Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Մշտական էսկալացիայի» վտանգավոր վիճակն ու գլոբալ անվտանգության ռիսկերը. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական լանդշաֆտը վերջին մեկ ամսվա ընթացքում ենթարկվել է այնպիսի խորքային և բազմաշերտ վերաձևումների, որոնք դուրս են գալիս անգամ դասական ռազմական հակամարտությունների տրամաբանությունից և ավելի շուտ տեղավորվում են համակարգային ճգնաժամերի շարքում, որտեղ միաժամանակ խախտվում են ուժերի բալանսը, տնտեսական կայունությունը և միջազգային իրավունքի հիմքերը։

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի ռազմավարական ենթակառուցվածքների թիրախավորմամբ ռազմական գործողությունների մեկնարկից արդեն մեկ ամիս է անցել, և դա թույլ է տալիս արդեն ոչ միայն արձանագրել իրադարձությունների դինամիկան, այլև կատարել որոշակի հետևություններ, որոնք վերաբերում են թե՛ հակամարտության բնույթին, թե՛ դրա գլոբալ հետևանքներին։

Առաջին հերթին ակնհայտ է դառնում, որ այս պատերազմը չի կարող դիտարկվել որպես դասական միջպետական բախում, քանի որ այն շատ արագ վերաճել է բազմաշերտ հիբրիդային հակամարտության, որտեղ ռազմական գործողություններն ընդամենը մեկ բաղադրիչն են ավելի լայն՝ տնտեսական, տեղեկատվական և աշխարհաքաղաքական պայքարի մեջ։ Ռազմական տեսանկյունից առաջին ամիսը ցույց տվեց, որ տեխնոլոգիական գերազանցությունը, որն ակնհայտորեն գտնվում է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմում, չի ապահովում արագ և վճռական հաղթանակ այնպիսի հակառակորդի դեմ, ինչպիսին Իրանն է, որը տասնամյակներ շարունակ պատրաստվել է հենց նման սցենարի։ Իրանի որդեգրած «ասիմետրիկ դիմադրության» ռազմավարությունը, որը հիմնված է ոչ թե ուղիղ ճակատային բախման, այլ տարածքային ցրվածության, պրոքսի ուժերի և ճնշման բազմակենտրոն մեխանիզմների վրա, փաստացիորեն վերածել է ամբողջ տարածաշրջանը ռազմադաշտի։

Այս իրավիճակում նույնիսկ ամենահաջող օդային կամ հրթիռային հարվածները չեն կարող ապահովել ռազմավարական շրջադարձ, քանի որ իրանական կողմը գործում է ոչ թե կենտրոնացված, այլ ցանցային տրամաբանությամբ։ Արդյունքում առաջանում է այնպիսի պարադոքսալ իրավիճակ, որ ռազմական հաջողությունները չեն վերածվում քաղաքական հաղթանակների, իսկ պատերազմը ձգձգվում է՝ կլանելով ավելի ու ավելի մեծ ռեսուրսներ։

Միևնույն ժամանակ, Իրանի արձագանքը, որը ներառում է ոչ միայն ուղղակի հրթիռային հակահարվածներ, այլև տարածաշրջանային դաշնակիցների և պրոքսի խմբավորումների լիակատար ակտիվացում, ստեղծել է, այսպես կոչված, «կրակե օղակ»՝ ընդգրկելով Լիբանանը, Իրաքը, Եմենը և որոշ չափով նաև Սիրիան։ Սա արմատապես փոխել է անվտանգության ընկալումը տարածաշրջանում, քանի որ այլևս չկա հստակ բաժանում ռազմաճակատի և թիկունքի միջև։ Ցանկացած ենթակառուցվածք՝ էներգետիկ, տրանսպորտային կամ քաղաքացիական, կարող է դառնալ թիրախ, ինչը մեծացնում է ոչ միայն ռազմական, այլև հումանիտար ռիսկերը։

Միջազգային քաղաքականության մակարդակում այս մեկ ամիսը փաստացիորեն բացահայտեց նոր ջրբաժան։ Սկզբնական փուլում Արևմուտքի համախմբվածությունը թվում էր գրեթե անխախտ, սակայն ժամանակի ընթացքում եվրոպական երկրներում սկսեցին ավելի հստակ արտահայտվել սեփական շահերից բխող մտահոգությունները։ Էներգետիկ կախվածությունը, գնաճը և սոցիալական լարվածության վտանգը ստիպում են եվրոպական կառավարություններին վերանայել իրենց աջակցությունը ռազմական գործողություններին։ Եվ եվրոպական առաջնորդներից ավելի շատ հայտարարություններ ենք լսում այն մասին, որ այս պատերազմն իրենց պատերազմը չէ։ Սա վկայում է այն մասին, որ թեև անդրատլանտյան միասնությունը պահպանվում է ֆորմալ մակարդակում, իրականում ենթարկվում է ներքին էրոզիայի։

