առիթ դեռ կլինի: Նշենք միայն, որ սեփական պատմությունից հրաժարվելը ուղիղ գծով նշանակում է մանկուրտացում: Իսկ կոնկրետ Փաշինյանի հայտարարությունները նախանշում են անդունդ, որի մեջ կանէանան պետությունը, ազգությունը, հայկական ինքնությունը:

Դա կլինի այն, ինչը Ազգային հերոսը բնորոշել է որպես «շրջել վերջին էջը»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցԳյուլբենկյան-Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Չհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանՁերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի հրկիզման համար կասկածվող անձը ԱՄՆ-ն օգնում է Հայաստանի իրավապահ մարմիններին՝ ամրապնդելու քննչական կարողությունները Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԿրեմլը հայտարարել է, թե ով պետք է Ուկրաինան ներկայացնի բանակցություններում Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ընտրվելու համար կառաջադրվի Կարեն Առուստամյանի թեկնածությունը Google Cloud-ի խափանում. տասնյակ ծառայություններ, այդ թվում՝ բանկային, անհասանելի են եվրոպական մի շարք երկրներում Ամերիկյան զինվnրականները Կիևին օդային hարձակումների մասին նախազգուշացումներ են տրամադրում նախկին ծավալով. Ռուբիո Նիդեռլանդների վարչապետն ու նրա զուգընկերը 2027-ին ծնողներ կդառնան Ֆասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՈւիթքոֆը Զելենսկիի հետ կհանդիպի Օսլոյում, ապա կմեկնի Մոսկվա Մի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԿենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ NYT. ԱՄՆ-ն մտադիր է համոզել Զելենսկուն համաձայնել զիջումների Դոնբասի հարցում Կրակոցներ՝ Արագածոտնում, տանտերը կրակել է, գողը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունից. Բաղայի Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գինը․ գազը կթանկանա 69%-ով «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալՀայաստանին ԵԱՏՄ-ից հեռացնելու սցենարը՝ քննարկման սեղանին․ զեկույցը կներկայացվի Պուտինին և Փաշինյանին Լարվածությունը սրվում է․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսությունը զինված ոստիկանների հսկողության տակ է ԵԱՏՄ-ն զգուշացրել է Հայաստանի համար առկա ռիսկերի մասին՝ ԵՄ-ին միանալու դեպքում Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի Դեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորի մի շարք հասցեներում, Լոռու մարզի Շահումյան բնակավայրում՝ հոկտեմբերի 21-ին Հիմա ես ի՞նչ անեմ, հանե՞մ էս մարդկանց աշխատանքից, թե պահեմ. Փաշինյան «Գուստավի» մենեջերը կալանավորվել է կանանց սանհանգույցում գաղտնի նկարահանման գործով Դեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»Ծառուկյանն ու Հարությունյանը՝ RAF-ի լավագույնների հնգյակում Նոր խստացումներ՝ ՌԴ-ում օտարերկրացիների համար․ քաղաքացիություն ստանալու պայմանները կփոխվեն