Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Էներգետիկ անցումը դառնում է համակարգված. դերակատարները միավորվում են մեկ հարթակում. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում էներգետիկ անկախության և կայուն զարգացման օրակարգում վերականգնվող էներգետիկան շարունակում է զբաղեցնել առանցքային տեղ։ Մասնավորապես, արևային էներգետիկայի ոլորտում վերջին տարիներին նկատվող ակտիվությունը ոչ միայն տեխնոլոգիական առաջընթացի, այլև ռազմավարական մտածողության արդյունք է։ Ոլորտի առաջատար ընկերությունները միավորում են ուժերը՝ ստորագրելով հուշագիր, որով կողմերը հայտարարում են ՀՀ օրենսդրության շրջանակում համագործակցելու իրենց մտադրությունը։

Ավելի քան 15 տարվա փորձ ունեցող «Շտիգեն» ընկերությունը վերականգնվող էներգետիկայի, հատկապես արևային ոլորտի զարգացման առաջամարտիկներից է Հայաստանում։ Ընկերության հիմնադիր տնօրենի խոսքով, անցած տարիների ընթացքում իրականացվել են բազմաթիվ նախագծեր, սակայն ամենակարևոր խնդիրներից մեկը մշտապես եղել է ոլորտի հնարավորությունները հասարակության տարբեր շերտերին հասանելի և հասկանալի դարձնելը։ Նրա դիտարկմամբ, էներգետիկ խնդիրը Հայաստանում միայն տնտեսական հարց չէ․ այն առնչվում է երկրի անկախությանը, անվտանգությանը և նույնիսկ աշխարհաքաղաքական դիրքին։ Այդ իսկ պատճառով ոլորտի ներկայացուցիչները եկել են այն համոզման, որ անհրաժեշտ է համախմբել մասնագիտական ներուժը և այն ներկայացնել ավելի մատչելի ձևով՝ նպաստելով արդյունավետ որոշումների կայացմանը։

Միևնույն ժամանակ, ոլորտի ընկերությունները նախաձեռնել են համագործակցության նոր ձևաչափ՝ ստեղծելով էներգետիկ անցման միություն։ Այս հարթակը նպատակ ունի համախմբել մասնավոր հատվածի, պետության և միջազգային գործընկերների ջանքերը՝ արագացնելու վերականգնվող էներգիայի անցումը Հայաստանում։

Արևային էներգետիկայի զարգացման գործում իր ներդրումն ունի նաև «Սանիսիթի» ընկերությունը, որի հիմնադիր Հովհաննես Արիստակեսյանի խոսքով, ոլորտը Հայաստանում ձևավորվել է համատեղ ջանքերի շնորհիվ՝ դեռ այն ժամանակ, երբ արևային տեխնոլոգիաները նոր էին մուտք գործում շուկա։

Այսօր արդեն երկրում տեղադրված արևային հզորությունները զգալի աճ են արձանագրել՝ մի քանի անգամ գերազանցելով անգամ ատոմակայանի հզորությունները։ Սակայն, մասնագետների համոզմամբ, առկա ներուժը լիարժեք օգտագործելու համար անհրաժեշտ է շարունակել համակարգված զարգացումը։

Ոլորտում գործող մեկ այլ՝ «Էկովիլ» ընկերության խորհրդի նախագահ Տիգրան Օխանյանի խոսքով, իրենց գործունեությունն ընդգրկում է ինչպես բնակչության և բիզնեսի համար արևային համակարգերի կառուցումը, այնպես էլ խոշոր ենթակառուցվածքների զարգացումը՝ ներառյալ բարձրավոլտ գծերն ու ենթակայանները։ Վերջերս ընկերությունը ներկայացրել է նաև նոր արտադրանք՝ Հայաստանում արտադրվող էներգիայի կուտակիչներ, որոնք նախատեսված են թե՛ կենցաղային, թե՛ արդյունաբերական կիրառությունների համար։ Նպատակը ոչ միայն ներքին շուկայի պահանջարկը բավարարելն է, այլև հայկական բրենդով միջազգային շուկա դուրս գալը։