Միևնույն ժամանակ, ստեղծված իրավիճակը լայն հնարավորություններ է բացել այլ գլոբալ դերակատարների համար։ Ռուսաստանը կարողանում է որոշ չափով շեղել Արևմուտքի ուշադրությունն Ուկրաինայի ճակատից, ավելացնել էներգետիկ ռեսուրսների վաճառքից ստացված իր եկամուտները և ինչ-որ չափով ամրապնդել իր դիրքերը` որպես հակակշիռ արևմտյան ազդեցությանը։

Իսկ Չինաստանը փորձում է հանդես գալ որպես հավասարակշռող ուժ՝ առաջարկելով դիվանագիտական նախաձեռնություններ, որոնք, սակայն, միաժամանակ ծառայում են սեփական ռազմավարական շահերին՝ հատկապես էներգետիկ և առևտրային ուղիների վերահսկման տեսանկյունից։ Պետք է հաշվի առնել, որ Չինաստանի տնտեսության համար մեծ կարևորություն ունեն էներգակիրների ներկրումը, այդ թվում` Պարսից ծոցի հատվածի երկրներից, և չինական ապրանքների արտահանման համար միջազգային ծովային ուղիների համար անխափան երթևեկության ապահովումը։

Այս հակամարտության տնտեսական հետևանքները, թերևս, ամենաակնառու և միաժամանակ ամենավտանգավոր բաղադրիչն են։ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված անկայունությունը, որը փաստացիորեն սպառնում է գլոբալ էներգետիկ մատակարարումների առանցքային ուղուն, հանգեցրել է նավթի և գազի գների կտրուկ աճի։ Սա իր հերթին առաջացրել է շղթայական ռեակցիա՝ բարձրացնելով արտադրական ծախսերը, խաթարելով մատակարարման շղթաները և խթանելով գլոբալ ինֆլ յացիան։ Զարգացած երկրներում սա արտահայտվում է գնաճի նոր ալիքով և տնտեսական աճի դանդաղմամբ, իսկ զարգացող երկրներում՝ պարենային անվտանգության լուրջ սպառնալիքներով և սոցիալական անկայունության ռիսկերով։

Ֆինանսական շուկաները ևս արձագանքել են մեծ տատանումներով։ Ներդրողները ակտիվորեն տեղափոխում են կապիտալը դեպի առավել «ապահով ակտիվներ»՝ ոսկի, որոշ դեպքերում` նաև կրիպտոարժույթներ, ինչը վկայում է ընդհանուր վստահության անկման մասին։ Սա վտանգավոր միտում է, քանի որ ֆինանսական համակարգի կայունությունը մեծապես հիմնված է վստահության վրա, և դրա խաթարումը կարող է բերել ավելի խոր տնտեսական ճգնաժամերի։

Բացի այդ, այս պատերազմը վերակենդանացրել է միջուկային զսպման տրամաբանությունը՝ որպես պետական անվտանգության հիմնական երաշխիք։ Շատ երկրներ կարող են անել այն հետևությունը, որ միջազգային իրավունքի և դիվանագիտական մեխանիզմների թուլացման պայմաններում միայն միջուկային պոտենցիալն է ապահովում իրական անվտանգություն։ Սա իր հերթին կարող է խթանել նոր միջուկային սպառազինությունների մրցավազք, ինչը երկարաժամկետ հեռանկարում մեծացնում է գլոբալ անվտանգության ռիսկերը։

Այս ամենի ֆոնին ակնհայտ է դառնում, որ պատերազմի առաջին ամիսը ոչ թե պարզեցրեց իրավիճակը, այլ հակառակը՝ խորացրեց անորոշությունը։ Ոչ մի կողմ չի հասել վճռական առավելության, սակայն բոլոր կողմերը արդեն կրել են զգալի կորուստներ՝ թե՛ ռազմական, թե՛ տնտեսական և քաղաքական։ Սա ստեղծում է «մշտական էսկալացիայի» վտանգավոր վիճակ, որտեղ հակամարտությունը շարունակվում է առանց հստակ ելքի, բայց շարունակաբար մեծացնում է իր մասշտաբն ու ազդեցությունը։

Իսրայելի համար այս պատերազմն ունի գոյաբանական բնույթ, որը թելադրում է առավելագույն կոշտություն և մշտական մոբիլիզացիա, մինչդեռ ԱՄՆ-ի համար այն ավելի շատ ռազմավարական փորձություն է՝ կապված իր գլոբալ առաջնորդության պահպանման հետ։

