Երևան, 27.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պատմությունը մեզ սովորեցնում է, որ ցանկացած քաղաքական իշխանություն վաղ թե ուշ կարող է ունենալ շահերի բախում Եկեղեցու հետ։ Բայց կա սկզբունքային տարբերություն աշխատանքային հակասությունների և բացահայտ ուրացումների ու ապազգային կեցվածքի միջև։ Եկեղեցին ապրող, շնչող կառույց է և զարգանում է ժամանակին համահունչ՝ իր առջև դրված խնդիրները լուծելով։

Մինչև 2018 թվականի իշխանափոխությունը մարտահրավերները առաջանում էին բնական ճանապարհով, և, հետևաբար, բնական ճանապարհով էլ հաղթահարվում էին դրանք։ Երկուստեք խստորեն պահպանվում էր «կարմիր գծերը» չանցնելու սկզբունքը։ Պետությունը առաջնորդվում էր առաքելական պատգամով. «Վճարե՛ք ամեն մեկին իրեն հասանելիքը. որին հարկ՝ հարկը, որին մաքս՝ մաքսը, որին երկյուղ՝ երկյուղը, որին պատիվ՝ պատիվը» (Հռոմ. 13։7)։ Իսկ եթե, այդուհանդերձ, առաջանում էին ինչ-որ խնդիրներ, ապա դրանք հանգուցալուծվում էին փոխադարձ հարգանքի և ազգային շահի գիտակցման տիրույթում՝ այնպես, որ հասարակությունը նույնիսկ չէր էլ կասկածում դրանց մասին։ Պետության՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ ունեցած ակնածանքը դրսևորվում էր ամեն պատեհ առիթով։ Հարգանքի դրսևորում էին նաև Հայաստան ժամանող արտասահմանյան պետական բոլոր պաշտոնյաների ու պատվիրակությունների պարտադիր այցելությունները Սուրբ քաղաք Էջմիածին։ Դա վկայում էր նաև, որ ժամանակի գործող իշխանությունները գիտակցում և արժևորում էին Եկեղեցու դերն ու նշանակությունը պետականաշինության գործում։

Այսօր այլ իրականության մեջ ենք հայտնվել։ Իշխանությունները բացահայտորեն հակամարտության մեջ են մտել Եկեղեցու հետ և այն դարձրել են հանրային քննարկման առարկա։ Սա պարզապես անընդունելի է: Դեռևս 12-րդ դարում Սուրբ Ներսես Լամբրոնացին զգուշացնում էր.«Եթե մարմինն ու հոգին հակառակվեն միմյանց, կքայքայվի մարդու առողջությունը։ Նույնպես և եթե թագավորությունն ու քահանայությունը (Պետությունն ու Եկեղեցին) միմյանց դեմ գործեն, ապա կքանդվի երկրի խաղաղությունը»։ Այս պառակտման հետևանքներին ականատես եղանք նաև 2026 թվականի մայիսի 4-5-ին տեղի ունեցած ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովի ժամանակ։ Անվիճելի է, որ այն պատմական նշանակություն ունեցավ, սակայն պատմությունը կարող է ինչպես պատվաբեր լինել, այնպես էլ՝ անպատվաբեր։ Այս հարցը պատմաբանների դատին թողնելով հանդերձ՝ արձանագրենք, որ գագաթնաժողովի կազմակերպման կարևոր թերացումներից էր հյուրերի՝ Մայր Աթոռ չայցելելը։ Օրվա իշխանությունները, ինչպես միշտ, այս անգամ էլ հյուրերի օրակարգում չէին ներառել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելությունը, իսկ քրիստոնյա պաշտոնյաներն էլ իրենց նեղություն չտվեցին մասնավոր այց կատարել դեպի Տիրոջ Իջման Սուրբ Սեղան։ Ըստ իս, նրանք չկարողացան հաղթահարել աշխարհաքաղաքական հարմարվողականության գայթակղությունը։ Այստեղ տեղին է հիշել Տիրոջ հարցը՝ ուղղված իր աշակերտներին. «Ի՞նչ օգուտ կունենա մարդ, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր հոգին կորցնի» (Մատթ. 16։26)։ Բայց դա արդեն իրենց խնդիրն է, իսկ մեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն, որը կվերականգնի մեր Պետության հոգևոր ու քաղաքական ամրությունն ու անսասանությունը։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի ԱԹՍ-ների արտադրության և լոգիստիկ օբյեկտներին Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Ավերիչ հրդեհներ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում․ տարհանվածների թիվը հասել է 220 հազարի Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան գիշերը հարվածել է Ղրիմին և Տյումենի նավթավերամշակման գործարանին Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան 2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Հրաձգnւթյան Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ. Արաղչի ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆ Իրանի ԱԳՆ-ն բnղոքի նոտա է հանձնել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՀՀ ՊՆ Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՄակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում երկրաշարժ է զգացվել Սլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանՀայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան 66-ամյա կինը գտնվել է անտառումԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարին Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Հայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Ամենամեծ հարստությունն արդեն ունեմ. Լուսինե Թովմասյանը նշում է 40-ամյակըՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները 27-ամյա Մարինան մահացել է հարսանիքից հետոԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Նոր Հաճնի մոտ բախվել են մեքենաներ․ կան տուժածներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան «Պատմության հետքերով. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի բարեկարգում Ջանֆիդա գյուղում»Անտառային հրդեհների պատճառով Ֆրանսիայում և Իսպանիայում տարհանվել է ավելի քան 220,000 մարդ Ողբերգական վթար, Թալին-Քարակերտ ճանապարհին «ԿամԱԶ» է կողաշրջվել, 51-ամյա վարորդը կյանքից հեռացել է««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան ՀՀ-ում ծնվածների թիվը նվազել է 2,7 %-ով