Երևան, 26.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընտրարշավի մեկնարկում ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանն առանձնացավ «շռնդալից» վարքով ու էլ ավելի խայտառակ բովանդակություն ունեցող հայտարարություններով:

Քանի որ այս օրերին բոլոր հնարավոր ու անհնար հարթակներում դրանք բազմիցս արծարծվել են, պարզապես հընթացս հիշեցնենք դրանցից մեկ-երկուսը:

Առաջինը. Փաշինյանը հայտարարեց, թե «Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ է եղել...»: Այնուհետև Փաշինյանը հայտարարեց, թե «էդ հողը (Արցախը) ինչո՞վ է մերը եղել, էնտեղ դպրո՞ց ենք կառուցել, մանկապարտե՞զ ենք կառուցել, գործարա՞ն ենք կառուցել, ապրե՞լ ենք էնտեղ...»:

Եթե խիստ հակիրճ, ապա թե՛ Ղարաբաղյան շարժման, թե՛ Արցախի՝ «ինչով մերը լինելու» մասին Փաշինյանի հայտարարությունները գաղափարաքաղաքական դիվերսիա են Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ: Սա՝ մեղմ, նույնիսկ շատ մեղմ ասած:

Սկսենք նրանից, որ եթե Փաշինյանը (նրա ՔՊ-ն էլ իր հետ, իհարկե) Ղարաբաղյան շարժումը համարում է «ճակատագրական սխալ», ապա ինքնաբերաբար ստացվում է, որ սխալ և անընդունելի են նաև դրա հետ կապված անմիջականորեն առնչվող զարգացումները, իրողությունները, գործիչները, հերոսները: Ամեն ինչը: Այն ամենը ու բոլոր նրանք, ովքեր կանգնած են եղել Ղարաբաղյան շարժման ակունքներում, ովքեր ներգրավվել են այդ շարժման մեջ, ովքեր կյանքը չեն խնայել, որպեսզի այդ շարժումը հասնի հաջողության:

Այսինքն, սա Փաշինյանի հերթական «ցաքուցրիվ» հայտարարությունը չէ, սա Փաշինյանի՝ Արցախի ու Արցախի հայության դեմ անթաքույց ատելության հերթական դրսևորումը չէ միայն: Սա շատ ավելի հեռուն գնացող ու բազմապատիկ ավելի վտանգավոր հայտարարություն է: Առհասարակ, «ճակատագրական սխալ» արտահայտությունը ավելի շատ հուզականություն է պարունակում: Բայց դա երկրորդական նրբերանգ է: Իսկ հիմնականն ու առանցքայինն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը՝ իր ինքնիշխանությամբ, պետական ու անվտանգային կառուցվածքով, իր հասարակարգով հենց Ղարաբաղյան շարժման անմիջական և ուղղակի պատմաքաղաքական արդյունք է: Եթե կուզեք՝ ծնունդ:

Հետևաբար, եթե Փաշինյանը հայտարարում է, որ Ղարաբաղյան շարժումը ռազմավարական (ճակատագրական) սխալ է եղել, ապա դա ուղիղ գծով նույնն է, եթե ասի, որ Հայաստանի Հանրապետության հռչակումն ու կայացումը սխալ են, պետք է այդ սխալն ու դրա հետևանքները (արդյունքները) վերացնել: Պարզ ասած՝ Փաշինյանի հայտարարությունը հենց Հայաստանի պետականությունը լուծարելու մասին է:

Այսինքն, Ղարաբաղյան շարժման վրա Փաշինյանի հարձակումը նույնն է, նույն տրամաբանության և ուղեգծի մեջ է, ինչ Հայաստանի Անկախության հռչակագրի դեմ նրա հարձակումները, արմատապես անընդունելի գնահատականներն ու բնորոշումները: Մեծ հաշվով, երբ հարվածում ես Անկախության հռչակագրին, այդ հիմնարար փաստաթղթին արված հղումն ուզում ես ջնջել Սահմանադրության նախաբանից, «ճակատագրական սխալ» ես հռչակում Ղարաբաղյան շարժումը, ապա ոչ միայն ուրանում ես այդ ամենը, այլև հարվածում ես Հայաստանի անկախության հիմքերին, հարցականի տակ ես դնում մեր պետության գոյության իրավունքն ինքնին:

Մի բան, որի մասին արդեն մի քանի տասնամյակ երազում են, որի ուղղությամբ աշխատում են հարևան Թուրքիան և Ադրբեջանը:

Ի դեպ, Ադրբեջանի մասին: Փաշինյանի նախընտրական գովազդի նպատակ հետապնդած «Եվրոպական քաղաքական համայնքի» միջոցառման ժամանակ ՔՊ-ի ղեկավարը բառացիորեն հայտարարեց հետևյալը. «Առաջին անգամ մեր համատեղ պատմության ընթացքում Հայաստանը և Ադրբեջանը օգտագործում են կա՛մ նույն, կա՛մ շատ նման խոսույթ»:

Սա հատկանշական պահ է: Այո, իսկապես էլ Փաշինյանի ու Ալիևի, քպականների ու արդրբեջանցիների խոսույթները բավականին զուգահեռված ու համահունչ են: Բայց ոչ «դատարկ», որևէ հիմք չունեցող «խաղաղության» առումով, ինչն ակնարկում է ՔՊ ղեկավարը: Հենց վերոնշյալ ու մնացյալ այլ հարցերում: Այո, նույնական են. Ալիևն էլ է հայ ժողովրդին պատերազմով սպառնում, Նիկոլ Փաշինյանն էլ է պատերազմով սպառնում: Ալիևն ասում էր՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարել, Փաշինյանը լուծարման խնդրանքով դիմում է ԵԱՀԿ (ու լուծարեցին), Ալիևն ասում էր «Ղարաբաղն Ադրբեջան է», Փաշինյանն ու նրա ՔՊ վերնախավն ամբողջ կազմով կրկնեցին ու կրկնում են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»: Ու դա ընդունեցին Պրահայում: Փաշազադեն սուտ և ագրեսիվ հայտարարություններ է անում Հայ առաքելական եկեղեցու հասցեին, Փաշինյանը անմիջապես իր ուժային կառույցներով ու այլ քստմնելի եղանակներով հարձակվում է Հայ առաքելական եկեղեցու վրա, կալանավորում սրբազան հայրերի, արգելափակում Վեհափառի տեղաշարժը, զազրախոսում եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների հասցեին:

Նույն ԵՔՀ ցուցադրագովազդային հավաքի ժամանակ Ալիևը ելույթ է ունենում և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ապօրինի գերված գործիչներին ահաբեկիչներ, իսկ հայությանը սեպարատիստներ (անջատողականներ) բնորոշում, իսկ Փաշինյանը ծպտուն իսկ չի հանում: Նույնիսկ «թենքյու» է ասում:

Ալիևը թշնամական ակնարկներ է անում Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերի հասցեին, Փաշինյանը իր գաղտնալսողական, լրտեսական ու «գործտվողական» խմբավորումներով հետապնդումներ է իրականացնում ընդդիմության դեմ:

Այսինքն, էլ ի՞նչ պետք է լինի, որպեսզի հասկանալի դառնա, որ Փաշինյանն ու Ալիևը, այո, խոսում և գործում են նույն ուղղությամբ: Ըստ որում, խոսքը թե՛ Հայաստանի Սահմանադրության նախաբանն ու Անկախության հռչակագրին հղումը ջնջելու մասին է, թե՛, կարող եք չկասկածել, «300 հազար թրքախոս ադրբեջանցիների՝ «արևմտյան Ադրբեջան» վերադառնալու» մասին:

Մի խոսքով, Փաշինյանն ու Ալիևը, այո, շատ նման կամ գրեթե նույն խոսույթն ունեն: Ողջ հարցն այն է, որ այդ «խոսույթի» բովանդակությունը ոչ մի աղերս չունի Հայաստանի ու հայության շահերի հետ: Ավելին, արմատապես հակառակ է հայության և Հայաստանի շահերին:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՀՀ ՊՆ Մակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում երկրաշարժ է զգացվել Սլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանՀայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան 66-ամյա կինը գտնվել է անտառումԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարին Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Հայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Ամենամեծ հարստությունն արդեն ունեմ. Լուսինե Թովմասյանը նշում է 40-ամյակըՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները 27-ամյա Մարինան մահացել է հարսանիքից հետոԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Նոր Հաճնի մոտ բախվել են մեքենաներ․ կան տուժածներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան «Պատմության հետքերով. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի բարեկարգում Ջանֆիդա գյուղում»Անտառային հրդեհների պատճառով Ֆրանսիայում և Իսպանիայում տարհանվել է ավելի քան 220,000 մարդ Ողբերգական վթար, Թալին-Քարակերտ ճանապարհին «ԿամԱԶ» է կողաշրջվել, 51-ամյա վարորդը կյանքից հեռացել է««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան ՀՀ-ում ծնվածների թիվը նվազել է 2,7 %-ովԵրբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանՊետության ամենամեծ վտանգը սկսվում է հենց այս պահիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծաղկաձորի ճոպանուղում քաղաքացիները մնացել են օդումRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներինԲարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»Վրաստանի ամբողջ տարածքում երկու օրվա ընթացքում էլեկտրաէներգիայի արդեն երկրորդ մասշտաբային անջատումն է տեղի ունեցել Հարբած վարորդը կեղծել է իր մահը՝ ազատություն ստանալու համարԱվետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանԻսպանիայի հավաքականը ԱԱ-2026-ում հաղթանակի համար ստացած պարգևավճարներից ԱՄՆ-ին կվճարի մինչև 15 միլիոն դոլար «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Հսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ռուսաստանը մի քանի հարվածներ է հասցրել Ուկրաինայի հարավում 3 նավահանգիստների Մնալով հավերժ. Քանի՞ դիակ է պտտվում տիեզերքում Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»Պլանային ջրանջատում հուլիսի 28/29-ին. հասցեներ «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հոր ատրճանակից կրակոցներ է արձակելԵրևանում փոշու պարունակությունը օդում գերազանցել է թույլատրելի շեմը