«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով հաղթել է «Շիրակին»
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Fastex Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս տպավորիչ հաղթանակ տոնեց «Շիրակի» նկատմամբ:
Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը չորս անպատասխան գնդակ ուղարկեց դաշտի տերերի դարպասը:
Խաղի հաշիվը բավականին արագ՝ արդեն 4-րդ րոպեին, բացեց Արայիկ Էլոյանը: Նա առաջին խաղակեսի վերջնամասում հասցրեց նաև կրկնապատկել հյուրերի առավելությունը՝ դառնալով դուբլի հեղինակ:
69-րդ րոպեին աչքի ընկավ Խուան Բալանտան, իսկ 83-րդ րոպեին Ժիրայր Շաղոյանը ձևակերպեց հանդիպման վերջնահաշիվը՝ 0:4:
Այս վստահ հաղթանակի շնորհիվ «Արարատ-Արմենիայի» ակտիվում գրանցվեց 45 միավոր: «Շիրակը» 12 միավորով շարունակում է մնալ վտանգավոր գոտում՝ զբաղեցնելով 9-րդ՝ նախավերջին տեղը:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