Եթե այս հակամարտությունը ձգձգվի և բերի նոր ճգնաժամերի, ապա այն կարող է արագացնել ամերիկյան ազդեցության հարաբերական նվազումը` հատկապես այն պայմաններում, երբ այլ ուժային կենտրոններ ակտիվորեն ընդլայնում են իրենց դերակատարությունը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կասեցվել է Վանաձորում գործող համեմունքի արտադրամասի արտադրական գործունեությունը ՀՀ զինանշանի մասին օրենքում փոփոխություն է առաջարկվում. մանրամասներ Հրդեհ` Դարպաս բնակավայրում Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի Անկախության հռչակագրի չեղարկումով Հայաստանից նոր զիջումների պահանջի դուռն են բացում. Հայկ ՖարմանյանՄհեր Գրիգորյանը մասնակցել է Մոսկվայում կայացած ԵՏՀ խորհրդի նիստին ԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր Լայեն Անիմացիան ԱԲ դարաշրջանում․ Team Studios-ը ներկայացրել է ֆիլմարտադրության նոր մոտեցումներն ու TeamTV-ի առաջիկա պրեմիերաներըՀայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում. Ջեյհուն Բայրամով Վանաձորի 54-ամյա, Արարատի 45-ամյա և Երևանի 49-ամյա բնակիչները Արթիկում բնակարանից գողացել են արծաթ, ոսկի և 6 մլն դրամ Հայրն իր 2 տարեկան տղային նետել է 2-րդ հարկի պատուհանից՝ նրա կյանքը փրկելու համարՁեր երեխաները ստրուկ են ապրելու այս երկրում, եթե կողմ քվեարկեք այս սահմանադրությանը. Ավետիք Չալաբյան Իրանի ռազմական դոկտրինը կարող է վերանայվել՝ հակառակորդների գործողություններին ի պատասխան Յուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Ինչո՞ւ ենք այդքան շտապում երեխաներին մեծացնել․ Մհեր Ավետիսյան Հայաստանում ուսուցչի միջին աշխատավարձը բավական ցածր է. Ատոմ ՄխիթարյանՓհենյանը փակում է Հյուսիսային Կորեայում Շվեյցարիայի ներկայացուցչությունը «Ռեալ»-ն ու «Բետիս»-ը հաղթել են. ՉԼ այլ արդյունքներ Զելենսկին հայտարարել է, որ Պենտագոնը հետաձգել է 48 Patriot հրթիռների մատակարարումը Արարատի գյուղերից մեկի դպրոցում 11-ամյա աշակերտը սեռական գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբԱյս նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերը. Լևոն Ազիզյան Բայրամովի ուղերձը Հայաստանին․ պետք է արագացնել «Թրամփի ուղու» գործարկումը Ալիևի թրի տակով Փաշինյանի պես չե՛նք անցնելու․ մեր սերունդներին ալիևյան սահմանադրություն չե՛նք ժառանգելու. Անդրանիկ ԳևորգյանԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն այցելել է բարձրադիր մարտական դիրքեր և զորամասեր Այս նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերը Ռուբլին էժանացել է. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 25-ի դրությամբ Սիրելի՛ ժողովուրդ, նոր Սահմանադրությունը դու չես գրել, այն թելադրվել է Ալիևի կողմից. Մենուա ՍողոմոնյանՉգիտեմ՝ ինչ տեղի ունեցավ այս վերջին ընտրությունների ժամանակ․ աշխարհը գոհ չէր արդյունքներից․ Թրամփ Չենք կարող գործել մեր մանդատից դուրս. մեր ընտրողը, չտալով ՔՊ-ին 50+1, մեզ լիազորել է կասեցնել Ալիևյան Սահմանադրությունը. Մարիաննա Ղահրամանյան«Ալիևը մեր փոխարեն որոշում չի կայացնելու․ Հայաստանին պետք չէ նախապայմաններով պարտադրվող Սահմանադրություն». տեսանյութՆավթի գներն աճել են ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի»-ն և «Նապոլի»-ն ոչ-ոքի խաղացին, «Բետիս»-ը հաղթեց «Սլովան»-ին Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն էԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Արմլիզինգի պարտատոմսերը. աճուրդին հնարավոր է մասնակցել Converse Mobile-ովԱյվազովսկու «Վենետիկը գիշերով. Սան Ջորջո Մաջորե» նկարը վաճառվել է 1,4 մլն դոլարով 43-ամյա հայրը փորձել է փրկել որդուն, բայց չի կարողացել՝ մահացել էԹրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական արշավի ֆինանսավորումն ապահովված է մինչև հունվարի վերջը «Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին Իսրայելի ընդդիմության առաջնորդն առաջին կոալիցիոն համաձայնագիրն է կնքել՝ կառավարության ձևավորման նպատակով 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ինՎարդաշենում բшխվել են «BMW»-ն և օտարերկրացու վարած մոպեդը. կա զnh 56-ամյա կինը սիրահարվել է արհեստական ​​բանականությանըԶՊՄԿ-ում տեխնիկական վերազինումը շարունակվում էԵս կլինեմ առաջինը, ով կմենամшրտի նրանց հետ․ Ծառուկյանը՝ Իսլամ Մախաչևի և Ուսման Նուրմագոմեդովի դեմ մրցելու մասին Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Սահմանադրությունից հետո հաջորդը կարող է լինել մեր կրոնից և լեզվից հրաժարումը․ Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ պшյթել են ակшնների վրա Իրանի դեմ ռшզմական գործողության ֆինանսավորումն ապահովված է մինչև հունվարի վերջ. Թրամփ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արթիկի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում Սահմանադրությունը պետության հիմնարար օրենքն է, ոչ թե իշխանության սեփական քաղաքական խաղերի գործիքը. Հ. Կամենդատյան