Երևան, 26.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բոլոր ընտրություններից ամենա... «աշխարհաքաղաքականը». «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

kremlin-info.ru–ն «Հայաստան. կողմ և դեմ» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները, որոնք որակվել են «ամենաաշխարհաքաղաքականացված» ընտրություններ, մտնում են վերջնական փուլ։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 19 քաղաքական ուժ։ Այնուամենայնիվ, վերլուծաբանները գնահատում են, որ միայն մի քանիսն ունեն Ազգային ժողով մտնելու իրական հնարավորություն։ Գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է առաջատարը։

Երկրորդ տեղը զբաղեցնում է Սամվել Կարապետյանի նորաստեղծ «Ուժեղ Հայաստան» դաշինքը։ Կարապետյանն ինքը տնային կալանքի տակ է Հայաստանում՝ իշխանության բռնի զավթման հրապարակային կոչ անելու մեղադրանքով։ Երկու այլ քաղաքական ուժեր նույնպես պահպանում են ընտրական շեմը հաղթահարելու հնարավորությունը. երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը և հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։

Բանավեճի կենտրոնական թեման դարձել է արտաքին քաղաքականությունը։ Փաշինյանի կառավարությունը սկսել է Ռուսաստանից աստիճանական հեռանալու և ԵՄ-ի հետ մերձենալու ուղի, չնայած Հայաստանը պաշտոնապես մնում է ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի անդամ։ Հայաստանի իշխանությունները հռչակում են «հավասարակշռության» քաղաքականություն, սակայն վարչապետի հակառակորդները դեմ են արագացված եվրոպական ինտեգրացիային։ Նրանք զգուշացնում են երկրի տնտեսության համար մահացու հետևանքների մասին, եթե Ռուսաստանի հետ կապերը խզվեն՝ հաշվի առնելով Հայաստանի բարձր կախվածությունը ռուսական շուկայից և էներգետիկ ռեսուրսներից։ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման մոտեցումները նույնպես տրամագծորեն հակառակ են։ Ընդդիմությունը պնդում է արտաքին երաշխավորների ներգրավման անհրաժեշտության վրա՝ հղում անելով Մոսկվային։ Վարչապետի թիմը, իր հերթին, նման պահանջները համարում է «խաղաղության օրակարգի վտանգավոր վերանայում»։ Կառավարությունը պնդում է, որ ընդդիմության հաղթանակը և ուղղակի բանակցություններից հրաժարվելը արտաքին միջնորդության օգտին, անխուսափելիորեն կհանգեցնեն Ադրբեջանի հետ նոր պատերազմի։

Քաղաքագետ, Երևանում գործող «Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի» ղեկավար Տիգրան Գրիգորյանը կարծում է, որ արտաքին քաղաքականության վեկտորի թեման հստակորեն բաժանում է հիմնական քաղաքական խաղացողներին և գրավում է արտաքին ուժերի ուշադրությունը. «Իշխող կուսակցությունը փորձում է նվազեցնել կախվածությունը Մոսկվայից և ավելի սերտ կապեր հաստատել Արևմուտքի հետ։ Ընդդիմությունը, ընդհակառակը, անվտանգության ճգնաժամի համար մեղադրելով գործող կառավարությանը՝ պնդում է Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու անհրաժեշտության մասին»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում երկրաշարժ է զգացվել Սլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանՀայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան 66-ամյա կինը գտնվել է անտառումԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարին Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Հայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Ամենամեծ հարստությունն արդեն ունեմ. Լուսինե Թովմասյանը նշում է 40-ամյակըՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները 27-ամյա Մարինան մահացել է հարսանիքից հետոԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Նոր Հաճնի մոտ բախվել են մեքենաներ․ կան տուժածներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան «Պատմության հետքերով. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի բարեկարգում Ջանֆիդա գյուղում»Անտառային հրդեհների պատճառով Ֆրանսիայում և Իսպանիայում տարհանվել է ավելի քան 220,000 մարդ Ողբերգական վթար, Թալին-Քարակերտ ճանապարհին «ԿամԱԶ» է կողաշրջվել, 51-ամյա վարորդը կյանքից հեռացել է««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան ՀՀ-ում ծնվածների թիվը նվազել է 2,7 %-ովԵրբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանՊետության ամենամեծ վտանգը սկսվում է հենց այս պահիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծաղկաձորի ճոպանուղում քաղաքացիները մնացել են օդումRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներինԲարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»Վրաստանի ամբողջ տարածքում երկու օրվա ընթացքում էլեկտրաէներգիայի արդեն երկրորդ մասշտաբային անջատումն է տեղի ունեցել Հարբած վարորդը կեղծել է իր մահը՝ ազատություն ստանալու համարԱվետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանԻսպանիայի հավաքականը ԱԱ-2026-ում հաղթանակի համար ստացած պարգևավճարներից ԱՄՆ-ին կվճարի մինչև 15 միլիոն դոլար «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Հսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ռուսաստանը մի քանի հարվածներ է հասցրել Ուկրաինայի հարավում 3 նավահանգիստների Մնալով հավերժ. Քանի՞ դիակ է պտտվում տիեզերքում Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»Պլանային ջրանջատում հուլիսի 28/29-ին. հասցեներ «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հոր ատրճանակից կրակոցներ է արձակելԵրևանում փոշու պարունակությունը օդում գերազանցել է թույլատրելի շեմըԱնկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու