Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս, այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սեփական հաղթանակի վրա վստահ իշխանության ներկայացուցիչներն իրենց մրցակիցների հանդեպ դիմում են քայլերի, որոնք չպետք է բնորոշ լինեն «վստահի» հոգեբանությունն ունեցողին։ Գործողություններն ու խոսքը ցայտնոտային են, հախուռն, կտրված իրականությունից։ «Վստահություն, բնականաբար, չունի, նույնիսկ մարդու մտքերի արտահայտումից երևում է՝ ներքին վստահությունը կա, թե չկա։ Եթե լինում է ներքին վստահություն, ձայնի տոնայնությունից, տեմբրից, նրա բերած հիմնավորումներից պարզ է դառնում՝ մարդուն կարելի է հավատալ, արժանահավատ է խոսում, թե ոչ։ Իշխանությունների խոսույթը և արժանահավատությունը շատ տարբեր բաներ են, բացարձակ համադրելի չեն։ Խոսում են ինչ-որ բանի մասին, որը չի կարող իրականություն լինել, այն է՝ 65 տոկոս ձայն հավաքելը։ Բոլոր սոցհարցումները ցույց են տալիս, որ ստում են, ինչպես նաև յուրաքանչյուրս իր շրջապատում մարդկանց հետ զրույցի ընթացքում ևս տեսնում է, որ նրանք ստում են։ Չկա այդպիսի աջակցություն Նիկոլ Փաշինյանին։ Հաջորդ կողմից՝ իմ ազգը չի կարող ուղղակի ներել Նիկոլ Փաշինյանին. պետության շարունակական մասնատումներ, հանձնումներ, պետության հիմքերի խարխլումներ, հարձակումներ տարբեր սոցիալական խավերի վրա, դրանք բոլորը, որ հանրագումարի բերենք, ուղղակի հնարավոր չէ ներել այս մարդուն, հետևաբար քարոզչությունը տպավորություն է ստեղծում, որ, այնուամենայնիվ, իրենց բնավորության համաձայն, փորձում են մարդկանց մանիպուլացնել և խաբել, որպեսզի մարդը ընտրություն կատարելու ժամանակ հետևյալ կերպ մտածի՝ մեկ է, Նիկոլ Փաշինյանը ընտրված է, գնանք մեր ձայնը տանք իրեն և իշխանության հետ պրոբլեմներ չստեղծենք։ Սա է Փաշինյանի քարոզչական հիմնական նպատակը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

Ստացվում է, որ իր գործողություններով և խոսույթով Նիկոլ Փաշինյանը փորձում է բոլորին ասել՝ մենք վերընտրվելու ենք, մի գնացեք ընտրատեղամաս։ Ոչ մեկ անգամ ենք խոսել այն մասին, որ ընտրություններին բարձր մասնակցությունն է Նիկոլ Փաշինյանի չվերընտրվելու առաջին նախապայմանը։ «Նիկոլ Փաշինյանի էլեկտորատը շատ ակտիվ է ընտրական պրոցեսներում։ Եթե հատկապես մարզերում դիտարկում ենք ընտրությունների օրվա պատկերը, տեսնում ենք, որ, կարծես թե, ինչ-որ տոնակատարություն լինի։ Մարդիկ շատ երջանիկ, ուրախ, մեկը մյուսի հետ շատ լավ շփումներով գնում են ընտրությունների, ինչ-որ խմբերով ճաշկերույթներ են կազմակերպում և այլն։ Այս ակտիվ էլեկտորատը միանշանակ գնալու է ընտրության։ Ընդդիմության ձայները, այսինքն՝ մեր էլեկտորատը, շատ ավելի պասիվ է։ Մեկն իր բիզնես գործունեությունից հոգնած տուն է վերադառնում, ընտրատեղամաս չի մտնում, հաջորդը՝ աշխատանքից, մեկ ուրիշն ուղղակի տանից դուրս չի գալիս այդ օրը և այլն։ Այստեղ խնդիրը հետևյալն է. ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս։ Նման պարագայում արդեն Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա»,-նկատում է մեր զրուցակիցը։

Ընտրություններին ընդառաջ և դեռ ամիսներ առաջ իրավական տիրույթում բազմաթիվ գործընթացներ սկսվեցին, որոնց ընթացքում հոգևոր հայրերից մինչև գործարար, քաղաքացուց մինչև քաղաքական շարժումներին մասնակցող կանայք ձերբակալվեցին, նաև կալանավորվեցին։ Կարծիք կա, որ ապրիլմայիս ամիսներին նման ճնշումները կարող են սաստկանալ։ Բայց մյուս կողմից՝ սա կարող է նաև փողոցային պայքար գեներացնել Նիկոլ Փաշինյանի դեմ, ինչը ևս բացառված չէ։ «Նիկոլ Փաշինյանը գնալու է յուրաքանչյուր ծայրահեղ քայլի, որովհետև նրա համար իշխանության պահպանումը և իր վերարտադրությունը կենաց-մահու կռիվ է։ Հետևաբար, գնալու է յուրաքանչյուր քայլի, գնալու է ձերբակալությունների, այդ թվում՝ հաշվարկված է գնալու, այսինքն՝ այնպիսի ձերբակալությունների, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ քարոզարշավի վրա՝ ընդդիմադիրների դիրքերը թուլացնելու առումով, բայց և, միևնույն ժամանակ, համընդհանուր փողոց չգեներացնի։ Այսպիսի հաշվարկված ձերբակալությունների միանշանակ գնալու է, և ձերբակալություններն ամենափափուկ գործիքներն են, որ կիրառելու է։ Օրերս մեր թիմակիցներից մեկն ընդամենն իր շրջապատի հետ շփումներում, պահպանելով խոսույթը, նշել էր, որ պետք է Նիկոլ Փաշինյանին ձայն չտալ, դրան միանգամից հետևել էր զինկոմիսարիատից ծանուցումը՝ 25-օրյա վարժանքների մեկնելու։ Հաջորդի դեպքում՝ բիզնեսի վրա հարձակումներ, մեկ ուրիշին ոստիկանությունը կանչում է և հետը զրույց է ունենում։ Այսպիսի տարբեր միջամտություններ անընդհատ լինում են»,-հավելում է նա։

Զրույցի ավարտին՝ տնտեսության մասին։ Անհանգստացնող են Ռուսաստանի Դաշնությունից եկող ազդակները՝ Ջերմուկի արտահանման, կոնյակի գործարանի լիցենզիայի հետ կապված և այլն։ «Նախ՝ անդրադառնամ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպմանը։ Դեռևս վստահ չեմ, որ այդ հանդիպումը տնտեսական օրակարգի շուրջ է եղել, ենթադրում եմ՝ քաղաքական, ընդ որում՝ Ռուսաստանի շահերից բխող որոշակի զրույց է եղել։ Դեռևս չեմ կարող ասել, թե ինչ ակնկալիք է ունեցել ռուսական կողմը, և որքանն է բավարարվել, բայց ամեն դեպքում դեռևս տնտեսական մեսիջներ են գալիս Ռուսաստանից՝ հնարավոր վատատեսական սցենարներ, « Ջերմուկի», Լարսի անցակետով տարբեր ապրանքների հետ կապված սերտիֆիկացման հարցեր ու բարդություններ և այլն, բայց հողի վրա ռեալ աշխատանք, որ արգելվի Հայաստանի Հանրապետությունից արտահանումը կամ առևտրաշրջանառության վրա էական ազգություններ լինեն, փառք Աստծո, դեռևս չունենք։ Եթե հանկարծ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով որոշեն, որ պետք է Հայաստանին տնտեսական պատժի ենթարկեն, ապա Հայաստանի Հանրապետության գոյությունն առհասարակ կվտանգվի։ Սկսենք վառելիքա-էներգետիկ համակարգից։ Հայաստանի էներգետիկայի 72 տոկոս հումքը գալիս է Ռուսաստանի Դաշնությունից։ Մոտավորապես 30-ից 31 տոկոսը՝ ջերմաէլեկտրակայանները, մոտավորապես 30-ից 32 տոկոսն ատոմակայանն է ապահովում Հայաստանի ներքին էլեկտրաէներգիայի սպառում։ Սա ենթադրում է արդեն հոսանքի անջատումներ, ինչն իր հերթին բերելու է արտադրության կանգ, և լրացուցիչ, այլընտրանքային էներգետիկայի աղբյուրների փնտրտուքը հանգեցնելու է գնաճի, ընդ որում՝ եթե հնարավոր լինի գտնել այդ աղբյուրները։ Վառելիքային մակարդակում ևս, բնականաբար, հանգեցնելու է գնաճի, հերթերի, և շատ տրանսպորտային միջոցներ չեն կարողանալու օգտվել դրանից, որովհետև պետք է քվոտավորված օգտագործեն։ Օրինակ՝ թեկուզ նույն վառելիքային համակարգը առաջնահերթություն կարող է սահմանել բավարարել միայն բանակի պահանջարկը։ Հետևաբար, առևտրային շրջանառության մեջ վառելիքի դեֆիցիտն էական ազդեցություն է թողնելու։ Ապրանքների արտահանման մասով. Հայաստանի արտահանման հիմնական շուկան՝ խմիչքների, սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության և այլն, Ռուսաստանն է։ Կտեսնենք գյուղատնտեսների գյուղարտադրանքի փտումներ, դրանց վաճառքի կանգ, ինչպես նաև գյուղացիական տնտեսությունների, այդ թվում՝ տնային տնտեսությունների դժգոհություններ և բողոքի ակցիաներ, կտեսնենք գործարանների փակումներ, աշխատատեղերի կրճատումներ, համատարած գործազրկություն՝ իրենց բոլոր բացասական հետևանքների շղթայական ռեակցիայով, այսինքն՝ գործազրկությունը կբերի աղքատության, աղքատությունը կտանի արտագաղթի տրամադրվածության։ Շատ վնասակար հետևանքներ կլինեն, հետևաբար պետք է ամեն ինչ անել, որպեսզի նման բան տեղի չունենա»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ Bloomberg Ռուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Մի քանի լեզուների էր տիրապետում, խելոք ու լավ տղա էր». մահացած զինծառայողի մասինՄեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ Կարապետյան19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքովԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է Մեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից Ձեր հեռախոսը կարող է հայտնվել պետական միասնական բազայում. ի՞նչ է նախատեսվումԱվետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան Ինչպես և ինչու ֆուտբոլը վերածվեց... ռեգբիի. «Փաստ»«Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈԻՆԻՍԻ). Առաջին բանկոմատը, մերձքաղաքային գնացքների բախումը. «Փաստ»«ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Գալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Վարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ Սա այն իշխանությունն է, որը չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին. Սրբուհի Գալյան Ո՞ւմ է ձեռնտու մանդատներից հրաժարվելը Արևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը«Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Ինչո՞ւ են կասկածի տակ դրվում իշխանության հիմնական փաստարկները