Ոլորտի ներկայացուցիչները վստահ են՝ համատեղ աշխատանքի և ճիշտ ռազմավարության դեպքում Հայաստանը կարող է ոչ միայն ներմուծել, այլև արտահանել էներգետիկ տեխնոլոգիաներ և լուծումներ։ Առաջիկա տարիների համար նրանց տեսլականը հստակ է՝ ձևավորել գիտելիքահեն, մրցունակ և կայուն էներգետիկ համակարգ, որը կծառայի երկրի երկարաժամկետ զարգացմանը։

Այսպիսով, վերականգնվող էներգետիկայի ոլորտում ձևավորվող նոր համագործակցությունները կարող են դառնալ այն կարևոր խթանը, որը կօգնի Հայաստանին արագացնել էներգետիկ անցումը՝ ապահովելով ոչ միայն տեխնոլոգիական, այլև տնտեսական ու ռազմավարական առաջընթաց։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սկանդալ սկանդալի վրա, կոռուպցիա կոռուպցիայի վրա․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Միջազգային քրեական դատարանի մասին Վթար Գողթ գյուղում. «Nissan»-ը բախվել է երկաթե խողովակներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս«Բարսելոնան» շնորհավորել է Մեսիին «Կաթնառատ»-ի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները «Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես ԻշխանյանՈւսանողը կրակել է համալսարանի անվտանգության աշխատակցի վրաՈվքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԵղեգնաձորումԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ավետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ Մխիթարյան Քաղաքական հետապնդում է. ոչ մի բանական մարդ այլ բան չի կարող պնդել. Արսեն Գրիգորյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա Պողոսյան Ապարանում Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակՌեստորանի աշխատակցի թքի պատճառով հաճախորդը վարակվել է հերպեսով. ՏԵՍԱՆՅՈՒԹԼանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան Հայտնի է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտը․ սուպերհամակարգիչը թարմացրել է վարկանիշը Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջԱվետիք Չալաբյանի ձերբակալությունը «ՀայաՔվեն» կազմալուծելու փորձ է, բայց չի ստացվելու. Դավիթ Սարգսյան Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանԱդրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԴանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Ազգի մտածելակերպի և հիշողության ապամոնտաժման գործընթացի մեկնարկը տրված է․ Արեգա ՀովսեփյանՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ հարցում ՎանաձորումՓաշինյանն ու Հնդկաստանի վարչապետը շնորհավորական ուղերձներ են հղել միմյանց Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է Ասել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՏարածաշրջանում հաստատվել է վտանգավոր տենդի 100 դեպքՄեկնարկել են Ծովակ-Վարդենիս ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըՄենք չենք ուզում պատերազմ, Նիկոլն է ուզում. Արշակ ԿարապետյանԿինը ցատկել է այրվող բնակարանի պատուհանից և մահացելՈչ մի ղեկավար Փաշինյանի պես բռնապետ չի եղել․ քաղաքացի Երևանի` ՀԱՊԿ-ին հետագա անդամակցության հեռանկարը մանրակրկիտ քննարկման առարկա կդառնա. ՀԱՊԿ Մշտական խորհրդի նախագահ Վարչախումբը «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանին տանում է կալանքի. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿԻՑՖրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը Զախարովան բացատրել է, թե ինչու է Մեծ Բրիտանիան ուրան մատակարարում Ուկրաինային Տարադրամի փոխարժեքն այսօր Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին, դու ևս կարող ես միանալ Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտՀարցում․ գյուղմթերքի արտահանման խնդիրների համար քաղաքացիները մեղադրում են իշխանությունների արտաքին քաղաքականությանը 66-ամյա կինը զուգարանում սպանել է 62-ամյա ամուսնունՍպասվում է նաև կարկուտ. եղանակի տեսություն Օմանը հայտարարել է Հորմուզի նեղուցում տարանցիկ միջանցքի ստեղծման մասին ՀՀ մարզերի շուրջ 70 աշակերտ մասնակցել է առաջնորդության համաժողովին Ռեկորդային տեղումներ Հայաստանում. Սևանա լճի մակարդակը այսօր ամենաբարձրն է վերջին 10 տարվա համեմատ Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում