Երևան, 28.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Monument Watch-ը հոդված է հրապարակել․

Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները՝ ավելի քան 150 դեսպաններ, դիվանագետներ, ռազմական կցորդներ և այլ ներկայացուցիչներ՝ 62 երկրներից և միջազգային կազմակերպություններից (https://ru.irevanaz.com/index.php?newsid=11788) մայիսի 2-ին այցելել են Արցախի տարբեր հայկական մշակութային վայրեր և թանգարաններ՝ ականատես լինելով դրանց ադրբեջանականացման ակտիվ գործընթացները (նկ․ 1, 2)։

Մասնավորապես պատվիրակները՝ Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ այցելել են Շուշիի 19-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց հայկական եկեղեցի, որը, 2020 թվականի պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 8-ին, Ադրբեջանի կանխամտածված կրկնակի ռմբակոծությունից հետո «վերականգնման» քողի տակ ձևախեղվել և խեղաթյուրվել է՝ խախտելով կառույցի պահպանության միջազգային նորմերը․ մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից սահմանված մշակութային արժեքների պահպանության իսկության և ամբողջականության սկզբունքները (նկ․ 3)։

Ադրբեջանական հայտնի լրատվական Report.az-ը նշում է, որ դիվանագետները ծանոթացել են պատմամշակութային հուշարձանին, ինչպես նաև՝ բազմակրոն ժառանգության պահպանման ուղղությամբ Ադրբեջանի գործադրած ջանքերին, որն իրականում ոչ թե բազմակրոնություն է, այլ հայկական ինքնության ոչնչացում, տարածաշրջանից հայկական հետքերի մաքրում և հայկական գոյության ժխտում։

Նույն օրը Հիքմեթ Հաջիևը սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուց։ Հրապարակման մեջ մասնավորապես նշվում է, որ «Եկեղեցին վերականգնվել է՝ իր սկզբնական ճարտարապետական ոճին համապատասխան։ Ադրբեջանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր օրինական շինությունները, ինչպես նաև պատմական, մշակութային և կրոնական հուշարձանները պահպանվում են, գտնվում են պետական պաշտպանության ներքո և վերականգնվում են ազգային օրենսդրությանը համապատասխան» (https://x.com/hikmethajiyev/status/2050464536839553354?s=46&fbclid=IwY2xjawRkJxBleHRuA2FlbQIxMABicmlkETFBOVdET2VPRG1IdEQ4VU5hc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHiLIyCopLKsjus39OqTJAIYRX0MukKuiE9Yo4G13d6020-nYqtjbxsedFF7w_aem_DcpPPIIi4fb9ZA_83o7a6Q)։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև Շուշիի գորգերի թանգարանի մասնաճյուղին (նկ․ 4), որտեղ դիվանագետներին հայկական պատմական արցախյան գորգերից մաքրված տարածքում ներկայացվել են ադրբեջանական գորգերը, ինչպես նաև հայկական Արծվագորգերը և Վիշապագորգերը՝ ադրբեջանականի անվան տակ (https://www.youtube.com/watch?v=_m1vnftvmZ4)։ Տեսանյութում երևում են արցախյան զարդանախշերով և տիպաբանությամբ գորգերը, որոնք ներկայացվում են որպես ադրբեջանական ժառանգություն։

Շուշիում պատվիրակությունը ծանոթացել է նաև նոր մզկիթի նախագծին՝ «Ենի Շուշա» (Նոր Շուշի) մզկիթում, որի հիմքը դրվել էր 2021 թվականին (https://www.youtube.com/watch?v=XnDkhFmBeSU), որն, ինչպես գիտենք, Ադրբեջանի մշակութային քաղաքականության առանձին ուղղությունն է, երբ հայկական տարածքներում, մշակութային ոչնչացված հուշարձանների տեղում կառուցվում են մզկիթներ և իսլամացվում քրիստոնեական երբեմնի հայկական լանդշաֆտը։

Այցի շրջանակում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ծանոթացել են Շուշիի և Լաչինի վերականգնողական (իրականում՝ ադրբեջանականացման) աշխատանքներին, ներառյալ նոր ենթակառուցվածքները, հանգստի կենտրոնները և «Զերտի» ագրոարդյունաբերական պարկը, որտեղ ներկայացվել է տնտեսության տարբեր ոլորտների գործունեությունը։ Միաժամանակ նշվել է մի շարք երկրների հետաքրքրվածությունն ու պատրաստակամությունը՝ մասնակցելու տարածաշրջանի զարգացման ծրագրերին (https://www.youtube.com/watch?v=_m1vnftvmZ4), ինչպես նաև ներկայացվել են Լաչինի զարգացման և նոր նախագծերի ուղղությունները (https://www.youtube.com/watch?v=XnDkhFmBeSU)։

Մեր արձագանքը

Պատերազմից հետո Ադրբեջանը հայտարարել էր, որ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին բերվելու է իր «պատմական տեսքին», որը պետք է ենթադրեր կրկնակի ռմբակոծության հետքերի վերացում և գմբեթի վերականգնում։ Բայց մենք տեսանք, որ ադրբեջանական կողմը քանդեց երկթեք ճակատներից մեկի վրայի խաչաձև լուսամուտը և դրանից վեր գտնվող պատկերաքանդակը։ Արևմտյան ճակատի քանդակը ներկայացնում էր «Խաչակիր Քրիստոսը» թեման՝ համապատասխան արձանագրությամբ, որը նույնպես մաքրվել է։ Շինարարական աշխատանքների հենց սկզբից պարզ էր, որ այն նպատակ ունի  ավերել տաճարի մշակութային կարևորությունը ներկայացնող դետալները, մանրամասները, արձանագրություններն ու այլ տարրեր։

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու  անօրինական և կեղծ վերականգնումների՝ հայկական մշակույթից նրան օտարելու մասին են խոսում բազմաթիվ փաստեր։ Նախ պատմական տեղեկությունները վկայում են, որ եկեղեցին կառուցվել է հատուկ պատվերով (պատվերը տվել են քաղաքի հոգևոր և հավատացյալ համայնքը՝  ցանկություն հայտնելով, որ եկեղեցին կառուցվի Անիի միջնադարյան Մայր տաճարի օրինակով)։ Քաղաքի տեսուչի կազմած  եկեղեցու հատակագիծը, սակայն, իր ճարտարապետական հորինվածքով նմանվել է Էջմիածնի Մայր տաճարին։ Եկեղեցու հարավային շքամուտքի վերնամասում տեղադրված վիմագրում էլ նշվում է, որ տաճարը կառուցվել է Շուշի քաղաքի ծխականների հանգանակություններով. շինարարությունը սկսվել է 1868 և ավարտվել՝ 1887 թվականին Եկեղեցու բեմառեջքի պատին պահպանվել են  նաև կառուցող ճարտարապետի՝ Սիմեոն Տեր-Հակոբյանցի և վարպետ Ավետիս Յարամիշյանցի անունները (https://monumentwatch.org/hy/monument/շուշիի-սբ․-ամենափրկիչ-ղազանչեցոց-եկե):

Ադրբեջանական «վերականգնմամբ» Սուրբ Ամենափրկիչի գմբեթը վերածվել է   կիսագնդաձև ծավալի։ Հայկական գմբեթաշինությունը չի վավերացնում անգամ մեկ օրինակ, որտեղ եկեղեցին այսպիսի գմբեթ ունենար։ Հայկական եկեղեցիների գմբեթներն ունեն կոնաձև և բրգաձև վեղարներ։ Ղազանչեցոցի թմբուկի վերնամասի սուրանկյուն ճակտոններն իսկ վկայում են, որ այն նախատեսված է եղել համապատասխան եզրածավալներ ունեցող վեղարի համար: Այսինքն, ադրբեջանական «վերականգնմամբ» պահպանված թմբուկի վերնամասի հովհարաձև քիվը «պահանջում» է միայն բրգաձև վերնամաս։

Ադրբեջանական վերականգնմամբ թմբուկը ուղղակի ծիծաղելի տեսք է ստացել՝ անհարիր ընդհանրապես եկեղեցական որևէ կառույցի: Դեռևս 19-րդ դարի արխիվային լուսանկարներում եկեղեցին պսակվում էր  հովհարաձև վեղարով https://www.academia.edu/110556759/Holy_All_Savior_Ghazanchetsots_Church_in_Shushi_and_Protection_of_Cultural_Heritage_in_Azerbaijan https://doi.org/10.54338/27382656-2022.3-005), ինչն էլ ակնհայտորեն խիստ մտահոգել է պաշտոնական Բաքվին: Վերականգնել վեղարը, նշանակում էր ընդունել և ցուցադրել Շուշիի հայկական դոմինանտը:

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու անօրինական վերականգնումներով Ադրբեջանը խախտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1994 թվականին ընդունված Նարայի փաստաթղթի իսկության սկզբունքը, ըստ որի «Պահպանություն հասկացությունը ենթադրում է մշակութային ժառանգության ընկալման, դրա պատմության և նշանակության գիտակցման, ժառանգության հանրահռչակման, դրա վերականգնմանն ու ամրապնդմանն ուղղված գործընթացների ամբողջություն։ Այս դեպքում ժառանգությունը հասկանալու մարդկանց կարողությունը, ի թիվս այլ հանգամանքների, կախված է նաև ժառանգության վերաբերյալ արժանահավատ և ճշմարիտ գիտելիքից, որի տեղեկատվական աղբյուրների իմացությունն ու ճիշտ ըմբռնումը անհրաժեշտ նախապայման են իսկության և հավաստիության բոլոր կողմերը գնահատելու համար» (UNESCO, Nara Document on Authenticity, art. 9. Values and authenticity): Պատմական ապացույցների ոչնչացման հետ կապված հարկ է նշել, որ ըստ մշակութային կարևորության չափանիշի,  ժառանգության պատմական արժեքի պահպանում նշանակում է, թե  ինչպես են պահպանված արժեքի պատմական ապացույցները (Բուրայի խարտիա հոդված 2.3)։ Եվ ավելին, «ցանկացած միջամտություն, որն արվում է ժառանգության հետ, հանգեցնելով մշակութային կարևորության այս կամ այն տարրի կորստին՝ պատմական, գեղագիտական, հոգևոր և սոցիալական առումներով, զրկում է ժառանգությունն իր հիմնական նշանակությունից՝ ոչնչացնելով այն» (Բուրայի Խարտիա, 2013, էջ 14)։

Ադրբեջանական կեղծ վերականգնումների մասին առավել մանրամասն կարող եք կարդալ նաև հետևյալ հղումներով Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու անօրինական վերականգնումները,  15 մայիս, 2021,  https://monumentwatch.org/hy/alerts/շուշիի-սուրբ-ղազանչեցոց-եկեղեցու-անօ/,  Ադրբեջանը շարունակում է Շուշիի Ղազանչեցեցոց սբ. Ամենափրկիչ տաճարի «վերականգնումը» https://monumentwatch.org/hy/alerts/ադրբեջանը-շարունակում-է-շուշիի-ղազան/, Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ տաճարի ադրբեջանական «վերականգնման» շուրջ https://monumentwatch.org/hy/alerts/շուշիի-ղազանչեցոց-սուրբ-ամենափրկիչ-տ/։

Հետևեք մեզ՝ այստեղ

Հայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է22-ամյա զբոսաշրջիկը անկենդան վիճակում գտնվել է լողավազանի հատակին «Թանգարանի բացառիկ նմուշներից վայրի ցուլի եղջուրն է՝ 30-50 տարվա վաղեմության». Ալյոշա Հայրապետյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տnւժել է ավելի քան 50 մարդ Հակոբ Ղազանչյանը բացում է նոր թատրոն Սևանա լճից ջրառի ծավալը պատմական նվազագույնի է հասելՄենք nչնչացրել ենք բազմադարյա պատմություն ունեցող 24 լիբանանյան գյուղ և Գազայի հատվածի 70 տոկոսը. Իսրայելի պաշտպանության նախարար Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանԾննդատանը նորածիններին փոխանակել են․ նոր մանրամասներԻսրայելը չի ձգտում Թուրքիայի հետ պшտերազմի. Իսրայել Կաց Մեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում չի նշել ՀՀ-ում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի կոնկրետ ժամկետները. Պեսկով Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյա տղայի նկատմամբ Աչքերի այս փոփոխությունը կարող է հուշել շաքարախտի մասինՀայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՈչ ոք ինձ չի թելադրելու՝ վաճառել Թուրքիային F-35, թե ոչ. Թրամփ Սեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱռավոտյան այս սխալը կարող է բարձրացնել արյան ճնշումըԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՄարիա Զախարովայի հայտարարությունները նախկին հայ-ադրբեջանական hակամարտության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը. Ադրբեջանի ԱԳՆ Հայկ Կոնջորյանի եղբոր բռնnւթյան ենթարկելու գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ «Москва слезам не верит». Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի քաղաքական բովանդակությունը լավագույնս բնութագրում է հենց այս արտահայտությունը. Սուրեն Սուրենյանց Լոռու մարզում` Վանաձորի Բուլղարական թաղամասում, աղջիկը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր Վատ օրեր՝ օգոստոսինԻրազեկում․ փորձարկվելու է էլեկտրական շչակ Վիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Կյուսյու կղզում տեղի է ունեցել 7.1 մագնիտուդով երկրաշարժ (տեսանյութ) Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում 3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասինԱրտակարգ դեպք, Դավիթաշենում տրոլեյբուսի հոսանքի ձողը կպել է էլեկտրալարերին, բետոնե սյունը` տապալվելԲանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողԱՄՆ ռազմածովային ուժերը Իրանի մերձակայքում կենտրոնացրել են 17 ռազմանավ Ալերգիայի այս դեղը կարող է մահացու վտանգավոր լինելԳյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա․ Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը Ավո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Ֆասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Ես մի փոքր հիասթափված եմ, որովհետև երկուսուկես տարի հետո դուք կարող եք այլ նախագահ ունենալ. Թրամփ