ՌԴ տիեզերական կարողությունների նման աճը կարող է էական ռիսկեր ստեղծել ԱՄՆ-ի անվտանգային, կոմունիկացիոն, նաև այլ բնույթի ռազմավարական նպատակների համար. Ա. Զաքարյան
ԲԼՈԳԸստ ամերիկյան The Times-ի՝ Ռուսաստանը պլանավորում է միջուկային մարտագլխիկ տեղակայել «տիեզերական Պերլ Հարբորի» ուղեծրում:
ԱՄՆ տիեզերական հրամանատարության ղեկավարը հայտարարել է, որ միջուկային մարտագլխիկ տեղակայելու պարագայում՝ ՌԴ-ն կարող է այն պայթեցնելիս անջատել մինչև 10,000 արբանյակ: Այսինքն՝ տիեզերքում առկա բոլոր արբանյակների շուրջ 80%-ը:
Ռուսաստանի կողմից «տիեզերական Պերլ Հարբոր» ստեղծելու նպատակով ուղեծրում միջուկային զենք տեղակայելու ծրագրերի մասին հաղորդագրությունը լուրջ մտահոգության աղբյուր է դարձել: Տիեզերքում հնարավոր միջուկային պայթյունը կարող է ոչնչացնել մեծաթիվ արբանյակների միասնական համակարգերը, ինչն ամբողջ աշխարհում կհանգեցնի ռազմական հետախուզության, կապի, ինտերնետի և GPS նավիգացիոն համակարգի անվերականգնելի խափանումներ:
Դատելով վաշինգտոնյան արձագանքներից՝ ՌԴ տիեզերական կարողությունների նման աճը կարող է էական ռիսկեր ստեղծել ԱՄՆ-ի անվտանգային, կոմունիկացիոն, նաև այլ բնույթի ռազմավարական նպատակների համար:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



